13.5 C
Yerevan

Հրաչ Չիլինկիրյա­նի Ուսումնա­սի­րության Հետքե­րով

Մենք չենք կարող այդ հարցի պատասխա­նել, եթե չկա կոնկրետ հասցեա­տեր, իսկ հասցեա­տեր կաորղ է լինել այն դեպպքում, երբ նշվի ասենք եկե­ղե­ցին, կուսակցություննե­րը և այլն։ Այդ դեպքում արդեն տվյալ կառույցի կոնկրետ պատասխա­նա­տունե­րը կարող են որո­շա­կի գործո­ղություննե­րը ձեռնարկել։ Իսկ ինչ վերա­բե­րում է այն հարցին, թե ինչու Սփյուռքի 85 տոկո­սը չի մասնակցում կուսակցություննե­րի կյանքին, ապա դոկտոր Չիլինկիրյա­նը նշեց, որ այստեղ հենց կուսակցություննե­րը պետք է մտա­հո­գություն արտա­հայտեն և իրենց առաջ օրի­նակ նպա­տակ դնեն և հինգ տոկոս մասնակցություն ավե­լացնել իրենց կառույցի կյանքին ու ձեռնարկնե­րին։

Հրաչ Չիլինկիրյան

Մաս երրորդ- մտա­հո­գություններ և եզրա­կա­ցություններ

Ներկա­յացնե­լով դոկտոր Հրաչ չիլինկիրյա­նի ուսումնա­սի­րությունը Հայկա­կան Սփյուռքի հետ կապված, ուզում ենք ուշադրություն հրա­վի­րել նաև այդ ամե­նից հետո տեղի ունե­ցած քննարկման վրա, որի ժամա­նակ մի շարք փորձա­գետներ իրենց հարցերն են ուղղել դոկտոր Չիլինկիրյա­նին, հայտնել իրենց մտա­հո­գություննե­րը արծարծված հարցե­րի հետ կապված։
Փորձա­գետնե­րի կողմից հնչեցված հիմնա­կան հարցե­րի մեկն այն էր, թե ինչու դեռ Սփյուռքը պատրաստ չէ վերա­կազմա­կերպման, որոնք են հիմնա­կան խնդիրնե­րը և արդյո՞ք կա որևէ թեկուզ և տեսա­կան լուծում։
Դոկտոր Չիլինկիրյանն այս հարցին պատասխա­նեց, որ Սփյուռք ասե­լով հարկա­վոր է հասկա­նալ, որ Սփյուռքը միա­հա­մուռ մեկ օրգա­նիզմ չէ, այլ Սփյուռքի վերա­կազմա­կերպման առւո­մով պետք է հասցեա­կան խոսել, այսինքն հստակ ձևա­կերպվի, թե կոնկրետ որ կառույցը պիտի վերա­կազմա­վորվի, այլա­պես հարցը մնում է շատ անո­րոշ։ Սփյուռքի վերա­կազմա­կերպում ասվածն այդ դեպքում մնում է օդում առկախ ‚դրան գումարվում են նաև մի շարք հարցեր, թե ով պիտի անի, ինչպես, ինչ միջոցնե­րով, ինչպես է կատարվե­լու աշխա­տանքն ու վերահսկվե­լու։ Մենք չենք կարող այդ հարցի պատասխա­նել, եթե չկա կոնկրետ հասցեա­տեր, իսկ հասցեա­տեր կաորղ է լինել այն դեպպքում, երբ նշվի ասենք եկե­ղե­ցին, կուսակցություննե­րը և այլն։ Այդ դեպքում արդեն տվյալ կառույցի կոնկրետ պատասխա­նա­տունե­րը կարող են որո­շա­կի գործո­ղություննե­րը ձեռնարկել։ Իսկ ինչ վերա­բե­րում է այն հարցին, թե ինչու Սփյուռքի 85 տոկո­սը չի մասնակցում կուսակցություննե­րի կյանքին, ապա դոկտոր Չիլինկիրյա­նը նշեց, որ այստեղ հենց կուսակցություննե­րը պետք է մտա­հո­գություն արտա­հայտեն և իրենց առաջ օրի­նակ նպա­տակ դնեն և հինգ տոկոս մասնակցություն ավե­լացնել իրենց կառույցի կյանքին ու ձեռնարկնե­րին։
