Հայաստան

ՀՅԴ-ը Բռնազավթած «Հայրենասերները»

Եթե այդքան հայրենասեր են, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ՀՀ ազգային մարզաշապիկների վրայից դուրս գա Արարատը, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկել էր Երևան, ինչո՞ւ էին թույլ տվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն անջատվեն։

Հայկ Կոնջորյան

Այսօր ևս ԱԺ-ում բավական թեժ է եղել։ Խմբակցությունները միմյանց հայհոյանքների ու մեղադրանքների տարատեսակ փնջեր են նվիրել՝ շեշտելով դիմացինի դավաճանության ու քաղաքական տհասության մակարդակը։ Ընդ որում այդ մեղադրանքները հիմնականում պտտվել են Արարատն ուրանալու շուրջ և խոշոր հաշվով պարունակել են ազգային դավաճանության մեղադրանքներ։
Վեճն ավելի է թեժացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի այն մեղադրանքներից հետո, երբ վերջինս ՔՊ-ականներին մեղադրել է Ցեղասպանությունը, Արարատը, Արցախյան շարժումն ուրանալու մեջ։ Դաշնակցական պատգամավորին արձագանքել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանը Գեղամ Մանուկյանին հարց է ուղղել, որ եթե նրանք այդքան հայրենասեր են, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ ՀՀ ազգային մարզաշապիկների վրայից դուրս գա Արարատը, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը եկել էր Երևան, ինչո՞ւ էին թույլ տվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն անջատվեն, եթե այդքան ամուր են կառչած ազգային արժեքներին։ Համ իրենք իրենց ձեռքով ուրացել են Արարատն էլ, Ցեղասպանությունն էլ, համ իրենց են մեղադրում դրա մեջ։
Հայկ Կոնջորյանը մեջբերեց նաև Գեղամ Մանուկյանի տողերն, առ այն, որ Արցախյան շարժումը պիտի նպաստեր մեր ետության կայունացմանը։ Եթե այդ շարժումը պիտի լիներ պետության կայունացմանն ուղղված, ապա ինչպե՞ս ՀՅԴ-ը թույլ տվեց, որ Հանրապետւթյունում կեղծվեն ընտրությունները, մարդկանց հույսն ու ձայները գողացվեն, ինչո՞ւ էին դաշնակցականները պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ 1995թ․ ցույց անում ու պահանջում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, եթե հաղթանակից հետո համերաշխություն պիտի տիրեր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս թույլ տվին, որ իրենց ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունենա տնտեսության ոչնչացում՝ «գույք պարտքի դիմաց» կործանարար սկզբունքով, տեղի ունենա կոտորած Ազգային Ժողովում, տարբեր տարիներին սպանվեն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ անձինք, որովցից մեկը ՝ դաշնակցական Պողոս Պողոսյանը, ում Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին «Պրիվետ Ռոբ» արտահայտության համար։
ՔՊ խմբակցության նախագահը Գեղամ Մանուկյանին հիշեցրեց նաև, որ Առաջին Հանրապետության ժամանակ հենց նույն դաշնակցականներ Խատիսյանը, Քաջազնունին, Վրացյանը, դրսևորելով սթափ քաղաքական միտք ու պրագմատիկ պահվածք՝ հանուն հայ ժողովրդ անվտանգության, թուրքերի հետ կնքել են խաղաղության ու բարեկամության դաշնագիր։ Այսինքն Գեղամ Մանուկյանը նաև Քաջազնունուն ու Խատիսյանի՞ն է դավաճան համարում, այնպես, ինչպես ՔՊ-ին, երբ իրենք փորձում են հանուն խաղաղության պայմանագիր կնքել Ադրվեջանի հետ։ «Ի վերջո ի՞նչ է ձեր ուզածը»,- հարցրեց Հայկ Կոնջորյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ մամուլին՝ նշելով, որ Հայաստանում մամուլը դեռ երբեք այսքան ազատ չի եղել, ինճպես իրնեց օրոք է։ Հայաստանում դեռ չի եղել այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը տիրապետի մամուլի ընդամենը 10 տոկոսին, իսկ ընդդիմությունը՝ 90 տոկոսին։ Բացի դրանից, Կոնջորյանը Գեղամ Մանուկյանին հարց ուղղեց, թե ո՞ւր է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի՝ դաշնակցական հեռուսաալիքին տված հարցազրույցը։ Ինչո՞ւ ՀՅԴ-ը չի հրապարակում այդ հարցազրույցը, որովհետև Սրբազանը մի քանի թթու բառ է ասել դաշնակցական շեֆերի հասցեի՞ն։
Վերջում Կոնջորյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրենց մեղադրում է, որ իշխանությունն իրենց բանտերն է լցնում ու թույլ չի տալիս աշխատել, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է, որ իշխանությունը խորհրդարանական ընդդիմությանը բանտերը չի լցնում, որ իրենք կարողանան աշխատել։ Այս ամենը վկայությունն է այն բանի, որ իշխանությունն ամեն ինչ ճիշտ է անում ու Հայաստանը դեռ երբեք այսքան մոտ չի եղել պետականորեն կայանալուն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *