21.7 C
Yerevan

2026‑ի Երրորդ Ուղին

Մաս 3‑րդ

Մարդկանց ուզա­ծը խաղա­ղությունն է, եթե հակադրվում ես խաղա­ղությա­նը, ապա դա նշա­նա­կում է կռիվ ու պատե­րազմ, մի բան, որին հիմա պատրաստ չենք։ ՄԱրդկանց պետք է բացատրել այդ խաղա­ղության հնա­րա­վո­րությունը և նրանք էլ պետք է հաստա­տեն իրենց կարծի­քը՝ ընտրություննե­րի միջո­ցով, իսկ դրա ամե­նա­լավ տարբե­րակն այն կլի­նի, եթե ընտրություննե­րի ժամա­նակ ինքնա­մե­կուսացված քաղա­քա­ցի­նե­րը հաղթա­հա­րեն այդ ցանկությունը և գան ընտրա­տե­ղա­մաս՝ իրենց կամքն արտա­հայտե­լու համար։

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ Գյուրու ընտրություննե­րին՝ նշե­լով, որ Գյումրիում հաղթեց 20-րդ դարը, հաղթեղ նախկի­նում ավե­լի լվ էր մտա­ծո­ղությունը, ռուսի հանդեպ հավա­տը, չնա­յած այն ամե­նին, ինչ ռուսներն արե­ցին մեզ հետ։ Ու ընդհա­նուր առմա­մաբ, հաշվի առնե­լով թեկնա­ծունե­րին, նրանց ամեն ինչը, ինչ որ առումով գուցե Վարդան Ղուկասյանն ավե­կի լավ է, քան մյուսնե­րը։ Ղուկասյա­նը գոնե հավա­տա­վոր մարդ է, Աստծուն հավա­տում է, ինչը, ըստ Արամ Սարգսյա­նի, կարև­որ է, քան թե օրի­նակ Անդրա­նիկ Թեև­անյա­նը, որ գնում Դոնբա­սում է ելույթ ունե­նում։
Այն, որ Վարդան Ղուկասյանն է ընտրվել, դժվար է ասել, թե քաղա­քա­կան առումով ինչ որ նորություն կա։ Կուսակցություննե­րով ու գաղա­փարնե­րով չեն առաջնորդվում մարդիկ, այլ ավե­լի շատ սոցիա­լա­կան գործոննե­րով։ Մարդով են ընտրում, ոչ թե գաղա­փա­րով։ Ով իրենց աշխա­տանք կտա, ով իրենց անձնա­կան հարցրեը կլուծի, նրան էլ կտրեն, սա է խնդի­րը, այնպես, ինչպես Սերժն ու Քոչարյա­նը միայն իրենց անձնա­կան ունեցվածքի համար են պայքա­րում ու դրա­նով մտա­հոգվում, այդ իսկ պատճա­ռով էլ պաշտպա­նում են ռուսնե­րին, որոնք «կապա­հո­վեն» իրենց ունեցվածքը, դեմ են դուրս գալիս ապօ­րի­նի գույքի բռնագրավման օրենքին։
Իսկ ամե­նա­մեծ խնդի­րը Արամ Սարգսյա­նը համա­րեց այն, որ բոլո­րը սև ու սպի­տակ կատե­գո­րիա­յի մեջ են մտցված։ Ու այս ֆոնին բնա­կա­նա­բար, Երև­ա­նի ընտրություննե­րում ՔՊ‑ը ավե­լի նախընտրե­լի է նախկիննե­րից, թեկուզ հավա­սա­րակշռման առումով և հենց այդ է պատճա­ռը, որ Երև­ա­նի ավա­գա­նու ընտրություննե­րում «Հանրա­պե­տությունը» պաշտպա­նեց ՔՊ-ին, բայց դա չի նշա­նա­կում միա­նալ ու դառնալ ՔՊ, դա նշա­նա­կում է այդ մեթո­դով հավա­սա­րակշել իրա­վի­ճա­կը, նախկիննե­րի դեմն առնե­լու համար։ Բայդ այն ինչ տեղի է ունե­ցել Գյումրիում, չի կարող նշա­նա­կել, որ 2026-ին նույնը լինե­լու է համա­պե­տա­կան ընտրություննե­րի դեպքում։ Դա ուրիշ էր, լրիվ ուրիշ, իսկ համա­պե­տա­կան ընտրություններն այլ մասշտաբ, նշա­նա­կություն և էություն ունեն։
