16.3 C
Yerevan

«Լաչի­նի Պակտը» եւ Խոզնա­վա­րի Կրա­կոցնե­րը

Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը լրջա­գույն թերա­ցում են ունե­ցել՝ «Հյուսիս-հարավ» ավտո­մայրուղու կառուցումը չսկսե­լով Իրա­նի հետ սահմա­նից: Հնարավո՞ր է կորցրա­ծը վերա­դարձնել: Հնդկաստան-Իրան-Սեւ ծով նախա­գիծ, այո, քննարկվում է: Բայց դրա­նից ուղղա­կիո­րեն չի հետեւում, թե Պարսից ծոց-Սեւ ծով երթուղին «անպատճառ կանցնի Հայաստա­նով»: «Լաչի­նի պակտը» հնա­րա­վո­րություն է, որպեսզի Հնդկաստա­նը կողմնո­րոշվի Հայաստա­նի հետ համա­գործակցությունը զարգացնե­լու օգտին:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի փորձա­գի­տա­կան որո­շա­կի շրջա­նակներ Լաչի­նում Էրդո­ղան-Ալիեւ-Շարիֆ հանդի­պումը դիտարկում են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կամ Հարա­վա­յին Կովկա­սի ստա­տուս-քվո­յի շուրջ տարա­ծաշրջա­նա­յին տերություննե­րի մրցակցության կտրվածքով: Իրա­կա­նում, կարծես, գործ ունենք շատ ավե­լի խորքա­յին գործընթա­ցի հետ, որի ծրագրա­վո­րումն ընդգծված աշխարհա­քա­ղա­քա­կան է, իսկ իրա­կան շահա­ռունե­րը Հարա­վա­յին Կովկա­սից հազա­րա­վոր մղոննե­րով հեռու են: Եթե ըստ էության գնա­հա­տե­լու լինենք, ապա Թուրքիան եւ Պակիստա­նը միջազգա­յին քաղա­քա­կա­նության սատե­լիտ դերա­կա­տարներ են:

Պակիստա­նի ռազմա­կան հզո­րություն մասին տեղե­կություններն «առասպե­լի» ժանրից են: Այդ երկի­րը սեփա­կան ռազմաարդյունա­բե­րություն չունի, «պակիստանյան» կոչվող կործա­նիչնե­րը, միջին հեռա­հա­րության բալիստիկ հրթիռնե­րը եւ միջուկա­յին մարտագլխիկնե­րը փաստա­ցի չինաստանյան են: Իսկ չին-պակիստանյան սիներգիան պարզ բացատրություն ունի. Չինաստա­նը եւ Հնդկաստա­նը տարածքա­յին չկարգա­վորված խնդիրներ ունեն եւ գլո­բալ առումով ռազմա-քաղա­քա­կան հակա­ռա­կորդներ են: Զորացնե­լով Պակիստա­նին՝ Չինաստա­նը «պատե­րազմում է» Հնդկաստա­նի դեմ, մրցակցում նրա հետ:

Այսպի­սով, Անկա­րա-Բաքու-Իսլա­մա­բադ առանցքը Չինաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան կրեա­տուրան է, ուղղված է Հնդկաստա­նի դեմ, հետապնդում է Հնդկաստա­նի միջազգա­յին դերա­կա­տա­րությունը չեզո­քացնե­լու կամ առնվազն նվա­զեցնե­լու նպա­տակ: Ըստ էության, այդ «եռյակ միությունը» նաեւ հակա­ռուսաստանյան է, Վլա­դի­միր Պուտի­նի  «Մեծ Եվրա­սիա» նախագծի դեմ է, Կենտրո­նա­կան Ասիան եւ Հարա­վա­յին Կովկա­սը ռուսաստանյան ազդե­ցության տիրույթից դուրս բերե­լու կոնկրետ տնտե­սա-կոմունի­կա­ցիոն եւ ռազմա-անվտանգա­յին «ենթապրո­յեկտ է», որ քաղա­քա­կան նախագծման փուլից իրա­կա­նության կարող է վերածվել, եթե Իրա­նը կամ ներգրավվի դրան, կամ գոնե չխո­չընդո­տի: Միամտություն է պնդել, թե Ադրբե­ջա­նը չորս միլիարդ դոլար է ծախսում, Պակիստա­նից հիսուն կործա­նիչ է գնում, որպեսզի Հայաստա­նի դեմ պատե­րազմ սկսի: Պակիստա­նա-ադրբե­ջա­նա­կան  այդ գործարքի կնքա­հայրը Չինաստանն է:

Թե ինչու՞ է Պեկի­նը Բաքվում «պլացդարմ» ստեղծում՝ բազմա­շերտ քննարկման հարց է: Առարկա­յա­կան է, որ թուրք-ադրբե­ջա­նա-պակիստանյան «Լաչի­նի պակտը» Հնդկաստա­նի դեմ է, որ իր հերթին ձգտում է Հարա­վա­յին Կովկա­սում եւ Կենտրո­նա­կան Ասիա­յում ազդե­ցություն ունե­նալ: Այստեղ է Հայաստա­նի «խաղա­ղության խաչմե­րուկ» ծրագրի փորձությունը: Այս հարցում է, որ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րը լրջա­գույն թերա­ցում են ունե­ցել՝ «Հյուսիս-հարավ» ավտո­մայրուղու կառուցումը չսկսե­լով Իրա­նի հետ սահմա­նից: Հնարավո՞ր է կորցրա­ծը վերա­դարձնել: Հնդկաստան-Իրան-Սեւ ծով նախա­գիծ, այո, քննարկվում է: Բայց դրա­նից ուղղա­կիո­րեն չի հետեւում, թե Պարսից ծոց-Սեւ ծով երթուղին «անպատճառ կանցնի Հայաստա­նով»: «Լաչի­նի պակտը» հնա­րա­վո­րություն է, որպեսզի Հնդկաստա­նը կողմնո­րոշվի Հայաստա­նի հետ համա­գործակցությունը զարգացնե­լու օգտին:

Ի՞նչ դիրքո­րո­շում կունե­նա Իրա­նը, որ Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության հաղորդակցության տրանզիտ է ընտրել ադրբե­ջա­նա­կան երթուղին: Չինաստան-Հնդկաստան մրցակցության բուն պատճա­ռը ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի վեցե­րորդ մշտա­կան անդա­մի հարցն է: Միացյալ Նահանգնե­րը, Ֆրանսիան եւ Մեծ Բրի­տա­նիան կսատարե՞ն Հնդկաստա­նին, Ռուսաստա­նը կպաշտպա­նի Չինաստանի՞ն: Ռուսաստա­նը եւ Միացյալ Նահանգնե­րը ՄԱԿ‑ի ԱԽ վեցե­րորդ մշտա­կան անդա­մի հարցում համա­ձայնության կգա՞ն: Թուրքա­կան աշխարհը սեփա­կան հավակնություններ ունի՞: Այս բարդ խճա­պատկե­րի ֆոնին Խոզնա­վա­րի ուղղությամբ կրա­կոցներն ի՞նչ առարկա­յա­կան նպա­տակ են հետապնդում:

Վահրամ Աթա­նեսյան

( Մեր Ուղին)

Առնչվող Հոդվածներ