16.4 C
Yerevan

Զսպում Եվ Հարկադրանք. Հայաստա­նի Եվ Ադրբե­ջա­նի Տարբեր Պաշտպա­նա­կան Դիրքո­րո­շումնե­րը

Ադրբե­ջա­նի իրա­կան նպա­տակն այն է, որ Հայաստա­նը լինի անպաշտպան՝ թե՛ սեփա­կան ուժե­րով, թե՛ դաշնա­կիցնե­րի աջակցությամբ։ Ալիևը անհանգստա­ցած է, որ Հայաստա­նի պաշտպա­նա­կան զսպման կարո­ղություննե­րի ամրապնդումը կարող է նվա­զեցնել ռազմա­կան անհա­վա­սա­րությունը՝ խոչընդո­տե­լով իր զինված ճնշումնե­րի քաղա­քա­կա­նությա­նը։ 

Սոսի Թաթիկյան

(Մաս 2‑րդ)

Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի պաշտպա­նա­կան ուղղություննե­րը

Լեռնա­յին Ղարա­բա­ղի ռազմա­կան նվաճմա­նը զուգա­հեռ՝ Ադրբե­ջա­նը 2021–2022 թվա­կաննե­րին կիրա­ռեց «սալյա­մի տակտի­կա»՝ քայլ առ քայլ Հայաստա­նին պատկա­նող շուրջ 220 քառ. կմ սահմա­նա­յին տարածքնե­րի, ներառյալ ռազմա­վա­րա­կան բարձունքնե­րի, լուռ բռնակցման համար։ Յուրա­քանչյուր քայլն առանձին բավա­րար չէր միջազգա­յին խիստ արձա­գանքի համար, սակայն այդ ամբողջությունը ծառա­յում էր Ադրբե­ջա­նի ընդլայնո­ղա­կան և տարա­ծաշրջա­նա­յին գերիշխա­նության օրա­կարգին։ Բացի այդ, Ադրբե­ջա­նը կիրա­ռում է «պարտադրանքի» ռազմա­վա­րություն՝ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում այն նշա­նա­կում է հակա­ռա­կորդին ստի­պել կատա­րել գործո­ղություն (օրի­նակ՝ զիջել տարածք, դադա­րեցնել դատա­կան գործընթացնե­րը), սպառնա­լի­քով՝ այդ թվում ռազմա­կան ուժի կիրառման սպառնա­լի­քով։ Այս մոտե­ցումը կարև­որ դեր ունի բանակցություննե­րում ճնշում գործադրե­լու և զիջումներ կորզե­լու համար։ Բաքուն նաև պահանջում է ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության դուրս բերում Հայաստա­նից, որը որո­շա­կի զսպող դեր ունի Հայաստա­նի սահմաննե­րի անվտանգության և տարածքա­յին ամբողջա­կա­նության համար։ Թեև Հայաստա­նը համա­ձայնել է Ադրբե­ջա­նի խաղա­ղության պայմաննե­րին, Բաքուն շարունա­կում է խոչընդո­տել համա­ձայնագրի ստո­րագրումը։ Միա­ժա­մա­նակ Ալիևը հայտա­րա­րել է, որ «մինչ խաղա­ղության պայմա­նա­գիր չկնքվի, կայունություն չի լինի»։ Սա ենթադրում է, որ Ադրբե­ջա­նը իրա­կա­նում խաղա­ղություն չի հետապնդում, այլ սպա­սում է բարենպաստ պահին՝ Հայաստա­նին նորից հարձակվե­լու և իր ընդլայնո­ղա­կան քաղա­քա­կա­նությունն առաջ մղե­լու համար։

Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը՝ մասնա­վո­րա­պես նախա­գահ Իլհամ Ալիևը, ներկա­յացնում է Հայաստա­նի պաշտպա­նա­կան բարե­փո­խումնե­րը որպես «զինա­վազք», «տարա­ծաշրջա­նա­յին սպառնա­լիք» և «վտանգա­վոր ուղի»։ Նրա խորհրդա­կան Հիքմեթ Հաջիևը, որը փաստա­ցի համարվում է ազգա­յին անվտանգության խորհրդա­կան, կոչ է արել միա­կողմա­նիո­րեն սահմա­նա­փա­կել Հայաստա­նի ռազմա­կան հնա­րա­վո­րություննե­րը՝ համե­մա­տե­լով իրա­վի­ճա­կը Պարսից ծոցի պատե­րազմից հետո Իրա­քի հետ։ Սակայն անվի­ճե­լի է, որ պատե­րազմներն ու ռազմա­կան հարձա­կումնե­րը սկսել է Ադրբե­ջա­նը՝ թե՛ Արցա­խում (2016, 2020, 2023), թե՛ ՀՀ տարածքում (2021–2022)։ Թեև առա­ջին արցախյան պատե­րազմի ծագման շուրջ կան տարբեր տեսա­կետներ, հայե­րը պնդում են, որ իրենց գործո­ղություննե­րը եղել են ինքնա­պաշտպա­նա­կան։ Բաքուն փորձում է այս պահանջնե­րը օրի­նա­կա­նացնել՝ Հայաստա­նը ներկա­յացնե­լով որպես ագրե­սոր, օկուպանտ և անգամ «ֆաշիստա­կան» պետություն։ Ալիևի այս հռե­տո­րա­բա­նությունը նման է Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի՝ Ուկրաի­նան «նացիստա­կան պետություն» կոչե­լու մեխա­նիզմին՝ արդա­րացնե­լու իր ռազմա­կան նպա­տակնե­րը։

Ադրբե­ջա­նը տեղե­կատվա­կան պատե­րազմ է սկսել բոլոր այն երկրնե­րի դեմ, որոնք պաշտպա­նա­կան աջակցություն են ցուցա­բե­րում Հայաստա­նին՝ մեղադրե­լով նրանց պատե­րազմ հրահրե­լու և տարա­ծաշրջա­նը ապա­կա­յունացնե­լու մեջ։ Ալիևը փորձել է վարկա­բե­կել Հայաստա­նի համա­գործակցությունը Ֆրանսիա­յի, Հնդկաստա­նի, ԵՄ‑ի և ԱՄՆ‑ի հետ՝ հայտա­րա­րե­լով, թե նրանք «մահա­բեր զենք» են մատա­կա­րա­րում։ Նա պահանջել է, որ Ֆրանսիան և մյուս մատա­կա­րարնե­րը չեղարկեն իրենց պայմա­նագրե­րը և հետ վերցնեն արդեն մատա­կա­րարված զինա­տե­սակնե­րը՝ ասե­լով. «Սա մեր պայմանն է։ Թող ինչպես ուզում են՝ այդպես էլ ընդունեն»։ Իրա­կա­նում միայն Ֆրանսիան և Հնդկաստանն են տրա­մադրել այնպի­սի զենք, որը ուղղված է զսպե­լու ադրբե­ջա­նա­կան հնա­րա­վոր հարձա­կումը։ ԵՄ աջակցությունը սահմա­նա­փակվել է ոչ մահա­բեր օգնությամբ, իսկ ԱՄՆ‑ն՝ երկու համա­տեղ զորա­վարժությամբ (2024-ից հետո) և հմտություննե­րի ուսուցմամբ։ Թեև ԵՄ և ԱՄՆ աջակցությունը համեստ է, այն դարձել է ադրբե­ջա­նա­կան ապա­տե­ղե­կատվության արշա­վի թիրախ։ Երկուսն էլ վճռա­կա­նո­րեն հերքել են, որ մահա­բեր զենք են մատա­կա­րա­րում։

Ալիևը պարբե­րա­բար ընդգծում է Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­զանցությունը և աճող պաշտպա­նա­կան բյուջեն։ Նա հայտա­րա­րել է, որ 2025 թվա­կա­նի ռազմա­կան բյուջեն կհասնի աննա­խա­դեպ՝ 5 միլիարդ դոլա­րի։ Ըստ Ալիևի՝ այս ներդրումը կենսա­կան է երկրի անվտանգությունը ապա­հո­վե­լու և տարա­ծաշրջա­նում գերա­կա­յությունը պահպա­նե­լու համար։ Նա զգուշացրել է, որ «օտար ուժերն ու զենքե­րը չեն փրկի»՝ հղում անե­լով 2020 թվա­կա­նի պատե­րազմին և 2023 թվա­կա­նի «հակաա­հա­բեկչա­կան միջո­ցա­ռումնե­րին»։ Նրա խոսքով՝ ժամա­նա­կա­կից աշխարհում միջազգա­յին քաղա­քա­կա­նությունը թելադրվում է ռազմա­կան ուժով, և այն երկրնե­րը, որոնք վաղ են հարմարվել այդ իրո­ղությա­նը, ավե­լի կայուն դիրք են ապա­հո­վել։

Ադրբե­ջա­նի իրա­կան նպա­տակն այն է, որ Հայաստա­նը լինի անպաշտպան՝ թե՛ սեփա­կան ուժե­րով, թե՛ դաշնա­կիցնե­րի աջակցությամբ։ Ալիևը անհանգստա­ցած է, որ Հայաստա­նի պաշտպա­նա­կան զսպման կարո­ղություննե­րի ամրապնդումը կարող է նվա­զեցնել ռազմա­կան անհա­վա­սա­րությունը՝ խոչընդո­տե­լով իր զինված ճնշումնե­րի քաղա­քա­կա­նությա­նը։ Նա պնդում է, թե Հայաստա­նի ռազմա­կան աջակցությունը խարխլում է տարա­ծաշրջա­նա­յին խաղա­ղությունը, ինչը հակա­սում է այն սկզբունքին, որ հավա­սա­րակշռված ուժե­րի միջև խաղա­ղությունը առա­վել կայուն և արդար է։ Ալիևը Հայաստա­նի վերա­զի­նումը ընկա­լում է ոչ թե որպես անվտանգա­յին խնդիր, այլ որպես սպառնա­լիք իր գերիշխա­նությա­նը։ Այդ պատճա­ռով Ադրբե­ջա­նը կարող է նորից դիմել ագրե­սիա­յի՝ իր գերա­կա­յությունն ապա­հո­վե­լու համար։

