16.3 C
Yerevan

Սարդա­րա­պատյան Ժառանգության Խարխա­փումը ՀՅԴ-ում

Մայի­սի 28‑ը մեկ օր չէ, այլ վայրկյան, որը տևում է հավերժ։ Սա մեկ օր չէ, սա պատգամ է ու պահանջ։ Սա ճշմարտություն է, որ երբեք չի խամրում, անկախ նրա­նից թե ով ինչ կուսակցա­կան դրոշ է պահում։ Սա օր է, երբ հայի հոգին բոցա­վառվում է, աչքե­րը լցվում են փառքով, երբ օդը նույնիսկ շնչվում է ուրիշ կերպ։ Սա օր է, երբ յուրա­քանչյուր հայ պետք է բարձրա­նա ոտքի՝ ոչ թե որպես ընտրող, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ժառանգորդ՝ մեկ ազգի, որն ապա­ցուցել է, որ կարող է կերտել իր ճակա­տա­գի­րը նույնիսկ գերեզմա­նի եզրին կանգնած։

Մեր Ուղին

Մայի­սի 28‑ը հայ ժողովրդի պատմության մեջ աստղին ման վառվող ու երբեք չմա­րող լույս է՝ հպարտության, ոգու ուժի, պետա­կա­նության վերածննդի և պատմա­կան արդա­րության լիա­կա­տար մարմնա­ցում։ Դա ոչ թե սովո­րա­կան տարե­թիվ է, այլ հիշո­ղություննե­րի ու հույսի միա­ձուլման ու իրա­կա­նացման անթա­ռամ գագաթ, երբ մի ամբողջ ժողո­վուրդ հառնում է դարե­րի մթությունից, վերա­կանգնում իր կորցրած իրա­վունքը, քանդում ստրկության պատնեշնե­րը և առանց ներո­ղություն խնդրե­լու աշխարհին հայտա­րա­րում՝ Հայ ժողո­վուրդն ազատ է, անկախ է։

1918 թվա­կա­նի մայի­սի 28-ին ստեղծվեց Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տությունը։ Բայց դա նվեր չէր։ Դա հրաշք էր, բայց ոչ վեհա­շուք հրաշք, այլ արյունով, սովով, փախստա­կաննե­րով, սրի բերանն ընկած ու անցած ողջ ազգի պայքա­րով ձեռք բերված հրաշք։ Այն ծնվեց Ավա­րայրի, Սարդա­րա­պա­տի, Բաշ Ապա­րա­նի, Ղարա­քի­լի­սա­յի ոգով, երբ ամեն ինչ ավարտված էր թվում, բայց հայը չհանձնվեց։ Պետություն ստեղծվեց ոչ թե այն պատճա­ռով, որ պայմաննե­րը բարենպաստ էին, այլ այն պատճա­ռով, որ ազգը որո­շեց ապրել որպես տեր, ոչ թե որպես մնա­ցորդ։ Ոչ թե որպես ռուսա­կան կայսրության գաղութա­յին թերմացք, ինչպես, որ երբեմն մտա­ծել են ու  նույնիսկ այսօր որոշնե­րը փորձում են մտա­ծել։ Ու հենց այդ ժամա­նակ հայե­րը նախ իրենք իրենց, և ապա մյուսնե­րին ցույց տվե­ցին, որ հայե­րը սրա-նրա կցորդը չեն, օժանդակ գործիք չեն, այլ լիա­կա­տար ու համա­պարփակ, ինքնա­բավ երև­ույթ։

Սա հայ ժողովրդի ամե­նա­մա­քուր հաղթա­նակն էր, որտեղ չկա­յին գաղտնի համա­ձայնագրեր, ստվե­րա­յին կուլի­սա­յին խաղեր կամ օտար ճնշումներ։ Այս հաղթա­նա­կը չհանգեց պարտադրանքից, այլ ծնվեց համազգա­յին համախմբումից, երբ զենքը ձեռքին խարույկ դարձած ժողո­վուրդը մի պահ վերածվեց լեռան՝ անխորտա­կե­լի ու հպարտ։ Իրադրությունն այնպի­սին էր, որ կամ ապրում ես, կամ՝ մեռնում։ Միջի­նը չկա։ Թուրքե­րը դադա­րեցրել էին Բաթումում բոլոր տեսա­կի բանակցություններն ու 50 հազար հոգա­նոց «Կարս» զորա­բա­նա­կը հրե­շի պես սողում էր դեպի Արա­րատյան դաշտում ծվա­րած հայության վերջին միջնա­բերդը՝ այն ոչնչացնե­լու և իսպառ ջնջե­լու իր կոկորդում խրված սեպը։ Մայիսյան եռա­մարտե­րից հետո թուրքերն իրենք ընդունե­ցին հայոց պետության գոյությունը։ Բաթումում կոտրվեց դարե­րի ստրկության շղթան, մայիսյան հերո­սա­մարտե­րի ընթացքում ծնված Մայի­սի 28‑ը ոչ միայն վերա­կանգնեց դարեր առաջ կորցված պետա­կա­նությունը, այլև բոլո­րին ապա­ցուցեց, որ հայե­րը ավարտված չեն, հայե­րը վերջա­ցած չեն, հայե­րը կան ու կա նաև Հայաստան պետություն։

