25.6 C
Yerevan

Ի՞նչ Կարե­լի Է Անել, Իսկ Ինչ‘ Ոչ

Եվրո­պա­կան փոքր չեզոք պետություննե­րից Հայաստա­նի համար առա­վել ուսա­նե­լի և կիրա­ռե­լի օրի­նակ է Ֆինլանդիան, քանի որ ի տարբե­րություն մյուս այդպի­սի երկրնե­րի, որոնք վերջին տասնամյակնե­րում չեն ունե­ցել անվտանգա­յին անմի­ջա­կան մարտահրա­վերներ, Ֆինլանդիան Ռուսաստա­նի Դաշնության հետ ունի անմի­ջա­կան սահման և հակա­մարտության պատմություն։

Սոսի Թաթիկյան

(Մաս 1‑ին)

Վերջերս Հայաստա­նի քաղա­քա­կան խոսույթում որպես արտա­քին և անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հնա­րա­վոր մոդել խոսվում է Ֆինլանդիա­յի մասին։ Նախկի­նում արծարծվում էին Իսրա­յե­լի ու Սինգա­պուրի մոդելնե­րը, իսկ Ֆինլանդիա­յի մոդե­լը Հայաստա­նում հետաքրքրություն է առա­ջացրել վերջին երկու տարում։

Ֆինլանդիա­յի մոդե­լը Հայաստա­նի քաղա­քա­կան խոսույթում արծարծվում է Հավա­քա­կան անվտանգության մասին պայմա­նագրին (ՀԱՊԿ) անդա­մակցության հավա­նա­կան դադա­րեցման և արտա­քին ու անվտանգա­յին քաղա­քա­կա­նության բազմա­զա­նեցման, մասնա­վո­րա­պես, Արևմուտքի հետ համա­գործակցության նշա­նա­կա­լից և շրջա­դարձա­յին ներուժ ունե­ցող զարգացման շրջա­նա­կում։ Քանի որ Հյուսի­սատլանտյան դաշինքի կազմա­կերպությա­նը (ՆԱՏՕ) Հայաստա­նի անդա­մակցության քննարկումն անհնա­րին է ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում, ապա ենթադրվում է, որ ՀԱՊԿ֊ից դուրս գալու պարա­գա­յում Հայաստա­նը կորդեգրի չեզո­քություն, Եվրա­միությանն անդա­մակցության կներկա­յացնի, իսկ անվտանգա­յին առումով՝ կընդունի ոչ դաշնակցա­յին կամ ոչ բլո­կա­յին պետության կարգա­վի­ճակ, ինչպի­սին Ֆինլանդիան ուներ տասնամյակներ շարունակ՝ վերջերս ՆԱՏՕ֊ին անդա­մակցե­լուց առաջ։

Կարև­որ է ընդգծել, որ ճիշտ չէ որևէ երկրի փորձ կրկնօ­րի­նա­կել այլ երկրի համար, մանա­վանդ այնպի­սի բարդ ոլորտնե­րում, ինչպի­սիք են արտա­քին ու անվտանգա­յին քաղա­քա­կա­նությունը։ Անհնա­րին է գտնել երկու երկիր լիո­վին նույնանման իրա­վի­ճա­կում և նույնանման մարտահրա­վերնե­րով, և ցանկա­ցած փորձի հանդեպ պետք է կիրա­ռել վերլուծա­կան ու քննա­դա­տա­կան մոտե­ցում։ Միա­ժա­մա­նակ, երկու երկրնե­րի իրա­վի­ճա­կի միջև որո­շա­կի նմա­նություննե­րի հիման վրա, հնա­րա­վոր է մատնանշել այլ երկրի փորձի առանձին տարրե­րը, դրանցից քաղել դրա­կան ու բացա­սա­կան դասեր, և դրանք հարմա­րեցնել սեփա­կան երկրի յուրա­հատկություննե­րին։

