21.7 C
Yerevan

Եկե­ղե­ցին Պետք Է Մաքրվի

Երբ սեփա­կա­նություննե­րը խլվում էին, դատա­րաննե­րը ծառա­յում էին իշխա­նությա­նը, հարյուրա­վոր քաղա­քա­կան ընդդի­մա­խոսներ էին ազա­տազրկվում, իսկ փողոցնե­րում խաղաղ ցուցա­րարներ էին սպանվում՝ Գարե­գին Բ‑ն լռում էր։

Արման Բաբա­ջանյան

Ինձ՝ ինչպես բազմա­թիվ քաղա­քա­ցու, բացարձա­կա­պես չի հետաքրքրում՝ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ն ունի՞ երե­խա, խախտե՞լ է կուսակրո­նության ուխտը, թե՞ ոչ։ Այդ հարցե­րը վտանգա­վոր կերպով շեղում են ուշադրությունը միակ կարև­որ հարցից՝ ո՞ւմ է իրա­կա­նում ծառա­յում Գարե­գին Բ‑ն, ոչ թե Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին, ոչ թե Մայր աթոռ Սբ․ Էջմիա­ծի­նը, ոչ թե Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սությունը, այլ Գարե­գին Բ‑ն։

2000-ից ի վեր, Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սի գահա­կա­լումից ի վեր, Գարե­գին Բ‑ի գործունեության ամբողջ պատմությունը արձա­նագրում է՝ նա եղել է քաղա­քա­կան շահե­րի սպա­սարկու, մի համա­կարգի անքակտե­լի մաս, որն իր հովա­նու ներքո վարկա­բե­կել է հանրա­յին բարո­յա­կա­նությունը, քանդել է պետությունը, զավթել է արդա­րա­դա­տությունը և թշնա­մա­բար հակադրվել ինքնիշխան Հայաստա­նի հիմքե­րին։

Գարե­գին Բ‑ն մասնակցել է պետության բռնա­զավթմա­նը՝ հոկտեմբե­րի 27-ից հետո սկսած Ռոբերտ Քոչարյա­նի պաշտո­նա­մուտից մինչև Սերժ Սարգսյա­նի երկա­րա­ձիգ կառա­վարման ավարտը։ Նրա լռությունը ամե­նա­մեծ աղմուկն է եղել մեր քաղա­քա­կան պատմության ընթացքում։ Երբ հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նում խորա­նում էր համա­կարգա­յին ճգնա­ժա­մը, երբ քաղցքե­ղա­յին մետաստազնե­րով սկսեց ձևա­վորվել քրեաօ­լի­գարխիկ իշխա­նա­կան համա­կարգը, երբ սեփա­կա­նություննե­րը խլվում էին, դատա­րաննե­րը ծառա­յում էին իշխա­նությա­նը, հարյուրա­վոր քաղա­քա­կան ընդդի­մա­խոսներ էին ազա­տազրկվում, իսկ փողոցնե­րում խաղաղ ցուցա­րարներ էին սպանվում՝ Գարե­գին Բ‑ն լռում էր։

2008 թվա­կա­նի Մարտի 1‑ին, երբ սպանվե­ցին տասը խաղաղ ցուցա­րարներ, երբ հրա­պա­րակնե­րում արյուն էր հոսում, երբ քաղա­քա­կան հետապնդումնե­րը դարձել էին համա­կարգա­յին գործե­լա­կերպ՝ Գարե­գին Բ‑ն կրկին լռում էր. նա նստած էր հենց այն սեղաննե­րի շուրջ, որտեղ պլա­նա­վորվում ու արդա­րացվում էր պետա­կան բռնությունն ու ժողովրդի դեմ ոտնձգությունը։

