21 C
Yerevan

2026-ին Պայքա­րե­լու Են Գողո­նի Պահպանման Համար

Գյումրիում հաղթել է Վարդան Ղուկասյա­նը, բայց ոչ կրեմլահպա­տա­կությունը։ Վարդան Ղուկասյա­նի ընտրությունը տեղի է ունե­ցել նրա անձով պայմա­նա­վորված, բայց ոչ կոմունիզմի գաղա­փա­րա­կան հաղթա­նա­կի կամ կրեմլա­հա­ճո տրա­մադրություննե­րի հետև­անքով։ Բացառված չէ, որ նման մարդիկ ևս լինեն իր տրա­մադրությամբ, ինքը՝ Ղուկասյա­նը ևս չի թաքցնում իր ռուսա­կան կողմնո­րո­շումը, բայց նրան ընտրե­լը պայմա­նա­վորված է եղել հենց Վարդան Ղուկասյան անձով ու նրա ունե­ցած ազդե­ցությամբ։

Լևոն Բարսեղյան

FactorTV‑ը զրուցել է Գյուրու «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ, Եվրա­դա­շինքի թեկնա­ծու Լևոն Բարսեղյա­նի։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գյումրու քաղա­քա­պե­տի ընտրություններն ու նաև, թե ինչ սպա­սել արդյունքնե­րից։

Լևոն Բարսեղյա­նը, պատասխա­նե­լով այն հարցին, թե ինչպես պատա­հեց, որ ընտրվեց Վարդան Ղուկասյա­նը, ասաց, որ դա գլխա­վո­րա­պես իշխա­նություննե­րի բացթո­ղումն է։ Անցած յոթ տարի­նե­րի ընթացքում  իշխա­նությունն այդպես էլ չկա­րո­ղա­ցավ  արժեքնե­րի հեղա­փո­խություն իրա­կա­նացնել, չկա­րոա­ցավ երկրում այնպի­սի իրա­վի­ճակ ու մէնո­լորտ ձևա­վո­րի, որ մարդկանց մոտ այլ միտք ու գաղա­փար արթնա­նա։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մարդիկ իրենց ազատ կամքն են արտա­հայտել։ Եթե նայեք օրի­նա­կան տեսանկյունից, ապա այո, ընտրա­տե­ղա­մա­սե­րում լցո­նումներ և խախտումներ չեն եղել, բայց ազատ կամքի արտա­հայտումը մի բան է, որ ձևա­վոևրվում է հապա­տասխան մթնո­լորտի առկա­յության դեպքում, ինչը Հայաստա­նում չձև­ա­վորվեց։ Հենց այդ է Վարդան Ղուկասյա­նի՝ քաղա­քա­պետ դառնա­լու պատճա­ռը։

Լևոն Բարսեղյա­նը նաև անդրա­դարձավ կոմունիստնե­րի ու ռուսա­կան կողմնո­րոշման մասին խոսակցություննե­րին, որ վերջին օրե­րին հատկա­պես շեշտվում են։ Վարդան Ղուկասյա­նը, ով ակտի­վո­րեն պաշտպա­նում է ռուսա­կան գիծը, կողմ է միութե­նա­կան հանրա­պե­տության կազմ մտնել Ռուսաստա­նի հետ, առա­ջադրվել և հաղթել է Կոմունիստա­կան կուսակցության ցուցա­կով։ Բարսեղյա­նը հիշեց, որ ժամա­նա­կին Վարդան Ղուկասյա­նը քաղա­քա­յին բյուջեի հաշվին ռուսա­կան զորա­մա­սի համար թերթե­րի բաժա­նորդագրություն էր անցկացրել, մի բան, որ քաղա­քա­պե­տա­րա­նի գործը չէր։ Բարսեղյա­նը նշեց, որ Գյումրիում հաղթել է Վարդան Ղուկասյա­նը, բայց ոչ կրեմլահպա­տա­կությունը։ Վարդան Ղուկասյա­նի ընտրությունը տեղի է ունե­ցել նրա անձով պայմա­նա­վորված, բայց ոչ կոմունիզմի գաղա­փա­րա­կան հաղթա­նա­կի կամ կրեմլա­հա­ճո տրա­մադրություննե­րի հետև­անքով։ Բացառված չէ, որ նման մարդիկ ևս լինեն իր տրա­մադրությամբ, ինքը՝ Ղուկասյա­նը ևս չի թաքցնում իր ռուսա­կան կողմնո­րո­շումը, բայց նրան ընտրե­լը պայմա­նա­վորված է եղել հենց Վարդան Ղուկասյան անձով ու նրա ունե­ցած ազդե­ցությամբ։ Վարդան Ղուկասյա­նին ընտրել են, որովհետև նա նախկի­նում քաղա­քա­պետ է եղել ու մեծ ազդե­ցություն է ունե­ցել, հիմա էլ ունի։ Մեկին մի տեղ լավություն է արել, մյուսին մի տեղ ինչ որ հարցով օգնել է, աշխա­տանքի է տեղա­վո­րել և նման բաներ։ Այսինքն եթե նույնիսկ Վարդան Ղուկասյա­նը Աֆրի­կա­յի մասին խոսեր, նրա քվե­նե­րը չէին պակա­սե­լու, որովհետև սա անձե­րի միջև կատարված ընտրություն էր։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ եթե կարող են, թող կոմունիստա­կան այդ խոստումնե­րը՝ լիքը ռուբլի­ներ, գործա­րաններ բերեն Գյումրի։ Դա չեն կարո­ղա­նա, բայց նաև արդեն բացառվում է, որ Եվրա­միությունը գա և ներդրումներ անի։ Իսկ այն խոսակցություննե­րի մասին, որոնցում մասնա­վո­րա­պես Ղուկասյանն ասել է, որ  «Լևոնը(Լևոն Բարսեղյան) թող գրանտն էնտե­ղից ստա­նա ու բերի էստեղ», Բարսեղյանն արձա­գանքեց ասե­լով․ «Իրենք տանեն քաղա­քը նորից ռուսի տակ մտցնեն, իսկ Եվրա­միությունը գա ու Գյումրինսարքի՞»։

Լևոն Բարսեղյա­նը խոսեց նաև 2026‑ի մասին, նշե­լով, որ շատ զարմա­նա­լի կլի­նի, եթե ընդդի­մա­դիրնե­րը նույն սխե­մա­յով չգնան ընտրություննե­րի, ինչպես, որ եղավ Երև­ա­նում, Վանա­ձո­րում ու Գյումրիում, այսինքն իրենք մնան խաղի մեջ, բայց գտնեն տվյալ տարածքում որևէ ազդե­ցիկ մարդ ու նրա­նով փորձեն անհրա­ժեշտ քանա­կի ձայներ հավա­քել, իսկ այդ պայքա­րի միակ նպա­տա­կը իրենց ապօ­րի­նի գույքի պահպա­նումն է։ Դա հավա­նա­բար մի տանջա­լի զգա­ցում է, երբ այդ մարդիկ գիտեն, որ ամեն վայրկյան պիտի գան իրենց թալա­նած գույքը խլե­լու ու ամեն ինչի պատրաստ են դա թույլ չտա­լու համար։ ՔՊ‑ը վստահ է, որ 2026-ում հաղթե­լու է, իսկ ընդդի­մությունը պիտի ջանա ընդհա­նուր հանրա­գումա­րով ավե­լի շատ ձայներ ստա­նա, քան իշխա­նությունը։ 

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