16.3 C
Yerevan

ՀՅԴ․ Իրա­կա­նությունից Առասպել

ՀՅԴ‑ն, ինչպես և մյուս ավանդա­կան կուսակցություննե­րը, ստեղծվել են բավա­կան խառնաշփոթ իրա­վի­ճա­կում, անցել են խիստ վտանգա­վոր և անկա­յուն ճանա­պարհ, կանգնած են եղել անհնա­րին բարդության առաջ և բնա­կա­նա­բար, այդ խորդուբորդ ճանա­պարհն անցել են հասկա­նա­լի բարդությամբ, որը լի է եղել ամե­նայն հաջո­ղությամբ ու զրկանքնե­րով։

Արա­յիկ Մկրտումյան

Նախա­բան

Որքան գաղա­փա­րը հեռա­նում է իր սկզբնաղբյուրից, այնքան ավե­լի է շեղվում մարդն իր ճանա­պարհից։

Հայ ժողովրդի քաղա­քա­կան պատմությունը հաճախ բնութագրվում է հերոսնե­րով ու դավա­ճաննե­րով պարտություննե­րով, հաղթա­նակնե­րով ու դավա­ճա­նություննե­րով, սակայն գրե­թե երբեք չի դիտվում որպես գաղա­փա­րա­կան ճակա­տա­գիր։ Մինչդեռ իրա­կան պատմությունը հենց այդտեղ է՝ գաղա­փարնե­րի ծնունդի, էվոլյուցիա­յի, հոգև­որ մաշման և վերաի­մաստա­վորման դաշտում։

Այս հոդվա­ծա­շա­րը նպա­տակ ունի ոչ թե վերա­պատմել կուսակցություննե­րի պատմությունը կամ որևէ լոկալ իրա­դարձության ու  անհա­տի սրբա­դասման կամ դիվա­կա­նացման միջո­ցով հաճե­լի դառնալ ներկա­յիս իրա­կա­նությա­նը, այլ ներթա­փանցել ներս՝ այնտեղ, որտեղ քաղա­քա­կան միտքը դառնում է արժեք, կրոն, երկյուղ, նվա­ճում և երբեմն՝ ինքնաոչնչա­ցում։ Սա պատմություն է ոչ թե ժամա­նա­կագրության, այլ ներքին փլուզումնե­րի, սկզբունքի և փորձանքի պայքա­րի, անհա­տի և կառուցվածքի փոխհա­րա­բե­րության մասին։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես գաղա­փարն ի սկզբա­նե դառնում է փրկության խոստում, ապա՝ պայքա­րի մոլուցք, հետո՝ ինստի­տուցիո­նալ խեղում և ի վերջո՝ դատարկ շերտ, որում ապրում են միայն լեզուն ու հիշո­ղությունը։

Հայ քաղա­քա­կան միտքը կուսակցություննե­րի միջո­ցով փորձեց կառուցել պետություն առանց ինքնիշխա­նության, հասա­րա­կություն՝ առանց վստա­հության, ինքնություն առանց անկախ տարածքի։ Այդ պայմաննե­րում կուսակցություննե­րը դարձան ոչ միայն քաղա­քա­կան կառույցներ, այլ հոգե­բա­նա­կան վահաններ, որոնց ներսում անհա­տը գտնում էր պատկա­նե­լություն, վերա­փոխվում, մոռա­նում իրեն՝ հանուն ինչ-որ մեծ բանի, երբեմն՝ ավե­լի մեծ, քան ինքն իրեն կարող էր պատկե­րացնել։

Սակայն հենց այդ «մեծ բանն» էլ ժամա­նա­կի ընթացքում սկսեց կործա­նել իր ստեղծա­ծին։ Գաղա­փա­րը մնում էր նույնը, բայց իրա­կա­նությունն անընդհատ փոխվում էր։ Սկզբունքը մնում էր ամուր, բայց նրա­նով ապրող, այն առաջ տանող մարդը՝ կոտրվում էր։ 

Ներկա­յումս, պայմա­նա­վորված ՀՀ ներքա­ղա­քա­կան աննորմալ ու իրա­րա­մերժ քաղա­քա­կան փոթորկով, քաղա­քա­կան անձինք ու կազմա­կերպություննե­րը սովո­րա­բար ներկա­յացվում են գրե­թե բացարձակ միա­կողմա­նիո­րեն՝ սրբա­դա­սում կամ դիվա­կա­նա­ցում։ Այդի իսկ պատճա­ռով էլ հնա­րա­վոր չի լինում հասկա­նալ, թե հայ քաղա­քա­կան միտքն ու ինքնությունը ի՞նչ ճանա­պարհ է անցել հայ ավանդա­կան կուսակցություննե­րի ստեղծումից սկսած։ Այդ կուսակցություննե­րի մասին խոսե­լիս, մենք հաճախ բախվում ենք հենց նույն միա­կողմա­նիությա­նը, երբ սրբա­դա­սումն ու դիվա­կա­նա­ցումը մեզ ոչ միայն խանգա­րում են իրա­կա­նության ընկա­լումը, այլև պարտադրում են սեփա­կան խմբա­յին երա­զանքնե­րը, ցանկությունը մատուցում են իրա­կա­նության փոխա­րեն և մենք կանգնում ենք հերթա­կան ուռճացված իրա­կա­նության առաջ, որը մի օր պայթում է և փաստի առաջ կանգնեցվում։

