18.3 C
Yerevan

Նոր Պատե­րազմն Ու Հայաստա­նը

Եթե Իրանն իրոք փորձում է Իսրա­յե­լին հակա­հարված տալ, իսկ Ադրբե­ջա­նը բացում է լրա­ցուցիչ ճակատ Հայաստա­նի դեմ, ապա Հայաստա­նը կարող է հայտնվել ստրա­տե­գիա­կան պատանդի դերում՝ առանց արտա­քին ուժեղ երաշխիքնե­րի։

Արա­յիկ Մկրտումյան

Նոր ռազմա­վա­րա­կան շրջա­դարձ Մերձա­վոր Արև­ելքում

2025 թ․ հունի­սի 13‑ի լույս գիշե­րը Իսրա­յե­լը գործարկել է վաղուց պլա­նա­վորված, մասշտա­բա­յին ռազմա­կան արշավ Իրա­նի վրա։ Ըստ Bloomberg, The Economist, NYT, Axios և ՄԱԳԱՏԷ‑ի տվյալնե­րի՝ թիրա­խում են եղել ինչպես Իրա­նի միջուկա­յին ծրագրի հիմնա­կան օբյեկտնե­րը՝ Նատանզը, Ֆորդոն, այնպես էլ՝ բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րը և միջուկա­յին գիտնա­կաննե­րը։ Սա նախա­դեպ չունե­ցող հարձա­կում է՝ իր մասշտա­բով, նպա­տակնե­րի բազմա­զա­նությամբ և միա­ժա­մա­նա­կությամբ։

Նատանզն ու Ֆորդոն պաշտպանված են մինչև կես կիլո­մետր խորությամբ երկաթբե­տո­նե ու բնա­կան պաշտպա­նությամբ։ Այն փաստը, որ ՄԱԳԱՏԷ‑ն չի արձա­նագրել ռադիա­ցիոն արտա­հոսքեր, խոսում է այն մասին, որ հարվածնե­րը հիմնա­կա­նում վնա­սել են օժանդակ ենթա­կա­ռուցվածքներ՝ էլեկտրա­մա­տա­կա­րարման հանգույցներ, տեխնի­կա­կան լաբո­րա­տո­րիա­ներ և մուտքի համա­կարգեր։

Այն, ինչ Իսրա­յելն անվա­նում է կանխարգե­լիչ պատե­րազմ, ըստ Axios‑ի՝ Իսրա­յե­լի այս գործո­ղությունը պատրաստվել է ութ ամիս՝ համընկնե­լով Իրա­նի կողմից միջուկա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի խորացման և փորձարկումնե­րի ակտի­վացման հետ։ Նպա­տակն էր խափա­նել Իրա­նի՝ միջուկա­յին շեմի անցումը ։

Իսրա­յե­լը, ըստ հայտա­րա­րություննե­րի, նախընտրել է միա­կողմա­նի գործո­ղություն՝ առանց ԱՄՆ անմի­ջա­կան մասնակցության, սակայն ըստ լուրե­րի՝ դե ֆակտո կանաչ լույսը ստա­ցել է՝ գաղտնի համա­ձայնությամբ։ Դա հասկա­նա­լի է դառնում նաև ԱՄՆ նախա­գահ Թրամփի այն հայտա­րա­րություննե­րից, որ իրենք Իրա­նին բազմա­թիվ հնա­րա­վո­րություններ են տվել այս ամե­նից խուսա­փե­լու համար։ Ավե­լի համարձակ կարծիքնե­րով‘ ԱՄՆ‑ն է այս ամե­նի հեղի­նա­կը, միայն թե իսրա­յե­լա­կան դեմքով։ Սա շատ անհա­վա­նա­կան չէ, հաշվի առնե­լով այն, որ, ի տարբե­րություն Բայդե­նի վարչա­կազմի, որի օրոք ԱՄՆ-Իսրա­յել հարա­բե­րություննե­րը բավա­կան լավ էին, նույնիսկ միջուկա­յին համա­ձայնագրի կնքման հնա­րա­վո­րություն կար, Թրամփը շատ ավե­լի ռադի­կալ է և ոչ միշտ հավա­սա­րակշռված։ Թրամփի շրջա­պա­տում մեծ է հրեա­կան լոբբի դերը։

