16.4 C
Yerevan

Հայաստանն Ամրացնում Է Իր Անկա­խությունը

Հայաստա­նը շարունա­կում է ամրացնել իր անկա­խությունը։ Անկա­խության ամրացման նշաննե­րից էր ռուսա­կան զենքից հրա­ժա­րումը և հնդկա­կան ու ֆրանսիա­կան զենքի ձեռքբե­րումը։ Կարև­որ է նաև այն, որ Հայաստա­նում ի վերջո փակեն ռուսա­կան ալիքնե­րը, որովհետև դրանք ուղիղ ՀՀ ներքին գործե­րին միջամտե­լու կոչե­րով են զբաղված։ Ընդ որում ամբողջա­կան հեռուստաա­լիքնե­րի փակում ոչ թե կետա­յին փակեն միայն Սոլովյո­վի հաղորդումը։

Հովսեփ Խուրշուդյան

FreeNews‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, վերլուծա­բան Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին շրջա­նում Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան որոշ զարգա­ցումներ, ինչպես նաև Իրան-Իսրա­յել պատե­րազմն ու դրա հնա­րա­վոր ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։

Հովսեփ Խուրշուդյանն այն համոզմունքն է հայտնել, որ Փաշինյա­նի կողմից կաթո­ղի­կո­սի հասցեին հնչեցված խոսքե­րը և առհա­սա­րակ այդ իրա­վի­ճա­կը ոչ թե կրո­նա­կան պատճառներ ունի, այլ քաղա­քա­կան։ Նախկին իշխա­նություն եղած գանձա­գո­ղե­րը, միա­վորվե­լով եկեղղե­ցում տեղ գտած գործա­կալնե­րի հետ, կրկին ձգտում են Հայաստա­նում ներիշխա­նա­կան անկա­յունություն հրահրել։ Եկե­ղե­ցու վերին շերտե­րի նշված անձինք ոչ մի կապ չունեն հոգև­որ կյանքի կամ կրո­նա­կան մաքրության հետ, նրանք և իրենց գործա­կից ընդդի­մությունը միայն մի նպա­տակ ունեն՝ հեղաշրջում Հայաստա­նում և իշխա­նության զավթում։

Խուրշուդյա­նի կարծի­քով Սամվել Կարա­պետյա­նը ներքաշվեց այս ամե­նի մեջ հենց ռուսա­կան հրա­մա­նով։ Ռուսաստա­նում չկա թեկուզ և մեկ միլիարդա­տեր, որ Դաշնա­յին անվտանգության ծառա­յության ուշադրության կենտրո­նում չլի­նի ու նրան չհսկեն։ Սամվել Կարա­պետյա­նը Ռուսաստա­նում հարստա­ցած մարդ է ու նրան ևս ԴԱԾ‑ը հրա­հանգներ է տալի, թե երբ ինչ անի։ Սամվել Կարա­պետյա­նը, ինչքան էլ բարե­րա­րություն արած լինի Հայաստա­նի համար, նա չի կարող համե­մատվել Լևոն Հայրա­պետյա­նի հետ, որին կործա­նե­ցին ու սպա­նե­ցին Ռուսաստա­նում, իսկ Սամվել կարա­պետյա­նը որևէ բան չարեց նրա վիճա­կը փոխե­լու կամ թեթև­ացնե­լու առումով ու չէր էլ կարող անել, որովհետև Ռուսաստա­նի հայ մեծա­հա­րուստնե­րը անմի­ջա­կա­նո­րեն ենթա­կա են ռուսա­կան քաղա­քա­կան հրա­մաննե­րին։ 

