15.8 C
Yerevan

Երկա­կի Հայրե­նա­սի­րություն

Մովսես Հակոբյա­նը վերա­հաստա­տել է, որ նման տեսա­կետ հայտնել է եւ հիմնա­վո­րել, որ ՊԲ‑ն, ինչպես առհա­սա­րակ Զինված ուժե­րը, սահմա­նադրությամբ ենթարկվում են գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին եւ նրա ցանկա­ցած որո­շում ենթա­կա է պարտա­դիր կատարման, ինքը պարզա­պես փաստել է իրա­կա­նությունը: 

Մեր Ուղին

Մեր էլեկտրո­նա­յին փոստի հերթա­կան նամա­կի հեղի­նա­կը թվա­կա­նը ստույգ չի հիշում, բայց վստահ է, որ Քիուեսթի բանակցություննե­րի շրջանն էր: ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ն, ի պատիվ իրեն, դեմ էր «տարածքնե­րի փոխա­նակմա­նը» եւ պնդում էր, որ Հայաստա­նը եւ ԼՂՀ‑ն պետք է միա­վորվեն փաստա­ցի սահմաննե­րով: Երեւի այդ տարա­ձայնություննե­րը հասկա­նա­լու համար Երեւա­նից լրագրո­ղա­կան «դեսանտ էին իջեցրել»: Նրանց զորքե­րի շփման առաջնա­գիծ էր ուղեկցել ՊԲ հրա­մա­նա­տա­րի առա­ջին տեղա­կալ, շտա­բի պետ Մովսես Հակոբյա­նը: Լրագրողնե­րից մեկի հարցին, թե ի՞նչ որո­շում կընդունի ինքը, եթե Հայաստա­նը պահանջի, որ ազա­տագրված տարածքնե­րը պետք է վերա­դարձվեն Ադրբե­ջա­նին, Մովսես Հակոբյա­նը պատասխա­նել էր. «Բանա­կը ենթարկվում է քաղա­քա­կան իշխա­նությա­նը եւ կկա­տա­րի նրա հրա­մա­նը»:

ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ խմբակցությունը, որ ինը մանդատ ուներ, հերթա­կան նիստում բարձրացրեց հարցը եւ պահանջեց, որ ՊԲ հրա­մա­նա­տա­րությունը խորհրդա­րա­նին բացատրի, թե «ի՞նչ է նշա­նա­կում Մովսես Հակոբյա­նի հայտա­րա­րությունը»: Որոշ քննարկումնե­րից հետո ԱԺ նախա­գահ Օլեգ Եսա­յա­նը ՊԲ հրա­մա­նա­տար Սեյրան Օհանյա­նի հետ համա­ձայնության եկավ, որ կկազմա­կերպվի հանդի­պում ԱԺ մշտա­կան հանձնա­ժո­ղովնե­րի նախա­գա­հի հետ: Այն կայա­ցել է Օլեգ Եսա­յա­նի առանձնա­սենյա­կում: Մովսես Հակոբյա­նը վերա­հաստա­տել է, որ նման տեսա­կետ հայտնել է եւ հիմնա­վո­րել, որ ՊԲ‑ն, ինչպես առհա­սա­րակ Զինված ուժե­րը, սահմա­նադրությամբ ենթարկվում են գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին եւ նրա ցանկա­ցած որո­շում ենթա­կա է պարտա­դիր կատարման, ինքը պարզա­պես փաստել է իրա­կա­նությունը:

ՀՅԴ խմբակցության անդամնե­րից մեկը, որ տարի­քով ավագն էր, քաղա­քա­կան ավե­լի ներշնչող ճանա­պարհ էր անցել՝ լինե­լով առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր, շրջա­նի գործա­դիր իշխա­նության ղեկա­վար, քաղա­քա­պետ, ամե­նա­բուռն առարկողն է եղել: Երբ նա պատշա­ճության սահմաններն անցել է, ՊԲ հրա­մա­նա­տար Սեյրան Օհանյա­նը «պայթել» եւ լուտանքնե­րի հեղեղ է թափել, որ «նույնիսկ բանա­կում ծառա­յության համար մի զավակ չի դաստիա­րա­կել», հիշեցրել, թե քանի անգամ է նրա խնդրանքով կարգա­զանց որդուն ներել: «Մինչդեռ նրա արարքնե­րը քրեա­կան պատժի էին ենթա­կա»,- պոռթկա­ցել է Օհանյա­նը եւ ամփո­փել, որ «նման մարդն իրա­վունք չունի հայրե­նա­սի­րությունից խոսել»: …
Այսօր, 2025 թվա­կա­նի ապրի­լի 13-ին ՀՅԴ «Երկիր» պաշտո­նա­թերթի կայքում մեր հեղի­նա­կը կարդա­ցել է, որ նույն մարդը բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րին կոչ է անում չխո­սել Արցա­խի նախկին եւ ներկա իշխա­նություննե­րի մեղքե­րից, կոռումպացվա­ծությունից, կազմա­կերպված կողո­պուտից, միայն կենտրո­նա­նալ Երեւա­նում Արցա­խի ներկա­յա­ցուցչությունը եւ դրա­նով իսկ նրա իշխա­նություննե­րը պահպա­նե­լու նպա­տա­կի վրա, իսկ այլ տեսա­կետ ունե­ցողնե­րին սպառնում է «պարտա­դիր լռեցման ենթարկե­լու անհրա­ժեշտությամբ»: Այս պատմության մեջ ամե­նաարտա­ռո­ցը, թերեւս, այն է, որ նույն մարդը եւ գենե­րալ-գնդա­պետ Սեյրան Օհանյա­նը հանդի­պում են Ազա­տության հրա­պա­րա­կի «ստե­փա­նա­կերտյան վրա­նում» եւ միասնա­կան պայքա­րի ծրա­գիր մշա­կում:

Առնչվող Հոդվածներ