Ֆինլանդիան եվրո­պա­կան միակ երկի­րը չէ, որն ունե­ցել է չեզո­քության կարգա­վի­ճակ, մյուս երկրներն են Իռլանդիան, Շվեյցա­րիան, Ավստրիան, Մալթան և մինչև Ֆինլանդիա­յի հետ միա­սին ՆԱՏՕ֊ի անդա­մակցության հայտ ներկա­յացնե­լը՝ Շվե­դիան [1]։ Այս բոլո­րը փոքր պետություններ են, որոնք չեզո­քություն ընդունե­ցին անցյալ դարի համաշխարհա­յին պատե­րազմնե­րից հետո։ Պետք է նշել, որ այս պետություննե­րից յուրա­քանչյուրի որդեգրած չեզո­քության հայե­ցա­կարգն ունի իր յուրա­հատկություննե­րը։ Որպես փոքր պետություններ, այս երկրներն ունեն սահմա­նա­փակ ռեսուրսներ և կարո­ղություններ, և չունեն բավա­րար ուժ կամ ազդե­ցություն այլ երկրնե­րի հետ իրենց հարա­բե­րություննե­րում, որը նրանց խոցե­լի է դարձնում մեծ պետություննե­րի ճնշմա­նը՝ դժվա­րացնե­լով նրանց կողմից ինքնիշխան որո­շումնե­րի կայա­ցումը։ Փոքր պետություննե­րի մեծա­մասնությունն ընտրել է ռիսկե­րը կառա­վա­րե­լու այլ ճանա­պարհ՝ դաշինքի կամ կոա­լի­ցիա­յի մաս դառնա­լը, որը կարող է արտա­հայտվել որևէ մեծ պետության պաշտպա­նությունը ձեռք բերե­լու և կամ էլ միջազգա­յին ու տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցիկ կառույցնե­րից մեկին անդա­մակցության միջո­ցով: Միջազգա­յին կառույցնե­րից իրա­կա­նում միայն ՆԱՏՕ֊ն է հավա­քա­կան անվտանգա­յին և Աֆրիկյան Միությունն իր ենթա­տա­րա­ծաշրջա­նա­յին կազմա­կերպություննե­րի հետ միա­սին՝ խաղա­ղա­պա­հա­կան գործա­ռույթ կատա­րում իր անդամնե­րի համար, և հիմա Եվրա­միությունն է ձգտում հասնել ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րության անվտանգության ոլորտում իր Անվտանգա­յին և պաշտպա­նության ընդհա­նուր քաղա­քա­կա­նության միջո­ցով, իսկ ՀԱՊԿ֊ը ցույց է տվել իր սնանկությունը։ 

Եվրո­պա­կան փոքր չեզոք պետություննե­րից Հայաստա­նի համար առա­վել ուսա­նե­լի և կիրա­ռե­լի օրի­նակ է Ֆինլանդիան, քանի որ ի տարբե­րություն մյուս այդպի­սի երկրնե­րի, որոնք վերջին տասնամյակնե­րում չեն ունե­ցել անվտանգա­յին անմի­ջա­կան մարտահրա­վերներ, Ֆինլանդիան Ռուսաստա­նի Դաշնության հետ ունի անմի­ջա­կան սահման և հակա­մարտության պատմություն։ Այդ հակա­մարտությունը ներա­ռել է թե Կարե­լիա­յի համար տարածքա­յին վեճ, և թե Ֆինլանդիա­յի ինքնիշխա­նության հանդեպ Ռուսաստա­նի կողմից վտանգ։ Ունե­նա­լով հանդերձ անվտանգա­յին թե՛ կոնվենցիո­նալ, թե՛ հիբրի­դա­յին մարտահրա­վերներ, և չունե­նա­լով շոշա­փե­լի աջակցություն որևէ դաշինքի կամ պետության կողմից, Ֆինլանդիան որդեգրեց չեզո­քություն, նվա­զեցրեց Ռուսաստա­նից բխող վտանգնե­րը, զարգացրեց Արևմուտքի հետ հարա­բե­րություննե­րը ԵՄ֊ում ինտեգրման և իր անվտանգա­յին ու պաշտպա­նա­կան համա­կարգի փոխգործունա­կությունը ՆԱՏՕ֊ի անդամ երկրնե­րի հետ՝ Գործընկե­րություն հանուն խաղա­ղության (ԳՀԽ) ծրագրի շրջա­նակնե­րում համա­գործակցության միջո­ցով։ Այդ ամենն աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի փոփո­խության պայմաննե­րում հնա­րա­վոր դարձրեց երբևէ ամե­նաա­րագ անդա­մակցումը ՆԱՏՕ-ին։

[Շարունա­կե­լի]

 Աղբյուրը՝ https://evnreport.com/arm/politics-arm/lessons-from-finland/?fbclid=IwQ0xDSwKahUhleHRuA2FlbQIxMQABHnMBqiW5rRgH2uvQUKnhy6aMoZIdll7_x5WDfPzefi5CsLDS_YJoesFtC2_z_aem_pS0FGFVuvwMoWrSTNrne_A

Առնչվող Հոդվածներ