15.2 C
Yerevan

Օսմանյան Կայսրություն. Քաղա­քա­կան Միջա­վայր, Հասա­րա­կություն Եվ Կուսակցություն

Հայկա­կան կուսակցություննե­րը Օսմանյան Կայսրությունում բախվե­ցին մի իրա­վի­ճա­կի, որը ոչ միայն չէր արտա­հայտում եվրո­պա­կան հեղա­փո­խա­կան գաղա­փարնե­րը, այլև նշույլ իսկ չկար նման սպասման։ Գործունեության միակ դաշտը ազգա­յին ազա­տագրա­կան պայքարն էր, որ իրենց վրա վերցրին կուսակցություննե­րը՝ այդ պայքա­րին գաղա­փա­րա­կան բնույթ տալով և կամա թե ակա­մա ազգա­յին սոցիա­լիզմի դիրքե­րում հայտնվե­լով՝ միա­ժա­մա­նակ վերջնա­կան պատկե­րա­ցում չունե­նա­լով, թե որպես վերջնանպա­տակ հայ ժողովրդի ճակա­տա­գի­րը Օսմանյան Կայսրությունում ի՞նչ վերջնա­կե­տի պիտի հասներ։

Արա­յիկ Մկրտումյան

«Բոլոր վարդա­պե­տություննե­րը մեզ պետք են այնքա­նով, որքա­նով օգնում են փրկել կայսրությունը, ոչ թե կասկա­ծի տակ դնել նրա գոյությունը»։

Սուլթան Աբդուլ Համիդ II, 1880-ականներ

19-րդ դարի երկրորդ կեսին, այն ժամա­նակ, երբ Եվրո­պա­յում քաղա­քա­կան կուսակցություննե­րը վերածվում էին քաղա­քա­ցիա­կան մասնակցության ինստի­տուցիո­նալ հենքի, Օսմանյան Կայսրությունում իշխում էր ներսից քայքայվող, բայց դրսից բռնաճնշող մի կառա­վարման համա­կարգ, որի ներքին տրա­մա­բա­նությունն անհա­մա­տե­ղե­լի էր ժամա­նա­կա­կից քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րի գործարկման հետ։ Եթե Եվրո­պա­յում քաղա­քա­կան ուժե­րը պայքա­րում էին ներկա­յացված լինե­լու և մրցակցե­լու համար, ապա Օսմանյան Կայսրությունում պայքա­րը սկզբից ևեթ գոյա­բա­նա­կան էր․ այնտեղ քաղա­քա­ցին կուսակցություն չուներ, որովհետև քաղա­քա­ցի չէր։

Սա սկզբունքա­յին տարբե­րություն էր, որը հղի էր ճակա­տագրա­կան հետև­անքնե­րով։ Այդ ամե­նը միայն կիսով չափ էր հասկացվում և՛ հայկա­կան, և՛ կայսրության մյուս ժողո­վուրդնե­րի մտա­վո­րա­կան էլի­տա­յի կողմից։

