15 C
Yerevan

Արցա­խի «Աղվա­նա­ցումը» Վատի­կա­նում

Սա տասնամյակնե­րի վեճ ու կռիվ է և այստեղ ևս մենք պարտվում ենք։ Առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ երբեք սեփա­կան քթից այն կողմ չենք նայել ու չենք տեսել ու երբ Ալիևի գումարնե­րով Վատի­կա­նում «Քրիստո­նեություն» է պաշտպանվում, զարմա­նալ պետք չէ։ Իրոք քրիստո­նեություն է ու Ադրբե­ջա­նում է, իսկ այն, որ դա ուղղված է հայե­րի դեմ, դա առա­ջին հերթին հայե­րի խնդի­րը պետք է լինի, հայկա­կան ինստի­տուտնե­րի։

Արա­յիկ Մկրտումյան

Ապրի­լի 10-ին Վատի­կա­նում կայա­ցել է միջազգա­յին գիտա­ժո­ղով՝ «Քրիստո­նեությունն Ադրբե­ջա­նում, պատմություն և արդիություն» խորագրով։ Հայ և ադրբե­ջանցի պատմա­բաննե­րի մեջ դեռ խորհրդա­յին ժամա­նակնե­րից գոյություն ունե­ցող վեճը, թե Արցա­խում գտնվող քրիստո­նեա­կան շատ ու շատ համա­լիրներ ո՞ւմ են պատկա­նում հայերի՞ն, թե աղվաննե­րին, ուդի­նե­րին և այլն, ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակվել է ըստ էության միա­կողմա­նիո­րեն։ Ադրբե­ջանցի­նե­րը, որոնց ինքնության կայացման համար հակա­հայկա­կա­նունը հիմնա­քա­րա­յին է, չեն մոռա­ցել գիտության մասին ու քանի դեռ Հայաստա­նում տասնամյակնե­րով ոչ մի էական ձեռբե­րում չի կատարվել, Բաքուն ոչ միայն զենք է գնել ու պատմություն կեղծել, այլև արտա­սահմա­նին «դուր գալու» խելա­ցի ու աշխա­տող գործո­ղություննե­րի է դիմել։ «Հեյդար Ալիև» բարե­գործա­կան հիմնադրա­մը Վատի­կա­նի համար երկար տարի­նե­րի գործընկեր է։ Դեռ 2015-ին այդ հիմնադրա­մը ֆինանսա­վո­րում էր Վատի­կա­նի գրա­դա­րա­նը, 2021թ․ Սրբա­զան հնա­գի­տության հայրա­պե­տա­կան ​​հանձնա­ժո­ղո­վի և Մեհրի­բան Ալիև­ա­յի ղեկա­վա­րած Հեյդար Ալիևի Հիմնադրա­մի միջև համա­ձայնա­գի­րը երկա­րաձգվել է Կոմո­դի­լա­յի հռո­մեա­կան կատա­կոմբնե­րի վերա­կանգնման վերա­բերյալ, իսկ 2024թ․ավարտվել է սուրբ Պետրո­սի տաճա­րի վերա­կանգնումը՝ կրկին ադրբե­ջա­նա­կան հիմնադրա­մի աջակցությամբ։ 2020թ․ երբ Մեհրի­բան Ալիև­ին Հռո­մի պապը պարգև­ատրեց «Մեծ Խաչ» շքնշա­նով, Հայաստա­նում այնպի­սի աղմուկ բարձրա­ցավ, որ կարե­լի էր կարծել, թե Վատի­կանն անվա­նա­փո­խում են Ալիևի անունով, մինչդեռ դա ընդա­մե­նը շքանշան է, որն արդեն վաղուց դարձել է Վատի­կա­նի դիվա­նա­գի­տա­կան քաղա­քա­վա­րության արա­րո­ղա­կարգի մի մաս։ Փաշինյա­նին ևս տրվել է նման խաչ։
Հայաստա­նում դեռևս լավ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ամեն ինչ մնում է ընդա­մե­նը ինտրի­գա­յին սենսա­ցիա­յի մակարդա­կի վրա և ամեն լուր ընդունվում է զուտ տվյալ պահի համար։ Հայաստա­նում ավե­լի հարմար են գերա­դա­սում Հռո­մի պապին հեռա­կա կարգով հիշեցնել, որ հայե­րը աշխարհում առա­ջին քրիստոնյա են, իսկ ադրբե­ջանցի­նե­րը 2020թ․ ջիհա­դիստնե­րի են վարձել հայե­րի դեմ կռվե­լու համար, քան ընդունել, որ մինչ մենք ռազմա­հայրե­նա­սի­րա­կան քեֆե­րով էինք զբաղված, Ալիևը շահում էր նաև Վատի­կա­նի բարե­կա­մությունը։ Ընդ որում ոչ միայն դատարկ խոսքե­րով, այլև հսկա­յա­կան գումարնե­րով Վատի­կա­նին օժանդա­կում էր բազմա­թիվ վերա­կանգնո­ղա­կան ու գիտա­կան նախագծե­րում։
