Եթե ռուսները ցանկանում են, որ իրենց նկատմամբ Հայաստանն ունենա այնպիսի վերաբերմունք, ինչպես 92 թվականին էր, ուրեմն թող իրենց նորմալ պահեն։ Այս պահին ռուսական շահերը Հայաստանի հետ չեն համընկնում ու թող Քոչարյանը չկարծի, թե ինքը գալու է իշխանության և Պուտինի հետ իր ունեցած քիմիան իրեն օգնելու է։ Պուտինն ավելի ուժեղ քիմիա ուներ Ասադի հետ, վերջինս շաբաթը մեկ Մոսկվա էր գնում, ի՞նչ եղավ վերջում։ Ռուսները դուրս եկան Սիրիայից, դուրս են գալու նաև Կովկասից։
Արամ Սարգսյան
Noyan Tapan TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխանություն-եկեղեցի հակասությունը, ինչպես նաև Հայաստանի ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ եկեղեցու հարցն իր համար շատ նեղ անձնական է և ի սրտե կցանկանար,որ նմանատիպ հարց ընդհանրապես չբարձրանար։ Ինքն անձամբ միայն հպարտություն և ուրախություն է զգացել, երբ հնարավորություն է ունեցել համբուրել ամենայն հայոց կաթողիկոսի աջը, ում հետ մարդկային ջերմ հարաբերություններ ունի և խոստովանվելիս չի մտածել այն մասին, թե կաթողիկոսը երեխա ունի, թե ոչ։ Այս վեճից շահելու են միայն մեր թշնամիները, այս վեճը օր առաջ պիտի ավարտվի։ Կաթողիկոսն ավելի տարիքով է, հետևաբար և ավելի ուժեղ ու պիտի ներողամիտ գտնվի վարչապետի նկատմամբ։
Արամ Սարգսյանը միաժամանակ շեշտեց, որ եթե եկեղեցականը զբաղված է քաղաքականությամբ, ապա եկեղեցին նրան պետք է ասի, վեր կաց, հանիր հոգևորականի զգեստը և գնա զբաղվիր քաղաքականությամբ։ Այս առումով հոգևորականին ուղղված վարչապետի խոսքը քաղաքական պատասխան է հոգևորականի քաղաքական գործունեությանը։ Օրինակ «Սրբազան պայքարն» առաջնորդող հոգևորականը, ով խոսում էր այն մասին, թե իբրև սիրող հեղափոխություն է սկսվելու, ինչո՞ւ էր նման ատելությամբ խոսում,, նման թունոտ ոճով արտահայտվում։ Անձամբ իր հասցեին բազմաթիվ տհաճ ու վիրավորական բառեր է ասել, բայց ինքը ներել է նրան։ Բայց դա անձնական հարց է, իսկ երբ հոգևորականը հեղաշրջման կոչ է անում, ապա դա պիտի հանդիպի քաղաքական և օրինական արձագանքի, ասյտեղ շատ մտածելու բան չկա։
Քաղաքական գործիչը անդրադարձ կատարեց Գորիսում ֆրանսիական հյուպատոսությանը և ընդդիմադիրների ու ռուսական արձագանքներին։ Ռուսները ոչ միայն դրանից են դժգոհում, այլև ՀՀ սահմանները մշտադիտարկող եվրադիտորդներից։ Նրանցից դժգոհ են նաև ադրբեջանցիները, դժգոհ են ընդդիմադիրները ու բոլորի բերանին նույն խոսքն է։ Եթե ռուսները ցանկանում են, որ իրենց նկատմամբ Հայաստանն ունենա այնպիսի վերաբերմունք, ինչպես 92 թվականին էր, ուրեմն թող իրենց նորմալ պահեն։ Այս պահին ռուսական շահերը Հայաստանի հետ չեն համընկնում ու թող Քոչարյանը չկարծի, թե ինքը գալու է իշխանության և Պուտինի հետ իր ունեցած քիմիան իրեն օգնելու է։ Պուտինն ավելի ուժեղ քիմիա ուներ Ասադի հետ, վերջինս շաբաթը մեկ Մոսկվա էր գնում, ի՞նչ եղավ վերջում։ Ռուսները դուրս եկան Սիրիայից, դուրս են գալու նաև Կովկասից։
Արամ Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց այն բանի հետ կապված, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում վերաֆորմատավորել ռուսների հետ հարաբերությունները, այլ ձգտում են բալանսավորված քաղաքականություն վարել։ Դա ինչ որ չափով ստացվում է, բայց որոշակի էտապում անհնար է դառնալու։ Սերժ Սարգսյանը ևս փորձել է բալանսավորել հարաբերությունները, կանխատեսել է ապագա պատերազմն ու գնացել է Եվրամիություն, բայց մի գիշերում Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ՝ ասելով, որ ընտրում է անվտանգությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ընդդիմությանն ու Գորիսի ֆրանսիական հյուպատոսությանը, ապա նրանք թող չմոռանան, թե ինչպես էին ցանկանում Մեղրին փոխանակել Լաչինի հետ, դեռ մի բան էլ պնդում էին, իբրև թե Իրանում ապստամբություն է տեղի ունենալու, իրանական Ատրպատականը միանալու է Ադրբեջանին ու մենք այսպես, թե այնպես կորցնելու ենք Իրանի հետ սահմանը ու քանի որ այդպես է, եկեք հիմա դա անենք, քանի որ մեզ դրա դիմաց 6 մլրդ ԱՄՆ դոլար են տալիս։ Ու դրան չհամաձայվելու արդյունքում էլ զոհվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն ու մյուսները։
Արամ Սարգսյանը նաև ուշադրություն հրավիրեց ՀՀ ներքին տնտեսական դրության վրա՝ ասելով, որ վարչապետի նշած թվերը կարող են իրականություն լինել, բայց դրական ազդեցություն չունենալ, որովհետև տնտեսության մեջ մեծ փոփոխություն չկա։ Ավելացած աշխատատեղերը տարբեր հյուրանոցների կամ սպասարկամ ոլորրտներին են պատկանում, դրանով տնտեսություն չես կառուցի, մեզ արդյունաբերություն է պետք։ Այնպես ինչպես Թրամփը Ուկրաինայից ստացավ բազմամետաղների շահագործման թույլտվությունը, այնպես էլ մենք պիտի ԱՄՆ-ին առաջարկենք մեր բազմամետաղների շահագործումը, որպեսզի հնարավոր լինի արագ ոտքի հանել ՀՀ տնտեսությունը, պատրաստվել ապագային։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
