16.4 C
Yerevan

Փորձա­ռու Բիզնեսմեն Եվ Անփորձ Քաղգործիչ

Սամվել Կարա­պետյա­նը կամ ինքնա­կամ կամ պարտադրված մտել է խաղի մեջ՝ Հայաստա­նում տապա­լե­լու համար իշխա­նությա­նը, անգամ այն դեպքում, եթե “քաղա­քա­կան գործիչնե­րին չհա­ջողվի դա անել․․․” Ու սպառնա­ցել է, որ դա կանեն “իրենց ձևով”․․․

Ստյո­պա Սաֆարյան

Շատ սիրում եմ Գյո­թեի հանրա­հայտ միտքն ու անընդհատ տարբեր գրա­ռումնե­րում մեջբե­րում․ “Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երև­ան չբե­րի”։

Տաշիր գրուփի սեփա­կա­նա­տեր Սամվել Կարա­պետյա­նին, իհարկե, հիմար մարդ չես համա­րի։ Հիմար մարդը Ֆորբսի միլիարդա­տե­րե­րի ցուցա­կում չի լինում։ Բայց որ նա անփորձ է քաղա­քա­կա­նության մեջ իրեն վերա­պահված դերը թաքցնե­լու համար, այդտեղ կասկած չունեմ։ 

Եվ, ահա, վերլուծենք, թե ի՞նչ է ասել Սամվել Կարա­պետյա­նը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մինչև իր առանձնա­տա­նը ծավալված իրա­վա­պահ դրա­ման․ «Մի փոքրիկ խմբակ, մոռա­նա­լով հայոց պատմությունը, հայ եկե­ղե­ցու հազա­րա­վոր տարի­նե­րի պատմությունը, հարձակվել է հայ եկե­ղե­ցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկե­ղե­ցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղա­քա­կան գործիչնե­րին չհա­ջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտե­լու եկե­ղե­ցու դեմ արշա­վին»։

Սամվել Կարա­պետյա­նը ՌԴ քաղա­քա­ցի է և գտնվում է իրենց պաշտպա­նության ներքո։ Այդ մասին քիչ առաջ հայտա­րա­րել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախա­րո­վան՝ անհանգսիտ շարժումներ անե­լով նրա “ձերբա­կա­լության” հեռանկա­րի խորա­պատկե­րին։ Եթե Սամվել Կարա­պետյա­նը Ռուսաստա­նի քաղա­քա­ցի է, հետև­ա­բար, նա Հայաստա­նում ոչ մի քաղա­քա­կան-քաղա­քա­ցիա­կան իրա­վունք չունի։ Ասել է թե՝ քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լու, Հայաստա­նի ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը խառնվե­լու իրա­վունք չունի։ Անգամ որևէ իրա­վունք չունի միջամտե­լու պետություն-նրա­նից տարանջատված եկե­ղե­ցի ծավալվող հակա­մարտությունում։ Սա, իրա­վա­կան ասպեկտը։ Եթե ՀՀ իշխա­նություննե­րը քենախնդիր լինեն, միայն սա բավա­րար է նրան ինքնա­թիռ դնե­լու, անցանկա­լի անձ հայտա­րա­րե­լու ու Ռուսաստան ուղարկե­լու համար։ Այդպես վարվում է ցանկա­ցած պետություն՝ երբ օտա­րեկրյա քաղա­քա­ցին խառնվում է պետության ներքա­ղա­քա­կան կյանքին։

Գլուխը քարը, թե ինչ է նա ասել իշխող կուսակցության հասցեին։ Բայց դառնանք ասված մեկ առանցքա­յին մտքի՝ “Եթե քաղա­քա­կան գործիչնե­րին չհա­ջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտե­լու եկե­ղե­ցու դեմ արշա­վին․․․” Իրա­վա­կան, ժողովրդա­վա­րա­կան պետությունում, ինչպի­սին իրեն հռչա­կել է Հայաստա­նը սահմա­նադրո­րեն, իշխա­նության հարցը լուծվում է բացա­ռա­պես քաղա­քա­կան մեթոդնե­րով, առանց ուժի (ուժ կիրա­ռե­լու մոնո­պոլ իրա­վունքը Սահմա­նադրությամբ պետությանն է), և որ ամենկարև­որն է՝ ընտրություննե­րի միջո­ցով։ Հայաստա­նի Սահմա­նադրությունը ոչ միայն չի նախա­տե­սել, այլ ավե­լին՝ հռչա­կել է, որ “այլ ձևե­րով իշխա­նության փոփո­խությունը” իշխա­նության ուզուրպա­ցիա է՝ ծանրա­գույն հանցա­գործություն։ 

Եվ այժմ, իրա­վա­պահնե­րը պետք է Սամվել Կարա­պետյա­նից հետաքրքվեն ոչ միայն, թե  1) այդ ո՞ր իրա­վունքով է ՌԴ քաղա­քա­ցին մտել այլ պետություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րի դաշտ՞ (իսկ այդպի­սի իրա­վունք, գրե­ցինք, չունի), 2) որո՞նք են “իր ձևե­րը”․ ի վերջո, ոչ ՀՀ Սահմա­նադրությունը, ոչ օրենսդրությունը ՌԴ քաղա­քա­ցի Սամվել Կարա­պետյա­նին չեն օժտել իրեն չվե­րա­բե­րող քաղա­քա­կան, քաղաքցիա­կան հարցե­րով միջամտե­լու միայն իրեն “ներհա­տուկ ձև․․․” Չեմ ուզում շատե­րի նման հեռուն գնալ, բայց իհարկե, 1999թ․ հոկտեմբե­րի 27-ին ահա­բեկչությամբ պետության գլխա­տում տեսած երկրում չես կարող բազմանշա­նակ մտքի տակ բացա­ռել նաև մի նոր ահա­բեկչությունը երկրի ընտրված իշխա­նության դեմ․․․

Այսօր մինչև Սամվել Կարա­պետյա­նի տան խուզարկությունը հրա­պա­րակվեց նաև մի գրա­վոր հանձնա­րա­րա­կան, որը մայի­սի 21-ին ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը իջեցրել է կառա­վա­րության անդամնե­րին ու ՊՎԾ-ին ՀԷՑ‑ի գործունեության ստուգում իրա­կա­նացնե­լու վերա­բերյալ։ Իհարկե, Հայաստա­նի քաղա­քա­ցին այլևս չի զարմա­նում, որ տարբեր անձանց համար քրեա­կան հոդվածնե­րից, հանցանքնե­րի ու զանցանքնե­րի մեղադրանքնե­րից պաշտպա­նության հանրա­հայտ և ամե­նա­կարճ ճանա­պարհը դա միանգա­մից “քաղա­քա­կան գործունեություն” ծավա­լելն է, մանա­վանդ ազգա­յին թեմա­նե­րով՝ Եկե­ղե­ցի, ազգա­յին արժեքներ, ընտա­նիք, հայրե­նիք, Արցախ․․․ Իհարկե, Սամվել Կարա­պետյանն էլ կարող էր կանխավ իմա­նալ ՀԷՑ-ում հնա­րա­վոր ստուգումնե­րի դեպքում իր հնա­րա­վոր խնդիրնե­րի մասին, դրա համար էլ շտա­պել էր Մայր Աթոռ Գարե­գին Բ‑ին աջակցություն հայտնե­լու ու հենց Վեհա­րա­նի բակում հարցը քաղա­քա­կա­նացնե­լու․․․ 

Բայց սա մի փոքր դետալն է, որը կարող է լավա­գույն դեպքում նրա անձնա­կան դրդա­պատճառնե­րից մեկը բացա­հայտել։ Այստեղ կա նաև Մարիա Զախա­րո­վան ու նույն օրը Գուգա­րաց թեմի հոգև­ո­րա­կա­նի հայտա­րա­րությունը․․․․ Իսկ վերջին հայտա­րա­րությամբ մատնել են, որ եկե­ղե­ցա­կաննե­րը նույնիսկ դեմ են Թուրքիա վարչա­պե­տի  ակնկալվող այցին ու հայտա­րա­րությունն ավարտվել են ռուսա­կան հայտնի նառա­տիվնե­րով՝ Նիկոլ Փաշինյա­նը Արցա­խը հանձնեց, եկե­ղե­ցի­ներն ու մշա­կույթի հուշարձաննե­րը հանձնեց, 5000 /այս թիվը Պուտինն է շրջա­նա­ռության մեջ դրել/ հայ տղա­նե­րին հողին հանձնեց, տեսնես հիմա ի՞նչ կհանձնի․․․ 

