21 C
Yerevan

ՀՅԴ‑ը Բռնա­զավթած «Հայրե­նա­սերնե­րը»

Եթե այդքան հայրե­նա­սեր են, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբո­լա­յին հանդիպման ժամա­նակ ՀՀ ազգա­յին մարզա­շա­պիկնե­րի վրա­յից դուրս գա Արա­րա­տը, երբ Թուրքիա­յի նախա­գահ Աբդուլահ Գյուլը եկել էր Երև­ան, ինչո՞ւ էին թույլ տվել, որ Ծիծեռնա­կա­բերդի հուշա­հա­մա­լի­րի լույսերն անջատվեն։

Հայկ Կոնջորյան

Այսօր ևս ԱԺ-ում բավա­կան թեժ է եղել։ Խմբակցություննե­րը միմյանց հայհո­յանքնե­րի ու մեղադրանքնե­րի տարա­տե­սակ փնջեր են նվի­րել՝ շեշտե­լով դիմա­ցի­նի դավա­ճա­նության ու քաղա­քա­կան տհա­սության մակարդա­կը։ Ընդ որում այդ մեղադրանքնե­րը հիմնա­կա­նում պտտվել են Արա­րատն ուրա­նա­լու շուրջ և խոշոր հաշվով պարունա­կել են ազգա­յին դավա­ճա­նության մեղադրանքներ։
Վեճն ավե­լի է թեժա­ցել «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր, դաշնակցա­կան Գեղամ Մանուկյա­նի այն մեղադրանքնե­րից հետո, երբ վերջինս ՔՊ-ականնե­րին մեղադրել է Ցեղասպա­նությունը, Արա­րա­տը, Արցախյան շարժումն ուրա­նա­լու մեջ։ Դաշնակցա­կան պատգա­մա­վո­րին արձա­գանքել է ՔՊ խմբակցության ղեկա­վար Հայկ Կոնջորյա­նը։
Կոնջորյա­նը Գեղամ Մանուկյա­նին հարց է ուղղել, որ եթե նրանք այդքան հայրե­նա­սեր են, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբո­լա­յին հանդիպման ժամա­նակ ՀՀ ազգա­յին մարզա­շա­պիկնե­րի վրա­յից դուրս գա Արա­րա­տը, երբ Թուրքիա­յի նախա­գահ Աբդուլահ Գյուլը եկել էր Երև­ան, ինչո՞ւ էին թույլ տվել, որ Ծիծեռնա­կա­բերդի հուշա­հա­մա­լի­րի լույսերն անջատվեն, եթե այդքան ամուր են կառչած ազգա­յին արժեքնե­րին։ Համ իրենք իրենց ձեռքով ուրա­ցել են Արա­րատն էլ, Ցեղասպա­նությունն էլ, համ իրենց են մեղադրում դրա մեջ։
Հայկ Կոնջորյա­նը մեջբե­րեց նաև Գեղամ Մանուկյա­նի տողերն, առ այն, որ Արցախյան շարժումը պիտի նպաստեր մեր ետության կայունացմա­նը։ Եթե այդ շարժումը պիտի լիներ պետության կայունացմանն ուղղված, ապա ինչպե՞ս ՀՅԴ‑ը թույլ տվեց, որ Հանրա­պետւթյունում կեղծվեն ընտրություննե­րը, մարդկանց հույսն ու ձայնե­րը գողացվեն, ինչո՞ւ էին դաշնակցա­կաննե­րը պատե­րազմի ավարտից մեկ տարի անց՝ 1995թ․ ցույց անում ու պահանջում Լևոն Տեր-Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նը, եթե հաղթա­նա­կից հետո համե­րաշխություն պիտի տիրեր։ Ինչո՞ւ և ինչպե՞ս թույլ տվին, որ իրենց ղեկա­վար Ռոբերտ Քոչարյա­նի գլխա­վո­րությամբ տեղի ունե­նա տնտե­սության ոչնչա­ցում՝ «գույք պարտքի դիմաց» կործա­նա­րար սկզբունքով, տեղի ունե­նա կոտո­րած Ազգա­յին Ժողո­վում, տարբեր տարի­նե­րին սպանվեն տարբեր բարձրաստի­ճան պաշտոնյա­ներ և այլ անձինք, որովցից մեկը ՝ դաշնակցա­կան Պողոս Պողոսյա­նը, ում Քոչարյա­նի թիկնա­պահնե­րը ծեծե­լով սպա­նե­ցին «Պրի­վետ Ռոբ» արտա­հայտության համար։
ՔՊ խմբակցության նախա­գա­հը Գեղամ Մանուկյա­նին հիշեցրեց նաև, որ Առա­ջին Հանրա­պե­տության ժամա­նակ հենց նույն դաշնակցա­կաններ Խատիսյա­նը, Քաջազնունին, Վրացյա­նը, դրսև­ո­րե­լով սթափ քաղա­քա­կան միտք ու պրագմա­տիկ պահվածք՝ հանուն հայ ժողովրդ անվտանգության, թուրքե­րի հետ կնքել են խաղա­ղության ու բարե­կա­մության դաշնա­գիր։ Այսինքն Գեղամ Մանուկյա­նը նաև Քաջազնունուն ու Խատիսյանի՞ն է դավա­ճան համա­րում, այնպես, ինչպես ՔՊ-ին, երբ իրենք փորձում են հանուն խաղա­ղության պայմա­նա­գիր կնքել Ադրվե­ջա­նի հետ։ «Ի վերջո ի՞նչ է ձեր ուզա­ծը»,- հարցրեց Հայկ Կոնջորյա­նը։
Պատգա­մա­վո­րը նաև անդրա­դարձավ մամուլին՝ նշե­լով, որ Հայաստա­նում մամուլը դեռ երբեք այսքան ազատ չի եղել, ինճպես իրնեց օրոք է։ Հայաստա­նում դեռ չի եղել այնպի­սի իրա­վի­ճակ, որ իշխա­նությունը տիրա­պե­տի մամուլի ընդա­մե­նը 10 տոկո­սին, իսկ ընդդի­մությունը՝ 90 տոկո­սին։ Բացի դրա­նից, Կոնջորյա­նը Գեղամ Մանուկյա­նին հարց ուղղեց, թե ո՞ւր է Միքա­յել Արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նի՝ դաշնակցա­կան հեռուսաա­լի­քին տված հարցազրույցը։ Ինչո՞ւ ՀՅԴ‑ը չի հրա­պա­րա­կում այդ հարցազրույցը, որովհետև Սրբա­զա­նը մի քանի թթու բառ է ասել դաշնակցա­կան շեֆե­րի հասցեի՞ն։
Վերջում Կոնջորյանն ասաց, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն իրենց մեղադրում է, որ իշխա­նությունն իրենց բանտերն է լցնում ու թույլ չի տալիս աշխա­տել, իսկ արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը մեղադրում է, որ իշխա­նությունը խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությա­նը բանտե­րը չի լցնում, որ իրենք կարո­ղա­նան աշխա­տել։ Այս ամե­նը վկա­յությունն է այն բանի, որ իշխա­նությունն ամեն ինչ ճիշտ է անում ու Հայաստա­նը դեռ երբեք այսքան մոտ չի եղել պետա­կա­նո­րեն կայա­նա­լուն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