Հայաստան

Լավրովի Սուտը

Լավրովը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխանությանը։ Այսքանից հետո, եթե որևէ մեկը շարունակում է հավատալ նման հայտարարություններին, դա արդեն քաղաքական միամտություն չէ։ Դա արդեն քաղաքական անբարոյականություն է։

Արման Բաբաջանյան

Լավրովն ասում է՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց հենց ինքը՝ Լավրովն է Ռուսաստանի քաղաքականության այն դեմքը, որը Հայաստանի ինքնիշխանության հետևողական կազմաքանդման հիմնական ճարտարապետներից է։

Ո՞ր ինքնիշխանության մասին է խոսում Լավրովը, երբ 2020-ից ի վեր նրա առաջնորդած նախարարությունն է բեմադրել Հայաստանի վրա ճնշումների, ստորացումների ու հեգնանքի սերիան՝ բառացիորեն կրկնելով Բաքվի բառապաշարը։

   •  2020-ին 44-օրյա պատերազմին Ռուսաստանը և Բելառուսը անմիջականորեն մասնակցել են պատերազմին:

2020-ի նոյեմբերից հետո՝

   •   Ռուսաստանը երբեք չի ճանաչել Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Լավրովն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

   •   Ռուսաստանի խաղաղապահները հանդիսացել են լուռ դիտորդ Արցախի հայաթափման ամբողջ գործընթացում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի բանակը հարձակվեց Արցախի վրա, ռուսական զորքերը պարզապես նայում էին, իսկ մի շարք դեպքերում մասնակցում Արցախի հայաթափմանը: Իրենց թողտվությամբ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները:

   •  2021-2022 թթ. Ռուսաստանն ուղղակիորեն մասնակցեց Հայաստանի տարածքների հանձնման գործին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելով դիտակետեր՝ ի օգուտ Բաքվի։

   •  Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները չի կատարել, Հայաստանի ոչ մի խնդրանքին չի պատասխանել, նշել է, որ չի ճանաչում Հայաստանի սահմանները:

   •  Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի կատարել, շարունակել է Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջել:

Իսկ քաղաքական լեզվով՝ Լավրովը Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քաղաքականություն։

Հիմա Լավրովը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխանությանը։ Այսքանից հետո, եթե որևէ մեկը շարունակում է հավատալ նման հայտարարություններին, դա արդեն քաղաքական միամտություն չէ։ Դա արդեն քաղաքական անբարոյականություն է։

Հայաստանը չի կարող ընդունել հովանավորություն այն պետությունից, որը քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հոգեբանական և տեղեկատվական եղանակներով իրականացնում է համակարգված հիբրիդային պատերազմ իր դեմ։ Ոչ մի պետություն չի հարձակվում իր «դաշնակիցների» վրա՝ ինչպես դա արեց Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։

⬇️Русский

????????

Сергей Лавров утверждает, что Россия готова поддерживать суверенитет Армении. Однако именно он является лицом российской политики, которая последовательно подрывает этот суверенитет. 

С 2020 года Министерство иностранных дел России под руководством Лаврова оказывало давление на Армению, унижая её и повторяя риторику Баку.

Во время 44-дневной войны в 2020 году Россия и Беларусь фактически поддержали Азербайджан.

После ноября 2020 года: 

   •   Россия никогда не признавала право армянского населения Арцаха на самоопределение. Лавров неоднократно заявлял, что Карабах — это часть Азербайджана. 

   •   Российские миротворцы стали пассивными наблюдателями за депортацией армянского населения Арцаха. 19 сентября 2023 года, когда азербайджанская армия атаковала Арцах, российские войска не вмешались, а в некоторых случаях способствовали депортации. По их молчаливому согласию были захвачены лидеры Арцаха.

   •   В 2021–2022 годах Россия непосредственно участвовала в передаче территорий Армении, размещая наблюдательные посты вдоль армяно-азербайджанской границы в пользу Баку. 

   •  Россия не выполнила свои союзнические обязательства, проигнорировала просьбы Армении и заявила, что не признаёт её границы.

   •  Россия не выполнила ни одного пункта заявления от 9 ноября, продолжая требовать экстерриториального коридора через Армению. 

В политической сфере Лавров проводил откровенно враждебную политику по отношению к Армении.

Теперь Лавров заявляет, что Россия поддержит суверенитет Армении. После всего этого, если кто-то продолжает верить таким заявлениям, это уже не политическая наивность, а политическая аморальность.

Армения не может принимать покровительство от государства, которое ведёт против неё системную гибридную войну политическими, военными, дипломатическими, психологическими и информационными методами. Ни одно государство не нападает на своих «союзников» так, как это сделала Россия по отношению к Армени

Աղբյուրը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1GrbanYxPT/?mibextid=wwXIfr

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *