18.3 C
Yerevan

Եկե­ղե­ցին Պետք Է Անջատվի Պետությունից

Վերջին շրջա­նի լարվա­ծության պատճառ կարող է լինել այն, որ իշխա­նություննե­րը ցանկա­ցան ցույց տալ եկե­ղե­ցուն, որ եթե դու խառնվում ես իմ գործե­րին, ապա  ես էլ քո գործե­րին կարող եմ խառնվել, ընդ որում դա պատա­հեց այն բանից հետո, երբ ՀԱԵ միջցով ավե­լի նկա­տե­լի դարձան օտար պետությունից [նկա­տի ունի Ռուսաստա­նը․ խմբ] եկող ազդակնե­րը։  

Միքա­յել Զոլյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են իշխա­նություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րը։

Քաղա­քա­գե­տը համա­ձայն չէ, որ այս վերջին շրջա­նի լարվա­ծությունը կոչվի եկե­ղե­ցի-իշխա­նություն թշնա­մանք կամ ատե­լություն, որովհետև, նախ Հայաստա­նում մի քանի իշխա­նության տեսակ կա և քաղա­քա­կա­նը դրանցից մեկն է միայն և բացի այդ, այդ հարա­բե­րություննե­րում Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ամբողջա­պես ներգրավված չէ, այլ դեպքին առնչվում են միայն մի քանի հոգև­ո­րա­կաններ, այլ ոչ ամբողջ եկե­ղե­ցին։ Պետք է ընդգծել նաև այն, որ հայկա­կան եկե­ղե­ցին միայն Էջմիա­ծի­նը չէ, կան նաև Պոլսի և Երուսա­ղե­մի պատրիարքա­րաննե­րը, Մեծի Տանն Կիլի­կիո Կաթո­ղի­կո­սա­րա­նը և նրանք որևէ կերպ այս դեպքին չեն առնչվել։ 

Զոլյա­նի կարծի­քով վերջին շրջա­նի լարվա­ծության պատճառ կարող է լինել այն, որ իշխա­նություննե­րը ցանկա­ցան ցույց տալ եկե­ղե­ցուն, որ եթե դու խառնվում ես իմ գործե­րին, ապա  ես էլ քո գործե­րին կարող եմ խառնվել, ընդ որում դա պատա­հեց այն բանից հետո, երբ ՀԱԵ միջո­ցով ավե­լի նկա­տե­լի դարձան օտար պետությունից [նկա­տի ունի Ռուսաստա­նը․ խմբ] եկող ազդակնե­րը։  

Քաղա­քա­գե­տը պնդեց, որ եկե­ղե­ցին և իշխա­նություննե­րը պետք է անջատ լինեն իրա­րից, մեկը մյուսի գործին չխառնվի։ Եկե­ղե­ցին ունի իր գործա­ռույթը և դա պիտի անի, իսկ եթե եկե­ղե­ցին սկսում է քաղա­քա­կան հայտա­րա­րություններ անել, նա դառնում է քաղա­քա­կան կողմ ու սկսում է համընդհա­նուր համե­րաշխության փոխա­րեն մի կողմին պաշտպա­նել, իսկ մյուս կողմին՝ ոչ, դա արդեն հոգև­որ կառույցի գործա­ռույթ չէ։ Ընդ որում կարև­որ չէ, թե Քոչարյանի՞ն է պաշտպա­նում, թե՞ մեկ ուրի­շի։ Նույն կարծի­քը լինե­լու էր, եթե պաշտպա­նե­յին Փաշինյա­նին։

Երբ եկե­ղե­ցու մասին օրենքում տրա­մա­բա­նո­րեն հստակ առանձնա­ցումներ լինեն, նման բաներ այլևս չեն գրանցվի։ Ինչպես հուշում է «Սահմա­նադրություն» բառը, այսինքն սահմաններ դնել, կդրվեն սահմաննե­րը և նման երև­ույթներ էլ չեն լինի։

Միքա­յել Զոլյանն անդրա­դարձավ նաև Իրան-Իսրա­յել պատե­րազմին՝ խոսե­լով Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի վրա հարձակման հնա­րա­վո­րությա­նը։ Քաղա­քա­գե­տի խոսքով՝ պետք է պատրաստ լինել ցանկա­ցած սցե­նա­րի, բայց ընդունել նաև այն, որ Ադրբե­ջա­նը ևս այս պահին բազմա­թիվ խնդիրներ ունի։ Այնպես չէ, որ Ադրբե­ջա­նը լրիվ հանգիստ սպա­սում է առի­թի, որ կարո­ղա­նա հարձակվել։ Հայաստանն էլ բնա­կա­նա­բար փորձում է գործի դնել իր անվտանգա­յին մեխա­նիզմնե­րը։ Անվտանգություն ասվա­ծը միայն զենքը չէ, թեև դա ևս շատ կարև­որ է։ Անվտանգության կարև­որ գործիք է նաև դիվա­նա­գի­տությունը և այսօր դեպի ԵՄ ընթացքը հենց այդ անվտանգա­յին մեխա­նիզմն է ու նաև հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րը, այդ թվում և Թուրքիա, իսկ ապա­գա­յում, գուցե նաև Բաքու այցե­րը։ Դա ոչ թե այն պատճա­ռով, որ շատ հաճե­լի է, այլ այն, որ դա ՀՀ շահե­րից է բխում։ Չմո­ռա­նանք, որ Սերժ Սարգսյանն իր ժամա­նա­կին փորձել է հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել, երբ ձեռնարկում էր ֆուտբո­լա­յին դիվա­նա­գի­տությունը։

Քաղա­քա­գե­տը միա­ժա­մա­նակ նշեց, որ դեպի Արևմուտք ընթացքը չի նշա­նա­կում, որ պետք է ռուսնե­րի հետ պատե­րազմի մեջ մտնել կամ նրանց թշնա­մությամբ ընդունել։ Ոչ, այն ինչ ձեռնտու և շահա­վետ է Ռուսաստա­նի հետ համա­տեղ անե­լու, դա պետք է շարունա­կել, բայց ոչ այնպես, ինչպես առա­ջարկում է ընդդի­մությունն ու որոշ եկե­ղե­ցա­կաններ, որ պետք է նորից խոնարհվել, ռուսնե­րին տալ ճանա­պարհ, վերահսկո­ղություն և այլն։ Դա մեզ ի՞նչ օգուտ է տալու, Հայաստա­նի շահը ո՞րն է լինե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