16.4 C
Yerevan

Ալեքսանդրա­պոլ Եվ Սևր

Տարա­ծաշրջա­նը պատե­րազմի մեջ է, և Հայաստա­նը չի կարող հաշվի չառնել, որ հարև­ա­նությամբ, մոտ երեք հարյուր կիլո­մետր սահմա­նով կա Թուրքիա, որը Ադրբե­ջա­նի դաշնա­կիցն է:

Թաթուլ Հակոբյան

Թարմ ուղե­ղով՝ դառը սուրճի հետ

Թվում է՝ Նիկոլ Փաշինյա­նը գիտակցում է, որ Հայաստա­նի համար Թուրքիան ճակա­տագրա­կան ուժ է: Այս ձևա­կերպումը՝ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՒԺ, տվել է Սիմոն Վրացյա­նը, ում կառա­վա­րությա­նը բաժին հասավ քեմա­լա­կաննե­րի հետ ստո­րագրե­լու Ալեքսանդրա­պո­լի դաշնա­գի­րը, որով Հայաստա­նը իրա­վա­բա­նո­րեն կորցրեց Հայաստա­նի կեսը, իսկ մյուս կեսը փոխանցվեց բոլշև­իկնե­րին:

Նիկոլ Փաշինյա­նը Թուրքիա­յի, արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րում թույլ է տվել աղե­տա­լի սխալներ, որոնք անդառնա­լի են:

Այսօր Փաշինյա­նը մեկնում է Թուրքիա:

Սա լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, թրքա­սեր կամ հակա­ռուս քայլ չէ, սա այլընտրանք չունե­ցող քայլ է:

Հայաստա­նը անկա­խության ճանա­պարհը, ցավոք, անցնում է Թուրքիա­յով:

Տարա­ծաշրջա­նը պատե­րազմի մեջ է, և Հայաստա­նը չի կարող հաշվի չառնել, որ հարև­ա­նությամբ, մոտ երեք հարյուր կիլո­մետր սահմա­նով կա Թուրքիա, որը Ադրբե­ջա­նի դաշնա­կիցն է:

Թուրքիա-Հայաստան սահմա­նի բացմա­նը կատա­ղի դեմ է Ադրբե­ջա­նը, կտրա­կա­նա­պես դեմ է Ռուսաստա­նը, դեմ է մեր Սփյուռքի մեծ մասը, որովհետև Սփյուռքը Թուրքիա­յի հետ սահման չունի, Թուրքիա­յի հետ սահման ունի Հայաստա­նը:

Հիմա հարցնե­լու եք՝ իսկ գինը որն է:

Գինը Հայաստա­նի այսօրվա փակուղա­յին վիճակն է:

Գինը հայ զինվո­րի արյան գնով հաղթա­նա­կը վատնելն էր, դիվա­նա­գի­տության փոխա­րեն լոբբինգով զբաղվե­լը:

Ես չեմ ուզում պատասխա­նել նախկին դիվա­նա­գետնե­րի խոսքե­րին, ովքեր շարունա­կում են զբաղվել լոբբիզմով և տարբեր վայրե­րից հոխորտալ Թուրքիա­յի հասցեին:

Քաջություն պետք չէ ունե­նալ՝ դրսից Թուրքիա­յին քննա­դա­տե­լու համար: 

Դուք ելքեր ասեք:

Ասում եք՝ թրքա­մետ Նիկո­լը պիտի հեռա­նա:

Դուք անգամ դրա ճանա­պարհը չեք ասում: Այո, պետք է հեռա­նա, պետք է հեռա­նար 2020‑ի արհա­վիրքից հետո: 

Բայց չի հեռա­նում:

Թ. Հ.

20 հունի­սի, 2025, Դովեղ

Աղբյուրը ՝ Թաթուլ Հակոբյա­նի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1DHJ9Wr7qc/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