Ի տարբե­րություն դրա, Հայաստա­նը հստակ ճանա­չել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը՝ խորհրդա­յին սահմաննե­րի շրջա­նա­կում, հրա­ժարվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի նկատմամբ պահանջնե­րից և պարտա­վորվել է Ադրբե­ջա­նի կողմից օկուպացված հայկա­կան տարածքնե­րի ապաօ­կուպա­ցիան իրա­կա­նացնել բացա­ռա­պես խաղաղ՝ սահմա­նա­զատման գործընթա­ցով։ Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը կարև­ո­րել է ինքնա­պաշտպա­նության իրա­վունքը՝ ընդգծե­լով, որ յուրա­քանչյուր ինքնիշխան պետություն իրա­վունք ունի պաշտպա­նե­լու իր տարածքը։ Նա նշել է, որ Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեն երեք անգամ գերա­զանցում է Հայաստա­նի բյուջեն և ներա­ռում է ոչ պաշտպա­նա­կան զինա­տե­սակներ։ Փաշինյա­նը հարց է բարձրացրել՝ արդյոք այս սպա­ռա­զի­նումն ու սպառնա­լիքնե­րը վկա­յում են ռևանշիստա­կան քաղա­քա­կա­նության մասին։ Նա հայտա­րա­րել է, որ առանց Ադրբե­ջա­նի ագրե­սիվ մտադրություննե­րի՝ էսկա­լա­ցիա­յի վտանգ գոյություն չունի։ Զգուշացնե­լով հնա­րա­վոր ցամա­քա­յին հարձա­կումնե­րից՝ նա նշել է, որ Հայաստա­նին անհրա­ժեշտ են պաշտպա­նա­կան հրե­տա­նի և հրթի­ռա­յին համա­կարգեր։ 2024 թվա­կա­նի վերջից սկսած՝ Հայաստա­նը բազմիցս առա­ջարկել է երկկողմա­նի զենքի վերահսկո­ղության մեխա­նիզմ ստեղծել, ինչը Բաքուն անտե­սել է։

Այս ամե­նը ցուցադրում է ռազմա­վա­րա­կան հայե­ցա­կարգե­րի հակադրությունը․ մինչ Ադրբե­ջա­նը  գնում է ճնշման և գերիշխա­նության պահպանման ուղիով, Հայաստա­նը կենտրո­նա­ցած է ինքնա­պաշտպա­նության, սահմաննե­րի խաղաղ կարգա­վորման և անվտանգության վրա։ Հայե­ցա­կարգա­յին այս անհա­մա­չա­փությունն արտա­ցո­լում է նաև երկու պետություննե­րի ունա­կություննե­րի և նպա­տակնե­րի անհա­վա­սա­րությունը։

Ռազմա­կան բյուջե­նե­րի համե­մա­տություն

Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջե­նե­րը ցույց են տալիս խիստ անհա­վա­սա­րություն։ Ադրբե­ջա­նի բյուջեն 2021 թ.-ի 2.6 միլիարդ դոլա­րից հասել է 2024 թ.-ին՝ 3.77 միլիարդի, իսկ 2025-ին՝ սպասվում է 4.9 միլիարդ դոլար։ Մինչև 2029 թ. պլա­նա­վորված է պահպա­նել բարձր մակարդակ՝ 2026-ին հատկացնե­լով 8.11 միլիարդ մանաթ (մոտ 4.7 միլիարդ դոլար)։ Հայաստա­նը 2021-ին ուներ 600 միլիոն դոլար ռազմա­կան բյուջե, որը 2025-ին պետք է հասնի 1.7 միլիարդի (մոտ 6% ՀՆԱ-ից), սակայն շարունա­կում է մնալ զգա­լիո­րեն պակաս։ Այս եռա­կի տարբե­րությունը ցույց է տալիս Ադրբե­ջա­նի հսկա­յա­կան առա­վե­լությունը, որը ապա­հովվում է նավթա­գա­զա­յին եկա­մուտնե­րով, մինչ Հայաստա­նը փորձում է վերա­կանգնել իր պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րը՝ 2020 թ.-ի պատե­րազմից հետո։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