21.7 C
Yerevan

Եկե­ղե­ցի-Իշխա­նություն Խնդրի Արմա­տը

Մեր՝ առա­ջին քրիստոնյա պետության եկե­ղե­ցին այնքան պասիվ էր հոգև­որ դիվա­նա­գի­տության ոլորտում, որ Ալիևի հիմնադրա­մը իրե­նից առաջ անցավ ու Վատի­կանն իրե­նով արեց։ Տեսա գրա­ռումներ, որ վերջերս ՀԱԵ֊ն Ադրբե­ջա­նի կողմից հայկա­կան հոգև­որ ժառանգության ոչնչացման և այլ հարցե­րը բարձրացրել է միջազգա­յին համա­ժո­ղո­վում։ Ողջունում եմ և հույս ունեմ, որ այդ միտումը կշա­րունակվի, սակայն ինչու՞ այսքան ուշա­ցումով, ինչու՞ եկե­ղե­ցին հոգև­որ դիվա­նա­գի­տության մեջ ակտիվ չէր նախորդ վճռո­րոշ տարի­նե­րին։

Սոսի Թաթիկյան

Կարծում եմ, որ պետություն֊եկեղեցի սրված հակա­մարտության մեջ շեշտադրումնե­րը փոխե­լու կարիք կա։ Իրա­կան խնդիրնե­րի փոխա­րեն ուշադրության կենտրո­նում են հայտնվել երկրորդա­կան հարցեր։

Երբ ես ցածր դպրո­ցա­կան տարի­քում էի, հայ ամե­նա­բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաննե­րից մեկը այդ ժամա­նակվա իր քաղա­քա­ցիա­կան զուգընկե­րուհու հետ եկավ մեր տուն՝ հայտնի լրագրող տատի­կիս հյուր։ Սեղան էինք գցել, քանի որ թե ինքը, թե ընկե­րուհին /ով սփյուռքա­հայ հանրա­հայտ գործիչ էր/ կարկա­ռուն մարդիկ էին, և տիկի­նը տատի­կիս ընկե­րուհին էր։ Չհարցնեք անուննե­րը, չեմ ասե­լու, սակայն նրանց կապը հանրա­հայտ էր։ Հետո այդ տիկի­նը մահա­ցավ, ու հոգև­ո­րա­կա­նը նոր ընտա­նիք ձևա­վո­րեց։ Դա չխանգա­րեց որպես հոգև­ո­րա­կան նրա հետա­գա կարիե­րա­յին։

Այդ ժամա­նակվա­նից իմա­ցել եմ, որ հոգև­ո­րա­կաննե­րը խախտում են կուսակրո­նությունը։ Սակայն ավե­լի լավ չէ՞ եկե­ղե­ցա­կան բարե­փո­խումներ հայտա­րա­րել ու վերացնել կուսակրո­նությունը, որը 2025 թվա­կա­նին անբնա­կան ու անի­մաստ է դարձել։ Այդ հնա­ցած արգելքը հոգև­ո­րա­կաննե­րին դրդում է գաղտնի կապե­րի, իսկ նրանց գաղտնի կանանց ու երե­խա­նե­րին դարձնում է պոտենցիալ թիրախ հասա­րա­կության կողմից։ Այստեղ չեմ կարող չնշել, որ անձնա­կան կյանքին միջամտե­լը դեմ է լիբե­րալ գաղա­փա­րա­խո­սությա­նը, որի արժեքնե­րը առանցքա­յին են եղել հեղա­փո­խության ժամա­նակ։

Կարծում եմ, որ պետություն֊եկեղեցի հակա­մարտության սրման առանցքը դարձավ կուսակրո­նությունը, քանի որ եկե­ղե­ցու ներկա­յա­ցուցիչնե­րը սկսե­ցին թիրա­խա­վո­րել վարչա­պե­տի ամուսնա­կան կարգա­վի­ճա­կը, որն անկեղծ ասած աբսուրդի ժանրից է։ Ակնհայտ է, որ վարչա­պե­տը նվիրված է իր կնոջն ու երե­խա­նե­րին, և այն, թե դա զուտ քաղա­քա­ցիա­կան, թե պաշտո­նա­կան ամուսնություն է, որևէ եվրո­պա­կան երկրում երբևէ չէր կարող խնդիր դառնալ։ ԱՄՆ֊ում խնդիր դարձան Քլինթո­նի կողմից իր մոտ ինտերն աշխա­տող Մոնի­կա­յի հանդեպ սեռա­կան ոտնձգություննե­րը, որը բավա­կա­նին տգեղ պատմություն էր, քանի որ ոչ միայն ամուսնա­կան անհա­վա­տարմություն էր Հիլա­րիի հանդեպ, այլև սեռա­կան ոտնձգություն էր պաշտո­նա­կան դիրքի / իշխա­նության չարա­շահման ու երի­տա­սարդ ինտերն կնո­ջը նսե­մացնե­լու կոպիտ տարրե­րով։ Ֆրանսիա­յում քննարկման առարկա են դարձել նախա­գահնե­րի կողմից կնո­ջը զուգա­հեռ այլ, գաղտնի կանայք ու երե­խա­ներ ունե­նա­լը, ինչպես օրի­նակ Ժակ Շիրա­կի ու Միտե­րա­նի դեպքում։ Սակայն իրա­կան խնդիր դարձավ նախա­գա­հի թեկնա­ծու Դոմի­նիկ Ստրաուս Կլա­նի սկանդա­լա­յին սեքսուալ կյանքը /օրգիաներ և այլն, հիվանդության աստի­ճա­նի հասնող սեքսուալ մանիակ լինե­լու մասին լուրերը/, որի կիզա­կե­տը դարձավ նրա՝ նախա­գա­հի թեկնա­ծու եղած ժամա­նակ ԱՄՆ այցե­լե­լիս հյուրա­նո­ցի մաքրուհու հանդեպ սեռա­կան ոտնձգությունը, որի բացա­հայտման հետև­անքով նա ստիպված էր դուրս գալ ընտրա­պայքա­րից։ Արդյունքում, Մակրո­նը դարձավ նախա­գահ, չնա­յած հակա­սա­կան մեկնա­բա­նություննե­րի թեմա հանդի­սա­ցող ոչ կոնվենցիո­նալ ամուսնությա­նը։ Իսկ Ֆրանսուա Հոլլանդի կյանքը ինչքան ինձ հայտնի է երբևէ խնդիր չի դարձել, թեև նա ներկա­յիս իր պաշտո­նա­կան կնո­ջից առաջ, ում հետ ամուսնա­ցել է նախա­գա­հությունից հետո, ուներ երկու քաղա­քա­ցիա­կան կին /ոչ միաժամանակ/, որոնցից առա­ջի­նից՝ Սեգոա­յեն Ռոյա­լից ունի երեք երե­խա և ում նախա­րար էր նշա­նա­կել, քանի որ նա ոչ միայն իր քաղա­քա­ցիա­կան կինն էր, այլև նույն՝ սոցիա­լիստա­կան կուսակցության առանցքա­յին գործիչ, իսկ երկրորդի հետ, ով հայտնի լրագրող էր, քաղա­քա­ցիա­կան ամուսնության մեջ էր նախա­գահ եղած ժամա­նակ։ Սարկո­զին երկրորդ անգամ ամուսնա­ցավ նախա­գահ եղած ժամա­նակ, և նրա կինը՝ Կառլա Բրունին, հայտնի երգչուհի ու մոդել է, ում անձնա­կան կյանքի մասին կային աղմկա­հա­րույց լուրեր։ Իտա­լիա­յի նախկին նախա­գահ Բերլուսկո­նին դատա­կան գործընթացնե­րի մեջ է եղել, քանի որ նրան մատուցում էին դեռա­հաս կանանց նրա հաճույքնե­րի բավա­րարման համար, որոնք նաև դրա համար դրա­մա­կան փոխհա­տուցում էին ստա­նում։ Տրամպը նույնպես դատա­կան գործընթացնե­րի մեջ է եղել անձնա­կան պատմություննե­րի պատճա­ռով, և նրա կնոջ մոդե­լա­յին կարիե­րա­յի վերա­բերյալ կան հետաքրքիր լուսանկարներ և պատմություններ։ Եվրո­պան ու ԱՄՆ֊ն մի կողմ թողնենք՝ ՀԱԵ֊ին որպես գործիք օգտա­գործող Հայաստա­նի պահպա­նո­ղա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կուռք Պուտի­նը կնո­ջից վաղուց բաժանվել է և ըստ հանրա­հայտ տեղե­կություննե­րի, ունի անօ­րի­նա­կան կին և նրա­նից՝ երե­խա­ներ, որոնց թաքնում է, և ովքեր Եվրո­պա­յում ապրում են մեծա­հա­րուստի կյանքով։ Այս ֆոնի վրա և անգամ անկախ այդ ֆոնից, Հայաստա­նի վարչա­պե­տի անձնա­կան կյանքը օրի­նա­կե­լի է։

Իրա­կան խնդի­րը ոչ վարչա­պե­տի ամուսնա­կան կարգա­վի­ճակն է, և ոչ էլ հոգև­ո­րա­կաննե­րի կուսակրո­նությունը, այլ պետություն֊եկեղեցի քաղա­քա­կան տարա­ձայնություններն են։ Իրա­կան խնդի­րը եկե­ղե­ցու գործի­քայնա­ցումն է եղել վերջին տարի­նե­րին Հայաստա­նի ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րի և որ ամե­նա­վատն է՝ Կրեմլի կողմից։ Խնդի­րը եղել է այն, որ հայ հոգև­ո­րա­կաննե­րը մեդալներ են ստա­ցել Ռուսաստա­նի Դաշնությունից այն ժամա­նակ, երբ այն հիբրի­դա­յին պատե­րազմ է մղել Հայաստա­նի հանդեպ, որում անթա­քույց դեր են խաղա­ցել որոշ բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաններ։ Իրա­կան խնդիրն այն է, որ եկե­ղե­ցին շատ պասիվ է եղել Արցա­խում շրջա­փակման, այնտեղ մշա­կութա­յին հուշարձաննե­րի ոչնչացման խնդիրնե­րը բարձրացնե­լու առումով։ Արցա­խի շրջա­փակման ժամա­նակ հոգև­ո­րա­կաննե­րը կարող էին մեծ միջազգա­յին աղմուկ բարձրացնել, կարող էին երթ կազմա­կերպել շրջա­փակված Լաչի­նի միջանցք, կարող էին Վատի­կա­նին ու ինչու ոչ, ռուսա­կան ուղղա­փառ եկե­ղե­ցուն խեղդել խնդրանքնե­րով և պահանջնե­րով, սակայն դա չարվեց։ Կարող էին անգամ Ադրբե­ջա­նի հոգև­որ առաջնորդի հետ երկխո­սություն փորձել՝ քրիստոնյա֊մուսուլման հոգև­որ երկխո­սություն տեսել եմ Աֆրի­կա­յի հակա­մարտություննե­րի ժամա­նակ։ Ես այս ամե­նը նոր չեմ ասում, այլ առա­ջարկել եմ շրջա­փակման ժամա­նակ։ Մեր՝ առա­ջին քրիստոնյա պետության եկե­ղե­ցին այնքան պասիվ էր հոգև­որ դիվա­նա­գի­տության ոլորտում, որ Ալիևի հիմնադրա­մը իրե­նից առաջ անցավ ու Վատի­կանն իրե­նով արեց։ Տեսա գրա­ռումներ, որ վերջերս ՀԱԵ֊ն Ադրբե­ջա­նի կողմից հայկա­կան հոգև­որ ժառանգության ոչնչացման և այլ հարցե­րը բարձրացրել է միջազգա­յին համա­ժո­ղո­վում։ Ողջունում եմ և հույս ունեմ, որ այդ միտումը կշա­րունակվի, սակայն ինչու՞ այսքան ուշա­ցումով, ինչու՞ եկե­ղե­ցին հոգև­որ դիվա­նա­գի­տության մեջ ակտիվ չէր նախորդ վճռո­րոշ տարի­նե­րին, երբ հնա­րա­վոր էր կանխել Արցա­խի կորուստը, որի հարցե­րը նրանք հիմա են բարձրացնում։

Երբ անցյալ տարի սրբա­զան էր հայտնվել մեր ներքա­ղա­քա­կան պայքա­րի կիզա­կե­տում, որոշ հայեր սկսե­ցին Կիպրո­սի նախկին առաջնորդ, պետության ղեկա­վար դարձած հոգև­ո­րա­կան Մակա­րիո­սին հիշա­տա­կել որպես դրա­կան օրի­նակ։ Ես անցյալ շաբաթ Կիպրո­սում մասնակցե­ցի երեք օրա­նոց ակա­դե­միա­կան կոնֆե­րանսի և դրան հետև­ած երկու օրա­նոց դաշտա­յին այցե­լություննե­րի, որոնք իմ համար շատ ցավոտ էին, քանի որ տատիկս Կիպրո­սում է ծնվել, իր քույրե­րը ամբողջ կյանքում այնտեղ են ապրել, իսկ ծնողնե­րը սպանվել են հակա­մարտության ժամա­նակ։ Լսե­ցի կիպրա­ցի հույն և թուրք պրոֆե­սորնե­րի ու գիտա­հե­տա­զո­տողնե­րի տասից ավե­լի զեկույց։ Միանշա­նակ է, որ Մակա­րիո­սի կոշտ մոտե­ցումնե­րը հանգեցրել են հակա­մարտության խորացմանն ու դրա փակուղի մտնե­լուն, և ներկա­յիս Կիպրո­սը տխուր ու անե­լա­նե­լի վիճա­կում է՝ սպա­սե­լով իրա­վի­ճա­կի վատթա­րացման։ Այն նույն կերպ, ինչպես Արցա­խի հարցում երկու պատե­րազմնե­րի միջև ընկած ժամա­նա­կա­մի­ջո­ցում մեր կոշտ դիրքո­րո­շումնե­րը հանգեցրե­ցին նոր պատե­րազմի ու Արցա­խի կորստի, և դա տեղի ունե­ցավ այն նույն քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից, որոնք վերջին տարի­նե­րին ՀԱԵ֊ն դարձրել են քաղա­քա­կան պայքա­րի դերա­կա­տար։

Իրա­կան խնդի­րը քաղա­քա­կան է, այլ ոչ թե բարո­յա­կան, տիկնայք և պարո­նայք։ Միա­ժա­մա­նակ, գտնում եմ, որ պետություն֊եկեղեցի հարցե­րը պետք է լուծվեն կառուցո­ղա­կան երկխո­սության միջո­ցով, հակա­ռակ դեպքում այդ հակա­սություննե­րը շահարկվում են ադրբե­ջա­նա­կան քարոզչա­կան ապա­րա­տի կողմից և օգտա­գործվում Մոսկվա­յի հետ կապված և որպես հիբրի­դա­յին պատե­րազմի գործիք օգտա­գործվող հայկա­կան քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից։

Աղբյուրը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/story.php?story_fbid=10162330130304160&id=609884159&mibextid=wwXIfr&rdid=HJgpcreDtXZaudTC#

Առնչվող Հոդվածներ