18.3 C
Yerevan

ՆԱՏՕ‑ի Ռազմա­վա­րությունն ու Հայաստա­նը

ՆԱՏՕ‑ի արև­ելյան վահա­նա­շերտի ամրապնդման համա­տեքստում Հարա­վա­յին Կովկա­սը ստա­նում է կիսա­ռազմա­վա­րա­կան, կիսա­քա­ղա­քակրթա­կան նշա­նա­կություն։ Հայաստա­նը, լինե­լով միակ երկի­րը տարա­ծաշրջա­նում, որը ներկա­յումս չի պատկա­նում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ համարժեք ռազմա­քա­ղա­քա­կան բլո­կի, հայտնվում է խաչմե­րուկում՝ միա­ժա­մա­նակ երեք ճնշումնե­րի տակ։

Արա­յիկ Մկրտումյան

2025թ. ամռա­նը ՆԱՏՕ‑ի կողմից նախա­ձեռնված հակաօ­դա­յին և հակահրթի­ռա­յին պաշտպա­նության նոր ծրա­գի­րը նոր փուլ է արձա­նագրում Արևմուտք–Ռուսաստան աշխարհա­քա­ղա­քա­կան դիմա­կա­յության մեջ։ Այս նախա­ձեռնությանխորքա­յին վերլուծությունը բացա­հայտում է տարա­ծաշրջա­նա­յին անվտանգա­յին համա­կարգե­րի վերաձև­ա­վորման տրա­մա­բա­նությունը՝ ներառյալ Հարա­վա­յին Կովկա­սը և մասնա­վո­րա­պես Հայաստա­նը։

ՆԱՏՕ‑ի նոր ռազմա­վա­րությունըն այժմ ընթնում է սառը պատե­րազմի ռիթմե­րով, դրանք, դեռևս քիչ հավա­նա­կան է ուղղա­կիո­րեն ռազմա­կան բախում արձա­նագրեն՝ հաշվի առնե­լով այդ ամե­նի ոչ միայն ռազմա­կան, այլև քաղա­քա­կան նշա­նա­կությունը։ 2025թ. հունի­սին նախա­տեսվող ՆԱՏՕ‑ի Հաա­գա­յի գագաթնա­ժո­ղո­վից առաջ ի հայտ եկած տեղե­կություննե­րը վկա­յում են մի գործընթա­ցի մասին, որն առնվազն երեք խոշոր ուղղությամբ փոխում է Արևմուտքի ռազմա­կան մտա­ծո­ղությունը։

Դրանցից առա­ջինն ու կարև­որն այն է, որ ՆԱՏՕ‑ն հրա­ժարվում է իր նախկին հռե­տո­րա­բա­նությունից, ըստ որի հակահրթի­ռա­յին համա­կարգե­րը ուղղված էին բացա­ռա­պես «մերձարև­ելյան սպառնա­լիքնե­րի» դեմ։ Նոր ծրագրի ենթա­տեքստում հիմնա­կան թիրախն ակնհայտո­րեն Ռուսաստանն է։Պաշտոնական ոճը նույնիսկ արդեն դա է ենթադրում։ Դրան հաջորդում է Պաշտպա­նա­կան համա­կարգե­րի խոր ինտեգրա­ցիան, որը միտված է հանուն ամբողջա­կան արև­ելյան վահա­նա­շերտի ստեղծման։ Այստեղ առա­ջին անգամ քննարկվում է հակահրթի­ռա­յին համա­կարգի միա­ձուլումը ՆԱՏՕ‑ի հակաօ­դա­յին կառույցնե­րի հետ, ինչը ենթադրում է մի քանի երկրնե­րի համա­տեղ տեխնո­լո­գիա­կան, կառա­վարչա­կան և լոգիստիկ հնա­րա­վո­րություննե­րի համադրություն և դրա համար արդեն անհրա­ժեշտ հրա­մա­յա­կան է դառնում ԱՄՆ‑ի և եվրո­պա­կան հիմնա­կան զինված ուժե­րի ռազմարդյունա­բե­րա­կան բազա­յի արագ վերա­կենդա­նա­ցումն և արդիա­կա­նա­ցումը։ Հատկա­պես բալիստիկ պաշտպա­նության համա­կարգե­րի՝ ի սկզբա­նե Իրա­նին ուղղված ենթա­տեքստը փոխվում է դեպի Ռուսաստա­նի տեխնո­լո­գիա­կան վերա­զինմա­նը հակազդե­լուն։

