18.3 C
Yerevan

Պաուլ Ռորբա­խի «Դաշնակցա­կան Առեղծվա­ծը»

Հայկա­կան քաղա­քա­կան ուժե­րը, մասնա­վո­րա­պես՝ ՀՅԴ‑ն, տեղյա՞կ չէին, որ Ռորբա­խը ոչ թե հումա­նիստ, այլ Գերմա­նիա­յի ռազմա-քաղա­քա­կան շահե­րը ծրագրա­վո­րողնե­րից մեկն է, սերտո­րեն կապված է Թուրքիա­յի զինվո­րա­կա­նության հետ, ծանոթ չէի՞ն արեւմտա­հա­յության բռնա­տե­ղա­հա­նության նրա գաղա­փա­րին, չէի՞ն կարող կողմնո­րոշվել, որ պատե­րազմի դեպքում օսմանյան կառա­վա­րությունը գործի է դնե­լու հենց այդ՝ արեւմտա­հա­յության գաղթեցման ծրա­գի­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Պաուլ Ռորբա­խի «դաշնակցա­կան» առեղծվա­ծը 1914 թվա­կա­նին, այլ տեղե­կություննե­րով՝ 1912-ին Բեռլի­նում հիմնադրվում է «Հայ-գերմա­նա­կան ընկե­րություն» անվանված հասա­րա­կա­կան կազմա­կերպություն, որին նպա­տակն էր «օգնել արեւմտա­հա­յությա­նը»: Կազմա­կերպության նախա­գահ է ընտրվում կաթո­լիկ հոգեւո­րա­կան, դոկտոր Իոհաննես Լեփսիուսը, տեղա­կալ՝ Պաուլ Ռորբա­խը, իսկ քարտուղար՝ բանաստեղծ Ավե­տիք Իսա­հակյա­նը: Նրան է վերա­պահվում նաեւ հայ-գերա­մա­նա­կան մշա­կութա­յին «Մեսրոպ» ամսագրի խմբագրի պարտա­կա­նությունը:
Ավե­տիք Իսա­հակյա­նը «Դաշնակցության գործով» ցարա­կան իշխա­նություննե­րի հետապնդումնե­րից խուսա­փե­լու նպա­տա­կով 1909 թվա­կա­նին անցել է Թուրքիա, որոշ ժամա­նակ ապրել Կոստանդնուպոլսում, ապա՝ տեղա­փոխվել Եվրո­պա: Լինե­լով դաշնակցա­կան, նա չէր կարող «Հայ-գերմա­նա­կան ընկե­րության» քարտուղար եւ մշա­կութա­յին ամսագրի խմբագրի պարտա­կա­նություն ստանձնել, եթե չունե­նար ՀՅԴ ղեկա­վար մարմնի՝ Բյուրո­յի, համա­ձայնությունը:
Արտա­ռոց է, որ «Գերմա­նա-հայկա­կան ընկե­րության» փոխնա­գահ է ընտրվել Պաուլ Ռորբա­խը, որը թուրք-գերմա­նա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի ջատա­գո­վը եւ «Բաղդա­դի երկա­թուղու» ծրագրի հեղի­նակն է: Ընդ որում, նա այդ թեմա­յով արդեն իսկ 1902 թվա­կա­նին տպագրված աշխա­տություն ուներ, որով հիմնա­վո­րում էր Թուրքիա­յում գերմա­նա­կան ազդե­ցության ամրապնդման գործում այդ երկա­թուղու կարեւո­րությունը: Նույն տեղում նա Թուրքիա­յում հայկա­կան հարցի լուծման տարբե­րակ է առա­ջարկում արեւմտա­հա­յության գաղթե­ցումը դեպի Միջա­գետք եւ բնա­կե­ցումը Բաղդա­դի երկա­թուղու երկա­րության տարածքնե­րում:
Ըստ որոշ տեղե­կություննե­րի, Պաուլ Ռորբա­խը, հանդես գալով որպես քաղա­քա­ցիա­կան ուսումնա­սի­րող, իրա­կա­նում հանդի­սա­ցել է Գերմա­նիա­յի ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի ռազմա­կան հետա­խուզության սպա եւ կոնկրետ զբաղվել է ապա­գա պատե­րազմում Օսմանյան Թուրքիա­յի մասնակցության ծրագրա­վորմամբ: Հայկա­կան քաղա­քա­կան ուժե­րը, մասնա­վո­րա­պես՝ ՀՅԴ‑ն, տեղյա՞կ չէին, որ Ռորբա­խը ոչ թե հումա­նիստ, այլ Գերմա­նիա­յի ռազմա-քաղա­քա­կան շահե­րը ծրագրա­վո­րողնե­րից մեկն է, սերտո­րեն կապված է Թուրքիա­յի զինվո­րա­կա­նության հետ, ծանոթ չէի՞ն արեւմտա­հա­յության բռնա­տե­ղա­հա­նության նրա գաղա­փա­րին, չէի՞ն կարող կողմնո­րոշվել, որ պատե­րազմի դեպքում օսմանյան կառա­վա­րությունը գործի է դնե­լու հենց այդ՝ արեւմտա­հա­յության գաղթեցման ծրա­գի­րը:
Հարյուր տարի մեզ ներշնչել են, որ գերմա­նա­ցի հոգեւո­րա­կան Իոհաննես Լեփսիուսը արեւմտա­հա­յության ցեղասպա­նության առա­ջին դատա­պարտողնե­րից է: Բայց ոչ ոք չի հարցրել, թե կաթո­լիկ քահա­նան եւ Օսա­մանյան կայսրության ռազմա­կան դաշնա­կից Գերմա­նիա­յի Գլխա­վոր շտա­բի ռազմա­կան հետա­խույզ Պաուլ Ռորբախն ու հայ բանաստեղծ, դաշնակցա­կան ակա­նա­վոր գործիչ Ավե­տիք Իսա­հակյա­նին ի՞նչ է միա­վո­րել, որ միասնա­բար «Գերմա­նա-հայկա­կան ընկե­րություն» են հիմնադրել: Եւ ինչու՞ ՀՅԴ‑ն այդքան անհանդուրժո­ղա­կան է պատմա­կան անցյա­լը գոնե մեր ներսում քննե­լու ցանկա­ցած փորձի դեմ:

Առնչվող Հոդվածներ