Իրա­նին ոչ միայն միջուկա­յին, այլև քաղա­քա­կան և հոգե­բա­նա­կան հարված է հասցվել՝ սպանվել են Իրա­նի բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ ու գիտնա­կաններ, ինչը կարող է խաթա­րել Իսլա­մա­կան Հանրա­պե­տության ռազմա­քա­ղա­քա­կան կայունությունը։ Սա էլ ավե­լի նկա­տե­լի է, հատկա­պես այն բանից հետո, երբ դեռ 2020-ին հենց Մոսա­դի կողմից Շահրի­զա­դեի և ավե­լի ուշ‘ գենե­րալ Սուլեյմա­նի սպա­նություննե­րից հետո։

Իրա­նը, բնա­կա­նա­բար, չի կարող պատասխա­նել միայն խոսքե­րով։ Վերջին զարգա­ցումնե­րով՝ Իրա­նի գերա­գույն առաջնորդ Ալի Խեմե­նեին խոստա­ցել է «դաժան պատասխան», սակայն սա միա­ժա­մա­նակ Իրա­նին դնում է ծանր ընտրության առաջ։ Եթե պատասխանն ուշ լինի կամ լինի թիրա­խա­վորված միայն Իսրա­յե­լի դեմ, ապա կթուլացնի ռեժի­մի ընկա­լումն ու դրա հեղի­նա­կությունը։ Իսկ եթե հարվածներն ուղղվեն ԱՄՆ ու դաշնա­կիցնե­րի ռազմա­կա­յաննե­րի կամ նավթա­յին ուղի­նե­րի (օրի­նակ՝ Օրմուզի նեղուցի) վրա, ապա ԱՄՆ‑ն ու դաշնա­կիցնե­րը ստիպված կլի­նեն ներգրավվել, և հարվածնե­րը կարող են դառնալ գոյա­բա­նա­կան սպառնա­լիք, ընդ որում ոչ միայն իրա­նա­կան ռեժի­մի համար, այլև ողջ տարա­ծաշրջա­նի համար։

Իրա­նի կարո­ղություննե­րը մեծա­պես կախված են նրա­նից՝ որքա­նով է պահպանվել բալիստիկ զինա­նո­ցի արդյունա­վե­տությունը հարվածնե­րից հետո։ Դաշնա­կիցնե­րի՝ հատկա­պես «Հեզբոլլահ»-ի և շիա ռազմա­կան այլ ջոկատնե­րի վիճակն էլ խիստ անկա­յուն է՝ մի մասը ջախջախվել էր դեռ նախորդ տարում։

Տարա­ծաշրջա­նա­յին հետև­անքներ՝ Հարա­վա­յին Կովկաս և Ադրբե­ջան

Հակա­մարտությունը Մերձա­վոր Արև­ելքում կարող է անմի­ջա­կան անդրա­դարձ ունե­նալ Հարա­վա­յին Կովկա­սի վրա՝ մի քանի պատճառնե­րով.

Ադրբե­ջան-Իսրա­յել կապե­րը խորացված են։ Ադրբե­ջա­նը տրա­մադրում է օդա­յին տարածք և հնա­րա­վոր ռազմա­բա­զա­յին աջակցություն Իսրա­յե­լին՝ Իրա­նի դեմ։ Դա Իրա­նում վաղուց ընկալվում է որպես թիկունքից ։

Իրա­նի հակա­հարձա­կումը կարող է ներա­ռել Ադրբե­ջա­նին, կամ որպես ուղիղ թիրախ, կամ՝ որպես միջանցք։ Այս սցե­նա­րի իրա­գործումը կարող է հանգեցնել, որ Ադրբե­ջա­նը որո­շի շեղել ուշադրությունը Հայաստա­նի վրա՝ բացե­լով նոր ճակատ՝ Սյունի­քի ուղղությամբ։

