16.3 C
Yerevan

Աշխա­տա­վո­րի օր՝ Սքանչե­լի ու երա­նե­լի սուտ

Հատկանշա­կան է, որ Հայաստա­նում հիմնված առա­ջին կուսակցություննե­րը ստեղծվե­ցին որպես սոցիա­լիստա­կան կուսակցություններ՝ առա­ջին տեղ դնե­լով մարդուն ու նրա հիմնա­րար իրա­վունքնե­րը, իսկ նրանցից մեկի ՀՅԴ հիմն-օրհներգում բանվո­րին ու գյուղա­ցուն կոչ էր արվում «միա­նալ ու առաջ գնալ»։ Այդ երգում, արտա­հայտե­լով աշխա­տա­վոր մարդու ցավն ու բարկությունը, կայծա­կի պես պայթում են․ «Դե սև օրեր, բողոք դարձեք»-ը՝ որպես հազա­րամյա հանցանքի ու անտարբե­րության դեմ մի սրբա­զան պայքար։

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր բազմա­թիվ երկրնե­րում մայի­սի մեկը նշվում է որպես Աշխա­տանքի կամ աշխա­տա­վո­րի օր։ Մի օր, որ ձեռք է բերվել դժվա­րին պայքարնե­րի միջո­ցով, սակայն անտեսվում է աննա­խա­դեպ թեթև­ությամբ։ Մայի­սի մեկը պետք է դառնար աշխա­տանքո­վապրող մարդու ու նրա իրա­վունքնե­րի­խորհրդա­նի­շը՝ օր, որը մարդկության պատմությանմեջ ունի յուրա­հա­տուկ նշա­նա­կություն։ Սակայնաշխարհի ամե­նա­կարև­որ գաղա­փարներն ենհա­ճախ արժեզրկվում ու մոռացվում։ Դրանցշարքում է աշխա­տանքն ու այն կատա­րող մարդը։ Դարեր շարունակ միլիո­նա­վոր մարդկանցա­մե­նօրյա տառա­պանքը ոչ միայն չիփոխհա­տուցվել, այլև չի արժա­նա­ցել հարգանքի։ Եվայսօր, երբ կարծես վաղուց պիտի մոռա­ցած լինեինքստրկա­տի­րա­կան ժամա­նակնե­րը, իրա­կա­նում այդհա­մա­կարգը չի վերա­ցել։ Այն պարզա­պեսձև­ա­փոխվել է։ Սահմանված ստրկա­տի­րությունը­վե­րածվել է՝ իրա­վա­կա­նո­րեն գրանցված, բայցբո­վանդա­կությամբ նույն շահա­գործմա­նը։ Անվա­նումնե­րը փոխվել են, գործե­լաո­ճը՝ նույնպես, սակայն երև­ույթի էությունը նույնն է մնա­ցել։ Եվ հենցայս ֆոնին «աշխա­տանքի օր» արտա­հայտություննարժա­նի հնչո­ղություն է ստա­նում՝ ոչ միայն որպեսհի­շե­ցում, այլ նաև որպես պահանջ՝ գիտակցե­լու ուհարգե­լու աշխա­տո­ղին և նրա ներդրումը։

Ցավոք, Հայաստա­նում նման գիտակցություն չկա։ Մեր երկրում դեռևս շատ հեռու ենք այն պատկե­րա­ցումից, թե աշխա­տող մարդու իրա­վունքնե­րը պաշտպանված են, իսկ նրա կատա­րած աշխա­տանքը՝ գնա­հատված։ Այստեղ շարունակվում են ամե­նա­հիմնա­կան իրա­վունքնե­րի խախտումնե­րը, և աշխա­տանքը որպես արժեք՝ մնում է ենթա­գի­տակցության անդունդնե­րում։ Այդ ամե­նի խորքում թաքնված է մի համա­տա­րած անգրա­գի­տություն, որը ոչ միայն բացա­ռում է իրա­վա­կան ընկա­լումը, այլև խեղդում է մարդկա­յին մտա­ծո­ղությունը։ Հաճախ սա վերագրվում է խորհրդա­յին անցյա­լին, սակայն պատմությունը բազմա­թիվ օրի­նակներ ունի, թե ինչպես է աշխա­տանքը արհա­մարհվել նաև դրա­նից առաջ։ Խորհրդա­յին շրջա­նում, չնա­յած պաշտո­նա­պես բարձր էր գնա­հատվում բանվոր-գյուղա­ցու դերը, իրա­կա­նում աշխա­տանքը դարձել էր ծաղրի ու ձևա­կա­նության առարկա։ Շատե­րը կարող են պնդել, թե հենց այդ ժամա­նակնե­րում է աշխա­տանքը ստա­ցել պետա­կան կարգա­վի­ճակ, սակայն այդ գնա­հա­տումը մնում էր բառե­րի սահմա­նում և չէր իրա­կա­նա­նում գործնա­կա­նում։