Օսմանյան Կայսրությունը ինստի­տուցիո­նալ առումով ձևա­վորված էր միջնա­դարյան իսլա­մա­կան կարգա­խոսնե­րով։ Պետությունն առա­ջին հերթին կրո­նա­կան ինքնության դրսև­ո­րում էր, իսկ բնակչությունը՝ համայնքա­յին կառուցվածք ունե­ցող հպա­տակներ։ Կայսրության օրենսդրա­կան և քաղա­քա­կան հիմքը շարիաթն էր, ոչ թե աշխարհիկ Սահմա­նադրությունը։ Սուլթա­նը ոչ միայն իշխա­նություն էր, այլ նաև հոգև­որ առաջնորդ՝ խալիֆ։  Սա նշա­նա­կում էր, որ ցանկա­ցած քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություն, որը պահանջում էր պետա­կան լեգի­տի­մության  գոյություն, համարվում էր ուղղա­կի վտանգ հին կարգի համար։ Այդ պատճա­ռով Օսմանյան Կայսրությունում քաղա­քա­կա­նությունը հիմնա­կա­նում ընկալվում էր որպես ապստամբություն, իսկ կուսակցությունը՝ դավադրություն։ Օսմանյան Կայսրությունը նաև չափից ավե­լի հետամնաց հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանք ուներ՝ եվրո­պա­կա­նացման համար։ Կայսրության բնակչության գերակշիռ մեծա­մասնությունն անգամ գրել-կարդալ չգի­տեր և ապրում էր գաղա­փա­րա­կան վակուումի մեջ։ Նման պայմաննե­րում եվրո­պա­կան մարքսիզմը հասա­րակ մարդու կողմից կարող էր առհա­սա­րակ չընկալվել։ Նույնիսկ ոչ թե մերժվել, այլ չհասկացվել առհա­սա­րակ, որովհետև եվրո­պա­կան ազա­տա­կան ու ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություննե­րը հենց եվրո­պա­կան միջա­վայրի արդյունք էին։ Դրանք լավն ու քննարկվող էին Եվրո­պա­յում, բայց ոչ Օսմանյան Կայսրությունում, որն իրե­նից ներկա­յացնում էր չափա­զանց խայտաբղետ ազգա­յին քարտեզ, խիստ բռնա­պե­տա­կան ռեժիմ, աննա­խա­դեպ հետամնաց տնտե­սություն, տեխնո­լո­գիա­նե­րի գրե­թե իսպառ բացա­կա­յություն։ Ի հակադրություն Եվրո­պա­յի, որտեղ քաղա­քա­կան ‑հասա­րա­կա­կան կյանքի գոյությունն ու զարգա­ցումը հետև­անք էր արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խության, ապա Օսմանյան Կայսրության տնտե­սա­կան համա­կարգը բացա­ռում էր նման գաղա­փարնե­րի ստեղծումն ու տարա­ծումը։ Բնակչության մեծ մասն իսկ լավա­գույն ցանկության դեպքում էլ չէր կարո­ղա­նում հասկա­նալ եվրո­պա­կան քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րի հայե­ցա­կարգն ու ասե­լի­քը։ Օսմանյան Կայսրությունում սոցիալ-դեմոկրա­տիան կարող էր ընկալվել նույնքան անհասկա­նա­լի, որքան դաոիզմը կամ կոնֆուցիա­կա­նությունը։ Եթե փոքրիկ մտա­վո­րա­կան էլի­տան, որը երբեմն կարո­ղա­նում էր գնալ Եվրո­պա, շփվել այնտե­ղի հետ, ընդունում էր եվրո­պա­կան գաղա­փարնե­րի տեղայնացման անհրա­ժեշտությունը, ապա ոչ մի կերպ չէր կարո­ղա­նում գտնել դրա օպտի­մալ տարբե­րակնե­րը։ Խիստ հետամնաց արդյունա­բե­րությունը, միջնա­դարյան կրո­նա­կան ֆեո­դա­լիզմը իրենց գոյությամբ հանդերձ խոչընդոտ էին բանվոր դասա­կարգի ստեղծման համար։ 

Օսմանյան Կայսրության խայտաբղետ ազգա­յին ու կրո­նա­կան կազմը ևս էական նշա­նա­կություն ուներ։ Եվրո­պա­կան հասա­րա­կությունը, որքան էլ տարբեր, գտնվում էր տնտե­սա­կան-տեխնո­լո­գիա­կան համե­մա­տա­բար նույն իրա­կա­նության, աշխարհընկալման նույն փիլի­սո­փա­յության մեջ։ Եվրո­պա­յում իշխում էր քրիստո­նեությունը, որ փորձ էր արվում զուգակցել քաղա­քա­կան ու տնտե­սա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րի հետ, միացնել փիլի­սո­փա­յա­կան-էթի­կա­կան բարո­յա­գի­տությանն ու լեզվամտա­ծո­ղությա­նը։ Ընդ որում Եվրո­պան, չնա­յած իր ներքին պառակտումնե­րին ու ներեվրո­պա­կան պատե­րազմնե­րին, չուներ այն սկզբունքա­յին հակադրությունը, որը կար Օսմանյան Կայսրությունում։ Այստեղ կային և՛ քրիստոնյա­ներ, և՛ մահմե­դա­կաններ, և՛ բնա­պաշտա­կան ցեղեր։ Կրոննե­րը ևս իրար հակադրվում էին, ընդ որում ոչ միայն հոգե­բա­նա­կան ու փիլի­սո­փա­յա­կան մակարդա­կում, այլև տնտե­սա­կան ու կենցա­ղա­յին։ Խորը հակադրությունը զգացվում էր ամե­նուր։ Կայսրությունում չկար որևէ իրա­կա­նության համընդհա­նուր ընդունում, այլ միայն հակադրումներ, որոնք զսպվում էին կոպիտ ռազմա­կան ուժի, աննա­խա­դեպ տգի­տության ու խավա­րամտության և հյուծող տնտե­սա­կան-չքա­վո­րության պայմաննե­րում։ Տնտե­սա­կան չքա­վո­րություն ասե­լով պետք է հասկա­նալ ոչ թե առանձին խմբե­րի, այլ ընդհա­նուր միջին վիճա­կագրա­կան-զարգա­ցող էությունը։ Առանձին խմբեր կարող էին լինել գերհա­րուստ, ինչպես նաև ծայրաստի­ճան չքա­վոր, բայց կայսրության տնտե­սա­կան ռեժի­մը որևէ փոփո­խություն չէր նախա­տե­սում, շարունա­կում էր նույն կրո­նա­ծի­սա­կան համա­կարգը, որը կար դեռ ուշ միջնա­դա­րում։ Ոչ միայն փոփո­խություն չկար, այլև այդ փոփո­խություննե­րը դեռևս չէին էլ նշմարվում, ոչ մի նպաստող հանգա­մանք չկար։ Իշխա­նա­կան վերնա­խա­վը ևս շահագրգռված չէր դրա­կան փոփո­խություննե­րով՝ վախե­նա­լով, որ ընդհա­նուր սոցիա­լա­կան վիճա­կի բարե­լա­վումն ու հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կյանքի մակարդա­կի բարձրա­ցումն առաջ է քաշե­լու ներպե­տա­կան բազմա­թիվ հարցեր, որ թուլացնե­լու են կենտրո­նա­կան իշխա­նությա­նը, այդ իսկ պատճա­ռով սուլթա­նին ձեռք էր տալիս կայսրության մեծ մասում խավա­րա­միտ բնակչության կարգա­վի­ճա­կը, քանի որ հենց այդ տգի­տության պատճա­ռով նրանք չէին գիտակցում իրենց վիճա­կի լրջությա­նը և իշխա­նությունը կառա­վա­րում էր այդ տգի­տության շնորհիվ՝ կատա­ղի պայքար մղե­լով ցանկա­ցած տեխնո­լո­գիա­կան կամ գաղա­փա­րա­կան նորա­մուծության դեմ։

Հայե­րը, ինչպես նաև կայսրության մյուս ոչ մուսուլմա­նա­կան խմբե­րը, ապրում էին այսպես կոչված «միլլեթ» համա­կարգում։ Թեև սկզբում այս մոդե­լը համե­մա­տա­բար հանդուրժո­ղա­կա­նություն էր ապա­հո­վում կրո­նա­կան տարբեր համայնքնե­րի համար, այն ժամա­նա­կի ընթացքում դարձավ մեկուսացման և բեւե­ռացման հզոր մեխա­նիզմ։ Հայկա­կան համայնքը դիտարկվում էր ոչ թե որպես քաղա­քա­կան սուբյեկտ, այլ որպես կրո­նա­կան խումբ՝ պատրիարքի գլխա­վո­րությամբ, որն իրա­կա­նում պետա­կան վերահսկման գործիք էր։

