15.2 C
Yerevan

Հեղաշրջման Պլա­նը

Պլա­նին ընդդի­մա­դիրնե­րի արձա­գանքնե­րից ակնհայտ ճչում է, որ նույնիսկ նրանք շատ լավ չեն հասկա­նում կամ իրա­զեկված չեն, թե ինչո՞ւ է իրենց “հոգև­որ կենտրո­նը” զորա­կոչ հայտա­րա­րում ամռա­նը, ինչը երբևէ չի արել նախկի­նում։

Ստյո­պա Սաֆարյան

“Թեժ ամռան” գաղտնի­քը

Ի՞նչ է մատնում հրա­պա­րակված «Ընդդի­մության հեղաշրջման պլա­նը», ավե­լի ստույգ՝ դրա ժամա­նա­կա­ցույցը, որի վրա դեռևս ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։

Անցած 5 տարի­նե­րի քաղա­քա­կան պրակտի­կա­յում դեռևս չեք գտնի մեկ տարի, երբ ամռան թեժ պահին՝ հուլիս-օգոստոս ամիսնե­րին պլա­նա­վորվի քաղա­քա­կան “թեժ ամառ”։ “Հայրե­նափրկիչնե­րը” մշտա­պես հնա­րա­վո­րինս “թեժացրել են” գարունն ու աշունը, իսկ ամռա­նը գնա­ցել վաստա­կած հանգստի։ 

Սա անհերքե­լի փաստ է։

Մինչդեռ այս մի ստրա­տե­գիան՝ Պլա­նը, ենթադրում է ակտի­վա­ցում հուլի­սի 23-ից․․․ Դրա Փուլ 0‑ն, որն անվանվել է Գաղտնի փուլ, մեկնարկե­լու էր հուլի­սի 23-ից և եզրա­փակվեր օգոստո­սի 1‑ին։ Այդ փուլում “ստեղծվում է անհանգստության և հիասթա­փության ֆոն”։ Հռչակված նպա­տակնե­րից է “Նիկոլ Փաշինյա­նին ծաղրի առարկա դարձնե­լը, նրան վերա­ծե­լը “ժողովրդա­կան մեմի”։ Օգտա­գործվում են TikTok‑ը, “շշուկա­յին արշավնե­րը”։ Սկսվում է իշխա­նա­կան հիմքի ներքին ապա­կա­յունա­ցումը”։

Ինչո՞ւ է սա արվում հուլի­սի 23-ից մինչև օգո­սո­տո­սի 1‑ը, այն էլ, ինչպես նկա­տում ենք, սոցիա­լա­կան ցանցե­րով։ Իհարկե, պատասխա­նը հստակ է․ մարդկանց մեծ մասը հանգստի մեջ է և իրա­կան գետնի վրա ակցիա­ներ անե­լը հղի է տապալման վտանգով։ Բայց բոլոր ընդդի­մա­դիրնե­րը, նման ակցիա­նե­րի համար նախա­տեսվող “առցանց ակտի­վը”՝ 1500–2000 մարդուց բաղկա­ցած բոտե­րի ֆաբրի­կան, ծովա­փե­րից, արտերկրից կկա­րո­ղա­նան “կամպա­նիան” տանել, քանի որ մարդկա­յին ռեսուրսը /պլանում թվարկված օլի­գարխնե­րի, նախկին նախա­գահնե­րի ու նրանց ստա­րող ուժե­րի, ռուսա­կան ձեռնարկություննե­րի աշխա­տա­կիցնե­րի և թվարկված այլ ավազաններից/ իրա­տե­սա­կան կլի­նի ունե­նալ միայն աշնա­նը։

Բայց հետև­ենք շարունա­կությա­նը, քանզի սա ամենև­ին կամ միայն թեժ աշնա­նը նախա­պատրաստություններ չեն, այլ ինչ-որ մի “իրա­դարձության” նկատմամբ դիրքա­վորման ու արագ արձա­գանքման հարկադրված մի բան։

Երկրորդ փուլն անվանվել է “Ներսից քայքա­յում”, որը պետք է ընդգրկի օգոստո­սի 2–11‑ը։ Ահա և այստեղ տեսնում ենք բանա­լի բառը՝ “Թիրա­խա­յին ապա­տե­ղե­կատվություն “գաղտնի բանակցություննե­րի” մասին, խուճա­պի սերմա­նում իշխա­նա­կան համա­կարգի ներսում։ Վստա­հության կորուստ Նիկո­լի մերձա­վորնե­րի շրջա­նակնե­րում։ Հաստա­տումներ ռուս գործընկե­րե­րի միջո­ցով”։

