21.7 C
Yerevan

Գյումրիի Քաղա­քա­կան Ռումբը

ՔՊ‑ը չի բողո­քում ընտրություննե­րի օրի­նա­կա­նության դեմ, ստիպված ճանա­չում է արդյունքնե­րը, բայց չի մասնակցում նիստե­րին։ Բոյկո­տում է իբր ի՞նչ։ Երևի ՔՊ-ում չգի­տեն կամ մոռա­ցել են, որ ավա­գա­նի լինելն ու իշխե­լը տարբեր բաներ են, որ այնտեղ լինե­լը նշա­նա­կում է բարդ ու քրտնա­ջան աշխա­տանք, այլ ոչ թե անպայման ղեկա­վար։

Հովսեփ Խուրշուդյան

SHANT NEWS‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գյումրու ավա­գա­նու ընտրություննե­րը, ինչպես նաև արտա­քին քաղա­քա­կա­նության հետ կապված որոշ դրույթներ։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այս ընտրություննե­րում Վարդան Ղուկասյա­նի ընտրվե­լու գլխա­վոր պատասխա­նա­տուն գործող իշխա­նությունն է, որը և՛ անցնող տարի­նե­րի, և՛ քարո­զարշա­վի ընթացքում դրսև­ո­րել է անլուրջ մոտե­ցում։ 2016-ին ՔՊ‑ը հասկա­նա­լի պատճառնե­րով քիչ քվե­ներ էր ստա­ցել, իսկ հաջորդ ընտրություննե­րի ժամա­նակ էլ պարտվեց Բալա­սանյան դաշինքին և ստիպված կոա­լի­ցիա կազմեց նրանց հետ։ Այս ընտրություննե­րի ժամա­նակ ՔՊ‑ը դեռ «հեղա­փո­խա­կան հովե­րի» տակ էր՝ կարծե­լով, թե ում էլ բերեն միևնույն է ընտրվե­լու է։ Կարծում էին, թե Նիկոլ Փաշինյա­նը վերջում գալու է, իրենց փոխա­րեն քարո­զարշավ անի ու ամեն ինչ ընկնի իր տեղը։
Խուրշուդյա­նը նշեց նաև, որ իշխա­նություններն այս ընտրություննե­րի ժամա­նակ դրսև­ո­րել են խիստ դատա­պարտե­լի պահվածք, երբ նախա­պես հայտա­րա­րել էին, որ ընտրություննե­րին մասնակցող բոլոր ուժե­րը գալիս են թալա­նը պահպա­նե­լու համար՝ այդ ցանկում «ընդգրկե­լով» նաև Եվրա­դա­շինքին։ Հետո արդեն իբրև փորձե­ցին սրբագրել իրենց ասածն ու Եվրա­դա­շինքին առանձնացրին դրա­նից, ասե­լով որ չեն տեսել նրանց, ասես ակնարկե­լով, որ Եվրա­դա­շինքը չափից ավե­լի թույլ է՝ նկա­տե­լի լինե­լու համար։ ՔՊ‑ը, որ դեռ Բալա­սանյան դաշինքի հետ կազմած կոա­լի­ցիա­յի ընթացքում իր բազմա­թիվ խոստումներ չկա­տա­րեց, այժմ ստիպված է լինե­լու վայե­լել այս ընտրություննե­րի արդյունքնե­րը։
Միա­ժա­մա­նակ Խուրշուդյա­նը նաև խոսեց Գյումրի քաղա­քի կառա­վարման ճգնա­ժա­մի մասին, քանի որ հիմա Գյումրու քաղա­քա­պե­տը ոչ թե մեծա­մասնության, այլ փոքրա­մասնության քաղա­քա­պետն է։ Կոա­լի­ցիա­յի դեպքում կողմե­րը նախօ­րոք պայմա­նա­վորվում են, թե ինչ հարցե­րի շուրջ են միասնա­կան լինե­լու, իսկ հիմա ցանկա­ցած որոշման դեպքում Վարդան Ղուկասյա­նը պիտի ընդի­մա­դիր բոլոր կողմե­րին հատ-հատ համո­զի, որ քվեարկիր կողմ և կստա­նաս այսինչ բանը, կամ եթե չքվեարկես՝ չես ստա­նա։ Նաև անհասկա­նա­լի է, թե ՔՊ‑ը ինչու է բոյկո­տել և չի մասնակցել նիստե­րին» Եվ դա այն դեպքում, երբ որևէ բողոք չի եղել ընտրություննե­րի օրի­նա­կա­նության հետ կապված։ Նույնը և Փարա­քա­րում։ ՔՊ‑ը չի բողո­քում ընտրություննե­րի օրի­նա­կա­նության դեմ, ստիպված ճանա­չում է արդյունքնե­րը, բայց չի մասնակցում նիստե­րին։ Բոյկո­տում է իբր ի՞նչ։ Երևի ՔՊ-ում չգի­տեն կամ մոռա­ցել են, որ ավա­գա­նի լինելն ու իշխե­լը տարբեր բաներ են, որ այնտեղ լինե­լը նշա­նա­կում է բարդ ու քրտնա­ջան աշխա­տանք, այլ ոչ թե անպայման ղեկա­վար։ Ու քանի որ նաև