Արդյունքում՝ հայերի(ոչ միայն հայե­րի, բայց հայերն առա­ջին հերթին) քաղա­քա­կան կյանքը հնա­րա­վոր չէր պետա­կան դաշտում։ Նրանց գաղա­փարնե­րը չէին կարող ձայն ստա­նալ խորհրդա­րա­նում (եթե այդպի­սին գոյություն ունե­նար), որովհետև նրանց գոյությունը սահմա­նա­փակված էր հասա­րա­կա­կան-հոգև­որ շրջա­նակնե­րում։ Երբ եվրո­պա­ցի բանվո­րը քաղա­քա­կա­նություն էր մղում արդա­րության համար, հայը դեռ պայքա­րում էր՝ որպեսզի իրեն չկոտորեն։Հայկական կուսակցություննե­րը, որոնք ստեղծվել էին եվրո­պա­կան սոցիա­լիզմի ու մարքսիզմի գաղա­փա­րա­կան հիմքե­րով, իրենց գործունեությունն իրա­կա­նացնե­լիս Օսմանյան Կայսրությունում բախվե­ցին երեք խոշոր խնդրի։ Դրանցից առա­ջի­նը հայ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյության հարցն էր, որ 1890-ականնե­րից գնա­լով ավե­լի ու ավե­լի սուր էր դրվում ու այդ դեպքում սոցիա­լիստա­կան գաղա­փարնե­րը մղվում էին երկրորդ պլան։ Երկրորդ խոշոր խնդիրն այն թշնա­մա­կան միջա­վայրն էր, որում հայ կուսակցություննե­րը պիտի փորձեին գործունեություն ծավա­լել։ Ընդ որում հայկա­կան կուսակցություննե­րը կրկնա­կի թշնա­մու կարգա­վի­ճակ ունեին՝ ազգա­յին և գաղա­փա­րա­կան։ Սուլթա­նա­կան վերնա­խա­վը հայ քաղա­քա­կան գործիչնե­րի մեջ կրկնա­կի թշնա­մու էր տեսնում, ուստի և հայե­րի հանդեպ ճնշումնե­րը ավե­լի էին սաստկա­նում։ Երրորդ խնդի­րը հենց հայ ժողովրդի կրթա­կան մակարդակն էր։ Հայե­րը կայսրության մյուս ժողո­վուրդնե­րի համե­մատ ավե­լի գրա­գետ ու կիրթ էին, ներկա­յացնում էին հզոր քաղա­քակրթություն, ունեին բիզնես ու մտա­վո­րա­կան էլի­տա, բայց բիզնես դասը մեծ մասամբ խուսա­փում էր քաղա­քա­կան գործընթացնե­րին ներգրա­վե­լուց և առհա­սա­րակ ազգա­յին հարցե­րին փորձում էր չառնչվել, իսկ մտա­վո­րա­կան դասը գտնվում էր նյութա­կան սաստիկ չքա­վո­րության մեջ, գոյության կռիվ էր տալիս, ներքուստ պառակտված էր գաղա­փա­րա­կան անհանդուրժո­ղա­կա­նությամբ։ Հայկա­կան կուսակցություննե­րը միանգա­մից զգա­ցին այդ իրա­վի­ճա­կի ողջ վտանգա­վո­րությունը, բայց դրա դեմ պայքա­րել չկա­րո­ղա­ցան, ընդհա­կա­ռա­կը հայկա­կան կուսակցություննե­րը շատ անգամ միմյանց դեմ կատա­ղի գաղա­փա­րա­կան պայքար մղե­ցին՝ ցույց տալով Օսմանյան կայսրությունում առկա ներազգա­յին ողջ հակա­սությունը։ Օսմանյան կառա­վա­րիչնե­րը նաև վարում էին ազգա­միջյան ատե­լություն սերմա­նե­լու քաղա­քա­կա­նություն՝ ֆանա­տիկ մահմե­դա­կան քրդա­կան ցեղե­րին տրա­մադրե­լով հայե­րի դեմ՝ «բաժա­նիր որ տիրես» սկզբունքով։ Հայկա­կան կուսակցություննե­րը Օսմանյան Կայսրությունում բախվե­ցին մի իրա­վի­ճա­կի, որը ոչ միայն չէր արտա­հայտում եվրո­պա­կան հեղա­փո­խա­կան գաղա­փարնե­րը, այլև նշույլ իսկ չկար նման սպասման։ Գործունեության միակ դաշտը ազգա­յին ազա­տագրա­կան պայքարն էր, որ իրենց վրա վերցրին կուսակցություննե­րը՝ այդ պայքա­րին գաղա­փա­րա­կան բնույթ տալով և կամա թե ակա­մա ազգա­յին սոցիա­լիզմի դիրքե­րում հայտնվե­լով՝ միա­ժա­մա­նակ վերջնա­կան պատկե­րա­ցում չունե­նա­լով, թե որպես վերջնանպա­տակ հայ ժողովրդի ճակա­տա­գի­րը Օսմանյան Կայսրությունում ի՞նչ վերջնա­կե­տի պիտի հասներ՝ այն նախա­տե­սում էր ժողո­վուրդնե­րի հաշտեցո՞ւմ, ինչպես իր ծրագրա­յին քաղա­քա­կան վեպում՝ «Կայծե­րում» պատկե­րել էր Րաֆֆին, թե՞ անկախ Հայաստա­նի ստեղծում, որն ավե­լի մշուշոտ հեռանկար էր։ 

