Հայաստան

Օրենքով Կարգավորել Եկեղեցի-Իշխանություն Կապը

Դեռևս 1920-ականներին ողջ ԽՍՀՄ-ում բոլոր կրոնական կառույցները ենթարկվել են խիստ ճնշումների, իրականացվել են աքսորներ, գնդակահարություններ, այնուհետև՝ 40-ականներին կրոնական կառույցները նորից փոքր ինչ ազատություն են ստացել գործելու համար՝ բանականաբար արդեն իշխանության վերահսկողությամբ, իսկ գուցե նաև գործակալական միջամտությամբ։ Ցավոք, բացառված չէ, որ ՀԱԵ-ն ևս ենթարկվել է նույնպիսի վերահսկողական զտումների։


Միքայել Զոլյան


FactorTV-ն զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին շրջանում իշխանությունների և եկեղեցու միջև սրված հարաբերությունները։

Միքայել Զոլյանն իր խոսքում նշեց, որ անձամբ ինքը չէր ցանկանա իշխանություն-եկեղեցի այս իրավիճակի հասունացումն ու բարդացումը։ Մի բան է քրիստոնյա լինելը գաղափարով, մեկ այլ բան է մշակութային քրիստոնեությունը։ Վերլուծաբանի կարծիքով շատ շատերը քրիստոնյա են հենց մշակութորեն ոչ թե գաղափարով, բայց նույնիսկ այդ պարագայում եկեղեցու դերը չպետք է գերագնահատվի կամ նսեմացվի։ Այս խնդիրը որ հիմա կա, հետևանք է օրենքի բացերի, քանի որ այդպես էլ չի կարգավորվում եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները։

Զոլյանը նշեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված են այն սկզբունքները, որ պետությունն ընդունում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերը հայ ազգի ինքնության կայացման, կառուցման և այլն և այլն, բայց այդ ամենը չափից ավելի անորոշ է հնչում։ Բացարձակապես հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ եկեղեցու պարագայում ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ ու այդ իսկ պատճառով էլ եկեղեցին և՛ իրավունք ունի ամեն ինչ անելու, և՛ միաժամանակ չունի այդ իրավունքը։ Առաջնահերթ պետք է օրենքով տարաբաժանվեն գործառույթները, հստակ նշվի, թե ինչ կարելի է, իսկ ինչ չի կարելի։ Այդ դեպքում եկեղեցին և իշխանությունը միմյանց դաշտ չեն մտնի, իրար «չեն խանգարի» և փոխադարձ լարվածություն էլ չի ստեղծվի։

Հիմա Հայաստանում ինչպե՞ս է եկեղեցու դերը։ Եկեղեցին ունի հանրային ազդեցություն, բայց ոչ օրինական լիազորություններ և պարտականություններ։ Երբ խոսքը հասնում է եկեղեցականին օրենքի դաշտ բերելուն, դա հանգեցնում է տրամադրությունների լարման, քանի որ ո՛չ հանրային ընկալման, ոչ էլ օրինական առումով կարգավորումներ չկան եկեղեցու և իշխանության լիազորությունները ճշտելուն ուղղված։ 

Միքայել Զոլյանը նշեց, որ Փաշինյանի, վերջին օրերի գրառումները և հայտարարությունները ասես պատասխան լինեն այն եկեղեցականներին, որոնք մի շարք հայտարարություններ են արել իշխանափոխություն կատարելուն միտված՝ կարծես ցանկանալով ասել, որ դուք իմ դաշտ եք մտնում, ես էլ ավելի լավ հոգևորական կլինեմ, քան դուք։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի աղջիկ ունենալ-չունենալուն, ապա այդ առումով հասարակությունն էլ ամեն ինչ շատ լավ գիտի, ընդ որում միշտ է իմացել, այնպես որ որևէ անակնալ չկար։ Հատկանշական է, որ եկեղեցական խորհուրդն էլ իր հերթին ոչ մի հստակ պարզաբանում չտվեց իր հայտարարության մեջ՝ կարծես ցանկանալով ասել, որ կաթողիկոսի երեխա ունենալու հարցը իրենց ներքին հարցն է, իրենք էլ կորոշեն, թե ինչ է պետք անել։

Քաղաքագետը նշեց, որ այս և համանման այլ պարագաներում հարաբերություններն անիմաստ չլարելու և կոնֆլիկտ չունենալու համար է, որ օրինական կարգավորում է պետք ունենալ։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, երբ հայտարարում են, որ հանուն ազգային փրկության հարկավոր է իշխանափոխություն իրականացնել, դա չի նշանակում, որ իշխանությունները կարող են գալ ու ձերբակալել նրանց։ Բայց եթե ձերբակալել չեն կարող, ապա վերջին շրջանի լարվածությունը հանգեցրել է մի վտանգավոր կետի, դա այն է, որ այս իրավիճակից կարող են օգտվել դրսի ուժերը, որոնք կփորձեն ՀԱԵ-ի միջոցով իրենց որոշ պլաններ իրականություն դարձնել կամ միջամտել ՀՀ ներքին գործերին։

Զոլյանը հիշեցրեց, որ դեռևս 1920-ականներին ողջ ԽՍՀՄ-ում բոլոր կրոնական կառույցները ենթարկվել են խիստ ճնշումների, իրականացվել են աքսորներ, գնդակահարություններ, այնուհետև՝ 40-ականներին կրոնական կառույցները նորից փոքր ինչ ազատություն են ստացել գործելու համար՝ բանականաբար արդեն իշխանության վերահսկողությամբ, իսկ գուցե նաև գործակալական միջամտությամբ։ Ցավոք, բացառված չէ, որ ՀԱԵ-ն ևս ենթարկվել է նույնպիսի վերահսկողական զտումների։

Քաղաքագետը նաև խոսեց այն մասին, թե ինչպես 2008-ից եկեղեցին սերտաճեց պետական համակարգի հետ՝ նշելով դրանից բխող մի շարք խնդիրներ ու կրկին անգամ խոսեց օրինական բացերի ու դրանց լրացման անհրաժեշտության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *