16.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 48

Ի՞նչ նպա­տա­կով էր կազմա­կերպվել ՀՅԴ-Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյան տեղե­կատվա-քարոզչա­կան «պինգ-պոնգը», որ ակնհայտո­րեն շրջանցում էր Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին:

Վահրամ Աթա­նեսյան

2022 թվա­կա­նի սեպտեմբեր-հոկտեմբե­րին Ստե­փա­նա­կերտում քաղա­քա­կան «միջսե­զոն» էր: Առանձնա­կի ինտրի­գա­յին հայտա­րա­րությամբ հանդես եկավ պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նը եւ հանրությանն իրա­զե­կեց, որ հանդի­պումներ է ունե­նում Ռուբեն Վարդանյա­նի հետ: Դա հստակ ուղերձ էր, որ նա պատրաստվում է հրա­ժա­րա­կան տալ, որպեսզի Ռուբեն Վարդանյա­նը նշա­նակվի պետա­կան նախա­րար: Տեղե­կություններ էին տարածվում նաեւ Ռուբեն Վարդանյա­նի եւ Ազգա­յին ժողո­վի խմբակցություննե­րի հետ հանդի­պումնե­րի մասին: Արդյունքում կայացվեց քաղա­քա­կան եւ իրա­վա­կան առումով ոչ մի երկրի պատմության մեջ նախա­դե­պը չունե­ցող որո­շում. Ռուբեն Վարդանյա­նը, որ մինչ այդ Լեռնա­յին Ղարա­բա­ղում որեւէ պաշտոն չէր զբա­ղեցրել, քաղա­քա­կան գործունեությամբ չէր զբաղվել, նշա­նակվեց պետա­կան նախա­րար եւ ստա­ցավ ամե­նա­լայն լիա­զո­րություններ, այդ թվում նրան վերա­պահվեց արտա­քին քաղա­քա­կա­նության մշակման եւ կոորդիա­նացման իրա­վունք, որ սահմա­նադրությամբ Արցա­խի նախա­գա­հի բացա­ռիկ մենաշնորհն է՝ որպես պետության եւ գործա­դիր իշխա­նության միանձնյա ղեկա­վա­րի:
Առկա արդեն իսկ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում, երբ Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը փաստա­ցի չեղարկված էր, Ռուբեն Վարդանյա­նը պետա­կան նախա­րա­րի պաշտոնն ստանձնե­լուց հետո կայացրեց ոչ մի առումով չհիմնա­վորված որո­շում. նա կառա­վա­րության առա­ջին նիստում հայտա­րա­րեց, որ բոլոր նախա­րարնե­րը պաշտո­նազրկվում են, բայց պիտի շարունա­կեն կատա­րել պարտա­կա­նություննե­րը՝ մինչեւ ինքը «նոր թիմ կհա­վա­քագրի»:
Պատա­հա­կան զուգադիպությու՞ն էր, թե այդպես էր ծրագրված, բայց Ռուբեն Վարդանյա­նը պետա­կան նախա­րար նշա­նակվեց 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 26‑ի Պուտին-Փաշինյան-Ալիեւ լիա­կա­տար ձախողված հանդի­պումից մի քանի օր կամ մեկ շաբաթ հետո: Այդ բանակցություննե­րի քաղա­քա­կան իմաստն այն է, որ Ռուսաստա­նի նախա­գա­հը փաստա­ցի ընդունեց Իլհամ Ալիեւի պնդումը, որ «Ղարա­բա­ղի մասին խոսե­լու իմաստ այլեւս չկա»,- եւ եռա­կողմ հանդիպման մասին ամփո­փիչ հայտա­րա­րության մեջ այդ թեման լիո­վին անտեսվեց:
