Լավրովը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխանությանը։ Այսքանից հետո, եթե որևէ մեկը շարունակում է հավատալ նման հայտարարություններին, դա արդեն քաղաքական միամտություն չէ։ Դա արդեն քաղաքական անբարոյականություն է։
Արման Բաբաջանյան
Լավրովն ասում է՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց հենց ինքը՝ Լավրովն է Ռուսաստանի քաղաքականության այն դեմքը, որը Հայաստանի ինքնիշխանության հետևողական կազմաքանդման հիմնական ճարտարապետներից է։
Ո՞ր ինքնիշխանության մասին է խոսում Լավրովը, երբ 2020-ից ի վեր նրա առաջնորդած նախարարությունն է բեմադրել Հայաստանի վրա ճնշումների, ստորացումների ու հեգնանքի սերիան՝ բառացիորեն կրկնելով Բաքվի բառապաշարը։
• 2020-ին 44-օրյա պատերազմին Ռուսաստանը և Բելառուսը անմիջականորեն մասնակցել են պատերազմին:
2020-ի նոյեմբերից հետո՝
• Ռուսաստանը երբեք չի ճանաչել Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Լավրովն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
• Ռուսաստանի խաղաղապահները հանդիսացել են լուռ դիտորդ Արցախի հայաթափման ամբողջ գործընթացում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի բանակը հարձակվեց Արցախի վրա, ռուսական զորքերը պարզապես նայում էին, իսկ մի շարք դեպքերում մասնակցում Արցախի հայաթափմանը: Իրենց թողտվությամբ գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները:
• 2021-2022 թթ. Ռուսաստանն ուղղակիորեն մասնակցեց Հայաստանի տարածքների հանձնման գործին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելով դիտակետեր՝ ի օգուտ Բաքվի։
• Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները չի կատարել, Հայաստանի ոչ մի խնդրանքին չի պատասխանել, նշել է, որ չի ճանաչում Հայաստանի սահմանները:
• Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի կատարել, շարունակել է Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջել:
Իսկ քաղաքական լեզվով՝ Լավրովը Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քաղաքականություն։
Հիմա Լավրովը ասում է՝ մենք կաջակցենք ձեր ինքնիշխանությանը։ Այսքանից հետո, եթե որևէ մեկը շարունակում է հավատալ նման հայտարարություններին, դա արդեն քաղաքական միամտություն չէ։ Դա արդեն քաղաքական անբարոյականություն է։
Հայաստանը չի կարող ընդունել հովանավորություն այն պետությունից, որը քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հոգեբանական և տեղեկատվական եղանակներով իրականացնում է համակարգված հիբրիդային պատերազմ իր դեմ։ Ոչ մի պետություն չի հարձակվում իր «դաշնակիցների» վրա՝ ինչպես դա արեց Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։
⬇️Русский
????????
Сергей Лавров утверждает, что Россия готова поддерживать суверенитет Армении. Однако именно он является лицом российской политики, которая последовательно подрывает этот суверенитет. 
С 2020 года Министерство иностранных дел России под руководством Лаврова оказывало давление на Армению, унижая её и повторяя риторику Баку.
Во время 44-дневной войны в 2020 году Россия и Беларусь фактически поддержали Азербайджан.
После ноября 2020 года: 
• Россия никогда не признавала право армянского населения Арцаха на самоопределение. Лавров неоднократно заявлял, что Карабах — это часть Азербайджана. 
• Российские миротворцы стали пассивными наблюдателями за депортацией армянского населения Арцаха. 19 сентября 2023 года, когда азербайджанская армия атаковала Арцах, российские войска не вмешались, а в некоторых случаях способствовали депортации. По их молчаливому согласию были захвачены лидеры Арцаха.
• В 2021–2022 годах Россия непосредственно участвовала в передаче территорий Армении, размещая наблюдательные посты вдоль армяно-азербайджанской границы в пользу Баку. 
• Россия не выполнила свои союзнические обязательства, проигнорировала просьбы Армении и заявила, что не признаёт её границы.
• Россия не выполнила ни одного пункта заявления от 9 ноября, продолжая требовать экстерриториального коридора через Армению. 
В политической сфере Лавров проводил откровенно враждебную политику по отношению к Армении.
Теперь Лавров заявляет, что Россия поддержит суверенитет Армении. После всего этого, если кто-то продолжает верить таким заявлениям, это уже не политическая наивность, а политическая аморальность.
Армения не может принимать покровительство от государства, которое ведёт против неё системную гибридную войну политическими, военными, дипломатическими, психологическими и информационными методами. Ни одно государство не нападает на своих «союзников» так, как это сделала Россия по отношению к Армени
Աղբյուրը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1GrbanYxPT/?mibextid=wwXIfr
