16.3 C
Yerevan

Հիշենք՝ Հասկա­նա­լով, Ապրենք՝ Հասկա­նա­լով

Օրը նաև կարող է նշա­նա­վորվել տնտե­սա­կան ու ռազմա­կան, արդյունա­բե­րա­կան կամ արտա­քին քաղա­քա­կա­նության կամ որևէ այլ ոլորտում ունե­ցած հաջո­ղության դրսև­ո­րումով։

Արա­յիկ Մկրտումյան

Ցեղասպա­նությունը և դրա ոգե­կո­չումը նոր որա­կա­կան մակարդա­կի կարիք ունի։ Առհա­սա­րակ, որպես ժողո­վուրդ և որպես պետություն, մենք, ժամա­նակն է, որ փոքր ինչ լրջա­նանք թե՜ մեր հպարտությունը ու թե՜ ցավը հասկա­նա­լու և արժև­ո­րե­լու առումով։ Հատկա­պես 44֊օրյա պատե­րազմից և Արցա­խի վերջնա­կան անկումից հետո մենք առա­վել խորա­թա­փանց ու հասկա­ցող պիտի լինենք։

Առա­ջի­նը, որ պետք է հասկա­նանք, այն է, որ Ցեղասպա­նության հիշա­տա­կի հետ կապված, մենք այլևս չենք կարող շարունա­կել նույն կերպ և հուսալ, որ դա որևէ հետև­անքը է հանգեցնում։

Մենք այլևս չենք կարող բավա­րարվել ավանդա­կան ջահե­րի երթով ու Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի դրոշ այրե­լով։ Ժամա­նակնե­րը փոխվում են ու մենք ևս պետք է կարո­ղա­նանք մեր մեծա­գույն ցավը ամեն տարի իմաստա­վո­րել լուրջ ու համա­պե­տա­կան սկզբունքով։ Դրո­շի այրումը և ջահե­րի երթի կուսակցա­կա­նա­ցումը ոչ միայն լիո­վին չեն արտա­հայտում և արտա­ցո­լում ողբերգության ողջ էությունը, այլև, հաշվի առնե­լով վերջին տարի­նե­րին Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան խայտա­ռակ մակարդա­կը, հընթացս վերածվում են հակաիշխա­նա­կան կոչե­րի։ Տպա­վո­րություն է ստեղծվում, որ Ցեղասպա­նության զոհե­րի ոգե­կո­չումը միայն մեկ կուսակցության կամ խմբի մենաշնորհ է։

Ամե­նից առաջ հարկա­վոր է ապրի­լի 24֊ը դարձնել նախա­պես պատրաստված, շատ լուրջ մի օր, որը ոչ թե աչքի կընկնի պարզա­միտ գոռգո­ռոցնե­րով, ճարպիկ ծաղկա­վա­ճառնե­րի “փող աշխա­տե­լու” մոտե­ցումով, պարզա­պես ողբով, այլ ողջ հասա­րա­կությանն ընդգրկող միջո­ցա­ռումնե­րին և դրանց նշա­նա­կությունն ընդգծող էությամբ։

Վատ չէր լինի ունե­նալ Ցեղասպա­նության և դրա կանխարգելման մասին օրենք կամ նման ինչ որ բան(իրավաբաններն ավե­լի լավ ձևա­կերպում կտան), որով ՀՀ֊ը նախ և առաջ ողջ աշխարհին կներկա­յա­նա որպես ցեղասպա­նություն տեսած և վերապրած ժողովրդի պետություն, որը աշխարհում հանդի­սա­նում է այդ եղկե­լի երև­ույթի դեմ պայքա­րող ինստի­տուտ, որն այդ ամե­նը դրել է գիտա­կան հիմքե­րի վրա։

Արգե­լել այդ օրը ցանկա­ցած տեսա­կի ժամանցա­յին միջո­ցա­ռում, որը կշեղվի օրվա խորհրդից(բացառությամբ ծննդյան տոնե­րը, որոնք կարող են դառնալ իր տեսա­կի վերածննդի հոմա­նիշ)։ Արգե­լել խաղատների(օնլայն և օֆլայն), գիշե­րա­յին ակումբնե­րի և համանման այլ օբյեկտնե­րի աշխա­տանքն այդ օրը։ Իհարկե հարկա­վոր է հասկա­նալ, որ պարզա­պես արգելքը չի աշխա­տե­լու, իմաստ չի ունե­նա­լու, որովհետև ժողո­վուրդն ինքը պետք է հավա­տա ու հասկա­նա այդ ամե­նը։

