Եկեղեցին ևս մասնակից է ներքաղաքական այս իրադարձություններին, հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է հեղաշրջման կոչ անում Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը, կամ ինչպես է կաթողիկոսի օրհնությամբ «սրբազան պայքար» սկսում Տավուշի թեմի առաջնորդ Գալստանյանը։ Ու ինչպես են նրանք կարողանում գրեթե հակապետական կոչեր անել՝ քողարկելով հայրենասիրական խոսույթի հետևում։
Ստյոպա Սաֆարյան
Civic.am-ը զրուցել է ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջին շրջանում հնչած որոշ քաղաքական մտքերի ու դրանցից բխող հնարավոր հետևանքների։
Ստոյապ Սաֆարյանը, խոսելով այն մասին, որ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «Հոկտեմբերի 27»-ը մեր սրբության սրբոցն է ու այն լավ բանի չի հանգեցնում, պետությանն ու հասարակությանը խնդրի առաջ է կանգնեցնում, բայց այն տեղի է ունենում, երբ երկրի ներսում այսքան շատ խնդիրներ են կուտակվում, ասաց, որ ըստ էության Հրանտ Մարգարյանի կողմից փորձ է արվում արդարացնել հոկտեմբերի 27-ը, ռոմանտիազացնել դա իրագործողներին ու պարարտ հող ստեղծել նոր հոկտեմբերի 27-ի համար։ Սաֆարյանը նկատեց, որ սա առաջին անգամը չէ, երբ դաշնակցականների կողմից փորձ է արվում հոկտեմբերի 27-ի իրագործողներին ժողովրդային վրիժառուների քողով պատել։ Դեռ այն ժամանակ էլ Հայոց Աշխարհն ու Երկիրը զբաղված էին անընդհատ գրել ու համոզելով, որ այն, ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին, դրսից պատվիրված չէ, այլ իրականացված է մի խումբ ռոմանտիկների կողմից, ովքեր փորձել են իրնչ որ լավ բան անել, փրկել հայրենիքը, թեև դա արել են անմարդկային գնով։ Ստյոպա Սաֆարյանը այդ հարցազրույցը համարում է հանցագործության մասին հաղորդում և այն կարծիքին է, որ Հրանտ Մարգարյանը դրա համար պետք է պատասխանատվության կանչվի և բացատրություն տա, թե ինչպես է կարողանում արդարացնել կամ նման համակրանքով խոսել արյունոտ սպանդի մասին։
Փորձագետի կարծիքով Հրանտ Մարգարյանի այս հարցազրույցը ուղիղ շարունակությունն է այն իրադարձությունների, որ սկսվել են 2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերը, երբ նախ ամբոխի կողմից տեղի ունեցավ ներխուժում Կառավարության շենք, ցույցեր, ապա հեղաշրջման փորձեր, տարբեր տեսակի պայքարներ, փորձ բանակի ղեկավարությանը ներգրավել այդ ամենում, «սրբազան պայքարն» ու էլի նման բաներ։ Հիմա էլ կարծես, թե փորձ է արվում այնպիսի իրավիճակ ձևավորել, որ նոր հոկտեմբերի 27-ը արդարացված վիճակում հայտնվի։ Խոշոր հաշվով մարդ սպանելը միա առանձին դժվարություն չի ներկայացնում, դժվարությունը դրա՝ հանրային հավանության արժանանալն է ու հենց դա են փորձում հիմա անել։ Հասարակությունը շատ զգոն պիտի լինի, քանի որ հիմա նորից նրա հետ փորձում են անել այն, ինչ արեցին 1999-ին ու 2000-ականների սկզբին։ Իսկ թե ինչու են անվերջ նույն՝ իշխանափոխության կետին խփում, պարզ է՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ապօրինաբար ձեռք բերված գույքի պահպանում։
Ստյոպա Սաֆարանը կարծում է, որ եկեղեցին ևս մասնակից է ներքաղաքական այս իրադարձություններին, հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է հեղաշրջման կոչ անում Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը, կամ ինչպես է կաթողիկոսի օրհնությամբ «սրբազան պայքար» սկսում Տավուշի թեմի առաջնորդ Գալստանյանը։ Ու ինչպես են նրանք կարողանում գրեթե հակապետական կոչեր անել՝ քողարկելով հայրենասիրական խոսույթի հետևում։ Եկեղեցին, փոխանակ իր ողջ ազդեությունն օգտագործեր հայ գերիների ազատելու կամ որևէ այլ գործունեության համար, զբաղված է քաղաքական պայքարով։ Երբ սկսվել էր 2020-ի պատերազմը, եկեղեցին ոչ մի կոչ չարեց, ոչ մի հատուկ ձեռնարկում չսկսեց ու սա շատ վատ բանի է հանգեցնելու։ Եկեղեցի-իշխանություն այս հակադրությունն օդից չի հայտնվելմ եկեղեցին հասկանում է իր բաժին մասնակցությունն այդ ամենում ու զարմանալի չէ, որ հենց եկեղեցու քաղաքական գործունեությանը քաղաքական գնահատական է տրվում։
Ստյոպա Սաֆարյանն իր դժգոհությունը հայտնեց ամենայն հայոց կաոթղիկոս Գարեգին Բ-ի կողմից Բելառուս կատարած այցի հանդեպ։ Փորձագետը մտահոգ է, որ կաթողիկոսը չի երկխոսում ՀՀ իշխանությունների հետ, բայց գնում է մի երկիր, որը սպառազինել է Ադրբեջանին, որպեսզի վերջինս կարողանա սպանել հենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին։ Գնացել է մի երկիր, որը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջան է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