Նույն կեցվածքը շարունակվեց նաև Սերժ Սարգսյա­նի օրոք։ Նոր Սահմա­նադրություն, անօ­րի­նա­կան վերարտադրություն, երկի­րը արտա­քին կախվա­ծության հասցնող ուղե­գիծ՝ եկե­ղե­ցին չդի­մադրեց։ Ոչ մի խոսք՝ կոռուպցիա­յի, թալա­նի, պետա­կան նվաստացման մասին։ Ոչ մի խոսք՝ ժողովրդա­վա­րության, արդա­րության կամ ազգա­յին, պետա­կան շահի մասին։

Այս ամե­նի ֆոնին առա­վել բացա­հայտ դարձավ եկե­ղե­ցու ծառա­յությունը օտար օրա­կարգե­րին։ 2020 թվա­կա­նի աղե­տա­լի պատե­րազմից հետո, երբ հստակ էր Ռուսաստա­նի վնա­սա­բեր դերա­կա­տա­րումը, երբ ազգա­յին անվտանգությունը կազմա­քանդվում էր Ռուսաստա­նի ցուցումով՝ Գարե­գին Բ‑ն դարձյալ լռեց։ 

Այսօր էլ Գարե­գին Բ‑ն շարունա­կում է կանգնած մնալ անձամբ Ռոբերտ Քոչարյա­նի աջա­կիցնե­րի կողքին, նախկիննե­րի՝ հանցա­վոր ռեժի­մի մնա­ցորդնե­րի, ռուսա­մետ գործա­կալնե­րի, սադրիչնե­րի և պետա­կա­նության թշնա­մի­նե­րի կողքին։ Նա մնում է նույն տեղում՝ քաղա­քա­կան անցյա­լում, պետություն կործա­նած համա­կարգի մեջ։

Երբ հոգև­որ կառույցը դադա­րում է լինել բարո­յա­կան խարիսխ և վերածվում է քաղա­քա­կան շահի գործի­քի, այն կորցնում է հավա­տի և վստա­հության ամեն մի հատի­կը։ Այս իրա­վի­ճա­կում մենք այլևս չենք կարող խոսել միայն անձի մասին։ Այստեղ խոսքը կառույցի, ինստի­տուտի և դրա դերա­կա­տա­րության մասին է։ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ներկա­յիս վիճա­կով և ղեկա­վա­րությամբ դարձել է պետության բռնա­զավթման համա­կարգա­յին օղակնե­րից մեկը։

Ուստի պահանջը հստակ է. եկե­ղե­ցին՝ որպես նախկին քրեաօ­լի­գարխիկ ռեժիմնե­րի լեգի­տի­մացման և պահպանման գործոն, պետք է ենթարկվի իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի՝ ոչ պակաս, քան դատա­կան համա­կարգը, ուժա­յին գերա­տեսչություննե­րը կամ նախկին կուսակցա­կան վերնա­խա­վը։

Իսկ եթե եկե­ղե­ցին իրա­պես փափա­գում է վերագտնել իր տեղն այս ժողովրդի հոգև­որ և բարո­յա­կան կյանքում, պետք է ոչ թե ձևացնի ապա­քա­ղա­քա­կան, այլ համարձակվի լինել ազնիվ։ Պետք է ոչ թե շարունա­կա­բար լռի, այլ բարձրա­ձայնի ճշմարտությունը։ Պետք է ոչ թե հավա­սա­րեցնի զոհին ու հանցա­գործին, այլ հստակ մատնանշի մեղքը՝ անունով ու պատասխա­նով։ Մինչ այդ՝ նրա յուրա­քանչյուր քարոզ, յուրա­քանչյուր օրհնություն, յուրա­քանչյուր լռություն կընկալվի ոչ թե որպես հավատքի դրսև­ո­րում, այլ որպես հանցա­վոր կաշկանդվա­ծության արտա­հայտություն։ Եվ եթե Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին չկա­րո­ղա­նա ընտրել իր տեղը՝ ժողովրդի կողքի՞ն է, թե նրա դեմ՝ պատմությունն ինքը կկա­տա­րի այդ ընտրությունը։ Անշե­ղո­րեն։

Աղբյուրը՝ Արման Բաբա­ջանյա­նի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/share/1ZdBvM45L4/

Առնչվող Հոդվածներ