16.4 C
Yerevan

Բաքվի Զավթո­ղա­կան Քաղա­քա­կա­նությունը

Ադրբե­ջա­նում արդեն դրա­նով սերունդ են կրթում, եթե նախկի­նում նման բան չկար, ապա հիմա Ադրբե­ջա­նում հինգե­րորդ դասա­րա­նից սովո­րեցնում են, որ Հայաստանն իրենց պատմա­կան հողն է, որտեղ իրենք պետք է վերա­դառնան: Սա ինստի­տուցիո­նալ կրթա­կան համա­կարգի մաս է կազմում՝ իր բոլոր վտանգա­վոր հետև­անքնե­րով: Սա զավթո­ղա­կան ծրա­գիր է, որը իրենց կրթա­կան համա­կարգի մաս է կազմում:

Տաթև­իկ Հայրա­պետյան

Հայաստա­նը պետք է հստակ ասի, որ դա զավթո­ղա­կան ծրա­գիր է. Հայրա­պետյա­նը՝ Ստամբուլում ընդունված հռչա­կագրի մասին

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, ադրբե­ջա­նա­գետ Տաթև­իկ Հայրա­պետյա­նը 

– Տիկի՛ն Հայրա­պետյան, ՀՀ արտգործնա­խա­րա­րությունը իր հիասթա­փությունն է արտա­հայտել «Իսլա­մա­կան համա­գործակցության կազմա­կերպության նախա­րա­րա­կան վերջին համա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում ընդունված «Ստամբուլի հռչա­կագրում» և Ադրբե­ջա­նի նախա­ձեռնությամբ ներկա­յացված բանաձև­ե­րում տեղ գտած խեղաթյուրված և ծայրա­հեղ միա­կողմա­նի ձևա­կերպումնե­րի առնչությամբ»։ Արձա­գանքն ինչպե՞ս եք գնա­հա­տում:

– Լավ է, որ վերջա­պես որո­շել են հայտա­րա­րությամբ հանդես գալ, բայց այստեղ չկա հստակ քաղա­քա­կան գնա­հա­տա­կան, այսինքն՝ գնա­հա­տել սա որպես հստակ զավթո­ղա­կան ծրա­գիր: Իրենց անգործության հետև­անքն է այս բանաձև­ե­րում արձա­նագրվա­ծը, ու իրենց անգործության հետև­անքով է Ադրբե­ջանն այս հարցում ձեռքբերման հասել:

– Այս բանաձևն ի՞նչ է ենթադրում, կարո՞ղ ենք արձա­նագրել, որ Ադրբե­ջա­նը տեսա­կա­նից սկսել է անցնել գործնա­կան քայլե­րի այս ծրագրի մասով:

– Ադրբե­ջա­նը քայլ առ քայլ է գնում իր զավթո­ղա­կան ծրա­գի­րը նորմա­լի­զացնե­լու ուղղությամբ, մասնա­վո­րա­պես, երբ 2022 թվա­կա­նի դեկտեմբե­րի 24-ին դա մտավ շրջա­նա­ռության մեջ, Ալիևը մի որոշ ժամա­նակ սպա­սեց, դրա­նից մեկ տարի հետո բացվե­ցին հեռուստաընկե­րություն ու կայք, այսինքն՝ նա սկզբից անում է գործո­ղություն, հետո սպա­սում է դրա վերա­բերյալ արձա­գանքնե­րին, նոր անցնում է հաջորդ քայլե­րին: 

Երբ այն ժամա­նակ ահա­զանգում էինք ու խոսում քաղա­քա­կան հստակ գնա­հա­տա­կան տալու անհրա­ժեշտության մասին, որպեսզի կանխվի այս մտա­ցա­ծին թեզի հետա­գա զարգա­ցումը, ՀՀ իշխա­նությունը այս ամե­նը չտեսնե­լու էր տալիս ու անընդհատ անարձա­գանք էր թողնում այդ ողջ քննարկումը: Իսկ Ադրբե­ջա­նը տարբեր դիվա­նա­գետնե­րի հետ հանդի­պումնե­րի ժամա­նակ պարբե­րա­բար խոսում էր այս մասին, ու ես բազմիցս ասել եմ, որ մեր ԱԳՆ‑ն հստակ գնա­հա­տա­կան պետք է հնչեցնի, անընդհատ աշխա­տի տարբեր դիվա­նա­գետնե­րի հետ ու ասի, որ դա անընդունե­լի է, որպեսզի այդ դիվա­նա­գետնե­րը իմա­նան, թե Հայաստանն ի՛նչ դիրքո­րո­շում ունի դրա վերա­բերյալ: 