Վերա­դառնա­լով Հայաստա­նի ներկա իրո­ղություննե­րին՝ ակնհայտ է, որ դեռ 90-ականնե­րից մեզա­նում շրջա­նառվում են արտա­հայտություններ, որոնք իջեցնում են աշխա­տանքի արժե­քը՝ օրի­նակ՝ «աշխա­տե­լը ամոթ է» կամ «աշխա­տանքը միա­միտնե­րի գործն է»։ Շատ գործա­տուներ այդ վերա­բերմունքը վերա­ծել են իրա­կան վարքագծի՝ աշխա­տո­ղին շահա­գործե­լով որքան հնա­րա­վոր է։ Բազմա­թիվ աշխա­տողներ ոչ միայն զուրկ են իրա­վունքնե­րից, այլ նույնիսկ գրանցված չեն։ Սև գոտում կարե­լի է թաքցնել ամեն բան՝ հարկե­րից սկսած, աշխա­տո­ղի արժա­նա­պատվությամբ վերջացրած։ Այդտեղ է ծնվում այն ֆաշիստա­կան մոտե­ցումը, երբ մարդը վերածվում է օգտա­գործվող օբյեկտի։ Եվ, ի վերջո, այդ անխնա մեխա­նիզմում հանցա­վոր անտարբե­րություն է դրսև­ո­րում ոչ միայն գործա­տուն, այլ նաև աշխա­տո­ղը, որը նույնիսկ տեղյակ չէ, որ իրա­վունք ունի։

Բուն արմա­տը այստեղ ևս անգրա­գի­տությունն է։ Այն խանգա­րում է տարանջա­տել թույլատրե­լին ու արգելվա­ծը, հասկացնել՝ որտեղ է իրա­վունքը և որտեղ է շահա­գործումը։ Եվ հենց այդ անգի­տության վրա է հիմնվում աշխա­տանքա­յին արժա­նա­պատվությունը ոտնա­հա­րող համակարգը։Հատկանշական է, որ Հայաստա­նում հիմնված առա­ջին կուսակցություննե­րը ստեղծվե­ցին որպես սոցիա­լիստա­կան կուսակցություններ՝ առա­ջին տեղ դնե­լով մարդուն ու նրա հիմնա­րար իրա­վունքնե­րը, իսկ նրանցից մեկի ՀՅԴ հիմն-օրհներգում բանվո­րին ու գյուղա­ցուն կոչ էր արվում «միա­նալ ու առաջ գնալ»։ Այդ երգում, արտա­հայտե­լով աշխա­տա­վոր մարդու ցավն ու բարկությունը, կայծա­կի պես պայթում են․ «Դե սև օրեր, բողոք դարձեք»-ը՝ որպես հազա­րամյա հանցանքի ու անտարբե­րության դեմ մի սրբա­զան պայքար։

Ի՜նչ հրա­շա­լի սուտ է։

Հայաստա­նում աշխա­տանք գտնե­լը շարունա­կում է մնալ մի գործընթաց, որ պահանջում է համա­ռություն ու բախտ։ Բայց նույնիսկ եթե աշխա­տանք գտնվի, այն հազվա­դեպ է արդար փոխհա­րա­բե­րություննե­րի դաշտում։ Աշխա­տա­շուկա­յում տիրող անարդա­րությունն ու ճնշումը դուրս են ընդունե­լի նորմե­րից։ Առա­ջին իսկ հայացքից երև­ում է՝ աշխա­տանքա­յին հայտա­րա­րություննե­րը լի են հակաօ­րի­նա­կան պահանջնե­րով։ Թեև օրենքը արգե­լում է տարի­քա­յին, սեռա­յին կամ արտա­քին տեսքի վրա հիմնված խտրա­կա­նությունը, նման նշումնե­րը առկա են գրե­թե ամեն երկրորդ հայտա­րա­րության մեջ։ Գործա­տունե­րը ցանկա­նում են ոչ միայն երի­տա­սարդ ու խնամված աշխա­տող, այլև՝ մի ամբողջ ցանկ հատկություննե­րով՝ ակտիվ, ժպտա­ցող, հոգե­բա­նո­րեն կայուն, պատրաստ՝ սթրեսնե­րի մեջ աշխա­տե­լուն։ Բայց արդյոք գործա­տուն ինքը ժպտում է այդպի­սի պայմաննե­րում աշխա­տե­լիս։ Ինչու պետք է աշխա­տո­ղը լինի «խենթ» կամ մշտա­պես «լի ժպիտ»։ Եվ ի՞նչ է «խենթ» ասե­լով նկա­տի առնվում՝ հուզա­կան ակտիվությո՞ւն, թե՞ անկա­յուն հոգե­կան վիճակ։