Չիլինկիրյա­նը այդ ամե­նից զատ խոսեց այն մասին, որ ներկա­յումս ընդհա­նուր առմա­մաբ տարվող աշխա­տանքի արդյունա­վե­տության ու դրա տարածման առումով որո­շա­կի անհա­մա­պա­տասխա­նություն կա։ Կարե­լի է ասել, որ ամեն օր հարյուրա­վոր իրա­դարձություններ են կատարվում, բայց ո՞րն է այդ ամե­նի արդյունքը, ո՞րն է հստակ հետև­անքն ու սպա­սե­լի­քը այդ ամե­նի։ Այդ հարցին է, որ պետք է պատասխան գտնել, հակա­ռակ դեպքում կատարվող աշխա­տանքն իներցիոն ընթացքով գնա­ցող մի բան է, որը առանձա­պես ոչ մի հստակ օգուտ չի տալիս։ Այդ ամե­նից խուսա­փե­լու համար աշխա­տանքը պիտի նպա­տա­կա­յին լինի, թեկուզ հենց վերը հիշա­տակված կուսակցություննե­րի պարա­գա­յում, որոնք կաորղ են նպա­տակ դնել, որպեսզի Սփյուռքում իրենց ներկա­յությունն աճի որո­շա­կի տոկո­սով։
Հաջորդ կարև­որ հարցե­րից մեկը կրո­նա­փոխ եղած հայե­րի կողմից ինքնության ընկալման հարցն էր, որին ի պատասխան դոկտորն ասաց, որ օրի­նակ Տրա­պի­զո­նի հայե­րը կրո­նով և լեզվով այլևս հայ համայնք չեն, հիմնա­կա­նում իրենց համար հայկա­կա­նության ինքնության ցուցի­չը մնում է պատմա­կան հիշո­ղությունը, իսկ ինչ վերա­բե­րում է օրի­նակ Եհո­վա­յի վկա­նե­րին, ապա այդ առումով աշխա­տություն կա գրված, որում ինչ որ չափով աշա­խա­տանք արված է, բայց դեռևս մեծա­ծա­վալ ուսումնա­սի­րություններ չկան։ Մենք կարող ենք ինչոր հստակ արդյունքի հասնել, եթե մեր մոտե­ցումնե­րը ճշտենք, որպե­զի հասկա­նա­լի լինի նաև նպա­տակնե­րը։
ԱՅդ առումով դոկտոր Չիլինկիրյա­նը նկա­տեց, որ ի տարբե­րություն 50–60-ականների, երբ համայնքա­յին կյանքի կազմա­կերպո­ղը կառույցն էր, ոչ թե անհա­տը, ապա հիմա անհատն է դարձել բավա­կան մեծ ռեսուրնե­րի տեր ու հիմա մենք չենք կարող հին մտա­ծե­լա­կերպից կառչած մնա­լով պահենք հինը ու չզարգա­նանք։ Ոչ միայն պետք է անհա­տը կարև­որվի, քանի որ իր անձնա­կան ունա­կություննե­րի կամ ֆինանսի միջո­ցով կարող է բավա­կան լուրջ արդյունքներ գենե­րացնել։ Այդ ամե­նը հաշվի առնե­լով, պետք է հստակ հասկա­նալ այն, որ ներկա­յումս այլևս անհնար է անհա­տա­կան ցանկություննե­րի կարև­ո­րումն ամե­նա­բարձրը համա­րել։ Մենք պետք է կարո­ղա­նանք ինչ որ պահի մի կողմ դնել սեփա­կան ցանկություննե­րը, կարո­ղա­նալ պայմա­նա­վորվել, այլա­պես ոչ մի արդյունքի հասնել հնա­րա­վոր չի լինի։ Պետք է կարո­ղա­նանք զիջել իրար՝ հանուն արդյունքի։ Հիմա օրի­նակ ուղե­կից կազմա­կերպություննե­րը ինչպես օրի­նակ Քոաֆը, Թուֆենկյան, Գյուլբենկյան հիմնադրամնե­րը կարո­ղա­նում են անհատնե­րի միջո­ցով կարև­որ աշխա­տանքներ իրա­կա­նացնել։ Մեր