Թղթե հռչա­կա­գիր, թղթե հույսեր

1876-ին հռչակվեց առա­ջին Օսմանյան Սահմա­նադրությունը, այն մեկ տարուց էլ քիչ գործեցև սառեցվեց Աբդուլ Համի­դի կողմից։ Կայսրության իրա­կան կառա­վարման մեխա­նիզմը մնում էր ավտոկրա­տա­կան։ «Եղբայրություն, ազա­տություն, հավա­սա­րություն» կարգա­խոսնե­րը, որոնք հնչում էին երի­տա­սարդ-թուրքա­կան շարժման շուրթե­րից, երբեք լիարժեք տեղ չեն գտել կայսրա­կան պրակտի­կա­յում և առա­վել ևս երբեք չչեն նախա­տեսվել ոչ թուրք և ոչ մահմե­դա­կան ժողո­վուրդնե­րի համար։ Քաղա­քա­ցիությունը՝ որպես իրա­վունքնե­րի և պարտա­վո­րություննե­րի փոխա­դարձություն, մնաց թղթա­յին հասկա­ցություն, մինչդեռ իրա­կա­նում մարդը պահպանվում էր որպես «ռայա»՝ հպա­տակ։ Այս պայմաննե­րում քաղա­քա­կան կուսակցությունը չէր կարող դիտարկվել որպես օրի­նա­կան գործիք՝ նույնիսկ տեսա­կան մակարդա­կում։  Սա էական հանգա­մանք է. եթե Եվրո­պա­յում կուսակցություննե­րը զարգա­ցան արդեն կայա­ցած պետության ներսում, ապա հայկա­կան կուսակցություննե­րը ծնվե­ցին մի համա­կարգում, որտեղ պետությունն առա­ջին հերթին մերժում էր այդ կուսակցություննե­րի գոյության լեգի­տի­մությունը։ Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը և մյուսնե­րը ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան ծրագրեր ունեին, այլդրանք մշա­կում էին մի միջա­վայրում, որտեղպե­տա­կան կողմը՝ Սուլթա­նա­կան պալա­տը կամա­վե­լի ուշ՝ երիտթուրքե­րը, տեսնում էին նրանց ոչ թեորպես ընդդի­մա­դիր, այլ՝ վերացման ենթա­կա թշնա­մի։

