16.3 C
Yerevan

Եկե­ղե­ցին Գործիք Է Մոսկվա­յի Ձեռքում

Մեր հանրության գրե­թե մեծա­մասնությունը չի վստա­հում և հավա­տում եկե­ղե­ցուն, վիճա­կը հասել է նրան, որ շատե­րը, լինե­լով հավա­տացյալ, եկե­ղե­ցին չեն ընդունում, սա ողբերգություն է մեզ համար: Եկե­ղե­ցու պարտքն է լինել իշխա­նության կողքին այն վիճա­կում, երբ երկրին սպառնում են տարբեր մարտահրա­վերներ:

Դավիթ Ստե­փանյան

 

Եկե­ղե­ցու վերնա­խա­վը ծառա­յում է ՌԴ-ին. եկե­ղե­ցին պետք է ինքնա­մաքրվի ներսից. Դավիթ Ստե­փանյան

«Եկե­ղե­ցին քաղա­քա­կան դաշտ է մտել ոչ միայն Բագրա­տի շարժումով, այլ մինչ այդ: Երբ երկրի կաթո­ղի­կո­սը Ռուսաստա­նի դեսպա­նից ստա­նում է շքանշան և հնչում են հայտա­րա­րություններ՝ կապված հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի հետ, սա արդեն նշա­նա­կում է, որ եկե­ղե­ցին քաղա­քա­կա­նության մեջ է և սա ցավա­լի է: Մեր երկրում աշխարհիկ իշխա­նությունը և եկե­ղե­ցա­կան հոգև­որ իշխա­նությունը միշտ տարանջատ են եղել, և ես կարծում եմ՝ սխալ է, երբ  իշխա­նությունը խառնվում է եկե­ղե­ցու գործե­րի մեջ, իսկ եկե­ղե­ցին խառնվում է քաղա­քա­կա­նության մեջ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Ստե­փանյա­նի կարծի­քով՝ եկե­ղե­ցու ու քաղա­քա­կան իշխա­նության հակադրությունն իր մեջ որևէ դրա­կան բան չի պարունա­կում. «Սա շատ վատ է և այստեղ կան տարբեր պատճառներ, խնդիրներ, կարծում եմ, որ եկե­ղե­ցին պետք է զբաղվի իր գործով, իսկ ինքն ակնհայտ կերպով իր գործով չի զբաղվում, իշխա­նությունն էլ իր գործով: Եկե­ղե­ցու վերնա­խա­վը ծառա­յում է Ռուսաստա­նին, ինքը չի կարող սեփա­կան երկրի իշխա­նության հետ լինել նույն դիրքե­րում, երբ սպա­սարկում է այլ երկրի շահը: Այդ հակադրության արմատն այդտեղ է գտնվում: Այդ մարդիկ աշխա­տում են սեփա­կան պետության դեմ, որովհետև նրանք խնդիր չեն տեսնում, որ այս պետությունը չլի­նի ինքնիշխան, անկախ, իրենց համար դա կարև­որ չէ: Այս պահին եկե­ղե­ցին թույլ է, որովհետև ծառա­յում է ուրիշնե­րին:  Եթե մեր եկե­ղե­ցին ուժեղ լիներ, ժողովրդի մեջ վայե­լեր հարգանք, Փաշինյա­նը ներքա­ղա­քա­կան դիսկուրսում երբեք իր սլաքնե­րը չէր ուղղի եկե­ղե­ցու դեմ, դա խոսում է այն մասին, որ եկե­ղե­ցու վերնա­խա­վը վարկա­բե­կել է եկե­ղե­ցին, իրենք են ստեղծել այդ վիճա­կը»:

Ըստ քաղա­քա­գե­տի՝ եկե­ղե­ցին ունի իր պատասխա­նատվության բաժի­նը. «Եկե­ղե­ցին բարո­յա­հո­գե­բա­նա­կան առումով բավա­կա­նին լուրջ ինստի­տուտ է և այնպես չէ, որ պատասխա­նատվություն չի կրում հայ ժողովրդի, հայ հասա­րա­կության դաստիա­րա­կության, բարո­յա­կան արժեքնե­րի համար և այլն: Այն, որ մեր երկրում հիմա վխտում են տարբեր սեկտա­ներ, խոսում է այն մասին, որ եկե­ղե­ցին  մեղմ ասած իր դերա­կա­տա­րումն այնքան էլ պատշաճ կերպով չի իրա­կա­նացնում: Լավ կլի­ներ, որ եկե­ղե­ցին զբաղվեր իր գործա­ռույթնե­րով և թույլ չտար, որ տարբեր աղանդներ Հայաստա­նում զբաղվեին հոգեորսությամբ»:

Դավիթ Ստե­փանյանն ընդգծեց, որ հասա­րա­կության և եկե­ղե­ցու միջև խզման գործընթա­ցը սկսվել է վաղուց. «Մեր հանրության գրե­թե մեծա­մասնությունը չի վստա­հում և հավա­տում եկե­ղե­ցուն, վիճա­կը հասել է նրան, որ շատե­րը, լինե­լով հավա­տացյալ, եկե­ղե­ցին չեն ընդունում, սա ողբերգություն է մեզ համար: Եկե­ղե­ցու պարտքն է լինել իշխա­նության կողքին այն վիճա­կում, երբ երկրին սպառնում են տարբեր մարտահրա­վերներ: Կարև­որ չէ՝ Նիկոլ Փաշինյանն է իշխա­նության, դա իրենց պարտքն է, որովհետև իրենք առա­ջին հերթին պետք է մտա­ծեն հայրե­նի­քի, ժողովրդի մասին: Նիկոլ Փաշինյանն այսօր կա, վաղը չի լինե­լու, բայց դու քո երկրի պետա­կա­նության հիմքե­րը քանդես՝ լինե­լով այդ երկրի պետա­կա­նության հիմքե­րում գտնվող ինստի­տուտնե­րից մեկը, որպեսզի ազատվես իշխա­նությունից՝ կարծում եմ հանցանք է»:

Խոսե­լով նաև այն քննարկումնե­րի մասին, որ եկե­ղե­ցում կան արա­տա­վոր բարքեր՝ Ստե­փանյանն ասաց. «Եկե­ղե­ցում միշտ եղել են արա­տա­վոր բարքեր: Լուծե­լու ճանա­պարհը մեկն է՝ եկե­ղե­ցին պետք է ինքնա­մաքրվի ներսից, իրենք պետք է դա հասկա­նան: Իշխա­նությունը ոչ մի հարց այստեղ չի կարող լուծել: Եկե­ղե­ցու վերնա­խա­վը պետք է գիտակցի, որ եթե իրենք այսպես շարունա­կեն, վստա­հությունն իրենց նկատմամբ հասնե­լու է զրո­յի, իսկ սա լինե­լու է կատաստրոֆա և լուրջ հարված կհասցվի մեր պետա­կա­նության հիմքե­րին, որովհետև եկե­ղե­ցին միշտ եղել է այդ հիմքե­րից մեկը»:

Աղբյուրը՝ zarkerak.am

https://zarkerak.am/show/130004?fbclid=IwQ0xDSwKqroJleHRuA2FlbQIxMQABHlWlYuYFIDIir24YtselIUWp4dgTHksxxR6HcKsbwJ6JDDudnbjI4DbVLPrT_aem_IfnCtk_h4EdUW4Nw2K_dTQ

Առնչվող Հոդվածներ