18.3 C
Yerevan

Դառը Համե­մա­տություն

Հուսանք, որ մեր հարև­ան Իրա­նը դուրս կգա այս վիճա­կից: Մեր անվտանգությունը այսօր վճռվում է նաև օդա­յին այդ պատե­րազմում:

Թաթուլ Հակոբյան

Թարմ ուղե­ղով՝ դառը սուրճի հետ

Միջազգա­յին լրատվա­մի­ջոցնե­րը հաղորդում են, որ Իրա­նը գործի է դրել իր բալիստիկ հրթիռնե­րը, ինչը կանխա­տե­սե­լի էր, և հարվածներ հասցրել Իսրա­յե­լի տարբեր քաղաքնե­րի: Հաղորդվում է 40 վիրա­վո­րի մասին, որոնցից երկուսը՝ ծանր:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ‑ն օգնում է Իսրա­յե­լին օդա­յին այս պատե­րազմում:

Վերջին օրե­րին հայության շրջա­նում շատ համե­մա­տություններ են արվում Հայաստա­նի և Իսրա­յե­լի միջև: Նախկի­նում էլ են արվել: Շատ եմ լսել, երբ հատկա­պես Սփյուռքում ասել են, որ Հայաստա­նը պետք է Իսրա­յել դառնա:

Ցանկա­լին և իրա­կա­նությունը տարբեր բան է.

ա/ Իսրա­յե­լը ԱՄՆ‑ի համար ունի բանա­լի նշա­նա­կություն Մերձա­վոր Արև­ելքում, Հայաստա­նը որևէ աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրո­նի համար չունի այդպի­սի նշա­նա­կություն,

բ/ Իսրա­յե­լը ստեղծման օրվա­նից կառուցել է պետություն և ինստի­տուտներ, մենք եղել ենք և ե՛նք փնթի,

գ/ Իսրա­յե­լը մշա­կում է իր հողի ամեն միլի­մետրը, մենք հազա­րա­վոր հեկտարնե­րով “բրա­խում” ենք, մեր Հայ դատն է՝ թղթի վրա,

դ/ Աշխարհում բնակվող հրեա­նե­րը կարող են թողնել Փարիզն ու Նյու Յորքը և տեղա­փոխվել Իսրա­յել՝ զենքը ձեռքին, մենք հակա­ռակ ուղղությամբ ենք շարժվում՝ Հայաստա­նից դեպի բարե­կե­ցիկ սփյուռքյան կենտրոններ,

ե/ Իսրա­յե­լը տասնամյակներ պատրաստվել է պաշտպա­նության՝ փակե­լով իր երկինքը, մենք հրա­պա­րա­կավ քննարկել ենք, թե քանի հատ Օսա համա­կարգ ունե­նանք…

Կարե­լի է բազմա­թիվ այլ համե­մա­տություններ ներկա­յացնել:

Մենք չէինք կարող լինել և չեն կարող լինել և պետք էլ չէ, որ լինենք Իսրա­յել:

Մենք կարող էինք և պետք է լինեինք Հա-յաս-տան և Ար-ցախ, որ իր ճիշտ արժե­քը պետք է գնա­հա­տեր, իր չափն ու սահմաննե­րը գնա­հա­տեր, իր հարև­ա­նությունը գնա­հա­տեր ու գնար ողջա­միտ ճանա­պարհով:

Դա չենք արել, բայց հիմա պետք է անենք:

Բոլոր իրա­վի­ճակնե­րում պետք է կարո­ղա­նաս գնա­հա­տել քո կարո­ղություննե­րը և դրանք համադրես գետնի վրա ստեղծված իրա­վի­ճա­կի, ուժե­րի հավա­սա­րակշռության մեջ:

Չեմ ասում, որ չպետք է ունե­նանք երա­զանք:

Պետք է ունե­նանք ԵՐԱԶԱՆՔ, բայց դա պետք է ունե­նա սահմաններ ու չափ:

Հուսանք, որ մեր հարև­ան Իրա­նը դուրս կգա այս վիճա­կից: Մեր անվտանգությունը այսօր վճռվում է նաև օդա­յին այդ պատե­րազմում:

Աստված պահա­պան Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը և հայ ժողովրդին, առա­ջին հերթին՝ իրա­նա­հա­յությա­նը և Իսրա­յե­լում ապրող հայե­րին:

Մեկնա­բա­նության մեջ տեսանյութ՝ Իրա­նի հայե­րի մասին:

Թ. Հ.

14 հունիս, 2025թ, Դովեղ

Աղբյուր՝ Թաթուլ Հակոբյա­նի ֆեյսբուքյան էջից 

https://www.facebook.com/share/1BkgZpaL2L/

Առնչվող Հոդվածներ