18.3 C
Yerevan

Թրամփի «Հրա­մանն» Ալիև­ին

Թրամփը նաև նշում է, որ միայն խաղա­ղության շնորհիվ կարե­լի է տեսնել ապա­հով և զարգա­ցած Հարա­վա­յին Կովկաս, ընդ որում այդ խաղա­ղությունը պետք է լինի կայուն և երկա­րատև։ Թրամփը խոսում է այն մասին, որ միայն խաղա­ղության շնորհիվ կարե­լի է Միացյալ Նահանգնե­րի հետ ունե­նալ լավ և արդյունա­վետ հարա­բե­րություններ։

Գեորգի Թումասյան

Վրաստա­նում բնակվող վերլուծա­բան Գերո­գի Թումասյա­նը յութուբյան իր վերլուծության մեջ անդրադրա­ձել է երկու շատ կարև­որ երև­ույթի, որոնք տարբեր պատճառնե­րով դուրս են մնա­ցել մեր ուշադրությունից կամ բավա­րար չափով չեն կարև­որվել։

Թումասյանն ուշադրություն է հրա­վի­րում այն հանգա­մանքի վրա, որ դեռևս մայի­սի 21-ին Մարկո Ռուբիոն հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև լարվա­ծություն կա, այդ լարվա­ծությունը խորա­նա­լու և աճե­լու միտում ունի։ ԱՄՆ‑ը ամեն ինչ անե­լու է, որ դա չխո­րա­նա և գործի է դնե­լու իր հնա­րա­վո­րություններն այդ առումով։

Թումասյա­նը շեշտում է, որ այս ամե­նը շատ կարև­որ է, հատկա­պես այն առումով, որ ԱՄՆ-ից երկար ժամա­նակ է, ինչ նման կտրուկ հայտա­րա­րություն չի արվել ու շատ հետաքրքիր է, որ Վաշինգտո­նում ոչ թե նշում են, որ լավ կլի­ներ, որ լարվա­ծություն չգրանցվեր, այլևցհստակ ասում են, որ լարվա­ծություն կա, աճե­լու միտում ունի և իրենք ամեն ինչ անե­լու են լարվա­ծության փոխա­կերպումը պատե­րազմի թույլ չտա­լու համար։

Հաջորդ կարև­որ երև­ույթը, որի վրա ուշադրություն է հրա­վի­րում Թումասյա­նը, Թրամփի նամակն է Ալիև­ին։ Այդ նամա­կում, որն ուղղարկվել է մայի­սի 28-ին և որում Թրամփը շնորհա­վո­րում է Ադրբե­ջա­նի անկա­խությունը, Թրամփը խոսում է Ադրբե­ջա­նի ու իր հարևանի(Հայաստան) խաղա­ղության մասին։ ԱՄՆ նախա­գա­հը կարև­ո­րում է Ադրբե­ջա­նի հետ ԱՄՆ հարա­բե­րություննե­րը, խոսում է Ադրբե­ջա­նի դերի կարև­ո­րության մասին Աֆղանստա­նում հակաա­հա­բեկչա­կան պայքա­րի ընթացքում և կրկին ուշադրություն հրա­վի­րել խաղա­ղության վրա։ Թրամփը նշել է, որ կարև­ո­րում է այն աշխա­տանքը, որ Ադրբե­ջանն անում է խաղա­ղության հաստատման գործում, ինչը նշա­նա­կում է, որ Թրամփը չի նշում, որ խաղա­ղություն կա, նա նշում է, որ խաղա­ղություն պետք է լինի։

Ի թիվս այդ ամե­նի, Թրամփը նաև նշում է, որ միայն խաղա­ղության շնորհիվ կարե­լի է տեսնել ապա­հով և զարգա­ցած Հարա­վա­յին Կովկաս, ընդ որում այդ խաղա­ղությունը պետք է լինի կայուն և երկա­րատև։ Թրամփը խոսում է այն մասին, որ միայն խաղա­ղության շնորհիվ կարե­լի է Միացյալ Նահանգնե­րի հետ ունե­նալ լավ և արդյունա­վետ հարա­բե­րություններ։

Ասել կուզի, որ նախ Ռուբիոն հասկացնում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ տարա­ծաշրջա­նում լարվա­ծությունը կա, բայց թույլ չեն տալու, որ դա պատե­րազմի վերածվի, իսկ հետո էլ Թրամփն իր շնորհա­վո­րանքում ավե­լի շատ ոչ թե շնորհա­վո­րում է Ալիև­ին, այլ բաց տեքստով ասում, որ վերջինս հանկարծ չփորձի անգամ մտա­ծել տարա­ծաշրջանն ապա­կա­յունացնե­լու մասին։ 

Ինչ խոսք, որ դա բավա­կան ոգև­ո­րիչ երև­ույթ է, հատակպես, որ Հայաստա­նը դիվա­նա­գի­տո­րեն ամեն ինչ ճիշտ է անում և այդ ուղերձ-հրա­մաննե­րը ոչ թե Հայաստա­նին են վերա­բե­րում և ուղղվում, այլ Ադրբե­ջա­նին։

Գերո­գի Թումասյա­նը նաև խոսեց այն մասին, որ այդ ամե­նի համա­տեքստում ուշադրություն է գրա­վում նաև այն, որ այդ ընթացքում ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ն Շվեյցա­րիա­յում մասնակցում է հանդի­պումնե­րի, որոնց հետև­անքով Ադրբե­ջանն ավե­լի այն հնա­րա­վո­րություններ է ստա­նում Հայաստա­նի հետ խաղա­ղությունը չեղարկե­լու համար, ինչն ավե­լի շատ ռուսնե­րին բնո­րոշ քաղա­քա­կան գիծ է ու վարչա­պե­տի կողմից իր այդ «հակա­կա­թո­ղի­կո­սա­կան» վերա­բերմունքն էլ հավա­նա­բար հենց այդ պատճա­ռով է, քանի որ նա զգուշա­նում է Էջմիածնի վրա ռուսնե­րի ունե­ցած չափից ավե­լի մեծ ազդե­ցությունից։

Հայաստա­նը կարող է հասնել խաղա­ղության ու այդ խաղա­ղության համար այս պահին կիրառվում են ճիշտ գործի­քա­կազմեր, որոնցից մեկը նաև Սյունի­քում ռուսա­կան հյուպա­տո­սության բացումը թույլ չտալն էր։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