Եվ ահա այսպի­սի վերելքից ավե­լի քան հարյուր տարի անց մեր աչքե­րի առջև ծավալվում է անհնա­րին մի խայտա­ռա­կություն՝ սեփա­կան ձեռքով իր իսկ կերտած սրբա­զան օրվա ժխտում։Այն ուժը, որը 1918-ին արյան գնով կերտեց ղեկա­վա­րեց, կառա­վա­րեց, պայքա­րեց, կերտեց անկա­խությունը՝ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը, այսօր կանգնած է մի գաղա­փա­րի ետև­ում, որն իր էությամբ հակա­սում է մայի­սի 28‑ի ամբողջ բանաձև­ին։ Մեր առա­ջին անկա­խության կուսակցությունը այսօր կողմ է միութե­նա­կան հանրա­պե­տության գաղա­փա­րին, այսինքն՝ նոր ստրկության, նոր դաշնա­յին կառույցի, որտեղ Հայաստա­նը վերածվե­լու է նոր սովե­տա­կան մարզի, ոչ թե անկախ պետության։ Սա սրբապղծություն է։Սա բացարձակ անբա­րո­յա­կա­նություն է։ Սա մեր նահա­տակնե­րի հիշա­տա­կին ուղղված ամե­նա­դա­ժան ապտակն է։ Դաշնակցությունը, որը ոչ միայն ղեկա­վա­րեց անկա­խացման դաժան պայքա­րը, այլև իր ուսե­րին վերցրեց նորա­տեղծ պետության կառա­վարման բարդությունը, չվա­խե­ցավ խնդրա­հա­րույց քննարկումնե­րից, լրջություն ունե­ցավ հենց նույն ցեղասպան թուրքե­րի հետ «բարե­կա­մության և հաշտության» դաշնա­գիր ստո­րագրե­լու, մեր օրե­րում հրա­պա­րա­կում է «004» շրջա­բե­րա­կա­նը, որտեղ կասկա­ծի տակ է առնում անկա­խությունը, ենթադրում, որ գուցե լինի պահ, որ այն ամե­նա­մեծ արա­ժե­քը չհա­մարվի։ Ու ա փորձ է արվում որպես «ռեալ պոլի­տիկ» ներկա­յացնել։ Փորձ է արվում նայել հայե­լուն ու այլ բան տեսնել։ Ինչպե՞ս կարող է ՀՅԴ‑ն, որ ծնվել է հայության ազա­տագրման պայքա­րե­լու համար, երբ անձամբ է տեսել գաղութա­յին ռեժի­մի սարսա­փը, քայքա­յիչ տենդը։ Ինչպե՞ս կարող է այժմ ՀՅԴ‑ն անգամ մտքի ծայրով անցկացնել անկա­խության քննարկումը, ինչպե՞ս կարող է առհա­սա­րակ դաշնակցա­կա­նը նման բան մտա­ծել, երբ իր կուսակցա­կան ավագ սերունդներն են անկա­խությունը կերտել, պայքա­րել և՛ թուրքե­րի, և՛ ռուսնե­րի դեմ։ Ինչպե՞ս ՀՅԴ‑ն հասավ այն բանին, որ սկսեց պայքա­րել թուրքի դեմ՝ ռուսա­կան դոզայով։Ինչպե՞ս կարող է ՀՅԴ‑ն այսօր մանկա­կան պատճա­ռա­բա­նություննե­րով հանդես գալ ու բոլո­րին մեղադրել թրքա­սի­րության մեջ, երբ իր պատմության մեջ ունի բավա­րար չափով քաղա­քա­կան հեռա­տե­սության պաշար, երբ չի խորշել երիտթուրքե­րի հետ պայմա­նա­վորվե­լու, երբ չի խորշել թուրքե­րի հետ պայմա­նա­գիր կնքե­լու։ Եվ դա արել է, որովհետև այլ ելք չի եղել ու դա միակն էր, որ կարե­լի էր ու հնա­րա­վոր էր անել։  Արդյո՞ք ՀՅԴ-ում իրենք իրենց հարցրել են, թե ի՞նչ կլի­ներ հայ ժողովրդի ճակա­տա­գի­րը, եթե 1918թ․ մայիսյան հերո­սա­մարտե­րից հետո նրանք գնա­յին Բաթում և իրենց պահեին այնպես, ինչպես հիմա։ Ինչպե՞ս կարող է նման քաղա­քա­կան հսկան այսքան փոքրա­նալ։

Ինչպե՞ս կարող է սա առհա­սա­րակ իրա­կա­նություն լինել։

Մայի­սի 28‑ը մեկ օր չէ, այլ վայրկյան, որը տևում է հավերժ։ Սա մեկ օր չէ, սա պատգամ է ու պահանջ։ Սա ճշմարտություն է, որ երբեք չի խամրում, անկախ նրա­նից թե ով ինչ կուսակցա­կան դրոշ է պահում։ Սա օր է, երբ հայի հոգին բոցա­վառվում է, աչքե­րը լցվում են փառքով, երբ օդը նույնիսկ շնչվում է ուրիշ կերպ։ Սա օր է, երբ յուրա­քանչյուր հայ պետք է բարձրա­նա ոտքի՝ ոչ թե որպես ընտրող, ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ժառանգորդ՝ մեկ ազգի, որն ապա­ցուցել է, որ կարող է կերտել իր ճակա­տա­գի­րը նույնիսկ գերեզմա­նի եզրին կանգնած։

Ո՛չ պատմությունը, ո՛չ սերունդնե­րը չեն ների նոր ստրկության կոչողնե­րին։ Բայց Մայի­սի 28‑ը կմնա, կբխի նորից ու նորից, ինչպես Արա­րատն է մնում՝ միշտ, հպարտ, անսա­սան։

Ողջո՜ւյն Մայի­սի 28։ Դու մեր թթվա­ծինն ես,  մեր արդա­րության և ինքնության ապաստա­նը։
Եվ մենք, քո ժառանգորդներս, թույլ չենք տալու, որ այդ սրբությունը փոխա­րինվի ստրկամտությամբ։

Անկախ Հայաստան՝ այսօր, միշտ, և հավերժ։

Առնչվող Հոդվածներ