Եվ ահա, կարծես թե, ակա­նա­տես ենք լինում Հայաստա­նի արցա­խի­զացման հերթա­կան փորձին, ինչպես որ արվեց 2022թ․ հոկտեմբե­րին Պրա­հա­յի հանդիպման օրը, երբ հայտարվեց, որ Արցա­խում գտնվող Ռուբեն Վարդանյա­նը ՌԴ քաղա­քա­ցի չէ․ այն ժամա­նակ Ռուսաստա­նը չէր ասում, որ Հայաստա­նը Պրա­հա չպետք է գնա, բայց դրա­նից 2 ամիս առաջ՝ օգոստո­սին Մարիա Զախա­րո­վան արդեն իսկ մեղադրել էր Արևմուտքին տարա­ծաշրջա­նը ապա­կա­յունացնե­լու մեջ, Ռուսաստա­նի միջնորդա­կան նախա­ձեռնության դափնի­նե­րը խլե­լու մտադրության մեջ ու ատամնե­րը կրճա­տացնում էր, որ Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությանյա­նը չի հակադրվում Երև­ա­նի որդեգրած կուրսին․․․ Տարե­վերջին Ռուբեն Վարդանյանն արդեն լիարժեք դերի մեջ մտավ՝ Արցա­խի շրջա­փակման համա­տեքստում ստա­նա­լով լայն լիա­զո­րություննե­րով պետքարտուղա­րի պաշտոնն ու լուսանցք մղե­լով Արա­յիկ Հարությունյա­նին․․․ Մնա­ցա­ծը գիտեք, թե ինչ եղավ․․․

Սամվել Կարա­պետյա­նը կամ ինքնա­կամ կամ պարտադրված մտել է խաղի մեջ՝ Հայաստա­նում տապա­լե­լու համար իշխա­նությա­նը, անգամ այն դեպքում, եթե “քաղա­քա­կան գործիչնե­րին չհա­ջողվի դա անել․․․” Ու սպառնա­ցել է, որ դա կանեն “իրենց ձևով”․․․

Հայաստա­նում հասա­րա­կա­կան զգո­նությունը պետք է լինի առա­վե­լա­գույնի վրա․ ակնհայտ է, որ նա եկե­ղե­ցու թեմա­յով փորձում է իշխա­նության “օպո­նենտ” ճանաչվել՝ դրա­նից բխող քայլեր ձեռնարկե­լու կամ հովա­նա­վո­րե­լու հնա­րա­վո­րություննե­րով․․․ Այնպես որ՝ այն, ինչին ակա­նա­տես ենք լինում, ավե­լին է, քան Գարե­գին Բ‑ին կամ Եկե­ղե­ցուն պաշտպա­նե­լու պատմությունը․․․․

Եվ Սամվել Կարա­պետյա­նը իր մի քանի նախադասություն-“կրակոցում” մատնել է ամեն ինչ։ Իսկ մատնել է հետևյալ նախա­դա­սությամբ՝ “Ես միշտ եղել եմ հայոց եկե­ղե­ցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։” Նա երբեք չի եղել հայ ժողովրդի կողքին ու ինքն էլ դա լավ գիտի։ Որովհետև առա­ջին բանը, որ շարքա­յին հայի մտքով անցնում է, հետևյալն է՝ “իսկ ի՞նչ արե­ցիր, ինչպե՞ս քո միլիարդնե­րի կարո­ղություննե­րը, քաղա­քա­կան կապե­րը ծառա­յեցվե­ցին հենց նույն Ռուսաստա­նում Արցա­խի ու հայ ժողովրդի կողքը լինե­լու ու այդ երկրի աջակցությունը ապա­հո­վե­լու համար․․․․” Ոչ մի բան։ Ոչ մի փաստ չկա։ Ավե­լին՝ բոլո­րով լծված էին ռուսա­կան / Լավրո­վի պլա­նը զոհե­րով, տարածքա­յին կորուստնե­րով, իշխա­նա­փո­խության ու իշխա­նա­զավթման գործընթացնե­րով Հայաստա­նին պարտադրե­լու գործին․․․

Հետև­ա­բար, հասկա­նանք, թե ինչո՞ւ է Հայաստան ներմուծվել Ռուբեն Վարդանյան 2‑ը։ 

Ի դեպ, իշխա­նությունը պարտա­վոր է գործել բացա­ռա­պես օրենքի շրջա­նակնե­րում, ինչպես նաև բարձրացնել երկրի գերա­գույն ղեկա­վա­րության անվտանգության ապա­հո­վության մակարդա­կը։ 

Խնդիր է դրված կանխել Հայաստա­նի քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կա­ցումը, ետ շրջել արտա­քին քաղա­քա­կա­նության վեկտո­րը, ու այժմ գործ ունենք ռուսա­հայ գործա­րար համայնք- եկե­ղե­ցա­կաններ վտանգա­վոր տանդե­մի հետ։ 

Այստեղ պետութունը, ժողովրդա­վա­րությունը, ինքնիշխա­նությունը չպետք է պարտվեն։

Աղբյուրը ՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=2861714560700691&id=100005865248939&mibextid=wwXIfr&rdid=lGwHJ9aGEiUMlAgI#

Առնչվող Հոդվածներ