21.7 C
Yerevan

Ղազախստա­նը Լքու՞մ Է ՀԱՊԿ‑ը

Ղազախստա­նը ՀԱՊԿ‑ի հիմնա­դիր պետություն է, իսկ այդ կազմա­կերպության անդամնե­րը, որպես կանոն, զինծա­ռա­յողնե­րի կրթության, վերա­պատրաստման, մասնա­գի­տա­կան ունա­կություննե­րի կատա­րե­լա­գործման հարցե­րում նախա­պատվությունը տալիս են Ռուսաստա­նի Դաշնության ռազմա­կան բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րին, առա­ջին հերթին՝ Գլխա­վոր շտա­բի ակա­դե­միա­յին:

Վահրամ Աթա­նեսյան

Հունի­սի 4‑ին Ղազախստա­նի Սենա­տը հավա­նություն է տվել կառա­վա­րության նախա­ձեռնած՝ «Տարածքա­յին պաշտպա­նության մասին» օրենքին: Այն նախա­տե­սում է ստեղծել «տեղա­կան ինքնա­պաշտպա­նության զինված կազմա­վո­րումներ», որ կենթարկվեն կառա­վա­րությա­նը եւ երկրի նախա­գա­հին: Կառա­վա­րությունը հիմնա­վո­րել է, որ տարա­ծաշրջա­նում եւ նրա շուրջ աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը լիո­վին կանխա­տե­սե­լի չեն, Զինված ուժե­րին զուգա­հեռ բնակչության անվտանգության ապա­հովման այլ կառույցնե­րի ստեղծման անհրա­ժեշտություն կա: Օրենքը նաեւ թույլ է տալիս հավա­քագրել կամա­վո­րա­կաննե­րի, որոնք ըստ անհրա­ժեշտության կարող են ներառնվել Զինված ուժե­րում եւ կատա­րել մարտա­կան առա­ջադրանքներ: Նման օրենքի ընդունումը վկա­յում է, որ Ղազախստա­նը հավա­նա­կան է համա­րում արտա­քին ագրե­սիան կամ ներքին անկա­յունության հրահրումը, երբ հարկ կլի­նի գործի դնել տեղա­կան ինքնա­պաշտպա­նության համա­կարգը: Ուշագրավ է, որ Ղազախստա­նի Սենա­տը «Տարածքա­յին պաշտպա­նության մասին» օրենքը քվեարկել է երկրի նախկին նախա­գահ Նազարբաեւի Մոսկվա այցից երկու օր հետո: Նազարբաեւը Կրեմլում փակ հանդի­պում է ունե­ցել Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ:

Հունի­սի 6‑ին հայտնի է դարձել, որ Ղազախստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության պատվի­րա­կությունն այցե­լել է Լոնդոն, որտեղ բրի­տա­նա­կան կողմի հետ ռազմա­կան համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր է ստո­րագրել: Kazinfo‑ի փոխանցմամբ, փաստա­թուղթը նախա­տե­սում է, որ երկու երկրնե­րի պաշտպա­նա­կան գերա­տեսչություննե­րը հաստա­տում են 2025–2026 թվա­կաննե­րի համա­գործակցության ծրա­գի­րը:

Մամուլին բրի­տա­նա-ղազախստանյան ռազմա­կան համա­գործակցության ծրագրի մանրա­մասնություննե­րը հայտնի չեն: Հրա­պա­րա­կա­յին տեղե­կատվությունը վերա­բե­րում է խաղա­ղա­պահ առա­քե­լության, լեզվա­կան ուսուցման եւ Մեծ Բրի­տա­նիա­յի ռազմա­կան բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րում ղազախստանցի զինվո­րա­կաննե­րի կրթության ոլորտնե­րում համա­գործակցությա­նը:

Այս համա­ձայնա­գիրն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կապ ունի «Տարածքա­յին պաշտպա­նության մասին» օրենքի ընդունման հետ: Ղազախստա­նը փաստա­ցի ձեռնա­մուխ է եղել «այլընտրանքա­յին զինված ուժե­րի» ստեղծման ծրագրի իրա­կա­նացմա­նը, որ առա­ջին հերթին պահանջում է զինվո­րա­կան նոր կադրեր: Եւ եթե այդ բնա­գա­վա­ռում Աստա­նան նախա­պատվություն է տալիս Մեծ Բրի­տա­նիա­յի ռազմա­կան բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րին, պետք է ենթադրել, որ Տոկաեւի «տեղա­կան պաշտպա­նության բանա­կը» կազմա­վորվում է աշխարհա­քա­ղա­քա­կան ավե­լի լուրջ դերա­կա­տա­րության նկա­տառմամբ:

Ղազախստա­նը ՀԱՊԿ‑ի հիմնա­դիր պետություն է, իսկ այդ կազմա­կերպության անդամնե­րը, որպես կանոն, զինծա­ռա­յողնե­րի կրթության, վերա­պատրաստման, մասնա­գի­տա­կան ունա­կություննե­րի կատա­րե­լա­գործման հարցե­րում նախա­պատվությունը տալիս են Ռուսաստա­նի Դաշնության ռազմա­կան բարձրա­գույն ուսումնա­կան հաստա­տություննե­րին, առա­ջին հերթին՝ Գլխա­վոր շտա­բի ակա­դե­միա­յին:

Մեծ Բրի­տա­նիա­յի հետ ռազմա­կան կրթության ոլորտում համա­գործակցության համա­ձայնա­գիրն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չի ենթադրում, որ այդ ոլորտում Ղազախստա­նը Ռուսաստա­նի հետ կապե­րը խզում է կամ գործող համա­ձայնություննե­րը չեղարկում է, բայց փաստը խոսուն է: Ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտության հարցում Մոսկվան մշտա­պես կարեւո­րում է Կիեւին Լոնդո­նի աջակցությունը, բրի­տա­նա­կան կողմին մեղադրում, որ ճնշում է գործադրել եւ Ուկրաի­նա­յի նախա­գա­հին ետ պահել 2022 թվա­կա­նին Ստամբուլում «նախաստո­րագրած փաստա­թուղթը» վավե­րացնե­լուց: ՌԴ Արտա­քին հետա­խուզության ծառա­յությունը վերջին ամիսնե­րին առնվազն երեք հաղորդագրությամբ Մեծ Բրի­տա­նիա­յին մեղադրել է Կենտրո­նա­կան Ասիա­յում Ռուսաստա­նի դեմ գործե­լու մեջ:

Այս համա­տեքստում բրի­տա­նա-ղազախստանյան ռազմա­կան համա­գործակցությունը չի կարող չհա­րուցել Մոսկվա­յի դժգո­հությունը: Ի՞նչէ ծրագրում Ղազախստա­նի նախա­գահ Տոկաեւը: Աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի վերլուծությունը թելադրում է, որ Աստա­նան դիստանցա­վորվի՞ ՀԱՊԿ-ից:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.amhttps://tiv1.am/252980.html?fbclid=IwQ0xDSwKw7HNleHRuA2FlbQIxMQABHnytUFSkMnDtcnQ9RhotRlt9UnN21dI6Ca2rn3Y6swBA36esoP7Yc_00bEQ7_aem_dHjc4O4xYNUZcYhc0rfwXA

Առնչվող Հոդվածներ