ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երկակի Հայրենասիրություն

Մովսես Հակոբյանը վերահաստատել է, որ նման տեսակետ հայտնել է եւ հիմնավորել, որ ՊԲ-ն, ինչպես առհասարակ Զինված ուժերը, սահմանադրությամբ ենթարկվում են գերագույն գլխավոր հրամանատարին եւ նրա ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման, ինքը պարզապես փաստել է իրականությունը: 

Մեր Ուղին

Մեր էլեկտրոնային փոստի հերթական նամակի հեղինակը թվականը ստույգ չի հիշում, բայց վստահ է, որ Քիուեսթի բանակցությունների շրջանն էր: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, ի պատիվ իրեն, դեմ էր «տարածքների փոխանակմանը» եւ պնդում էր, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է միավորվեն փաստացի սահմաններով: Երեւի այդ տարաձայնությունները հասկանալու համար Երեւանից լրագրողական «դեսանտ էին իջեցրել»: Նրանց զորքերի շփման առաջնագիծ էր ուղեկցել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ որոշում կընդունի ինքը, եթե Հայաստանը պահանջի, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Մովսես Հակոբյանը պատասխանել էր. «Բանակը ենթարկվում է քաղաքական իշխանությանը եւ կկատարի նրա հրամանը»:

ԼՂՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը, որ ինը մանդատ ուներ, հերթական նիստում բարձրացրեց հարցը եւ պահանջեց, որ ՊԲ հրամանատարությունը խորհրդարանին բացատրի, թե «ի՞նչ է նշանակում Մովսես Հակոբյանի հայտարարությունը»: Որոշ քննարկումներից հետո ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանի հետ համաձայնության եկավ, որ կկազմակերպվի հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի հետ: Այն կայացել է Օլեգ Եսայանի առանձնասենյակում: Մովսես Հակոբյանը վերահաստատել է, որ նման տեսակետ հայտնել է եւ հիմնավորել, որ ՊԲ-ն, ինչպես առհասարակ Զինված ուժերը, սահմանադրությամբ ենթարկվում են գերագույն գլխավոր հրամանատարին եւ նրա ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման, ինքը պարզապես փաստել է իրականությունը:

ՀՅԴ խմբակցության անդամներից մեկը, որ տարիքով ավագն էր, քաղաքական ավելի ներշնչող ճանապարհ էր անցել՝ լինելով առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, շրջանի գործադիր իշխանության ղեկավար, քաղաքապետ, ամենաբուռն առարկողն է եղել: Երբ նա պատշաճության սահմաններն անցել է, ՊԲ հրամանատար Սեյրան Օհանյանը «պայթել» եւ լուտանքների հեղեղ է թափել, որ «նույնիսկ բանակում ծառայության համար մի զավակ չի դաստիարակել», հիշեցրել, թե քանի անգամ է նրա խնդրանքով կարգազանց որդուն ներել: «Մինչդեռ նրա արարքները քրեական պատժի էին ենթակա»,- պոռթկացել է Օհանյանը եւ ամփոփել, որ «նման մարդն իրավունք չունի հայրենասիրությունից խոսել»: …
Այսօր, 2025 թվականի ապրիլի 13-ին ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի կայքում մեր հեղինակը կարդացել է, որ նույն մարդը բռնատեղահանված արցախցիներին կոչ է անում չխոսել Արցախի նախկին եւ ներկա իշխանությունների մեղքերից, կոռումպացվածությունից, կազմակերպված կողոպուտից, միայն կենտրոնանալ Երեւանում Արցախի ներկայացուցչությունը եւ դրանով իսկ նրա իշխանությունները պահպանելու նպատակի վրա, իսկ այլ տեսակետ ունեցողներին սպառնում է «պարտադիր լռեցման ենթարկելու անհրաժեշտությամբ»: Այս պատմության մեջ ամենաարտառոցը, թերեւս, այն է, որ նույն մարդը եւ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հանդիպում են Ազատության հրապարակի «ստեփանակերտյան վրանում» եւ միասնական պայքարի ծրագիր մշակում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *