17.7 C
Yerevan

Վերա­դարձ ՀՅԴ Կառա­վա­րության Խելամտության

Մենք թուրքե­րի հետ մի քանի հարյուր կիլո­մետրա­նոց սահման ունենք ու չենք կարող դա պարզա­պես նկա­տե­լու չտալ։ Եթե մենք ցանկա­նում ենք իրա­պես արժև­ո­րել մեզ հետ կատարված ողբերգությունը, մենք ոչ թե պիտի անընդմեջ սարսա­փազդու տեսա­րաններ ներկա­յացնենք ու մնան այդ մասշտա­բում, այլ կարո­ղա­նանք կայա­նալ որպես հասա­րա­կություն ու ժողո­վուրդ և հասկա­նալ, որ Ցեղասպա­նության տեսա­րաննե­րի նկա­րագրությունը չպի­տի լինի ապրե­լու սկզբունք, այլ Ցեղա­սօա­նությունը պիտի մնա պետության դիվա­նա­գի­տա­կան ու քաղա­քա­կան գործիք, որը պիտի կիրառվի ըստ անհրա­ժեշտության ու նպա­տա­կա­հարմա­րության, ոչ թե մնա միջազգա­յին շփումնե­րի միակ գործիք։

Հակոբ Մովսես

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայոց Ցեղասպա­նության հոգե­բա­նա­կան ազդե­ցության, պատմա­կան ցավում արգե­լա­փակված լինե­լու, ինչպես նաև այդ ցավը հաղթա­հա­րե­լու կենսա­կան անհրա­ժեշտության մասին։

Հակոբ Մովսե­սը նշեց, որ մենք մեր պետության քաղա­քա­կան կոորդի­նա­տորնե­րը չենք պատկե­րացնում։ Մեզ մոտ ազգա­յի­նը, պետա­կանն ու պատմա­կա­նը խառնված են իրար, չունենք պատկե­րա­ցում, թե ինչը երբ և որտեղ պիտի արվի։ Ցեղասպա­նության ողբերգությունը մեզ պարփա­կել է ցավի մի շրջա­նա­կում, որը թույլ չի տալիս դրա­նից դուրս գալ, ապրել։ Առհա­սա­րակ, ինչպես նկա­տեց Հակոբ Մովսե­սը, մեզա­նում ոչ միան Ցեղասպա­նության իրա­գործման պատճառնե­րի ու հետև­անքնե­րի մասին, այլև հենց բուն Ցեղասպա­նության հետ կապված լուրջ աշխա­տանքներ գրե­թե չկան։ Թարգմա­նի­չը երկու գործ հիշա­տա­կեց, որ արժա­նի են ուշադրության՝ Ֆրանց Վերֆե­լի «Մուսա լեռան 40 օրը» և Գուրգեն Մահա­րու «Այրվող այգեստաննե­րը» աշխա­տություննե­րը։ Բայց այդ գրքե­րը լուրջ ուշադրության չեն արժա­նա­ցել հայեր կողմից։ Գուրգեն Մահա­րուն այդ գրքի համար դավա­ճան հռչա­կե­ցին և բառի բուն իմաստով կեղտը տարան և դույլով շփե­ցին նրա դռա­նը, իսկ Վերֆե­լի գործը այդքան չկարև­որվեց հավա­նա­բար այն պատճա­ռով, որ այն կենտրո­նա­ցած էր բովանդա­կության էության վրա, ոչ թե պարզա­պես նկա­րագրություննե­րի, ու «Մուսա լեռան 40 օրը» գրքում բռնա­բա­րության տեսա­րաններն այդքան շատ չեն, որքան որ պատա­հում են այլ գործե­րում ու որքան, որ մենք ցանկա­նում ենք տեսնել։ Դա հենց այդ հոգե­բա­նա­կան ցավի փակ շրջանն է, որը մեզ թույլ չի տալիս տեսնել մեր շուրջը տեղի ունե­ցող իրա­կա­նությունը և մեզ պահում է աչքե­րը փակ վիճա­կում։