Մոսկվա­յի արձա­գանքն ու պահանջնե­րը հինն են,պահանջներ, սպառնա­լիքնե­րը՝ նոր։ Ռուսաստա­նի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումը կանխա­տե­սե­լի էր։ Պետդումա­յի և ԱԳՆ‑ի պաշտոնյա­նե­րը կրկին ընդգծե­ցին, որ ՆԱՏՕ‑ի ուժե­ղա­ցումը արև­ելյան սահմաննե­րին խախտում է Մոսկվա­յի «անվտանգա­յին իրա­վունքնե­րը»։ Կրեմլը շարունա­կա­բար բարձրա­ձայնում է երեք հիմնա­կանպա­հանջ.

ՆԱՏՕ‑ի զորքե­րի դուրս բերում Լեհաստա­նից, Բալթյան երկրնե­րից և Ռումի­նիա­յից։

ՆԱՏՕ‑ի ռազմա­կան օբյեկտնե­րի չեզո­քա­ցում Ուկրաի­նա­յի հետ սահմա­նա­յին գոտում։

Ուկրաի­նա­յի անդա­մակցության հնա­րա­վոր բացա­ռում ցանկա­ցած ապա­գա դաշինքից։

Այս պահանջնե­րը ունեն թե՛ ռազմա­վա­րա­կան, թե՛ ներպե­տա­կան նշա­նա­կություն։ Ռուսաստա­նի ներսում բանա­կի վերա­զինման գործընթացնե­րը ուղղա­կիո­րեն ներկա­յացվում են որպես պաշտպա­նա­կան պատասխա­նի անհրա­ժեշտություն, ինչը ռեժի­մի օրի­նա­կա­նության կարև­որ հենասյունե­րից է։

ՆԱՏՕ‑ի արև­ելյան վահա­նա­շերտի ամրապնդման համա­տեքստում Հարա­վա­յին Կովկա­սը ստա­նում է կիսա­ռազմա­վա­րա­կան, կիսա­քա­ղա­քակրթա­կան նշա­նա­կություն։ Հայաստա­նը, լինե­լով միակ երկի­րը տարա­ծաշրջա­նում, որը ներկա­յումս չի պատկա­նում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ համարժեք ռազմա­քա­ղա­քա­կան բլո­կի, հայտնվում է խաչմե­րուկում՝ միա­ժա­մա­նակ երեք ճնշումնե­րի տակ։

Ռուսաստանյան վակուումի խորա­ցումն առա­ջին հերթին ավե­լի է սրվում։ Վերջին երկու տարի­նե­րին Ռուսաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան ներկա­յությունը Հայաստա­նում թուլա­ցել է՝ և՛ որպես դաշնակցա­յին հենա­րան, և՛ որպես ՀԱՊԿ անդամ մարմին։ ՌԴ‑ն փաստա­ցի հրա­ժարվել է Արցախյան կարգա­վորման ցանկա­ցած ռազմա­քա­ղա­քա­կան պատասխա­նատվությունից, ինչը խաթա­րել է հայ հասա­րա­կության վստա­հությունը ռուսա­կան ռազմա­կան օգնության հարցում։

Բայց արևմտյան ձգտումներն առանց անվտանգության երաշխի­քի, դեռևս Հայաստա­նին թույլ չեն տալիս ազա­տո­րեն գործե­լու։ Չափա­զանց մեծ են տապալման հետև­անքնե­րը և շատ մշուշոտ ակնկա­լիքնե­րը։ ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության ընդլայնումը, Ֆրանսիա­յի պաշտպա­նա­կան հռե­տո­րա­բա­նությունը և ԱՄՆ հատուկ ներկա­յա­ցուցիչնե­րի այցե­լություննե­րը ցույց են տալիս արևմտյան շահագրգռվա­ծություն՝ ոչ թե ռազմա­կան համա­գործակցության խորացման, այլ քաղա­քա­կան ազդե­ցության ընդլայնման ուղղությամբ։ Սակայն դա դեռևս չի վերածվել ՆԱՏՕ‑ի հովա­նու ներքո անվտանգության հստակ մեխա­նիզմնե­րի։

