Մաս 49
Դա պատասխանատվությունը Ռուբեն Վարդանյանի «վրա բարդելու» նպատա՞կ էր հետապնդում, թե՞ նա հարկադրված էր նախագահական լիազորությունների մեծագույն մասը զիջել խորհրդարանի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների անվերապահ աջակցությունը վայելող պետական նախարարին:
Վահրամ Աթանեսյան
2022 թվականի նոյեմբերի 4-ին ԱրայիկՀարությունյանը Ռուբեն Վարդանյանին պետականնախարար նշանակելու մասին հրամանագիրստորագրեց՝ այդ պաշտոնից ազատելով ԱրտակԲեգլարյանին: Վերջինս մինչ այդ սոցիալականմեդիայում հանդես էր եկել ծավալուն գրառումով, որի իմաստն այն էր, որ ինքը Ռուբեն Վարդանյանիհետ մի քանի հանդիպումներ է ունեցել, ընդունում է, որ ստեղծված իրավիճակում նա իր կապերը եւհեղինակությունը կարող է ծառայեցնել ճգնաժամիհաղթահարմանը, իսկ ինքը պատրաստ է լինել նրախորհրդատուն: Պետական նախարարիփոփոխությունն, ինչ խոսք, հասունացածանհրաժեշտություն էր: Ընդ որում, արտառոց ոչինչչկար, որ այդ պաշտոնում նշանակվում է ՌուբենՎարդանյանը: Նա, ճիշտ է, պետական ծառայությանոչ մի փորձառություն չուներ, բայցՍտեփանակերտում ճանաչված եւ հարգված էրորպես բարերար եւ հայրենասեր:
Տարիներ առաջ նա Արցախի կառավարությանն էրներկայացրել էկոզբոսաշրջության ներդրմանծրագիր, որ, սակայն, այդպես էլ չէր իրականացվել: Պետական նախարարի պաշտոնում ՌուբենՎարդանյանի նշանակման մասին հրամանագրիցքաղաքական առաջին եզրակացությունն այն էր, որԱրայիկ Հարությունյանը թողնում է նախագահիպաշտոնը: Նա Ռուբեն Վարդանյանին օժտել էրամենալայն լիազորություններով՝ պետականնախարարի վերահսկողությանը վերապահելովնաեւ արտաքին գործերի նախարարությանգործունեությունը: Եւ դա այն դեպքում, երբսահմանադրությամբ արտաքինքաղաքականության մշակումը եւ իրականացումըբացառապես նախագահի մենաշնորհ է: ԱրայիկՀարությունյանը հրամանագրով ՌուբենՎարդանյանի ենթակայության տակ էր թողելպետական վերահսկողությանծառայությունը,կադաստրի պետական կոմիտեն, նյութական վնասների պետական կոմիտեն, այլգերատեսչություններ: Նախագահին մնում էրուժային կառույցների վերահսկողությունը: Ի՞նչշարժառիթներից մղված էր Արայիկ Հարությունյանըդիմել նման քայլի:
Դա պատասխանատվությունը Ռուբեն Վարդանյանի«վրա բարդելու» նպատա՞կ էր հետապնդում, թե՞ նահարկադրված էր նախագահականլիազորությունների մեծագույն մասը զիջելխորհրդարանի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների անվերապահ աջակցությունըվայելող պետական նախարարին: Այդ օրերինքաղաքական շրջանակներից տեղեկությունտարածվեց, որ Ռուբեն Վարդանյանը «մեծմաքրագործություն է սկսել ֆինանսներինախարարությունում եւ Գյուղի, գյուղատնտեսությանաջակցության եւ Ներդրումային հիմնադրամներում, եւ Արայիկ Հարությունյանը մեկ լումա ծախսելուիրավունք այլեւս չունի»:
Այդ լուրերն ակնհայտորեն հետապնդում էին ՌուբենՎարդանյանին «արցախյան Ռոբին Հուդ» ներկայացնելու նպատակ: Կարճ ժամանակ անց, սակայն, շրջանառվեցին լուրեր, որ ՎարդանյանըԲնակարանային հարցերի կոմիտեի միջոցովբարձրաստիճան մի քանի պաշտոնյաներիբնակարաններ է գնել՝ Հադրութից եւ Շուշիիցբռնատեղահանված ընտանիքներին տրամադրելուհամար: Ըստ երեւույթին, այդ տեղեկություններըբավական հիմնավոր էին: Մարդիկ, համենայն դեպս, հստակ նշում էին նախկին եւ գործողպաշտոնյաների, բարձրաստիճանզինվորականների անուններ, որ իրենցբնակարանները վաճառել են շուկայականիցանհամեմատ բարձր գներով, իսկ վճարումնիրականացրել է կառավարությանն առընթերԲնակարանային կոմիտեն: Կարճ ժամանակում, այսպիսով, Ռուբեն Վարդանյանի «առաքելականկերպարը» հանրայնորեն ստվերվեց: Քաղաքականառումով նրա շուրջ մթնոլորտին չէր նպաստումնախկին նախագահների հետ սերտ կապը: Այդփուլում տեղի ունեցավ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական դաշինքի փաստացի լուծարում: ՔՄԴ-ն, որի շարքերում ազդեցիկ էին ՀՅԴ երիտթեւիդպրոցն անցած մի քանի երիտասարդներ, համալրեց Ռուբեն Վարդանյանիխորհրդարանական աջակիցների թիմը:
Ըստ էության, 2022 թվականի նոյեմբերին ԱրայիկՀարությունյանն այլեւս քաղաքական հենարանչուներ: Կառավարության այս կամ այն անդամինշանակման հարցը լուծում էր Ռուբեն Վարդանյանը՝ իրեն աջակցող քաղաքական շրջանակներիներկայացրած թեկնածուներից: Դեկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը Մանե Թանդիլյանիննշանակեց Արցախի աշխատանքի, սոցիալական եւբնակարանային հարցերի նախարարի պաշտոնում՝ ազատելով Միքայել Վիրաբյանին: Վերջինս ԱրայիկՀարությունյանի քաղաքական թիմի թերեւսամենարժանավոր անդամն էր, եզակիորենպարկեշտ պաշտոնյա: Նա նշանակվեց ԵրեւանումԱրցախի կառավարության օպերատից շտաբի պետ: Իսկ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արդենՔարինտակի մոտ փակել էին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Պատահակա՞ն է, որ Արցախի կառավարմանհամակարգի փլուզումը նախորդել էր դրան: Այսհարցին ոչ ոք հրապարակային պատասխան չիտվել: Ավելի ճիշտ՝ այդ գաղտնիքը որեւէ մեկինառայժմ չի հետաքրքրել:
(Շարունակելի)
(Շարունակելի)