Հասկա­նա­լի է, որ կարճա­ժամկետ ու էմո­ցիո­նալ գոռգո­ռո­ցը մեր սրտին ավե­լի մոտ է ու Հռո­մի պապին կարե­լի է հավա­տուրաց անվա­նել ու հայհո­յել, քան թե գոնե մեկ անգամ իրա­կա­նության աչքե­րին նայել, բայց ի վերջո հենց իրա­կա­նությունից կտրվա­ծության պատճա­ռով է, որ մեր աձա­գանքն անգամ անուժ է ու կիսատ։
Այդ գիտա­ժո­ղովն իհարկե ունի իր ռեալ վտանգնե­րը։ Արցա­խի աղվա­նա­ցումով Բաքուն ոչ միայն ազատվում է հայկա­կան անցանկա­լի ներկա­յությունից, այլև դառնում է և՛ քրիստո­նեա­կան մշա­կույթի ու պատմության, և՛ ազգա­յին փոքրա­մասնություննե­րի «պահա­պան-հրեշտակ»։ Դրան գումա­րած այն հսկա­յա­կան գումարնե­րը, որով Վատի­կա­նը բազմա­թիվ գիտա­կան ու մշա­կութա­յին նախագծեր է իրա­կա­նացնում։ Ուստի զարմա­նա­լի չէ, որ իտա­լա­ցի հնա­գե­տը հայե­րին կարող է խորհուրդ տալ, որ հայե­րը հաշտվեն ադրբե­ջանցի­նե­րի հետ։ Ի վերջո նա էլ իր աչքի առաջ փաստ ունի․ նավթա­դո­լա­րով վերա­կանգված իտա­լա­կան տաճարներ, գրա­դա­րաններ, հնա­գի­տա­կան պեղումներ և այլն։ Եվ նույն իտա­լա­ցի հնա­գե­տը կծա­փա­հա­րի հենց Ալիև­ին, որովհետև ուդիա­կան կամ աղվա­նա­կան քրիստո­նեա­կան մշա­կույթի պահպանմանն ուղղված գիտա­ժո­ղո­վը «լավն է ու բարին»։
Հարց կարող է առա­ջա­նալ, թե Վատի­կա­նը մի՞թե այնքան գումար չունի, որ մնա­ցել է Ալիևի հույսին, կամ մի՞թե Վատիկնը չգի­տե, որ Ադրբե­ջա­նը ֆաշիստա­կան բռնա­պե­տություն է ու կրո­նա­մոլ մահմե­դա­կան։ Իհարկե գիտե, բայց ինչպես ասում են, «ավե­լորդ հացը փորը չի ծակում»։ Ով, ով, բայց հայե­րը դա լավ գիտեն, մանա­վանդ հայ պաշտոնյա­նե­րը, որոնց միակ մտա­հո­գությունը սեփա­կան հարստա­ցումն է եղել, իսկ պետա­կա­նա­շի­նությունը՝ զբաղմունք, որին լավ չեն տիրա­պե­տել։
Արդյո՞ք պետք է անհանգստա­նանք այս գիտա­ժո­ղո­վից։ Ընդհա­նուր առմամբ պետք է, բայց այս գիտա­ժո­ղո­վը ու դրա նպա­տակնե­րը նոր չեն։ Սա տասնամյակնե­րի վեճ ու կռիվ է և այստեղ ևս մենք պարտվում ենք։ Առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ երբեք սեփա­կան քթից այն կողմ չենք նայել ու չենք տեսել ու երբ Ալիևի գումարնե­րով Վատի­կա­նում «Քրիստո­նեություն» է պաշտպանվում, զարմա­նալ պետք չէ։ Իրոք քրիստո­նեություն է ու Ադրբե­ջա­նում է, իսկ այն, որ դա ուղղված է հայե­րի դեմ, դա առա­ջին հերթին հայե­րի խնդի­րը պետք է լինի, հայկա­կան ինստի­տուտնե­րի։
Իսկ մնա­ցա­ծի մասին մենք վաղուց պետք է մտա­ծեինք։

Առնչվող Հոդվածներ