իշխա­նությունը հնա­րա­վո­րություն չի տվել մյուս քաղա­քա­կան ուժե­րին, որոնք նոր են, դրսև­ո­րե­լու իրենց, ապա պարտվել է ընտրություննե­րում։ Իսկ այս ընտրություննե­րը ասես քաղա­քա­կան ռումբ լինեն 2026‑ի համա­պե­տա­կան ընտրություննե­րից առաջ։ ՔՊ‑ը եթե այն հաշվարկով է Վարդան Ղուկասյա­նին «թողել» հաղթի ընտրություննե­րում, որ բոլորն էլ տեսնեն, թե նախկիննե­րի վերա­դարձն ինչպես է լինում իր պարտության դեպքում, ապա կարող է չարա­չար սխալվել իր հաշվարկնե­րի մեջ, քանի որ 2026-ին ամեն ինչ կարող է դուրս գալ իրենց վերահսկո­ղությունից։
Հովսեփ Խուորշուդյա­նը նաև անդրա­դարձավ Փաշինյա­նի այն հայտա­րա­րությա­նը, որ նոր Սահմա­նադրությունում չպի­տի հղում լինի Անկա­խության Հռչա­կագրին։ Խուրշուդյան այն տեսա­կետն արտա­հայտեց, որ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը դա պետության ղեկա­վա­րի հայտա­րա­րություն է, ով ճնշված է արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ ունե­ցած սահմա­նա­փա­կումնե­րով։ Ի տարբե­րություն նրա՝ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րը չունեն այդ սահմա­նա­փա­կումնե­րը և Շարժման հետ կապված բոլորն էլ գիտեն, որ դա հայկա­կան ազգա­յին-ազա­տագրա­կան պայքար էր, սուրբ մի գործ, որը մենք նվա­ճել ենք։ Այո ԿԳԲ‑ը ամեն երպ փորձել է այդ միջո­ցով փոխել հայկա­կան ու ադրբե­ջա­նա­կան էլի­տա­նե­րին, բայց հարկա­վոր է հաշվի առնել, որ դա նրանց վերահսկո­ղությունից դուրս է մնա­ցել։ Հայե­րը պայքա­րել, հաղթել են ու ազա­տել են Արցա­խը Նախիջև­ա­նի ճակա­տագրին արժա­նա­նա­լու հեռանկա­րից։ Եթե յադ պայքա­րը չլի­ներ, ապա Արցա­խում կատարվե­լու էր այն, ինչ Նախի­ջա­նում, այսինքն դանդաղ հայա­թա­փում։ Բայց չի կարե­լի նաև ասել, որ էլ ինչո՞ւ մտանք այս բեռի տակ, եթե ամեն ինչ այսպես էր վերջա­նա­լու, որովհետև այսպես վերջա­նա­լու պատճա­ռը մեր երե­սուն տարվա ապի­կար կառա­վա­րումն էր, որ չկա­րո­ղա­ցանք հարստացնել Հայաստանն ու Արցա­խը ու պաշտպա­նել այն, դրա փոխա­րեն ղեկա­վա­րությունը զբաղված էր հարստա­նա­լով ու կղզի­ներ գնե­լով։
Հովսեփ Խուրշուդյա­նը միա­ժա­մա­նակ նշեց, որ Անկա­խության Հռչա­կագրի որոշ կետեր մենք ըստ էությամբ դրել ենք մի կողմ, երբ Արցա­խը հայաստա­նին միա­նա­լու փոխա­րեն իր անկա­խությունն է հռչա­կել, որով էլ Շարժման բովանդա­կության մեջ սկզբունքա­յին փոփո­խություններ է կատա­րել՝ անպի­տան դարձնե­լով որոշ կարև­որ դրույթներ։
Վերլուծա­բանն ասաց, որ Փաշինյա­նը շտա­պում է Ալիև­ին զինա­թա­փել։ Թեև մինչև 2027թ․՝ Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը կա երկար ժամա­նակ, բայց Փաշինյա­նը ցանկա­նում է ցույց տալ, որ ինքը հիմա էլ պատրաստ է այն զիջումնե­րին, որը անում է, այսպի­սով նաև կապե­լով Ալիևի ձեռքե­րը՝ հետա­գա էսկա­լա­ցիա­նե­րը թույլ չտա­լու համար։ Իսկ Արևմուտքը ևս շտա­պում է վերջնա­նա­կան պայա­մա­նա­գի­րը ստո­րագրել տալ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև։ Շտա­պում է նաև Թրամփը, որովհետև իր խոսա­տա­ցած խաղա­ղությունը չեղավ Ուկրաի­նա­յում, պետք է առնվազն այստեղ խաղա­ղություն ստո­րագրե­լով հաջո­ղություն գրանցել։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