27.7 C
Yerevan

Փախուստ Պատասխա­նատվությունից

Եթե Գյումրու քաղա­քա­յին կառա­վա­րումը կանգնած է ճգնա­ժա­մի առաջ, ապա հենց «Քաղա­քա­ցիա­կան պայմանագիր»-ն է պարտա­վոր առա­ջի­նը ներգրավվել այդ ճգնա­ժա­մի հաղթա­հարման գործընթա­ցում։

Արման Բաբա­ջանյան

Երբ երկրում ունես ամբողջա­կան գործա­դիր իշխա­նություն, երբ կառա­վա­րում ես պետությունը և Գյումրիում ստա­ցել ես ամե­նա­շատ ձայնե­րը՝ չներկա­յա­նալ ավա­գա­նու առա­ջին նիստին նշա­նա­կում է փաստա­ցի հրա­ժարվել ինքդ քեզ հանձնված պատասխա­նատվությունից։

Պետա­կա­նության գիտակցությամբ առաջնորդվող ուժը չի հեռա­նում քաղա­քա­կան գործընթացնե­րից՝ պարզա­պես որովհետև ցանկա­լի արդյունք չի ստա­ցել։ Այն մնում է՝ ամե­նա­բարդ պայմաննե­րում, եթե պետք է՝ փոքրա­մասնությամբ, բայց ամբողջ ուժով։ Այդպես է կառուցվում վստա­հությունը՝ ոչ թե խռո­վե­լով…

Եթե Գյումրու քաղա­քա­յին կառա­վա­րումը կանգնած է ճգնա­ժա­մի առաջ, ապա հենց «Քաղա­քա­ցիա­կան պայմանագիր»-ն է պարտա­վոր առա­ջի­նը ներգրավվել այդ ճգնա­ժա­մի հաղթա­հարման գործընթա­ցում՝ որպես իշխա­նություն, որպես քաղա­քում ամե­նա­շատ ձայներ ստա­ցած ուժ և որպես հանրա­յին վստա­հության կրող քաղա­քա­կան միա­վոր։

Նիստից բացա­կա­յե­լը ոչ թե բողո­քի, այլ պարտության խոստո­վա­նություն է՝ քաղա­քա­կա­նո­րեն անընդունե­լի և քաղա­քա­ցիո­րեն անպա­տասխա­նա­տու։ Իսկ «խղճի մտոք քվեարկության» կոչը որևէ արժեք չունի, երբ այն հնչում է քվեարկությա­նը չմասնակցե­լու որոշման ֆոնին։

Քաղա­քա­կան պրո­ցե­սը միայն հաղթե­լու պահե­րին ներկա լինե­լու հարթակ չէ։ Այն կայուն ներգրավվա­ծություն է՝ անկախ պարա­գա­նե­րից։ Եվ երբ պետա­կա­նություն ունե­ցող ուժը, որն ունի գործա­դիր իշխա­նություն երկրում, հրա­ժարվում է քաղա­քա­յին ինքնա­կա­ռա­վարմա­նը մասնակցե­լուց՝ նա ոչ թե ճգնա­ժամ կանխում է, այլ խորացնում։

Եթե որևէ բան այսօր խամրեցնում է Գյումրու ապա­գան, ապա դա հենց իշխա­նության բացա­կա­յությունն է այնտեղ, որտե­ղից իշխա­նությունը չպի­տի բացա­կա­յեր։

Առնչվող Հոդվածներ