Ստեղծված իրա­վի­ճա­կում վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը կառա­վա­րության հետ հարցուպա­տասխա­նի առիթն օգտա­գործե­լով՝ հրա­պա­րա­կայնացրեց, որ քննարկվում է Լեռնա­յին Ղարա­բա­ղում եւ ղարա­բա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծում ապա­ռազմա­կա­նացման քայլեր մշա­կե­լու տարբե­րա­կը: Փաշինյա­նը պարզո­րոշ հայտա­րա­րեց, որ ապա­ռազմա­կա­նացման հասնե­լու դեպքում Պաշտպա­նության բանա­կը «կանցնի այլ գործա­ռույթնե­րի կատարման»: Մինչ այդ Ստե­փա­նա­կերտում արդեն խոսվում էր, որ Պաշտպա­նության բանա­կի զրա­հա­տեխնի­կան, հրե­տա­նա­յին եւ այլ միջոցնե­րը «պետք է դուրս բերվեն»: Օգոստոսյան լարվա­ծությունից հետո նոյեմբե­րի 5‑ին ադրբե­ջա­նա­կան կողմն առա­ջին անգամ կրակ բացեց Խարա­մորթի ուղղությամբ՝ թիրա­խա­վո­րե­լով դաշտա­յին աշխա­տանքներ կատա­րող գյուղատնտե­սա­կան տեխնի­կան: Մարդկա­յին կորուստներ, բարե­բախտա­բար, չեղան, բայց ազդա­կը շատ ընդգծվար էր:
Նոյեմբե­րի 17-ին ՀՅԴ Արցա­խի ԿԿ «Ապա­ռաժ» պաշտո­նա­թերթը ծանուցեց, որ Պաշտպա­նության բանա­կի զինա­թափման եւ լուծարման մասին լուրե­րը ճշտե­լու նպա­տա­կով դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նին եւ ստա­ցել գրա­վոր պատասխան: Այն, սակայն, ձեւա­կերպված էր ոչ թե Բալա­սանյա­նի, այլ՝ Անվտանգության խորհրդի մամուլի ծառա­յության անունից: Ըստ այդմ՝ Արցա­խի իշխա­նություննե­րը «չեն ունե­ցել եւ չունեն Պաշտպա­նության բանա­կը զինա­թա­փե­լու եւ լուծա­րե­լու նպա­տակ»: Գրա­վոր պատասխա­նում շեշտված էր, որ ընդհա­կա­ռա­կը՝ ամեն ինչ արվում է, որպեսզի «Պաշտպա­նության բանա­կի սպա­ռա­զի­նումը կատա­րե­լա­գործվի, եւ այն վերածվի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության խնդիրներ լուծե­լու ունակ զորա­միա­վորման»:
Հարց է, թե բախտո­րոշ նշա­նա­կության հարցի մասին պարզա­բա­նումնե­րի համար Դաշնակցության պաշտո­նա­թերթն ինչու՞ չէր դիմել նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին կամ թեման հրա­պա­րա­կայնացնե­լու ի՞նչ անհրա­ժեշտություն կար, եթե Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նագրով Անվտանգության խորհրդի բոլոր նիստե­րին մասնակցում էին ԱԺ քաղա­քա­կան ուժե­րի ղեկա­վարնե­րը, այդ թվում՝ ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցի­չը, որ իրեն հուզող հարցե­րի պատասխա­նը կարող էր ստա­նալ ԱԽ նիստում:
Ի՞նչ նպա­տա­կով էր կազմա­կերպվել ՀՅԴ-Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյան տեղե­կատվա-քարոզչա­կան «պինգ-պոնգը», որ ակնհայտո­րեն շրջանցում էր Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին: Արդյոք դա Լեռնա­յին Ղարա­բա­ղում, ղարա­բա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծում ապա­ռազմա­կա­նացման գաղա­փա­րին Ստե­փա­նա­կերտի մերժո­ղա­կան պատասխա­նը չէ՞ր: Եւ ո՞վ կբա­ցա­հայտի գաղտնի­քը, որ «Ապա­ռա­ժի» տեղե­կատվա­կան «ագրե­սիա­յից» ուղիղ երկու շաբաթ հետո ադրբե­ջանցի «էկոակտի­վիստնե­րը» Քարինտա­կի խաչմե­րուկում փակե­ցին Ստե­փա­նա­կերտ-Գորիս ավտո­ճա­նա­պարհը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