21.7 C
Yerevan

«Հոկտեմբե­րի 27‑ի» Արդա­րացման ՀՅԴ Նոր Փորձը

Եկե­ղե­ցին ևս մասնա­կից է ներքա­ղա­քա­կան այս իրա­դարձություննե­րին, հակա­ռակ դեպքում հասկա­նա­լի չէ, թե ինչպես է հեղաշրջման կոչ անում Շիրա­կի թեմի առաջնորդ Աջա­պահյա­նը, կամ ինչպես է կաթո­ղի­կո­սի օրհնությամբ «սրբա­զան պայքար» սկսում Տավուշի թեմի առաջնորդ Գալստանյա­նը։ Ու ինչպես են նրանք կարո­ղա­նում գրե­թե հակա­պե­տա­կան կոչեր անել՝ քողարկե­լով հայրե­նա­սի­րա­կան  խոսույթի հետև­ում։ 

Ստյո­պա Սաֆարյան

Civic.am‑ը զրուցել է ՄԱՀՀԻ հիմնա­դիր և տնօ­րեն Ստյո­պա Սաֆարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել Հայաստա­նում վերջին շրջա­նում հնչած որոշ քաղա­քա­կան մտքե­րի ու դրանցից բխող հնա­րա­վոր հետև­անքնե­րի։ 

Ստո­յապ Սաֆարյա­նը, խոսե­լով այն մասին, որ ՀՅԴ Բյուրո­յի նախկին ներկա­յա­ցուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս իր հարցազրույցնե­րից մեկում նշել էր, որ «Հոկտեմբե­րի 27»-ը մեր սրբության սրբոցն է ու այն լավ բանի չի հանգեցնում, պետությանն ու հասա­րա­կությա­նը խնդրի առաջ է կանգնեցնում, բայց այն տեղի է ունե­նում, երբ երկրի ներսում այսքան շատ խնդիրներ են կուտակվում, ասաց, որ ըստ էության Հրանտ Մարգարյա­նի կողմից փորձ է արվում արդա­րացնել հոկտեմբե­րի 27‑ը, ռոմանտիա­զացնել դա իրա­գործողնե­րին ու պարարտ հող ստեղծել նոր հոկտեմբե­րի 27‑ի համար։ Սաֆարյա­նը նկա­տեց, որ սա առա­ջին անգա­մը չէ, երբ դաշնակցա­կաննե­րի կողմից փորձ է արվում հոկտեմբե­րի 27‑ի իրա­գործողնե­րին ժողովրդա­յին վրի­ժա­ռունե­րի քողով պատել։ Դեռ այն ժամա­նակ էլ Հայոց Աշխարհն ու Երկի­րը զբաղված էին անընդհատ գրել ու համո­զե­լով, որ այն, ինչ տեղի է ունե­ցել ԱԺ-ում հոկտեմբե­րի 27-ին, դրսից պատվիրված չէ, այլ իրա­կա­նացված է մի խումբ ռոմանտիկնե­րի կողմից, ովքեր փորձել են իրնչ որ լավ բան անել, փրկել հայրե­նի­քը, թեև դա արել են անմարդկա­յին գնով։ Ստյո­պա Սաֆարյա­նը այդ հարցազրույցը համա­րում է հանցա­գործության մասին հաղորդում և այն կարծի­քին է, որ Հրանտ Մարգարյա­նը դրա համար պետք է պատասխա­նատվության կանչվի և բացատրություն տա, թե ինչպես է կարո­ղա­նում արդա­րացնել կամ նման համակրանքով խոսել արյունոտ սպանդի մասին։

