Թրամփը նաև նշում է, որ միայն խաղաղության շնորհիվ կարելի է տեսնել ապահով և զարգացած Հարավային Կովկաս, ընդ որում այդ խաղաղությունը պետք է լինի կայուն և երկարատև։ Թրամփը խոսում է այն մասին, որ միայն խաղաղության շնորհիվ կարելի է Միացյալ Նահանգների հետ ունենալ լավ և արդյունավետ հարաբերություններ։
Գեորգի Թումասյան
Վրաստանում բնակվող վերլուծաբան Գերոգի Թումասյանը յութուբյան իր վերլուծության մեջ անդրադրաձել է երկու շատ կարևոր երևույթի, որոնք տարբեր պատճառներով դուրս են մնացել մեր ուշադրությունից կամ բավարար չափով չեն կարևորվել։
Թումասյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռևս մայիսի 21-ին Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածություն կա, այդ լարվածությունը խորանալու և աճելու միտում ունի։ ԱՄՆ-ը ամեն ինչ անելու է, որ դա չխորանա և գործի է դնելու իր հնարավորություններն այդ առումով։
Թումասյանը շեշտում է, որ այս ամենը շատ կարևոր է, հատկապես այն առումով, որ ԱՄՆ-ից երկար ժամանակ է, ինչ նման կտրուկ հայտարարություն չի արվել ու շատ հետաքրքիր է, որ Վաշինգտոնում ոչ թե նշում են, որ լավ կլիներ, որ լարվածություն չգրանցվեր, այլևցհստակ ասում են, որ լարվածություն կա, աճելու միտում ունի և իրենք ամեն ինչ անելու են լարվածության փոխակերպումը պատերազմի թույլ չտալու համար։
Հաջորդ կարևոր երևույթը, որի վրա ուշադրություն է հրավիրում Թումասյանը, Թրամփի նամակն է Ալիևին։ Այդ նամակում, որն ուղղարկվել է մայիսի 28-ին և որում Թրամփը շնորհավորում է Ադրբեջանի անկախությունը, Թրամփը խոսում է Ադրբեջանի ու իր հարևանի(Հայաստան) խաղաղության մասին։ ԱՄՆ նախագահը կարևորում է Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունները, խոսում է Ադրբեջանի դերի կարևորության մասին Աֆղանստանում հակաահաբեկչական պայքարի ընթացքում և կրկին ուշադրություն հրավիրել խաղաղության վրա։ Թրամփը նշել է, որ կարևորում է այն աշխատանքը, որ Ադրբեջանն անում է խաղաղության հաստատման գործում, ինչը նշանակում է, որ Թրամփը չի նշում, որ խաղաղություն կա, նա նշում է, որ խաղաղություն պետք է լինի։
Ի թիվս այդ ամենի, Թրամփը նաև նշում է, որ միայն խաղաղության շնորհիվ կարելի է տեսնել ապահով և զարգացած Հարավային Կովկաս, ընդ որում այդ խաղաղությունը պետք է լինի կայուն և երկարատև։ Թրամփը խոսում է այն մասին, որ միայն խաղաղության շնորհիվ կարելի է Միացյալ Նահանգների հետ ունենալ լավ և արդյունավետ հարաբերություններ։
Ասել կուզի, որ նախ Ռուբիոն հասկացնում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ տարածաշրջանում լարվածությունը կա, բայց թույլ չեն տալու, որ դա պատերազմի վերածվի, իսկ հետո էլ Թրամփն իր շնորհավորանքում ավելի շատ ոչ թե շնորհավորում է Ալիևին, այլ բաց տեքստով ասում, որ վերջինս հանկարծ չփորձի անգամ մտածել տարածաշրջանն ապակայունացնելու մասին։
Ինչ խոսք, որ դա բավական ոգևորիչ երևույթ է, հատակպես, որ Հայաստանը դիվանագիտորեն ամեն ինչ ճիշտ է անում և այդ ուղերձ-հրամանները ոչ թե Հայաստանին են վերաբերում և ուղղվում, այլ Ադրբեջանին։
Գերոգի Թումասյանը նաև խոսեց այն մասին, որ այդ ամենի համատեքստում ուշադրություն է գրավում նաև այն, որ այդ ընթացքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Շվեյցարիայում մասնակցում է հանդիպումների, որոնց հետևանքով Ադրբեջանն ավելի այն հնարավորություններ է ստանում Հայաստանի հետ խաղաղությունը չեղարկելու համար, ինչն ավելի շատ ռուսներին բնորոշ քաղաքական գիծ է ու վարչապետի կողմից իր այդ «հակակաթողիկոսական» վերաբերմունքն էլ հավանաբար հենց այդ պատճառով է, քանի որ նա զգուշանում է Էջմիածնի վրա ռուսների ունեցած չափից ավելի մեծ ազդեցությունից։
Հայաստանը կարող է հասնել խաղաղության ու այդ խաղաղության համար այս պահին կիրառվում են ճիշտ գործիքակազմեր, որոնցից մեկը նաև Սյունիքում ռուսական հյուպատոսության բացումը թույլ չտալն էր։
Տեսանյութն ամբողջությամբ՝