Այս ամենն իհարկե նպաստում է բոլոր ժամա­նակնե­րի միջնորդ Թուրքիա­յի դերի աճին։ Թուրքիան՝ լինե­լով ՆԱՏՕ‑ի առանցքա­յին անդամ և միա­ժա­մա­նակ Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից, ստա­նում է մեծ հնա­րա­վո­րություն ակտիվ ներգրավման՝ հատկա­պես կապող միջանցքնե­րի և էներգե­տիկ ինֆրա­կա­ռուցվածքնե­րի վերահսկո­ղության ոլորտնե­րում։ Հայաստա­նի համար սա նշա­նա­կում է պոտենցիալ շրջա­փակման երկրորդ փուլ՝ ոչ թե ուղիղ ռազմա­կան, այլ ռազմա­վա­րա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի մակարդա­կով։

Ո՞րն է Հայաստա­նի հնա­րա­վոր ռազմա­վա­րությունը

Հայաստա­նի ներկա իրա­վի­ճա­կը թույլ է տալիս մի քանի ռազմա­վա­րա­կան տարբե­րակ՝ յուրա­քանչյուրը իր ռիսկե­րով։ Կարե­լի է մի կողմից մտա­ծել սերտ ինտեգրում արևմտյան պաշտպա­նա­կան համա­կարգե­րին, ինչը ենթադրում է ՆԱՏՕ‑ի հետ տեխնո­լո­գիա­կան և կադրա­յին համա­գործակցություն՝ իհարկե դեռևս ոչ թե լիարժեք անդա­մակցություն, այլ «գործընկե­րություն հանուն խաղա­ղության» ծրագրի նոր ինտեգրված ձևա­չա­փով։ Ռիսկերն անխուսա­փե­լի են Ռուսաստա­նի կոշտ արձա­գանք, տնտե­սա­կան և էներգե­տիկ ճնշում, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այս պահին չի կարող ուղղա­կիո­րեն ճնշել Հայաստա­նին չափից ավե­լի շատ, քանի որ գոնե այս պահի դրությամբ ռուսնե­րը ևս ունեն Հայաստա­նի կարի­քը և ոչ ավե­լի քիչ, քան կարե­լի է պատկե­րացնել։ Դեպի ՆԱՏՕ ու ԵՄ ընթացքում Հայաստա­նի համար հավա­սա­րա­պես վտանգա­վոր է լինե­լու և՛ շտա­պե­լը, և՛ ուշա­նա­լը։
Երև­ա­նը փորձում է դիվերսիֆի­կացված հավա­սա­րակշռություն ապա­հո­վել՝ փորձե­լով վերա­կա­ռուցել իր անվտանգա­յին դոկտրի­նան՝ միա­ժա­մա­նակ համա­գործակցե­լով Ֆրանսիա­յի, Հնդկաստա­նի, Իրա­նի և որոշ ՆԱՏՕ պետություննե­րի հետ՝ առանց բլո­կա­յին պարտա­վո­րություննե­րի։ Սա առա­վել ճկուն, բայց նաև անկա­յուն տարբե­րակ է։

Վերջին հաշվով կա նաև ռազմա­կան չեզո­քություն՝ առանց ուժա­յին երաշխիքնե­րի, թեև խիստ կասկա­ծե­լի է Հարա­վա­յին Կովկա­սում  Հայաստա­նի «շվեյցա­րացման» հավա­նա­կա­նությունը։ Հայաստա­նը կարող է ընտրել չեզո­քություն՝ փորձե­լով չներգրավվել ՆԱՏՕ-Ռուսաստան դիմա­կա­յության մեջ։ Սակայն ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան բևե­ռացման պայմաննե­րում չեզո­քության պահպա­նումը մարտահրա­վեր է՝ հատկա­պես հարև­աննե­րի ակտի­վացման պայմաննե­րում, իսկ այդ ակտի­վա­ցումը ավե­լի ու ավե­լի ծանր շունչ ունի։

ՆԱՏՕ‑ի հակահրթի­ռա­յին նախա­ձեռնության ընդլայնումը սոսկ տեխնո­լո­գիա­կան կամ մարտա­վա­րա­կան քայլ չէ։ Դա ամբողջ տարա­ծաշրջա­նա­յին ռազմա­քա­ղա­քա­կան համա­կարգի վերաձև­ում է, որտեղ Հայաստանն այլևս չի կարող խուսա­փել իր դիրքո­րոշման հստա­կե­ցումից։ Հարա­վա­յին Կովկա­սը վերածվում է բևե­ռացման նոր առանցքի, և այդ գործընթա­ցում Հայաստա­նի գործո­ղություննե­րը կորո­շեն ոչ միայն նրա անվտանգա­յին ապա­գան, այլև ինքնիշխա­նության ծավա­լը XXI դարի երկրորդ քառորդում։

Առնչվող Հոդվածներ