Ինչ վերա­բե­րում է պահանջվող հմտություննե­րին՝ այն ինչ կոչվում է աշխա­տանքի հայտա­րա­րություն, հաճախ վերածվում է ֆանտաստի­կա­յի։ Ցանկա­ցած պաշտո­նի համար պահանջվում է լեզվա­բա­նա­կան հսկա, որ անգամ Աճառյա­նին ամո­թով կթողնի, տասնյակ ծրագրե­րի իմա­ցություն, մի քանի տարվա փորձ միա­ժա­մա­նակ մի քանի ոլորտնե­րում և, իհարկե, մինչև 30 տարե­կա­նը։ Երբեմն թվում է՝ գործա­տուն փնտրում է հեքիա­թա­յին գերբնա­կան էակ՝ ոչ թե աշխա­տող։ Բացի այդ, ինքնա­բե­րա­բա­րընդունված է, որ աշխա­տո­ղը չի կարող ուշա­նալ կամ սխալվել։ Սակայն իրա­կան փորձը ձևա­վորվում է հենց սխալնե­րի, անհա­ջո­ղություննե­րի և վերլուծության արդյունքում։ Ոչ մի համալսա­րան չի տալիս փորձ՝ դիպլո­մի հետ միա­սին։

Եվ իհարկե, այս իրա­վի­ճա­կում աշխա­տողներն ավե­լի ու ավե­լի են դիմում խաբեության՝ փորձե­լով ներկա­յացնել իրենց որպես այն կատարյալ կերպա­րը, որ փնտրում է գործա­տուն։ Իսկ արդյունքում նրանք աշխա­տում են լռությամբ, ճնշման ներքո, ժպի­տը՝ պահած ատամնե­րի հետև­ում։

Չէ որ մեր աշխա­տա­շուկան դեռ գտնվում է վայրի­կա­պի­տա­լիզմի փուլում, երբ գործա­տուն իրենպա­հում է ֆեո­դա­լի պես, իսկ աշխա­տո­ղը՝ վասա­լի։ Երբ աշխա­տա­վարձից պահումներ են արվումսուբյեկտիվ պատրվակնե­րով, իսկ չվճա­րե­լը­դիտվում է որպես բնա­կան ընթացք։ Իսկ աշխա­տո­ղըլռում է, քանի որ ընտրություն չունի։ Տնտե­սա­կանճնշումը, վարկա­յին կախվա­ծությունը, սոցիա­լա­կա­նա­նա­պա­հո­վությունը կապել են նրա ձեռք ու ոտք։ Իրա­վա­կան անգի­տակցությունն էլ խորացնում է այսծանր պատկե­րը։ Իսկ գործա­տուն բավա­րարված է։ Նրա համար սա շահա­վետ իրա­վի­ճակ է՝ քիչ ծախս, մեծ շահույթ։ Նա աշխա­տա­վարձը ներկա­յացնում է որպես անձնա­կան բարություն։ Եվ միհա­սա­րա­կության մեջ, որտեղ մարդը ճնշված է, վախե­ցած, սոված, ոտնա­հարված, անհնար է ակնկա­լել առողջության կամ ազա­տությանձև­ա­վո­րում։ Ապա­գան չի կարող կառուցվել վախի, ստի ու ճնշման վրա։

Գործա­տունե­րը հաճախ մոռա­նում են՝ իրենց դիմացկանգնա­ծը մարդ է։ Ոչ թե արտադրա­կան մեքե­նա, այլ էակ՝ զգացմունքով, մտքով, ապրումնե­րով։ Սակայն աշխա­տա­կի­ցը շարունա­կում է ընկալվե­լորպես ֆունկցիա՝ ոչ որպես անհատ։ Եվ երբ խոսվումէ «մարդը բարձրա­գույն արժեք է» սկզբունքի մասին, այն հնչում է ինչպես դաժան հեգնանք։

Մեզա­նում պակա­սում է նաև այն գիտակցումը, որ արժա­նա­պա­տիվ աշխա­տանքը լավա­գույն միջոցն է մարդուն երկրում պահե­լու, երկի­րը շենացնե­լու համար, որովհետև արժա­նա­պա­տիվ աշխա­տանքն ու մարդա­վա­յել պայմաննե­րը նպաստում են ոչ միայն ներքին բավա­րարվա­ծության, այլև արտադրա­կան ծավալնե­րի մեծացման, երկրի կայունացման։

Ինչքա՜ն շատ պիտի սիրես երկիրդ, որ հայրե­նակցիդ չճզմես աշխա­տանքա­յին պարտա­կա­նություննե­րի տակ, այլ թույլ տաս, որ նա էլ ապրի, որովհետև նա ևս երկրի մի ման է, դիմադրո­ղունա­կության մի մասը։ Իսկ երբ թուլա­նում է հենց այդ դիմադրո­ղա­կա­նությունը, թուլա­նում է երկի­րը։ Սա չափից ավե­լի պարզ է, բայց միա­ժա­մա­նակ շատ բարդ, որ հերթա­կան ագահ գործա­տուն կամ իշխա­նա­վո­րը երկի­րը չթա­լա­նի կոնկիստա­դո­րի ախորժա­կով։

Այսօր Մայի­սի մեկն է։ Աշխա­տանքի ու աշխա­տա­վո­րի օր։ Բայց՝ ոչ Հայաստա­նում։ Դեռևս՝ ոչ։

Առնչվող Հոդվածներ