Հայաստա­նը պետք է հստակ ասի, որ դա զավթո­ղա­կան ծրա­գիր է, ու այն բոլոր երկրնե­րը, որ համա­ձայնում են դրան,փաստացի աջակցում են Ադրբե­ջա­նի զավթո­ղա­կան ծրագրին: Բայց քանի որ սա չի արվում, Ադրբե­ջա­նը գնա­լով նորա­նոր նվա­ճումներ է ունե­նում այդ հարցում: Ե՛վ ներքին, և՛ արտա­քին հարթակնե­րում Ադրբե­ջա­նը զբաղված է այս թեմա­յի լեգի­տի­մացմամբ, ընդ որում, ասում եմ, որ որևէ պատմա­բան, փորձա­գետ կամ այլ մասնա­գետ չեն կարող մի փաստ ներկա­յացնել, որ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբե­ջան»: Դա ընդհանրա­պես գոյություն չունե­ցող սին թեզ է, որը ոչնչացնե­լը շատ ջանք չի պահանջում, այն ուղղա­կի պահանջում է հստակ նպա­տակ, քաղա­քա­կան կամք, որը բացարձակ չկա իշխա­նություննե­րի մոտ: 

– Այս բանաձևն ի՞նչ հետև­անքներ կարող է ունե­նալ:

– Ադրբե­ջա­նը միջազգա­յին տարբեր հարթակնե­րում այլ պետություննե­րի ևս ներգրա­վում է այս խոսույթի մեջ՝ այն նորմալ ու միջազգայնո­րեն ընկա­լե­լի դարձնե­լու համար: Եթե ՀՀ արտգործնա­խա­րա­րությունը մինչ այդ աշխա­տած լիներ այդ կողմե­րի հետ, ապա շատ պետություննե­րի դիվա­նա­գետներ, որոնք այդտեղ են եղել, բանաձևը քննարկե­լու ժամա­նակ ծանոթ կլի­նեին նաև Հայաստա­նի հստակ դիրքո­րոշմա­նը այդ հարցի վերա­բերյալ, կմերժեին այդ դրույթը՝ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը չփչացնե­լու համար: Բայց քանի որ հայկա­կան կողմը չի կանխել այդ ամե­նը, նրանք էլ հանգիստ ընդունել են դա, նրանք չեն էլ հասկա­ցել, թե Հայաստա­նը դրա վերա­բերյալ ինչ դիրքո­րո­շում ունի:

– Տիկի՛ն Հայրա­պետյան, իսկ Ադրբե­ջա­նի հասա­րա­կությունն ի՞նչ դիրքո­րո­շում ունի «Արևմտյան Ադրբե­ջան» մտա­ցա­ծին ծրագրի վերա­բերյալ:

– Չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ Ադրբե­ջա­նում արդեն դրա­նով սերունդ են կրթում, եթե նախկի­նում նման բան չկար, ապա հիմա Ադրբե­ջա­նում հինգե­րորդ դասա­րա­նից սովո­րեցնում են, որ Հայաստանն իրենց պատմա­կան հողն է, որտեղ իրենք պետք է վերա­դառնան: Սա ինստի­տուցիո­նալ կրթա­կան համա­կարգի մաս է կազմում՝ իր բոլոր վտանգա­վոր հետև­անքնե­րով: Սա զավթո­ղա­կան ծրա­գիր է, որը իրենց կրթա­կան համա­կարգի մաս է կազմում:

– Թե ինչ պետք է աներ Հայաստանն այս ամե­նը կանխե­լու համար, ասա­ցիք, իսկ ինչո՞ւ չի անում:

– Որովհետև դա Հայաստա­նի խաղա­ղության կոնցեպտի մեջ չի մտնում. չպետք է դիտել ու հասկա­նալ Ադրբե­ջա­նից եկող ռիսկե­րը, չպետք է ընդհանրա­պես նայել Ադրբե­ջա­նի կողմը՝ համա­ձայն ՀՀ խաղա­ղության կոնցեպտի:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/301865/

Առնչվող Հոդվածներ