21.7 C
Yerevan

Օրենքով Կարգա­վո­րել Եկե­ղե­ցի-Իշխա­նություն Կապը

Դեռևս 1920-ականնե­րին ողջ ԽՍՀՄ-ում բոլոր կրո­նա­կան կառույցնե­րը ենթարկվել են խիստ ճնշումնե­րի, իրա­կա­նացվել են աքսորներ, գնդա­կա­հա­րություններ, այնուհետև՝ 40-ականնե­րին կրո­նա­կան կառույցնե­րը նորից փոքր ինչ ազա­տություն են ստա­ցել գործե­լու համար՝ բանա­կա­նա­բար արդեն իշխա­նության վերահսկո­ղությամբ, իսկ գուցե նաև գործա­կա­լա­կան միջամտությամբ։ Ցավոք, բացառված չէ, որ ՀԱԵ‑ն ևս ենթարկվել է նույնպի­սի վերահսկո­ղա­կան զտումնե­րի։


Միքա­յել Զոլյան


FactorTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին շրջա­նում իշխա­նություննե­րի և եկե­ղե­ցու միջև սրված հարա­բե­րություննե­րը։

Միքա­յել Զոլյանն իր խոսքում նշեց, որ անձամբ ինքը չէր ցանկա­նա իշխա­նություն-եկե­ղե­ցի այս իրա­վի­ճա­կի հասունա­ցումն ու բարդա­ցումը։ Մի բան է քրիստոնյա լինե­լը գաղա­փա­րով, մեկ այլ բան է մշա­կութա­յին քրիստո­նեությունը։ Վերլուծա­բա­նի կարծի­քով շատ շատե­րը քրիստոնյա են հենց մշա­կութո­րեն ոչ թե գաղա­փա­րով, բայց նույնիսկ այդ պարա­գա­յում եկե­ղե­ցու դերը չպետք է գերագնա­հատվի կամ նսե­մացվի։ Այս խնդի­րը որ հիմա կա, հետև­անք է օրենքի բացե­րի, քանի որ այդպես էլ չի կարգա­վորվում եկե­ղե­ցի-իշխա­նություն փոխհա­րա­բե­րություննե­րը։

Զոլյա­նը նշեց, որ Սահմա­նադրության մեջ ամրագրված են այն սկզբունքնե­րը, որ պետությունն ընդունում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու բացա­ռիկ դերը հայ ազգի ինքնության կայացման, կառուցման և այլն և այլն, բայց այդ ամե­նը չափից ավե­լի անո­րոշ է հնչում։ Բացարձա­կա­պես հնա­րա­վոր չէ հասկա­նալ, թե կոնկրետ եկե­ղե­ցու պարա­գա­յում ինչն է թույլատրե­լի, ինչը՝ ոչ ու այդ իսկ պատճա­ռով էլ եկե­ղե­ցին և՛ իրա­վունք ունի ամեն ինչ անե­լու, և՛ միա­ժա­մա­նակ չունի այդ իրա­վունքը։ Առաջնա­հերթ պետք է օրենքով տարա­բա­ժանվեն գործա­ռույթնե­րը, հստակ նշվի, թե ինչ կարե­լի է, իսկ ինչ չի կարե­լի։ Այդ դեպքում եկե­ղե­ցին և իշխա­նությունը միմյանց դաշտ չեն մտնի, իրար «չեն խանգա­րի» և փոխա­դարձ լարվա­ծություն էլ չի ստեղծվի։

Հիմա Հայաստա­նում ինչպե՞ս է եկե­ղե­ցու դերը։ Եկե­ղե­ցին ունի հանրա­յին ազդե­ցություն, բայց ոչ օրի­նա­կան լիա­զո­րություններ և պարտա­կա­նություններ։ Երբ խոսքը հասնում է եկե­ղե­ցա­կա­նին օրենքի դաշտ բերե­լուն, դա հանգեցնում է տրա­մադրություննե­րի լարման, քանի որ ո՛չ հանրա­յին ընկալման, ոչ էլ օրի­նա­կան առումով կարգա­վո­րումներ չկան եկե­ղե­ցու և իշխա­նության լիա­զո­րություննե­րը ճշտե­լուն ուղղված։ 

Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ Փաշինյա­նի, վերջին օրե­րի գրա­ռումնե­րը և հայտա­րա­րություննե­րը ասես պատասխան լինեն այն եկե­ղե­ցա­կաննե­րին, որոնք մի շարք հայտա­րա­րություններ են արել իշխա­նա­փո­խություն կատա­րե­լուն միտված՝ կարծես ցանկա­նա­լով ասել, որ դուք իմ դաշտ եք մտնում, ես էլ ավե­լի լավ հոգև­ո­րա­կան կլի­նեմ, քան դուք։ Ինչ վերա­բե­րում է կաթո­ղի­կո­սի աղջիկ ունե­նալ-չունե­նա­լուն, ապա այդ առումով հասա­րա­կությունն էլ ամեն ինչ շատ լավ գիտի, ընդ որում միշտ է իմա­ցել, այնպես որ որևէ անակնալ չկար։ Հատկանշա­կան է, որ եկե­ղե­ցա­կան խորհուրդն էլ իր հերթին ոչ մի հստակ պարզա­բա­նում չտվեց իր հայտա­րա­րության մեջ՝ կարծես ցանկա­նա­լով ասել, որ կաթո­ղի­կո­սի երե­խա ունե­նա­լու հարցը իրենց ներքին հարցն է, իրենք էլ կորո­շեն, թե ինչ է պետք անել։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այս և համանման այլ պարա­գա­նե­րում հարա­բե­րություններն անի­մաստ չլա­րե­լու և կոնֆլիկտ չունե­նա­լու համար է, որ օրի­նա­կան կարգա­վո­րում է պետք ունե­նալ։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նը կամ Շիրա­կի թեմի առաջնորդ Միքա­յել արքե­պիսկո­պոս Աջա­պահյա­նը, երբ հայտա­րա­րում են, որ հանուն ազգա­յին փրկության հարկա­վոր է իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնել, դա չի նշա­նա­կում, որ իշխա­նություննե­րը կարող են գալ ու ձերբա­կա­լել նրանց։ Բայց եթե ձերբա­կա­լել չեն կարող, ապա վերջին շրջա­նի լարվա­ծությունը հանգեցրել է մի վտանգա­վոր կետի, դա այն է, որ այս իրա­վի­ճա­կից կարող են օգտվել դրսի ուժե­րը, որոնք կփորձեն ՀԱԵ‑ի միջո­ցով իրենց որոշ պլաններ իրա­կա­նություն դարձնել կամ միջամտել ՀՀ ներքին գործե­րին։

Զոլյա­նը հիշեցրեց, որ դեռևս 1920-ականնե­րին ողջ ԽՍՀՄ-ում բոլոր կրո­նա­կան կառույցնե­րը ենթարկվել են խիստ ճնշումնե­րի, իրա­կա­նացվել են աքսորներ, գնդա­կա­հա­րություններ, այնուհետև՝ 40-ականնե­րին կրո­նա­կան կառույցնե­րը նորից փոքր ինչ ազա­տություն են ստա­ցել գործե­լու համար՝ բանա­կա­նա­բար արդեն իշխա­նության վերահսկո­ղությամբ, իսկ գուցե նաև գործա­կա­լա­կան միջամտությամբ։ Ցավոք, բացառված չէ, որ ՀԱԵ‑ն ևս ենթարկվել է նույնպի­սի վերահսկո­ղա­կան զտումնե­րի։

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց այն մասին, թե ինչպես 2008-ից եկե­ղե­ցին սերտա­ճեց պետա­կան համա­կարգի հետ՝ նշե­լով դրա­նից բխող մի շարք խնդիրներ ու կրկին անգամ խոսեց օրի­նա­կան բացե­րի ու դրանց լրացման անհրա­ժեշտության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