Պլա­նը կազմո­ղը երկու բան հստակ գիտի․ ամռա­նը ինչ-որ բան նախա­տեսված է կամ հնա­րա­վոր է տեղի ունե­նա Հայաստան-Ադրբե­ջան կամ Հայաստան-Թուրքիա առանցքով, հնա­րա­վոր է անգամ մինչը հուլի­սի 23‑ը՝ Գաղտնի փուլի սկիզբը, և քանի որ հայե­րի ու “հայրե­նափրկիչ” ընդդի­մա­դիրնե­րի մեծ մասը ծովա­փե­րում է լինե­լու, պետք է Գաղտնի ու Առա­ջին փուլե­րի միջո­ցով մի կատարյալ վիրտուալ անվստա­հության, անհանգստության ու հիասթա­փության ֆոն և մթնո­լորտ ստեղծել, որը Նիկոլ Փաշինյա­նին կդարձնի անցանկա­լի անձ հասա­րա­կության, ժողովրդի ու անգամ իր թիմա­կիցնե­րի համար։ Իսկ դրա համար ամռան ընթացքում ավե­լի հավա­նա­կան է՝ հայ-ադրբե­ջա­նա­կան “գաղտնի բանակցություննե­րում” Փաշինյա­նի “դավա­ճա­նությունը” հաստա­տում են “ռուս գործընկերնե­րը”, օրի­նակ Կոնստանտին Զատուլի­նը, միգուցեև՝ Մարիա Զախա­րո­վան ու մնա­ցա­ծը՝ ում գիտեք․․․   

Փուլ 2‑ը վերնագրվել է “Լուռ ճնշում”, որն ընդգրկում է օգոստո­սի 12–21‑ն ընկած ժամա­նա­կա­հատվա­ծը, որի ընթացքում տեղի են ուե­նում “հանրա­յին հանդի­պումներ առանց մեկնա­բա­նություննե­րի, լուսանկարնե­րի տարա­ծում”։ Չգի­տեմ՝ տեքստը պատրաստո­ղը ըստ ամե­նայնի եղել է ռուսա­խոս, քանի որ տպա­վո­րութուն է, որ խոսքը առանց լուսա­բանման, կամ առանց հաղորդագրություննե­րի հանդի­պումնե­րի մասին է՝ սոսկ լուսանկարնե­րի տարածմամբ, որը ձևա­կերպվել է “առանց մեկնաբանությունների”․․․Այդ ընթացքում նախա­տեսվում է “դաշնա­կիցնե­րի հավա­քագրում ու դերա­բաշխում։ Բագրատ Սրբա­զա­նը շրջում է թեմե­րով։ Սփյուռքը պատրաստվում է”․․․

Փուլ 3‑ը ընդգրկում է օգոստո­սի 22–31‑ը, և անվանվել է “Տագնա­պի ազդանշան”, որի ընթացքում հնչում են “առա­ջին աղոթքնե­րը, ուղերձնե­րը և հուզա­կան ռիլսե­րը։ Հայտնվում են խորհրդա­նիշներ և կարգա­խոսներ։ Հայտա­րարվում է ժողովրդա­կան շարժման եռօրյա։ Նախա­ձեռնող խմբե­րի անդամնե­րը սկսում են ակտի­վո­րեն ներկա­յա­նալ մեդիա­հարթակնե­րում”։

Եվ, իհարկե, իրա­կան գետնի վրա հաջորդող փուլե­րը սկսվում են սեպտեմբե­րի 1‑ից՝ “Շարժում և վերադարձ”-ի Փուլ 4‑ը սեպտեմբե­րի 1–13‑ը, երբ սեպտեմբե­րի 14-ին Սփյուռքից, Հայաստա­նից հայա­հա­վաք-ժողով է տեղի ունե­նում, որն իշխա­նության դատավճիռն է հնչեցնում, իսկ ավե­լի ստույգ՝ սեպտեմբե­րի 14–19‑ը Փուլ 5‑ն է՝ “Մեկ ձայնը”, որի մեկնարկը համա­ժո­ղո­վի հայտա­րա­րությունն էր լինե­լու, հաջորդ առանցքա­յին ձայնը՝ Եկե­ղե­ցու կողմից Փաշինյա­նին ու նրա իշխա­նությա­նը օրհնությունից զրկե­լը՝ “հոգև­որ ապա­լե­գի­տի­մա­ցումը”, իսկ եզրա­փա­կումը՝ զանգա­ծա­յին բողո­քի ակցիա­նե­րը Հայաստա­նում ու սփյուռքում․․․

Սեպտեմբե­րի 20–21‑ը՝ Հայաստա­նի անկա­խության օրը հռչակվել է Որո­շիչ փուլ՝ 6‑ը, երբ առնվազն 80 հազա­րա­նոց համա­ժո­ղովրդա­կան հանրա­հա­վա­քը Երև­ա­նում ու համասփյուռքյան ակցիա­նե­րը պետք է հասնեին Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նին, իսկ սեպտեմբե­րի 22–30‑ը վերջին՝ 7‑րդ փուլը պետք է ազդա­րա­րեր Նոր Ուժի կազմա­վո­րումը։     