Փորձա­գե­տի կարծի­քով Հրանտ Մարգարյա­նի այս հարցազրույցը ուղիղ շարունա­կությունն է այն իրա­դարձություննե­րի, որ սկսվել են 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի գիշե­րը, երբ նախ ամբո­խի կողմից տեղի ունե­ցավ ներխուժում Կառա­վա­րության շենք, ցույցեր, ապա հեղաշրջման փորձեր, տարբեր տեսա­կի պայքարներ, փորձ բանա­կի ղեկա­վա­րությա­նը ներգրա­վել այդ ամե­նում, «սրբա­զան պայքարն» ու էլի նման բաներ։ Հիմա էլ կարծես, թե փորձ է արվում այնպի­սի իրա­վի­ճակ ձևա­վո­րել, որ նոր հոկտեմբե­րի 27‑ը արդա­րացված վիճա­կում հայտնվի։ Խոշոր հաշվով մարդ սպա­նե­լը միա առանձին դժվա­րություն չի ներկա­յացնում, դժվա­րությունը դրա՝ հանրա­յին հավա­նության արժա­նա­նալն է ու հենց դա են փորձում հիմա անել։ Հասա­րա­կությունը շատ զգոն պիտի լինի, քանի որ հիմա նորից նրա հետ փորձում են անել այն, ինչ արե­ցին 1999-ին ու 2000-ականնե­րի սկզբին։ Իսկ թե ինչու են անվերջ նույն՝ իշխա­նա­փո­խության կետին խփում, պարզ է՝ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի փոփո­խություն, ապօ­րի­նա­բար ձեռք բերված գույքի պահպա­նում։

Ստյո­պա Սաֆա­րա­նը կարծում է, որ եկե­ղե­ցին ևս մասնա­կից է ներքա­ղա­քա­կան այս իրա­դարձություննե­րին, հակա­ռակ դեպքում հասկա­նա­լի չէ, թե ինչպես է հեղաշրջման կոչ անում Շիրա­կի թեմի առաջնորդ Աջա­պահյա­նը, կամ ինչպես է կաթո­ղի­կո­սի օրհնությամբ «սրբա­զան պայքար» սկսում Տավուշի թեմի առաջնորդ Գալստանյա­նը։ Ու ինչպես են նրանք կարո­ղա­նում գրե­թե հակա­պե­տա­կան կոչեր անել՝ քողարկե­լով հայրե­նա­սի­րա­կան  խոսույթի հետև­ում։ Եկե­ղե­ցին, փոխա­նակ իր ողջ ազդեությունն օգտա­գործեր հայ գերի­նե­րի ազա­տե­լու կամ որևէ այլ գործունեության համար, զբաղված է քաղա­քա­կան պայքա­րով։ Երբ սկսվել էր 2020‑ի պատե­րազմը, եկե­ղե­ցին ոչ մի կոչ չարեց, ոչ մի հատուկ ձեռնարկում չսկսեց ու սա շատ վատ բանի է հանգեցնե­լու։ Եկե­ղե­ցի-իշխա­նություն այս հակադրությունն օդից չի հայտնվելմ եկե­ղե­ցին հասկա­նում է իր բաժին մասնակցությունն այդ ամե­նում ու զարմա­նա­լի չէ, որ հենց եկե­ղե­ցու քաղա­քա­կան գործունեությա­նը քաղա­քա­կան գնա­հա­տա­կան է տրվում։

Ստյո­պա Սաֆարյանն իր դժգո­հությունը հայտնեց ամե­նայն հայոց կաոթղի­կոս Գարե­գին Բ‑ի կողմից Բելա­ռուս կատա­րած այցի հանդեպ։ Փորձա­գե­տը մտա­հոգ է, որ կաթո­ղի­կո­սը չի երկխո­սում ՀՀ իշխա­նություննե­րի հետ, բայց գնում է մի երկիր, որը սպա­ռա­զի­նել է Ադրբե­ջա­նին, որպեսզի վերջինս կարո­ղա­նա սպա­նել հենց Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու հետև­որդնե­րին։ Գնա­ցել է մի երկիր, որը հայտա­րա­րել է, որ Արցախն Ադրբե­ջան է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