16.3 C
Yerevan

Մեր Ուղի­նի Նախա­բա­նը «ՀՅԴ․ Իրա­կա­նությունից Դեպի Առասպել» Նոր Շարքի Մասին

ԽՍՀՄ-ում ՊԱԿ‑ը ձգտում էր մարդկանց հիշո­ղությունն ու ականջնե­րը խլացնել ազգա­յին հարցե­րի առումով, փակե­լով ԽՍՀՄ տարի­նե­րին ազգա­յին հոդվածնե­րով կատարված գնդա­կա­հա­րություննե­րի ողբերգա­կան էջե­րը, նոր գրքեր հրա­տա­րա­կե­լով ընդդեմ ցանկա­ցած ազգա­յին շարժման, հայ ժողովրդի ոչ-խորհրդա­յին հատվածն ապրում էր իր սեփա­կան, բոլո­րո­վին այլ քաղա­քա­կան պատկե­րա­ցումնե­րով ու օրա­կարգով։

Մեր Ուղին

Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան խառնի­ճա­ղանջ վիճա­կը հաճախ ստի­պում է նայել, թե այլ երկրնե­րում ինչ է կատարվում, ինչպե՞ս է կատարվում կամ՝ ինչպե՞ս է կատարվել։ Ներկա­յիս ներքա­ղա­քա­կան աղքատ ու միա­գիծ գորշությունը անտեղյակ մարդկանց մոտ հարց է առա­ջացնում․ արդյո՞ք միշտ այսպես է եղել կամ այսպես պիտի լինի։ ԱԺ-ում գերակշռում են անբո­վանդակ հայհո­յանքն ու գաղա­փա­րա­կան գունա­տությունը․ այդպես էլ պիտի լինի՞։ Դա՞ է քաղա­քա­կա­նությունը։ 

Տարի­քով ավագ սերունդը ևս մտա­տանջանքի մեջ է։ Նա դեռևս հիշում է խորհրդա­յին տարի­նե­րը, երբ քաղա­քա­կա­նության հետ առնչություն չկար, երբ կային զուտ պարտադրվող ու չքննարկվող խորհրդա­յին շրջա­բե­րա­կաննե­րը, որոնք էլ միա­ձայն հաստատվում էին Գերա­գույն Խորհրդի կողմից ու վերջ։ Ավելի՜ն, քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լը սկզբունքո­րեն արգելված էր։ ԽՍՀՄ-ում պարտադրվող օրա­կարգում քաղա­քա­կան հարցեր չկա­յին, կար միայն սոցիա­լիզմ կառուցե­լու մշուշոտ հեռանկար միայն։

Սակայն այդ ամե­նը մի երկա­թե բարակ շերտ էր, որով թաքցվում էր երկրում դանդաղ, բայց կայուն քայլե­րով հասունա­ցող ճգնա­ժա­մը, որն ուներ իր ազգա­յին, տնտե­սա­կան, սոցիա­լա­կան բազմա­թիվ ու բազմա­տե­սակ խնդիրնե­րը և որ պայթե­լուց հետո այդ ամե­նը պիտի քաղա­քա­կան դժոխքի վերա­ծեր ողջ ԽՍՀՄ‑ը և ամեն միութե­նա­կան հանրա­պե­տության ներքին կյանքը։ 

Բայց քանի դեռ ԽՍՀՄ-ում ՊԱԿ‑ը ձգտում էր մարդկանց հիշո­ղությունն ու ականջնե­րը խլացնել ազգա­յին հարցե­րի առումով, փակե­լով ԽՍՀՄ տարի­նե­րին ազգա­յին հոդվածնե­րով կատարված գնդա­կա­հա­րություննե­րի ողբերգա­կան էջե­րը, նոր գրքեր հրա­տա­րա­կե­լով ընդդեմ ցանկա­ցած ազգա­յին շարժման, հայ ժողովրդի ոչ-խորհրդա­յին հատվածն ապրում էր իր սեփա­կան, բոլո­րո­վին այլ քաղա­քա­կան պատկե­րա­ցումնե­րով ու օրա­կարգով։ Ի տարբե­րություն ԽՍՀՄ‑ի, Սփյուռքում հայկա­կան ազգա­յին կուսակցություննե­րը արգելված չէին ու նրանք ողջ ուժով մասնա­կից էին հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպմա­նը, դա ևս ամեն համայնքում տարբեր էր։ Եթե ԱՄՆ-ում ինչ որ պահի ակտի­վա­նում ու պասի­վա­նում էր ազգա­յին տրա­մադրությունը, Եվրո­պա­յում՝ ևս, ապա Լիբա­նա­նում հայկա­կան կուսակցություննե­րը զբաղված էին հայ համայնքի ինքնա­պաշտպա­նությամբ ու քաղա­քա­ցիա­կան պատե­րազմում մասնակցությամբ․․․․միաժամանակ հայկա­կան համայնքնե­րում կուսակցություննե­րի կամ երև­ե­լի անհատնե­րի կողմից արթնացվող ազգա­յին տրա­մադրություննե­րի թեժացման ու բորբոքման հետ միա­ժա­մա­նակ ակտի­վա­նում էին նաև տարբեր հայկա­կան խմբեր՝ կուսակցություններ, խմբեր, նախա­ձեռնություններ ու ազգա­յին դարդ ու ցավի համար մղվող պայքա­րը հաճախ դառնում էր անա­ռողջ մրցակցություն, ոչ հազվա­դեպ՝ տարբեր երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի ձեռամբ։

ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդող տարի­նե­րին, երբ Հայաստա­նում ազա­տությունն ու անտե­րությունը հոմա­նիշներ դարձան, Հայաստան վերա­դարձան նաև այն գաղա­փարներն ու խմբե­րը, որոնք արգելված էին շուրջ յոթ տասնամյակ՝ դրանց շարքում նաև ավանդա­կան կուսակցություննե­րը։

Համազգա­յին հիա­ցումի, ազգա­յին զգացմունքնե­րի պոռթկման, Սպի­տա­կի երկրա­շարժի, Արցա­խի շարժման, Ադրբե­ջա­նում հայե­րի ջարդե­րի, պատե­րազմի, անկա­խացման, ներքա­ղա­քա­կան իրա­րանցումի քաո­սում շատ շատե­րը չնկա­տե­ցին, որ Հայաստան եկողնե­րի մեջ ոչ միայն «վերա­դարձողներ» կան, այլև՝ «ներմուծվողներ ու գործուղվողներ», որոնք բոլո­րո­վին այլ նպա­տակ ու շահեր ունեին։ Այդ համա­տա­րած աղմուկի մեջ նաև չնկատվեց, որ Հայաստան վերա­դարձող ավանդա­կան կուսակցություննե­րը բոլո­րո­վին այն չէին, ինչ առաջ։ Վերա­դարձողնե­րը նման չէին գնա­ցողնե­րին։ Տարբեր էին շատ առումնե­րով, ընդ որում՝ հակադրության ու ինքնա­մերժման աստի­ճա­նի։

Հանրա­պե­տության հետա­գա տարի­նե­րի կյանքը ցույց տվեց այդ ամե­նը, ինչպես նաև մի շարք հարցեր առա­ջացրեց հայ ավանդա­կան կուսակցություննե­րի հաշվով, թե ի վերջո, մի կողմ դրած դասագրքա­յին ձևա­կերպումնե­րը, ինչո՞վ են զբաղվել այդ կուսակցություննե­րը, ո՞րն է եղել ու շարունա­կում է մնալ/լինել նրանց նպա­տա­կը։ Արդյո՞ք միայն նրանց «հին լինե­լը» բավա­րար է սրբա­գործվե­լու համար, թե՞ նրանք ևս պատասխա­նա­տու են իրենց ամեն  արա­ծի ու չարա­ծի համար։ Նաև հարցեր, թե արդյո՞ք իմաստ ունի ռևի­զիա­յի ենթարկել կուսակցություննե­րի անցյա­լը՝ հասկա­նա­լու համար նրանց ներդրումը իրենց ժամա­նա­կին, թե՞ դա ընդա­մե­նը ինքնաարդա­րացման մի փորձ է։ 

Հետա­գա հոդվա­ծա­շա­րում «ՀՅԴ․ իրա­կա­նությունից դեպի առասպել» շարքում պատմա­բան, մշա­կութա­յին մարդա­բան Արա­յիկ Մկրտումյա­նը կխո­սի հայ քաղա­քա­կան մտքի ու նրա կարև­ո­րա­գույն ներկա­յա­ցուցիչնե­րից մեկի՝ ՀՅԴ‑ի ստեղծման ու գործունեության մասին՝ փորձե­լով ոչ թե ժամա­նա­կագրա­կան մանրա­մասնե­րի մեջ մտնել, այլ փորձել հասկա­նալ այդ ամե­նը սոցիալ-հոգե­բա­նա­կան և փիլի­սո­փա­յա­կան համա­տեքստում։ ՀՅԴ‑ն, որպես վերջին 130 տարում հայկա­կան իրա­կա­նության ձևա­վո­րող և ձևա­վորվող, հանդի­սա­նում է այն լակմուսի թուղթը, որը կօգնի շատ ու շատ հարցե­րին նայել այլ, բոլո­րո­վին թարմ հայացքով՝ փորձե­լով տարանջա­տել ցորե­նը՝ մոլա­խո­տից։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