Սամվել Կարա­պետյա­նը, երբ ասաց, որ թքած ունի ՀԷՑ‑ի վրա, այնպես չէ, որ ՀԷՑ‑ը ձեռքբե­րե­լուց առանձնա­պես ոգև­որված էր։ Նա, գուցե այն ժամա­նակ էլ առանձնա­պես ոգև­որված չէր դա գնե­լու համար, բայց Կրեմլում որո­շել են, որ ամե­նա­հարմար թեկնա­ծուն նա է, Կարա­պետյա­նին հրա­մա­յել են, նա էլ եկել ու գնել է ՀԷՑ‑ը։ Հրա­մա­յել են այնպես, ինչպես հիմա են հրա­մա­յում, որ իբրևէ թե եկե­ղե­ցու պաշտպա­նությամբ զբաղվի, բայց Կարա­պետյա­նից հայկա­կան Բիձի­նա չի ստացվե­լու ու դրա համար բազմա­թիվ խնդիրներ կան, իսկ ՀԷՑ‑ը ապարտա­դիր պիտի ազգայնացվի, — կարծում է Խուրշուդյա­նը, ով ուշադրություն է հրա­վի­րում այն բանի վրա, որ ՀԷց‑ի ազգայնա­ցումը ևս մեկ քայլ է Հայաստա­նի անկա­խության ամրապնդման գործում։ Խուրշուդյա­նը նաև համոզված է, որ ԳազՊրոմ Արմե­նիա­յի բաժնե­տոմսե­րը ևս պետք է հետ բերել, գնել, քանի դեռ դրանց գինն ընկած է։ Հայաստա­նը շարունա­կում է ամրացնել իր անկախությունը։Անկախության ամրացման նշաննե­րից էր ռուսա­կան զենքից հրա­ժա­րումը և հնդկա­կան ու ֆրանսիա­կան զենքի ձեռքբե­րումը։ Կարև­որ է նաև այն, որ Հայաստա­նում ի վերջո փակեն ռուսա­կան ալիքնե­րը, որովհետև դրանք ուղիղ ՀՀ ներքին գործե­րին միջամտե­լու կոչե­րով են զբաղված։ Ընդ որում ամբողջա­կան հեռուստաա­լիքնե­րի փակում ոչ թե կետա­յին փակեն միայն Սոլովյո­վի հաղորդումը։

Վերլուծա­բա­նի կարծի­քով Մոսկվա­յում նորից սխալվել են Հայաստա­նում անկա­յունություններ հրահրե­լու առումով՝ և՛ թեկնա­ծուի, և՛ ժամա­նա­կի առումով։ Հայ օլի­գարխի համար սեփա­կան հաճույքից ու օգուտից ավե­լի մեծ բա չկա։ Հիմա ամառ է, բոլո­րը գնա­լու են հարստա­նան ու հայրե­նիք փրկե­լը լիե­նու է ձեռքի հետ զբաղվե­լիք։ Հիմա կգնան կհանգստա­նան, իսկ հետո էլի «թեժ աշուն» կհայտա­րա­րեն ու էլի նույն բանը կկրկնվի, ինչպես, որ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ից փորձում են անել։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Իրան-Իսրա­յել պատե­րազմի մասին։ Վերլուծա­բա­նի կարծի­քով Հայաստա­նի համար բավա­կան վտանգա­վոր կլի­նի, եթե Իրա­նի դիրքե­րը թուլա­նան, անկախ նրա­նից, թե ինչ ռեժիմ է Թեհրա­նում։ Վտանգա­վոր է նաև այն, եթե ԹԵհրա­նը որո­շի հարվա­ծել Հորմուզի նեղուցին, ինչը շատ մեծ խնդիրներ կառա­ջացնի համաշխարհա­յին նավթի շուկա­յում՝ պատճառ դառնա­լով նավթի գնե­րի բարձրացմանն ու մատա­կա­րարման բարդություննե­րի։ Դրա­նից կշա­հի Ռուսաստա­նը, որն ավե­լի կոշտ միջոցնե­րով կշա­րունա­կիր գործո­ղություննե­րը Ուկրաի­նա­յում, ավե­լի խսիտ ճնշումներ կգործադրի Հայաստա­նի վրա։

Ինչ վերա­բե­րում է Փաշինյան-Էրդո­ղան հանդիպմա­նը, Խուրշուդյա­նը նշեց, որ այդ հանդի­պումը կարև­որ է Հայսա­տա­նի համար, հատկա­պես ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման հետ կապված։ Հայկա­կան բեռնա­տարնե­րը նորից խրվել են Լարսում, ռուսներն ամեն առի­թով անհարկի ուշացնում են բեռնա­փո­խադրումնե­րը։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