Այդ օրը հարկա­վոր է ոչ միայն հեռուստա­տե­սությամբ ու ռադիո­յով, այլև ցուցա­պաստառնե­րով, գովազդա­յին վահա­նակնե­րով և այլ հնա­րա­վոր ձևե­րով, անհա­տա­կան sms-ներով բոլոր մարդկանց փոխանցել օրվա խորհուրդը։ Չանել ոչ մի ապրանքի ու ծառա­յության գովազդ, հայտա­րա­րել լռության րոպե, երբ ողջ Հանրա­պե­տությունը մեկ րոպեով կանշարժա­նա, ոչ ոք չի բղա­վի, ոչ ոք չի գոռա։

Ողջ օրը պետք է անցնի համա­պա­տասխան գիտա­ժո­ղովնե­րով և կոնֆե­րանսնե­րով։ Երե­կո­յան պետք է ամփոփվեն գիտա­ժո­ղովնե­րը, ներկա­յացվեն ողջ տարին արված հետա­զո­տություննե­րը, զեկուցումնե­րը։

Ամեն մարդ այդ օրը պետք է հասկա­նա, որ իրա­վունք չունի որևէ քաղա­քա­կան գործունեության, հայտա­րա­րության, երկպա­ռա­կություն ցանող ցանկա­ցած գործո­ղության կամ կոչի։

Ցանկա­լի կլի­նի նաև երթ, որը կգլխա­վո­րեն վարչա­պետն ու կաթո­ղի­կո­սը։ Ոտքով։ Իսկ նրանց հետև­ից քայլի ողջ ժողո­վուրդը‘ լուռ ու մտածկոտ։ Այդ օրը չկա և չի կարող լինել իմ և քո, չի կարող լինեն որևէ քաղա­քա­կան անհա­մա­ձայնություն, չի կարող լինել որևէ տեսա­կի թշնա­մություն։

Օրը կարող է նշա­նա­վորվել նաև հանրա­պե­տության խոցե­լի խավե­րի տրվող որևէ աջակցությամբ, պետության կողմից խրա­խուսող բարե­գործությամբ, որևէ մի բանով, որը կնպաստի գեթ մեկ հայի վիճա­կը թեթև­ացնե­լու, նրա արցունքը սրբե­լու։

Օրը նաև կարող է նշա­նա­վորվել տնտե­սա­կան ու ռազմա­կան, արդյունա­բե­րա­կան կամ արտա­քին քաղա­քա­կա­նության կամ որևէ այլ ոլորտում ունե­ցած հաջո­ղության դրսև­ո­րումով։

Մի խոսքով, օրը պետք է համա­պա­տասխա­նի իր խորհրդին։ Օրվա միջո­ցա­ռումնե­րը պետք է կրեն ոգե­կոչման ու պայքա­րե­լու, ապրե­լու կամքի ու ցանկության մասին։ Ոչ թե պարզա­պես թատրոնհայհոյանքներ ու սեփական քաղաքական ամբիցիաները առաջ քաշելու համար։ Այս օրը պետք է ամեն հայ որևէ մեկ բան տա ու բերի հանուն Հայաստա­նի Հանրա­պե­տության։ Մենք սրա­նով կապա­ցուցենք ոչ միայն մեր հարգանքը‘ զոհե­րի հիշա­տա­կի հանդեպ, այլև նման բան թույլ չտա­լու մեր վճռա­կա­նությունը ու ապրե­լու կամքը։

Հակա­ռակ դեպքում, մնա­ցած ամեն ինչը դառնում է ընդա­մե­նը սովո­րույթի ուժով գոյություն ունե­ցող ինչ որ բան, ոչ ավել։

Կարո՞ղ ենք մենք լրջա­նալ, թե՞ մեզ իմի­տա­ցիան ավե­լի է դուր գալիս։

Առնչվող Հոդվածներ