Հավելյալ տեղե­կատվություն է տալիս Պլա­նի այն մասը, որ 3 ռիլսե­րից բացի պետք է լայնո­րեն տարածվեին “բացատրող ծաղրանկարներ՝ Փաշինյան և թուրքա­կան դրոշ, եկե­ղե­ցին՝ շղթայված, ժողո­վուրդը՝ դատարկ սեղա­նի շուրջ”, որը մատնում է որ սցե­նա­րիստի անհանգստությունը հայ-թուրքա­կան կամ հայ-ադրբե­ջա­նա­կան հնա­րա­վոր զարգա­ցումներն են․․․ 

Պլա­նի թեկուզ թռուցիկ ոճա­յին վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա բնօ­րի­նա­կը այլ լեզվով է կազմված ու սա դրա ոչ այնքան հաջող թարգմա­նությունն է։ Դա ճչում է անգամ շարադրանքից, նախա­դա­սություննե­րի կառուցվա­ծից։ Մեծ հավա­նա­կա­նությամբ բնօ­րի­նա­կը եղել է ռուսե­րեն․․․

Իսկ որ ինչ-որ ուժա­յին կենտրոն տեղե­կացված է պլա­նա­վորված ինչ-որ բանից, որ տեղի է ունե­նա­լու ամռա­նը, և փորձում է այդ ամե­նին ընդա­ռաջ “թեժ ամա­ռա­յին նախա­պատրաստություններ” տեսնել , որպեսզի աշունը ազդա­րարվի իշխա­նության տապալման մասին, դրա­նում այլևս կասկած չկա։

Պլա­նին ընդդի­մա­դիրնե­րի արձա­գանքնե­րից ակնհայտ ճչում է, որ նույնիսկ նրանք շատ լավ չեն հասկա­նում կամ իրա­զեկված չեն, թե ինչո՞ւ է իրենց “հոգև­որ կենտրո­նը” զորա­կոչ հայտա­րա­րում ամռա­նը, ինչը երբևէ չի արել նախկի­նում։

Ի դեպ, պլա­նում առկա է հատուկ նշում՝ “Պլան B/C”, որը զգուշացնում է․ “օրի­նակ, ակտիվ ուժե­րի շտապ վերաուղղում դեպի ռուսա­կան ու եվրո­պա­կան խորհրդա­նի­շե­րի, փողոց դուրս գալու արագ ռեակցիա՝ առանց 20 սեպտեմբե­րի սպա­սե­լու, այլ իրա­դարձությունից 72 ժամ անց”։ Ուշադրություն դարձրեք մեջբերված նախա­դա­սության կառուցվածքին, որն ամե­նա­վատ թարգմա­նություննե­րից է ու մատնում է, որ բնօ­րի­նա­կը հայե­րեն չի եղել, այն հայե­րեն մտա­ծո­ղությամբ հեղի­նա­կի գրչի բան չէ։ Ավե­լին, այն կանխավ տեղե­կացնում է, որ հնա­րա­վոր է իրա­դարձություններն այնքան արագ զարգա­նան, որ խախտվեն վերոնշյալ 7 փուլե­րի ժամա­նա­կա­ցույցե­րը և պետք լինի ամեն ինչ սկսել հենց “իրա­դարձությունից 72 ժամ անց”․․․

Այսինքն, սցե­նա­րիստը ընդդի­մա­դիրնե­րին չի ցանկա­նում խուճա­պի մատնել, որ հնա­րա­վոր է հանգստի չմեկնեն կամ ստիպված լինեն վերա­դառնալ, կամ դուրս գալ փողոց հենց ամռա­նը, քանի որ “իրա­դարձությունը” կարող է տեղի ունե­նալ ամռա­նը՝ ոչ թե հուլի­սի 23-ից հետո, այլ ավե­լի շուտ․․․

Հետգրության փոխա­րեն․ օրեր առաջ Պրա­գա­յում GLOBSEC ֆորումի ժամա­նակ Հայաստա­նին նվիրված նիստի մոդե­րա­տո­րը ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին հարցրեց, թե որքանո՞վ է նա հավա­տում Ադրբե­ջա­նի հետ Խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը։ Պատա­սա­խա­նը բառա­ցի չեմ մեջբե­րի, բայց ասեց հետևյա­լը՝ եթե դա չստացվի հուլի­սին, կփորձեմ օգոստո­սին։ Եթե չստացվի օգոստո­սին՝ կփորձեմ սեպտեմբե­րին, եթե չստացվի սեպտեմբե­րին, կփորձեմ հոկտեմբե­րին, ու այդպես շարունակ՝ մինչև ստացվի։

Ահա թե ինչու է ինչ-որ բանից մտա­հոգ “սցե­նա­րիստը” նախա­տե­սել ոչ միայն պլան A, այլ նաև պլան B, պլան С, ու դրա կյանքի կոչման հարցում ապա­վի­նել գլխա­վո­րա­պես Ռուսաստա­նին, մի փոքր էլ Ֆրանսիա­յին ու ԱՄՆ-ին՝ այնտեղ դաշնակցա­կան կառույցնե­րի, որոշ հակաիշխա­նա­կան շրջա­նակնե­րի բերումով․․․

Աղբյուրը ՝ Ստյո­պա Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/share/19HxpamJhW/

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