Այս առումով Արամ Սարգսյա­նը կարծում է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ընտրություննե­րին չմասնակցող 52 տոկոս հատվա­ծը նորից մի կողմ չկանգնի, այլ բերվի ընտրա­դաշտ, մասնակցի ընտրություննե­րին։ Մարդկանց ուզա­ծը խաղա­ղությունն է, եթե հակադրվում ես խաղա­ղությա­նը, ապա դա նշա­նա­կում է կռիվ ու պատե­րազմ, մի բան, որին հիմա պատրաստ չենք։ ՄԱրդկանց պետք է բացատրել այդ խաղա­ղության հնա­րա­վո­րությունը և նրանք էլ պետք է հաստա­տեն իրենց կարծի­քը՝ ընտրություննե­րի միջո­ցով, իսկ դրա ամե­նա­լավ տարբե­րակն այն կլի­նի, եթե ընտրություննե­րի ժամա­նակ ինքնա­մե­կուսացված քաղա­քա­ցի­նե­րը հաղթա­հա­րեն այդ ցանկությունը և գան ընտրա­տե­ղա­մաս՝ իրենց կամքն արտա­հայտե­լու համար։
Արամ Սարգսյա­նը բացա­ռեց, որ Քոչարյա­նը կարող է այս անգամ ավե­լի շատ քվե­ներ ստա­նա, նա 25 տոկո­սից վերև չի բարձրա­նա­լու, այն էլ զուտ իր ռեսուրսի հաշվին։ Իսկ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը լուրջ աշխա­տանք ունի անե­լու, ինչպես օրի­նակ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ, դիմա­նալ այն դժվա­րություննե­րին, որոնք անկասկած կլի­նեն, բայց հասկա­նալ, որ այդ դժվա­րություննե­րին դիմա­նա­լու գինը լինե­լու են այն ներդրումնե­րը, որ Արևմուտքն անե­լու է խաղա­ղության հաստատման դեպքում, մի բան, որին հակա­ռակ են ռուսնե­րը և նրանց պաշտպա­նող ընդդի­մա­դիրնե­րը, քանի որ այդ ժամա­նակ կարո­ղա­նա­լու են ստա­նալ իրենց այդքան պետք եկող աջակցություն՝ զուտ իրենց ունեցվածքը պահե­լու համար։
Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ այն հարցին, թե ինչու է ԱՄՆ‑ը զենք բերում Հայաստան։ Հայ-ամե­րիկյան, թեկուզ և փոքր զորա­վարժություններն իրենց էական նշա­նա­կությունն ունեն։ Ամե­րի­կա­ցի­նե­րի կողմից բերված զենքը կարող է մնալ Հայաստա­նում, գուցե ինչ որ առումով ամե­րի­կա­ցի­նե­րի ու նրանց ներկա­յությունը նաև հավա­սա­րակշռող դառնա: Խաղա­ղությունը, նորից կրկնեց Արամ Սարգսյա­նը, շատ կարև­որ է։ ԱՄՆ կողմից մեծ ներդրումներ կարվեն խաղա­ղության հաստատման դեպքում։ Իսրա­յելն ինչպե՞ս է ուժե­ղա­ցել և հարստա­ցել։ ԲԱցի այն աշխա­տանքից, որ նրանք անում են, չի կարե­լի հաշվի չառնել նաև ամե­րիկյան օգնություննե­րը։ Թող մեզ էլ 4 մլրդ տան, մենք էլ կուժե­ղա­նանք։
Արամ Սարգսյա­նը նշեց նաև, որ եթե հնա­րա­վոր լինի Չինաստա­նը ԱՄՆ համար փոխա­րի­նել Իրան-Հնդկաստա­նով, մեզ համար ևս շատ լավ կլի­նի։ Հարկա­վոր է նաև Հնդկաստա­նը հասկա­նա, թե ինչպես է պոկվե­լու Չինաստա­նից։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Վերջ

Առնչվող Հոդվածներ