Հայաստան

2026-ի Երրորդ Ուղին

Մաս 1

Թուրքիան ներկայումս Ադրբեջանին շարունակում է աջակցել այն պատճառով, որ վերջինս լրիվ իր կողմ չքաշի Ռուսաստանը։ Բայց Թուրքիան Ադրբեջանի նման ինքնաբավ երկիր չէ։ Եթե Ադրբեջանը կարող է նավթի սև վաճառքով, Ռուսաստանի հետ հարաբերություններով ընդհանուր առմամբ ապահովել իր տնտեսությունը, ապա Թուրքիան դա իրեն թույլ տալ չի կարող։ Անկարային մեծ ներդրումներ են ահնրաժեշտ ու գուցե ավելի շատ,  քան Հայաստանին։ 

Արամ Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հաաբերությունները, խաղաղության պայմանագիրը, հայ-իրական զորավարժություններն արտաքին  քաղաքականության համատեքստում, ինչպես նաև ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։

Արամ Սարգսյանը խաղաղության պայմանագրի մասին խոսելիս ասաց, որ Հայաստանը իրոք ցանկանում է այդ խաղաությունը, իսկ Ադրբեջանը՝ ոչ ւ հիմնականում այն պատճառով, որ եթե խաղաղությոյւնը եղավ, ապա Հայաստանում բազմաթիվ ներդրումներ տեղի կունենան, Հայաստանի տնտեսությունն ու բանակը կուժեղանան, իսկ դա նշանակում է, որ հայերը մի օր արդեն հանգիստ կարող են ռևանշի գնալ։ Խաղաղության հաստատման դեպքում բազմաթիվ մջազգային խոշոր ներդրողներ արդեն հանգիստ սրտով ներդրումներ կանեն Հայաստանում Մեր երկիրը բազմաթիվ բիզնես հնարավորություններ ունի, որոնք դեռևս չեն իրացվում խաղաղության բացականության դեպքում։  Ընդ որում աշխարհում հիմա երևի միայն Պակիստանն է դեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը, շատ այլ երկրներ բազմիցս կողմ են արտահայտվել դրան։ Նույնիսկ Թուրքիան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաություն կնքեն։ Թուրքիան հասկանում է, որ տարածաշրջանում խաղաղություն լինելու դեպքում ինքը կարող է դառնալ Եվրոպայի «հաբային» պետոթյունը։ Ճանապարհների ապաշրջափակումը նաև Թուրքիային է ձեռնտու։ Անկարան նաև չի ցանկանում, որ Հայաստանը Թուրքիան ընկալի որպես զուտ ադրբեջանամետ երկիր։ Թուրքիան ներկայումս Ադրբեջանին շարունակում է աջակցել այն պատճառով, որ վերջինինս լրիվ իր կողմ չքաշի Ռուսաստանը։ Բայց Թուրքիան Ադրբեջանի նման ինքնաբավ երկիր չէ։ Եթե Ադրբեջանը կարող է նավթի սև վաճառքով, Ռուսաստանի հետ հարաբերություններով ընդհանուր առմամբ ապահովել իր տնտեսությունը, ապա Թուրքիան դա իրեն թույլ տալ չի կարող։ Անկարային մեծ ներդրումներ են ահնրաժեշոտ ու գուցե ավելի շատ,  քան Հայաստանին։ 

Այս պահին Ադրբեջանին աջակցում է միայն Ռուսաստանը, թեև, հանուն արդարության Մոսկվան ևս կողմ կլինի խաղաղության պայմանագրին, բայց միայն այն դեպքում, երբ դա ռուսներին ձեռնտու պայմաններով կիրականանա։ ՀՀ քաղաքականությունն այս պահին ճիշտ ուղղությամբ է գնում։ Իհարկե կարելի է քննադատել ու ասել, որ այսինչ նախադասությունը իզուր է ասվել ու այլ կերպ կարելի էր խոսել, բայց եթե մենք համարենք, որ այս պահին ընդունեցինք, որ իշխանությունները հենց այնպես զիջումների են գնում և փորձեցինք հայրենասիրություն խաղալ, ինչպե՞ս ենք այդ ամենը իրացնելու։ Մեր բանակն այսօր պատրա՞ստ է պատերազմի։ ԱՅսօր վարչապետի հայտարարությունները ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին են ուղղված, այլև նրանց միջոցով արտաքին աշխարհին։ Թուրքիան գիտե, որ Ադրբեջանի պահանջած սահմանադրական փոփոխությունները միայն ժամանակ ձգելու համար են։ Այդ փոփոխությունները սովորաբար տարիներ կարող են տևել և Բաքուն դա հարմար միջոց է համարում անընդհատ հետաձգելու խխաղաղությունը։ Այս պահին Թուրքիային ահնրաժեշտ ներդրումները կարող են անել հարուստ ԱՄՆ-ը ևԵՄ, բայց դա կանեն այն դեպքում, երբ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Այդ խաղաղության պայմանագիրը միայն հայ-ադրբեջանական հարց չէ, այն գլոբալ նշանակություն ունի։

Արամ Սարգսյանը միաժամանակ խիստ քննադատեց իշխանություններին՝ համարելով, որ Մինսկի խմբի լուծարման պատրաստակամություն վերցնելը կոպիտ սխալ է ՀՀ կողմից։ Այդ խմբի գոյությունը մեզ օգուտ է և պետք է այդ հարցը թողնել ամբոջովին Ադրբեջանի դաշտում։ Մինսկի խումբը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար, այսպես ասած՝ Ադրբեջանի ներքին հարցի համար, մենք ինչո՞ւ ենք կողմ, որ այդ խումբը լուծարվի։ Դեռ չասած, որ դրա համար նախ առնվազն մոտ 50 երկրի համաձայնություն է պետք։ Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի հարցն է ու մեր կողմից կոպիտ սխալ է դրան համաձայնելը։ Ինչպես նաև դիտորդների մասով ինչ որ բան խոսելը։ Ինչպես Մինսկի խումբն է Ադրբեջանի ներքին հարցը, այնպես էլ դիտորդները՝ Հայաստանի ներքին հարցն են։ Եթե Ադրբեջանը շատ է ուզում լուծարել Մինսկի խումբը, թող ինքն էլ սկսի այդ գործընթացները, իսսկ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի պարտավորություն չունի Բաքվին ինչ որ բան բացատրել կամ պարտավորվել դիտորդների հարցում։

Շարունակելի

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *