21.7 C
Yerevan

Չինաստա­նի Առաջնորդը Կարո՞ղ Է «Համաեվրո­պա­կան Պատե­րազմը» Կանխել

Հնա­րա­վոր է, Լուկա­շենկոն Սի Ծինփի­նի «ոտքն է գնա­ցել Պուտի­նի հանձնա­րա­րությամբ»։ 

Վահրամ Աթա­նեսյան

Վալդա­յում Պուտին-Լուկա­շենկո երկօրյա փակ բանակցություննե­րից հետո ՌԴ նախա­գա­հի մամուլի քարտուղար Պեսկո­վը ՏԱՍՍ‑ի թղթակցին ասել է, որ նրանք «քննարկել են ավե­լի ռազմա­վա­րա­կան հարցեր՝ կապված ընդհա­նուր եւ տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության, եվրո­պա­կան որոշ երկրնե­րի կողմից լարվա­ծության էսկա­լացման, Բելա­ռուսին դավագրգռե­լու հետ»։

Բելա­ռուսի նախա­գա­հի հետ հանդիպմա­նը նախորդել է Ռուսաստա­նի ռազմա­կան բուհե­րի շրջա­նա­վարտնե­րի Կրեմլում ընդունե­լությունը։ ՌԴ նախա­գա­հը պարզո­րոշ հայտա­րա­րել է, որ արեւմտյան երկրնե­րը դեռեւս իրենց տարածքից Ռուսաստա­նին չեն հարվա­ծում, բայց ՆԱՏՕ‑ի անդամնե­րը, որ «Կիեւին ԱԹՍ‑ի հարվա­ծի հնա­րա­վո­րություն են տվել, հնա­րա­վոր հետեւանքնե­րը պետք է հաշվի առնեն»։

Պուտի­նի այդ հայտա­րա­րության առթիվ ՌԻԱ Նովոստին մեջբե­րել է «ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծա­բան» Լարի Ջոնսո­նին․ «Ռուսաստա­նը չի նստի եւ սպա­սի, թե երբ են իրեն գրո­հե­լու։ Երբ հասկա­նա­լի կլի­նի, որ Արեւմուտքը մտա­դիր է այսուհետ եւս սպառնալ, Ռուսաստա­նը պաշտպա­նա­կան քայլեր կձեռնարկի»։ 

Նախօ­րեին հայտնի է դարձել, որ Ուկրաի­նան Ռուսաստա­նին առա­ջարկել է դադա­րեցնել խորքա­յին հարվածնե­րը։ ՌԴ նախա­գահ Պուտի­նը հայտա­րա­րել է, որ Կիեւը ռազմա­ճա­կա­տա­յին գծում «վերախմբա­վո­րումնե­րի անհրա­ժեշտություն ունի», եւ Մոսկվան «չի պատրաստվում փրկել» նրան։

Այս համա­տեքստում ԲելՏա գործա­կա­լությունը Բելա­ռուսի եւ Չինաստա­նի նախա­գահնե­րի հանդի­պումից մոտ կես րոպեա­նոց տեսանյութ է հրա­պա­րա­կել։ Ավե­լի վաղ Բելա­ռուսի նախա­գա­հի աշխա­տա­կազմին մոտ կանգնած «Առա­ջի­նի Pool» թելեգրամյան ալի­քը հայտնել է, որ Լուկա­շենկոն մեկնել է Արեւելյան եւ Հարա­վա­րեւելյան Ասիա­յի երեք երկիր։

Բելա­ռուսի ընդդի­մության տեսա­կետնե­րը ներկա­յացնող թելեգրամ ալիքնե­րը համոզված են, որ Լուկա­շենկոն Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նին «փորձում է համո­զել, որ Պուտի­նի նկատմամբ ազդե­ցությունը գործի դնի, որպեսզի Բելա­ռուսը Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում չներքաշվի»։

ՌԴ նախա­գա­հի մամուլի քարտուղա­րի մեկնա­բա­նությունից հետեւում է, որ Պուտի­նը եւ Լուկա­շենկոն քննարկել են ուկրաի­նա­կան պատե­րազմը եվրո­պա­կա­նի վերածվե­լու դեպքում Բելա­ռուսի դերա­կա­տա­րության հարցը։ Այս առումով խնդի­րը, երեւի, Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմա­կան բախումը կանխումն է։ Վլա­դի­միր Պուտի­նը անձամբ «Անքո­րի­ջի ոգին» չեղարկել է։ Հնա­րա­վոր է, Լուկա­շենկոն Սի Ծինփի­նի «ոտքն է գնա­ցել Պուտի­նի հանձնա­րա­րությամբ»։ Չինաստա­նի առաջնորդը «համաեվրո­պա­կան պատե­րազմը» կարո՞ղ է կանխել։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