Հակոբ Մովսե­սը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ, երբ երկու թուրք էին հատել հայ-թուրքա­կան սահմա­նը, Ախուրյա­նի շրջա­նի մի շարք բնա­կա­վայրե­րի բնա­կիչներ նշել էին, որ ողջ գիշեր քնել չեն կարո­ղա­ցել։ Ինչո՞ւ, ինչո՞ւ չեն քնել, պետություն չունե՞նք, բանակ չունե՞նք, անպաշտպա՞ն ենք։ Ո՛չ, չեն քնել, որովհետև մեր մեջ դեռևս կենսունակ է անցյալ դարասկզբում հաստատված թուրքի կերպա­րը, ու դա թույլ չի տալիս մեզ լեզու գտնել նույն թուրքե­րի հետ։ Լեզու գտնել, չի նշա­նա­կում բարե­կա­մա­նալ կամ եղբայրա­նալ, այլ շփվել, դուրս գալ սպանվո­ղի ու բռնա­բարվո­ղի հոգե­վի­ճա­կից ու նույն թուրքե­րին էլ ցույց տալ, որ հայե­րը պետություն ունեն և կարող են պահպա­նել պետա­կան շփման լրջությունը։ Մենք թուրքե­րի հետ մի քանի հարյուր կիլո­մետրա­նոց սահման ունենք ու չենք կարող դա պարզա­պես չնկա­տե­լու տալ։ Եթե մենք ցանկա­նում ենք իրա­պես արժև­ո­րել մեզ հետ կատարված ողբերգությունը, մենք ոչ թե պիտի անընդմեջ սարսա­փազդու տեսա­րաններ ներկա­յացնենք ու մնանք այդ մասշտա­բում, այլ կարո­ղա­նանք կայա­նալ որպես հասա­րա­կություն ու ժողո­վուրդ և հասկա­նալ, որ Ցեղասպա­նության տեսա­րաննե­րի նկա­րագրությունը չպի­տի լինի ապրե­լու սկզբունք, այլ Ցեղասպա­նությունը պիտի մնա պետության դիվա­նա­գի­տա­կան ու քաղա­քա­կան գործիք, որը պիտի կիրառվի ըստ անհրա­ժեշտության ու նպա­տա­կա­հարմա­րության, ոչ թե մնա միջազգա­յին շփումնե­րի միակ գործիք, որ Հայաստա­նը նույնիսկ Կուա­լա-Լումպուրի որևէ ցեղա­պե­տի հետ իր շփում-ծանո­թությունը սկսի որպես ցեղասպանված պետություն։ Այդ առումով Հակոբ Մովսե­սը հիշա­տա­կեց Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությունն ու նրա գործիչնե­րին՝ հիշեցնե­լով, թե որքան հեռա­տես և ռացիո­նալ էին նրանք նայում ամեն ինչին, չնա­յած նրան, որ Ցեղասպա­նությունը ընդա­մե­նը երեք տարի առաջ էր իր թափը դադա­րեցրել։ Առա­ջին Հանրա­պե­տության առաջնորդնե­րը, ինչպես օրի­նակ Հովհաննես Քաջազնունին, իրենց մեջ խիզա­խություն ունե­ցան թուրքե­րի հետ խոսե­լու, նրանց աչքե­րի մեջ ուղիղ նայե­լու, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ հաստա­տե­լու, քանի որ նրանք ոչ թե պարզա­պես ամբոխ էին ներկա­յացնում, այլ արդեն պետություն։ Եվ այդ պետությունը լուրջ էր մոտե­նում իր առջև դրված նպա­տակնե­րին։ Մենք այսօր պետք է վերա­դառնանք դաշնակցա­կան կառա­վա­րության այդ խելամտությանն ու սթա­փությա­նը։

Մենք անընդհատ ու անընդմեջ Ցեղասպա­նությունը շարունա­կում ենք ներկա­յացնել որպես հայ ժողովրդի խաչե­լություն, որ մեզ թուրքե­րը խաչել են այնպես, ինչպես իր ժամա­նա­կին խաչվեց մեր տեր Հիսուս Քրիստո­սը, բայց մենք մոռա­նում ենք ամե­նա­կարև­ո­րի մասին, իսկ դա այն է, որ Քրիստո­սը խաչվե­լուց հետո հարություն առավ, նա մեռած չմնաց, այլ նորից ապրեց։ Ընդ որում Քրիստո­սի խաչվե­լը ևս ուներ իր նպա­տակնե­րը՝ ինքնա­զո­հո­ղության գնա­լու իր աստվա­ծա­յին ցանկությունը՝ բոլո­րի մեղքե­րը քավե­լու պատրաստա­կա­մությամբ։ Երբ մենք խոսում ենք հայ ժողովրդի խաչվե­լու՝ Ցեղասպա­նության մասին, երբ տանում ենք այդ նույնա­ցումնե­րը, ապա պիտի հասկա­նանք մեզ հետ տեղի ունե­ցած ողբերգության պատճառնե­րը։ Սա նշա­նա­կում է նորից հասկա­նալ, ոչ թե ուրա­նալ կամ մերժել։ Հարկա­վոր է հասկա­նալ նաև, որ խաչվելն անի­մաստ է, եթե դրան չի հաջորդում Հարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