Գյումրիում հաղթել է Վարդան Ղուկասյանը, բայց ոչ կրեմլահպատակությունը։ Վարդան Ղուկասյանի ընտրությունը տեղի է ունեցել նրա անձով պայմանավորված, բայց ոչ կոմունիզմի գաղափարական հաղթանակի կամ կրեմլահաճո տրամադրությունների հետևանքով։ Բացառված չէ, որ նման մարդիկ ևս լինեն իր տրամադրությամբ, ինքը՝ Ղուկասյանը ևս չի թաքցնում իր ռուսական կողմնորոշումը, բայց նրան ընտրելը պայմանավորված է եղել հենց Վարդան Ղուկասյան անձով ու նրա ունեցած ազդեցությամբ։
Լևոն Բարսեղյան
FactorTV-ը զրուցել է Գյուրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, Եվրադաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանի։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գյումրու քաղաքապետի ընտրություններն ու նաև, թե ինչ սպասել արդյունքներից։
Լևոն Բարսեղյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես պատահեց, որ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, ասաց, որ դա գլխավորապես իշխանությունների բացթողումն է։ Անցած յոթ տարիների ընթացքում իշխանությունն այդպես էլ չկարողացավ արժեքների հեղափոխություն իրականացնել, չկարոացավ երկրում այնպիսի իրավիճակ ու մէնոլորտ ձևավորի, որ մարդկանց մոտ այլ միտք ու գաղափար արթնանա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարդիկ իրենց ազատ կամքն են արտահայտել։ Եթե նայեք օրինական տեսանկյունից, ապա այո, ընտրատեղամասերում լցոնումներ և խախտումներ չեն եղել, բայց ազատ կամքի արտահայտումը մի բան է, որ ձևավոևրվում է հապատասխան մթնոլորտի առկայության դեպքում, ինչը Հայաստանում չձևավորվեց։ Հենց այդ է Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու պատճառը։
Լևոն Բարսեղյանը նաև անդրադարձավ կոմունիստների ու ռուսական կողմնորոշման մասին խոսակցություններին, որ վերջին օրերին հատկապես շեշտվում են։ Վարդան Ղուկասյանը, ով ակտիվորեն պաշտպանում է ռուսական գիծը, կողմ է միութենական հանրապետության կազմ մտնել Ռուսաստանի հետ, առաջադրվել և հաղթել է Կոմունիստական կուսակցության ցուցակով։ Բարսեղյանը հիշեց, որ ժամանակին Վարդան Ղուկասյանը քաղաքային բյուջեի հաշվին ռուսական զորամասի համար թերթերի բաժանորդագրություն էր անցկացրել, մի բան, որ քաղաքապետարանի գործը չէր։ Բարսեղյանը նշեց, որ Գյումրիում հաղթել է Վարդան Ղուկասյանը, բայց ոչ կրեմլահպատակությունը։ Վարդան Ղուկասյանի ընտրությունը տեղի է ունեցել նրա անձով պայմանավորված, բայց ոչ կոմունիզմի գաղափարական հաղթանակի կամ կրեմլահաճո տրամադրությունների հետևանքով։ Բացառված չէ, որ նման մարդիկ ևս լինեն իր տրամադրությամբ, ինքը՝ Ղուկասյանը ևս չի թաքցնում իր ռուսական կողմնորոշումը, բայց նրան ընտրելը պայմանավորված է եղել հենց Վարդան Ղուկասյան անձով ու նրա ունեցած ազդեցությամբ։ Վարդան Ղուկասյանին ընտրել են, որովհետև նա նախկինում քաղաքապետ է եղել ու մեծ ազդեցություն է ունեցել, հիմա էլ ունի։ Մեկին մի տեղ լավություն է արել, մյուսին մի տեղ ինչ որ հարցով օգնել է, աշխատանքի է տեղավորել և նման բաներ։ Այսինքն եթե նույնիսկ Վարդան Ղուկասյանը Աֆրիկայի մասին խոսեր, նրա քվեները չէին պակասելու, որովհետև սա անձերի միջև կատարված ընտրություն էր։
Լևոն Բարսեղյանն ասաց, որ եթե կարող են, թող կոմունիստական այդ խոստումները՝ լիքը ռուբլիներ, գործարաններ բերեն Գյումրի։ Դա չեն կարողանա, բայց նաև արդեն բացառվում է, որ Եվրամիությունը գա և ներդրումներ անի։ Իսկ այն խոսակցությունների մասին, որոնցում մասնավորապես Ղուկասյանն ասել է, որ «Լևոնը(Լևոն Բարսեղյան) թող գրանտն էնտեղից ստանա ու բերի էստեղ», Բարսեղյանն արձագանքեց ասելով․ «Իրենք տանեն քաղաքը նորից ռուսի տակ մտցնեն, իսկ Եվրամիությունը գա ու Գյումրինսարքի՞»։
Լևոն Բարսեղյանը խոսեց նաև 2026-ի մասին, նշելով, որ շատ զարմանալի կլինի, եթե ընդդիմադիրները նույն սխեմայով չգնան ընտրությունների, ինչպես, որ եղավ Երևանում, Վանաձորում ու Գյումրիում, այսինքն իրենք մնան խաղի մեջ, բայց գտնեն տվյալ տարածքում որևէ ազդեցիկ մարդ ու նրանով փորձեն անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել, իսկ այդ պայքարի միակ նպատակը իրենց ապօրինի գույքի պահպանումն է։ Դա հավանաբար մի տանջալի զգացում է, երբ այդ մարդիկ գիտեն, որ ամեն վայրկյան պիտի գան իրենց թալանած գույքը խլելու ու ամեն ինչի պատրաստ են դա թույլ չտալու համար։ ՔՊ-ը վստահ է, որ 2026-ում հաղթելու է, իսկ ընդդիմությունը պիտի ջանա ընդհանուր հանրագումարով ավելի շատ ձայներ ստանա, քան իշխանությունը։
Ամբողջական հարցազրույցը՝