կազմա­կերպություննե­րը պետք է տեսնեն այդ ամե­նը և հասկա­նան անհա­տի ունե­ցած հնա­րա­վո­րոթյուննե­րի ռեալ պատկե­րը։ Մինչդեռ մեր կազմա­կերպություննե­րը ոչ միայն չեն կարո­ղա­նում այդ ամե­նը հաշվի առնել, այլև իրենք շարունա­կում են փակ մնալ լայն հանրության համար, փակ են, չկան ուսումնա­սի­րություններ, որ լայն հանրությունը տեղե­կացվածլի­նի իրենց գործունեության վերա­բերյալ, մարդիկ եթե ցոնկություն հայտնեն որևէ կուսակցության գործունեությա­նը ծանո­թա­նալ, ապա համա­ցանցում գրե­թե ոչինչ չեն գտնի, մինչդեռ պետք է ունե­նալ նման ոճ, ինչպես օրի­նակ ՀԲԸՄ‑ը, որը միակն է հայկա­կան վերազգա­յին կառույցնե­րից, որ լիո­վին բաց ու թափանցիկ կերպով հրա­պա­րա­կում է իր ողջ գործունեությունը։
Այդ առումով դոկտոր Չիլինկիրյա­նը նշեց, որ իրենց ուսումանսիորւթյունն ամբողջա­պես տեղադրվե­լու է Գյուլբենկյան հիմնադրա­մի սերվերնե­րի վրա ու ազատ ձևա­չա­փով հասա­նե­լի է լինե­լու գիտաշխա­տողնե­րին, որոնք հետաքրքրված են հարցի ուսումնա­սիրման ու հետա­գա քննարկումնե­րի ու նոր ուսումնա­սի­րություննե­րով։ հենց Գյուլբենկյա­նի միջո­ցով է հնա­րա­վոր եղել տվյալ ուսումանսիորւթյունն իրա­կա­նություն դարձնել։
Դոկտոր Չիլի­նի­կիրյա­նը նաև անդրա­դարձավ հնչած այն հարցե­րին, թե արդյո՞ք Սփյուռքի կառույցնե­րը կարո­ղա­նում են Հայաստա­նի հետ արդյունա­վետ կերպով աշխա­տել, թե ոչ, որովհետև Սփյուռքն ամեն դեպքում Հայաստա­նա­կենտրոն պիտի լինի, նշեց, որ Սփյուռքա­հա­յե­րի մի մեծ տոկոս առնվազն մեկ անգամ Հայաստա­նում եղել է, Սփյուռքի բազմակթիվ կառույցներ ՀԱյաստա­նում տարբեր անհատնե­րի ու կառույցնե­րի հետ մշտա­կան կապի ու աշխա­տանքի մեջ են, օրի­նակ որևէ հիմնադրամ Հայաստա­նի ինչ որ գյուղում ծրա­գիր է իրա­կա­նացնում, ինչ իհարկե կարև­որ աշխա­տանք է, որի թափը պետք է պահպանվի և ավե­լացվի։
Ինքը Հայաստանն այս պահին լուրջ միջոցներ չունի Սփյուռքի վրա ազդե­լու, ապա­գա­յում գուցե հնա­րա­վո­րություն առա­ջա­նա Սփյուռքի կառույցնե­րի հետ կապն ավե­լի ուժեղ ու գործնա­կան դարձնե­լու, իսկ մինչ այդ մենք հավա­քա­կան լրջության կարիք ունենք։ Այնպես չէ, որո բոլոր սփյուռքա­հա­յե­րը առա­վո­տից իրի­կուն Հայաստա­նի հարցե­րով են զբաղված, նրանց գերակշիռ մասը անգամ տեղա­կան լուրե­րը չի կարդում, ուր մնաց խորա­մուխ լինի հայաստանյան իրա­կա­նության մեջ։ Այս ամե­նը նշա­նա­կում է, որ մենք հավա­քա­կան առումով նաև ինստի­տուցիո­նալ մակարդա­կում պետք է կառուցենք մեր նպա­տակներն ու կազմա­կերպող աշխա­տանքնե­րը, հակա­ռակ դեպքում ոչ մի լուրջ արդյունքի չենք հասնե­լու։

Տեսանյութն ամբողջությամբ՝

(Վերջ)

Առնչվող Հոդվածներ