18.3 C
Yerevan

Ադրբե­ջան Չի Հանդգնի Հարձակվել

Հայաստա­նը առայժմ ամեն ինչ ճիշտ է անում, բայց պետք է իր խոսքերն ավե­լի շատ ամրապնդի գործով, իսկ դրա համար հարկա­վոր է աջակցել նաև Վրաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րին, Հայաստա­նից լիո­վին հեռացնել ռուսա­կան զորքե­րը, մեր եկե­ղե­ցին մաքրել ռուսա­կան կգբ-ական գործա­կալնե­րից։

Գեորգի Թումասյան

FactorTV‑ն տեսա­կա­պով զրուցել է վրա­ցաբնակ քաղա­քա­կան վերլուծա­բան Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրա­նա-իսրա­յե­լա­կան պատե­րազմն ու դրա հնա­րա­վոր ազդե­ցությունը Հարա­վա­յին Կովկա­սի, մասնա­վո­րա­պես  Հայաստա­նի վրա։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ յաս պահին Իսրա­յե­լը դժվար թե դադա­րեցնի իր հարձա­կումնե­րը, քանի դեռ իր համար որո­շա­կի մեծ արդյունք չի գրանցել, իսկ այդ արդյունքն այն է, որ Իրա­նը զրկվի միջուկա­յին զենք ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից։ Միացյալ Նահանգնե­րից հայտա­րա­րել են, որ իրենք Իրա­նին առա­ջարկել են, որ եթե ուրա­նը Իրա­նին անհրա­ժեշտ է քաղա­քա­ցիա­կան պետքե­րի համար, ապա իրենք կարող են տրա­մադրել այդ տեխնո­լո­գիան։ ԱՄՆ‑ն Իրա­նին ժամկետ էր տվել երկու ամիս և Իսրա­յե­լի հարձա­կումը տեղի է ունե­ցել 61-րդ օրը։ Իրան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րը այս պահին դեռևս բանակցություննե­րի չեն հասնի, կոնֆլիկտը չափից ավե­լի շատ է բորբոքվել։ Իրանն այժմ հայտա­րա­րել է, որ իրեն ուրանն անհրա­ժեշտ է միայն քաղա­քա­ցիա­կան կարիքնե­րի համար, այլ ոչ թե զենքի, իսկ ԱՄՆ‑ն հարցապնդում է անում, որ եթե ուրանն իրոք միայն քաղա­քա­ցիա­կան պետքե­րի համար է, ինչո՞ւ է Թեհրանն ուրա­նի հարստա­ցումը հասցրել 90 տոկո­սի և միայն մեկ քայլ է հեռու միջուկա­յին զենք ունե­նա­լուց։ Եթե նույնիսկ հիմա Թեհրա­նը ցանկա­նա ընդունել ԱՄՆ‑ի առա­ջարկը, ապա հազիվ թե Իսրա­յե­լը ցանկա­նա բանակցություններ սկսել և ինչ որ բան ստո­րագրել, քանի դեռ չի լուծել իր առջև դրված նպա­տակնե­րը։

Քաղա­քա­գե­տի բնո­րոշմամբ՝ Իրա­նում, հավա­նա­կան է, որ նույնիսկ ռեժի­մի փոփո­խության հարց բարձրա­նա։ Այա­թոլլա­նե­րի ռեժի­մին չի կարե­լի միջուկա­յին զենքի թույլտվության տալ։ Իսրա­յե­լը հայտա­րա­րել է, որ իրենք «երկրորդ հոլո­քոստ, միջուկա­յին հոլո­քոստ չեն ցանկա­նում»։ Հայե­րը նույնպես պետք է հասկա­նան, թե ինչ է նշա­նա­կում լինել ցեղասպանված ու ամեն ինչ անել, որպեսզի խուսա­փեն այդ նույն սցե­նա­րից։ Սա շատ ցայտուն օրի­նակ է, որը պետք է հաշվի առնել։ Բացի դրա­նից, Իրանն այժմ սերտ համա­գործակցում է Չինաստա­նի հետ, իսկ եթե Չինաստա­նը Իրա­նին նաև զենք մատա­կա­րա­րի՞։

Ինչ վերա­բե­րում է Հարա­վա­յին Կովկա­սին, մասնա­վո­րա­պես Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րին, ապա, Թումասյա­նի կարծի­քով, այս պահին մեծ հարձա­կում դժվար թե լինի, հաշվի առնե­լով Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րում կատարված գործո­ղություննե­րոը։ Ինչպես հայտնի է, Ռուբիոն և ավե­լի ուշ՝ Թրամփը Ադրբե­ջա­նին հստակ հասկացրել են, որ Հայաստա­նի վրա հարձա­կումն իսպառ բացա­ռի, քանի որ հայաստանն իրենց տնտե­սա­կան հետաքրքրություննե­րի գոտում է գտնվում։ Ընդ որում NVIDIA‑ի կողմից Հայաստա­նում խոշոր ԱԲ տեխնո­լո­գիա­նե­րի կենտրո­նի կառուցման հայտա­րա­րությունը ևս շատ ցայտուն ապա­ցույց է այն բանի, որ ԱՄՆ-ին տարա­ծաշրջա­նում պետք է կայուն, զարգա­ցող Հայաստան։ Ալիևը չի կարող անտե­սել այդ ամե­նը, Ալիևը պետք է հաշվի առնի այդ ամե­նը։

Թումասյա­նը նաև հավե­լեց, որ Հայաստա­նը առայժմ ամեն ինչ ճիշտ է անում, բայց պետք է իր խոսքերն ավե­լի շատ ամրապնդի գործով, իսկ դրա համար հարկա­վոր է աջակցել նաև Վրաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րին, Հայաստա­նից լիո­վին հեռացնել ռուսա­կան զորքե­րը, մեր եկե­ղե­ցին մաքրել ռուսա­կան կգբ-ական գործա­կալնե­րից։ Այսօր այդ գործա­կալնե­րը, նախկիններն ու Դաշնակցությունը փորձում են այնպի­սի իրա­վի­ճակ հասունացնել երկրկում, որ Ալիևը Հայաստա­նի վրա հարձակվե­լու լեգի­տիմ հնա­րա­վո­րություն ունե­նալ։ Իսկ երբ Ադրբե­ջա­նը հարձակվի, ապա այդ իրա­վի­ճա­կում հեղաշրջում իրա­կա­նացնել և երկի­րը նորից ռուսա­կան կայսրության ոտքե­րի դակ դնել։

Հարազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