Հայաստա­նի վրա հարձակման ռիսկն աճում է, եթե տարա­ծաշրջա­նը քաո­սի մեջ է, և միջազգա­յին ուժերն զբաղված են Պարսից ծոցում։ Ադրբե­ջա­նը կարող է ենթադրել, որ այժմ միջազգա­յին արձա­գանքը կլի­նի ուշա­ցած ու թույլ։

Բացի այդ, Ադրբե­ջա­նը կարող է օգտվել այն հանգա­մանքից, որ Ռուսաստա­նը նույնպես լարված է Ուկրաի­նա­յի և ՆԱՏՕ‑ի ճնշման ներքո և չի կարող համա­չափ արձա­գանքել։

Եթե Իրանն իրոք փորձում է Իսրա­յե­լին հակա­հարված տալ, իսկ Ադրբե­ջա­նը բացում է լրա­ցուցիչ ճակատ Հայաստա­նի դեմ, ապա Հայաստա­նը կարող է հայտնվել ստրա­տե­գիա­կան պատանդի դերում՝ առանց արտա­քին ուժեղ երաշխիքնե­րի։

Այս դեպքում կարող ենք երեք հավա­նա­կան սցե­նար ակնկա­լել

1.Սահմանափակ ռազմա­կան գործո­ղություններ Սյունքի շրջա­նում, որը կուղեկցվի ներքին ճնշմամբ՝ Հայաստա­նին ստի­պե­լու միջանցքա­յին զիջումնե­րի։

2. Հիբրի­դա­յին գործո­ղություններ՝ դիվերսիա­ներ, օդա­յին միջա­դե­պեր, ներառյալ Իրա­նի սահմա­նին։

3. Լայնա­մասշտաբ հարձա­կում, եթե Ադրբե­ջա­նը համոզված լինի, որ Հայաստանն անկա­րող է դիմադրել առանց ռուսա­կան կամ իրա­նա­կան աջակցության, կամ‘ արևմտյան քաղա­քա­կան ներգրա­վա­ծության։ Որքան էլ որ պարա­դոքսալ է, այս պահին, Մոսկվան շահագրգռված կլի­նի Հայաստա­նի պաշտպա­նությամբ, որպեսզի խուսա­փի Իրա­նի‘ չափից ավե­լի թուլացմամբ։ Իր խոսքը դեռ չի ասել Թուրքիան, որը Բաքվի ընկերն է և Իսրա­յե­լի հակա­ռա­կորդը, իսկ Ադրբե­ջա­նը և Իսրա­յե­լը չափա­զանց մոտ են իրար։

Հայաստանն այս պահին պետք է պահի չեզո­քություն՝ միա­ժա­մա­նակ ամրապնդե­լով իր պաշտպա­նա­կան դիրքե­րը Սյունքում և Վայոց Ձորում։

Դիվա­նա­գի­տա­կան մակարդա­կով անհրա­ժեշտ է գործարկել միջին ուժե­րի՝ Ֆրանսիա­յի, Հնդկաստա­նի և Իրա­նի ուղղությամբ՝ հնա­րա­վոր զսպման մեխա­նիզմներ ստեղծե­լու նպա­տա­կով։

Արտա­քին քաղա­քա­կան հաղորդակցություննե­րը պետք է ընդգծեն, որ Հայաստա­նը չի հանդի­սա­նում ոչ Իրա­նի, ոչ Իսրա­յե­լի հետա­գա շահե­րի դաշտ, այլ՝ անկախ երկիր, որը պետք է պաշտպա­նել։

Իսրա­յե­լա-իրա­նա­կան պատե­րազմը մի գիծ է անցել, որը դժվար թե հետ շրջվի։ Սա հանգեցնում է աշխարհա­քա­ղա­քա­կան շղթա­յա­կան ռեակցիա­յի, որի մեջ կարող է ներքաշվել ամբողջ Մերձա­վոր Արև­ելքը և Հարա­վա­յին Կովկա­սը։ Հայաստա­նը պետք է վճռա­կան ու սառը ռազմա­վա­րությամբ կանխի իր ներքա­շումը՝ առանց խոցե­լի դառնա­լու։

Առնչվող Հոդվածներ