Մենք ընտրե­ցինք ՀՅԴ‑ն, որովհետև այն ամե­նա­հինն է ներկա­յիս գործող կուսակցություննե­րի մեջ և ամե­նա­զո­րե­ղը՝ ավանդա­կաննե­րի։ ՀՅԴ‑ն անցել է զարմա­նա­լի մի պատմություն և այդ պատմությունն ուղեկցվել է բազմա­թիվ նվա­ճումնե­րով ու կորուստնե­րով, հաղթա­նակնե­րով ու պարտություննե­րով, խորա­թա­փանցությամբ ու կարճամտությամբ, հերո­սա­կան ու երբեմն էլ ամո­թա­լի իրա­դարձություննե­րով։ ՀՅԴ‑ն, ինչպես և երկա­րակյաց կոլեկտիվ կառա­վա­րում ունե­ցող կազմա­կերպություն, ենթա­կա է իր շուրջը ձևա­վորված և ձևա­վորվող իրա­կա­նությանն ու միջա­վայրին։ Այդ միջա­վայրն ազդել ու շարունա­կում է ազդել ՀՅԴ‑ի վրա, ինչպես և հակա­ռա­կը՝ ՀՅԴ‑ն էլ իր հերթին է ազդել և շարունա­կում ազդել հայ քաղա­քա­կան ինքնության և մտքի վրա։  Այս առումով քաղա­քա­կան մտքի պատմությունը հասկա­նա­լու համար մենք պետք է խուսա­փենք մոդա­յիկ միջոցնե­րից, այսինքն ոչ սրբացնենք, ոչ էլ դիվա­կա­նացնենք ՀՅԴ-ին։ Չկրկնենք այն գիտակցա­կան ու անգի­տակցա­կան սխալնե­րը, որ կրկնում են՝ ՀՅԴ-ին համա­րե­լով հայրե­նա­կործան երև­ույթ և ոչ էլ սրբացնենք ՀՅԴ-ին՝ որպես աստվա­ծա­յին պարգև։ 

ՀՅԴ‑ն, ինչպես և մյուս ավանդա­կան կուսակցություննե­րը, ստեղծվել են բավա­կան խառնաշփոթ իրա­վի­ճա­կում, անցել են խիստ վտանգա­վոր և անկա­յուն ճանա­պարհ, կանգնած են եղել անհնա­րին բարդության առաջ և բնա­կա­նա­բար, այդ խորդուբորդ ճանա­պարհն անցել են հասկա­նա­լի բարդությամբ, որը լի է եղել ամե­նայն հաջո­ղությամբ ու զրկանքնե­րով։

Այսօր ՀՅԴ‑ն կա և գործում է ՀՀ ԱԺ-ում։ Այսօր ՀՅԴ ընդդի­մա­դիր կեցվածքը և ՔՊ իշխա­նա­կան հակադրությունը ստեղծել են մի իրա­վի­ճակ, երբ ՀՅԴ հասցեին արվող միա­կողմա­նի դրվա­տանքն ու բամբա­սանքը հասել են մի անհնա­րին մակարդա­կի՝ կուլ տալով կուսակցության իրա­կան պատմությունն ու այն լցնե­լով լուսա­վոր և խավար առասպելնե­րով։ Մեր խնդիրն է ՀՅԴ պատմությունը դիտարկել հայ քաղա­քա­կան մտքի պատմության համա­տեքստում, այն ուսումնա­սի­րել հոգե­բա­նա­կան, փիլի­սո­փա­յա­կան, մարդա­բա­նա­կան տեսանկյուննե­րից։ Այս շարքը կհիասթա­փեցնի բոլոր ինտրի­գաննե­րին ու քաղա­քա­կան կրո­նա­մոլնե­րին, ովքեր հուսով են կուսակցության սրբա­ցում տեսնել, կամ քաղա­քա­կան չարա­խինդ հեգնանք։ 

Սա պատմություն է կուսակցություննե­րի, բայց առա­վել ևս՝ մարդու մասին։ Այդ կուսակցություննե­րի միջո­ցով կարե­լի է հասկա­նալ ոչ միայն հայ ազգի քաղա­քա­կան ճակա­տա­գի­րը, այլ նաև նրա հոգև­որ ներհա­կություններն ու արժե­քա­յին որո­նումնե­րը։ Որտե՞ղ է սխալվել գաղա­փա­րը։ Ի՞նչը մնաց մաքուր։ Ի՞նչը աղա­վաղվեց։ Եվ արդյո՞ք մենք այսօր շարունա­կում ենք քայլել նույն ճանա­պարհով՝ առանց գիտակցե­լու, որ այն վաղուց արդեն փակվել է։

Այս հոդվա­ծա­շա­րով փորձ է արվում անհանգիստ հայացք նետել հայ քաղա­քա­կան միտքի հայե­լուն, որպեսզի տեսնենք ոչ թե մեր պատրանքնե­րը, այլ՝ մեր փոխա­կերպումնե­րը։ Որպեսզի հասկա­նանք՝ մենք պայքա­րել ենք գաղա­փա­րի համա՞ր, թե գաղա­փա­րը՝ մեր դեմ։

Մենք սկսում ենք մեր խորա­քանդակ ճամփորդությունը՝ հավա­տից դեպի կասկած, հերո­սա­ցումից դեպի հասա­րա­կե­ցում, արժե­քից դեպի պատրանք, իրա­կա­նությունից՝ առասպել։

Այնտեղ ուր կասկած չկա, այնտեղ մահվան հանգստություն է, իսկ կյանքը նաև կասկած է, գոյության իմաստի կասկած։

Առնչվող Հոդվածներ