16.3 C
Yerevan

Մինչև Ո՞ւր Կձգվի Պատե­րազմը

Ինչ վերա­բերվում է Նեթանյա­հուին, ապա վերջինս շահագրգռված է այս պատե­րազմը շարունա­կե­լով, քանի որ նաև իր իշխա­նության ամրապնդման հարցերն է լուծում։ Իրա­նի, Գազա­յի, Իսրա­յե­լի մեջ բանակցություննե­րի հաստա­տումը ենթադրում է առա­ջին հերթին հրա­դա­դար, անհրա­ժեշտ է, որպեսզի զենքե­րը լռեն, որպեսզի մարդիկ խոսեն։

Շահան Գանտա­հարյան

1inAM‑ը զրուցել է Լիբա­նա­նի Ազդակ օրա­թերթի խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրա­նա-իսրա­յելյան հարա­բե­րություննե­րի վատթա­րա­ցումն ու ռազմա­կան գործո­ղություննե­րի սկսումը։

Շահան Գանտա­հարյա­նը նշել է, որ սկզբնա­պես Լիբա­նա­նում շատ մեծ անհանգստություն կար, որ Հեզբոլլա­հը կարող է ներքաշվել այդ ամե­նի մեջ, որով և Լիբա­նա­նը կհայտնվեր իսրա­յե­լա­կան նոր հարձա­կումնե­րի թիրա­խում։ Այդ վախը անհիմն չէր, հատկա­պես‘ հաշվի առնե­լով ՀԱՄԱՍ‑ի դեմ Իսրա­յե­լի պատե­րազմը, որի ընթացքում հրեա­կան զորքե­րը նաև Լիբա­նա­նում մարտա­կան գործո­ղություններ կատա­րե­ցին‘ հարձակվե­լով երկրի հարա­վա­յին շրջաննե­րի վրա։ Այս պահին Լիբա­նա­նում տրա­մադրվա­ծությունը փոքր ինչ ավե­լի հանգիստ է, քանի որ կառա­վա­րությունը հայտա­րա­րել է, որ Հեզբոլլա­հին հրա­հանգ է իջեցվել չմասնակցել Լիբա­նա­նի հետ առնչություն չունե­ցող այդ պատե­րազմին։

Հարկ է նշել, որ Հեզբոլլա­հը ևս այն վիճա­կում չէ, ինչ որ առաջ։ Այնպես չէ, որ կազմա­կերպությունը ոչնչացված կամ զինա­թափված է, բայց միա­ժա­մա­նակ նաև էապես թուլացրել է իր դիրքե­րը‘ որոշ շրջաննե­րում հետ քաշվե­լով, թեև զենքը չի հանձնել։

Գանտա­հարյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն կարծի­քի վրա, որ Իսրա­յե­լը միայնակ չէր կարող նման լայնա­մասշտաբ հարձա­կում իրա­կա­նացնել առանց ԱՄՆ հավա­նության, թեև Միացյալ Նահանգնե­րում հայտա­րա­րում են, որ իրենք կապ չունեն այդ ամե­նի հետ, թեև իրենց իսկ խոսքե­րում հիշա­տա­կում կա այն մասին, որ իրենք Իրա­նին զգուշացրել էին հնա­րա­վոր հետև­անքնե­րի մասին, բայց Թեհրա­նը իրենց լուրջ րի վերա­բերվել։ Հիմա արդեն ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսել են ու շատ կարև­որ է, թե Իրանն ի՞նչ արձա­գանք կտա։ Իրանն արդեն իսկ ՄԱԿ Անվտանգության արտա­կարգ նիստ է հրա­վի­րել։ Այնտեղ Ռուսաստանն ու Չինաստա­նը գուցե հայտա­րա­րության մակարդա­կով դատա­պարտեն Իսրա­յե­լի հարձա­կումը, բայց հազիվ թե գործնա­կան դաշտում որևէ ռեալ փոփո­խության հանգեցնեն։ 

Իրա­նը ևս ռազմա­կան պատասխան է տվել։ Մոտա­վո­րա­պես այնպես, ինչպես, որ նախորդ դեպքե­րում էր, այսինքն անօ­դա­չու սարքե­րի զանգվա­ծա­յին հարձա­կում։ Խնդիրն այն է, որ Հորդա­նանն օրի­նակ իր օդա­յին տարածքը բացել է Իսրա­յե­լի համար, այնպես, որ իրա­նա­կան անօ­դա­չունե­րի մեծ մասը կարող է ոչնչացվել մինչև Իսրա­յե­լի տարածք հասնե­լը։ Իսրա­յե­լին օժանդա­կում են ամե­րիկյան զորքե­րը‘ իրա­նա­կան հարվածնե­րը կասեցնե­լու համար։ 

Արդյո՞ք Իրա­նը կկա­տա­րի իր այն խոստումը, որով սպառնում էր հարվա­ծել Ծոցի վեց երկրնե­րին, իսկ այնտեղ տեղա­կայված են նաև մոտ հիսուն հազար ամե­րիկյան զորքեր։ Գանտա­հարյա­նը չբա­ցա­ռեց, վայց համա­րեց, որ այդ սցե­նա­րը քիչ հավա­նա­կան է, քանի որ դա արդեն կտա­նի լայնա­ծա­վալ պատե­րազմի‘ անկանխա­տե­սե­լի հետև­անքով։ Ներկա­յումս Իսրա­յելն ու ԱՄՆ‑ն ցանկա­նում են այս պատե­րազմով Իրա­նին ստի­պե­լու միջուկա­յին պայմա­նա­գիր ստո­րագրել ամե­րիկյան պահանջնե­րով, իսկ Իսրա­յե­լը հայտա­րա­րում է, որ իրենք երկու շաբաթ է պետք Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րի այնպի­սի հարված հասցնե­լու համար որ վերջինս այլևս երբեք հնա­րա­վո­րություն չունե­նա նման ձեռնարկում սկսե­լու։

Ինչ վերա­բերվում է Նեթանյա­հուին, ապա վերջինս շահագրգռված է այս պատե­րազմը շարունա­կե­լով, քանի որ նաև իր իշխա­նության ամրապնդման հարցերն է լուծում։ Իրա­նի, Գազա­յի, Իսրա­յե­լի մեջ բանակցություննե­րի հաստա­տումը ենթադրում է առա­ջին հերթին հրա­դա­դար, անհրա­ժեշտ է, որպեսզի զենքե­րը լռեն, որպեսզի մարդիկ խոսեն։ Եթե Գազա­յի և Իսրա­յե­լի առումով դա ինչ որ չափով ստացվեց ու Գազա­յում նոր կառա­վա­րող մարմին նշա­նակվեց, ապա Իսրա­յե­լի դեպքում դա նշա­նա­կում է Նեթանյա­հուի փոփո­խություն, ինչը Իսրա­յե­լի վարչա­պետն ամե­նա­քիչն է ցանկա­նում։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