Այս պարա­գա­յում կուսակցա­կա­նությունը չէր կարող վերածվել գաղա­փա­րա­կան հակա­մարտության օրի­նա­կան մեխա­նիզմի։ Այն չէր դառնում բանա­վե­ճի հարթակ, այլ՝ գոյա­մարտի գործիք։ Հետև­ա­բար՝ կուսակցությունը թաքնվում էր, զինվում, ապա­վի­նում էր գեղջկա­կան զենքին, քարոզչա­կան թռուցի­կին, գաղտնի հավաքնե­րին, ներքին կազմա­կերպչա­կան հիե­րարխիա­յին։ Դա միակ ձևն էր գոյատև­ե­լու մի համա­կարգում, որտեղ պետությունը նույնացվում էր մահա­ցու վտանգի հետ։ Օսմանյան կառա­վա­րությունն անզի­ջում ու դաժան էր ոչ միայն հայե­րի, այլև կայսրության բոլոր ժողո­վուրդնե­րի, այդ թվում և թուրքե­րի հանդեպ։ Քրդերն ու թուրքե­րը ոչնչացման ենթա­կա չէին, բայց նրանց սոցիալ-տնտե­սա­կան և կրթա­կան մակարդա­կը շարունա­կում էր մնալ անմխի­թար ցածր։ Նրանց հեշտ էր մանի­պուլացնել ու կրո­նա­կան հիմքով թշնա­մության դրդել կայսրության այլ ժողո­վուրդնե­րի՝ հատկա­պես արաբնե­րի ու քրիստոնյա հայե­րի, հույնե­րի, ասո­րի­նե­րի նկատմամբ։

Գաղա­փարներն արգելված են

Եթե Եվրո­պա­յում լիբե­րա­լիզմը, սոցիա­լիզմը և ազգայնա­կա­նությունը կարող էին համակցվել պետա­կան վերա­փոխման օրա­կարգե­րում, Օսմանյան Կայսրությունում դրանք անմի­ջա­պես մերժվում էին՝ իբրև «ֆիթնա»՝ խռո­վություն։ Օրի­նակ, երբ հայկա­կան կուսակցություննե­րը որդեգրե­ցին սոցիա­լիստա­կան կամ ազգայնա­կան գաղա­փարներ, դրանք ընկալվում էին ոչ թե իբրև ներքին սոցիալ-քաղա­քա­կան պահանջներ, այլ որպես օտար դավադրություն։

Իսկ երբ հայ կուսակցություննե­րը բարձրա­ձայնե­ցին ինքնա­վա­րության կամ ինքնիշխա­նության գաղա­փարներ՝ անգամ ըստ բեռլինյան կոնգրե­սի որո­շումնե­րի՝ պետությունը միանգա­մից պատասխա­նում էր բռնությամբ։ Սա էր պատճա­ռը, որ Զեյթունի և Սասունի նման ապստամբություննե­րը ոչ թե պարզա­պես սոցիալ-քաղա­քա­կան պահանջներ էին, այլ վերածվում էին թիրա­խա­վորված բնաջնջման առիթնե­րի։

Հայ՝ նշա­նա­կում է քաղա­քա­կա­նություն

Օսմանյան Կայսրությունում «հայ լինե­լը» ինքնին քաղա­քա­կա­նություն էր։ Բավա­կան էր հայ լինել, որպեսզի ընկալվեիր իբրև անկա­յունության ու վտանգի աղբյուր։ Սա հատկա­պես սրվեց երիտթուրքա­կան դարաշրջա­նում, երբ կայսրությունը սկսեց ձեւա­փոխվել ազգայնա­կան թուրքա­կան պետության։ 1915թ․ Եղեռնը դրա կիզա­կետն էր։ Այս քաղա­քա­կա­նության ներքո հայ քաղա­քա­կան գործի­չը չէր կարող մտնել քաղա­քա­կան դաշտ առանց ֆիզի­կա­կան վերացման սպառնա­լի­քի։ Եվ սա է այն ողբերգա­կան տարբե­րությունը՝ եվրո­պա­ցին իր գաղա­փա­րը արտա­հայտում էր խորհրդա­րա­նում, հայը՝ սարե­րում, դաշտե­րում, գիշե­րա­յին հավաքնե­րի ժամա­նակ։

Պետությունը՝ որպես մահվան կազմա­կերպող ուժ

Եվրո­պա­յում կուսակցություննե­րը զարգա­նում էին այն պայմաննե­րում, երբ պետությունը կարող էր ունե­նալ սխալ քաղա­քա­կա­նություն, բայց միևնույն ժամա­նակ ճանա­չում էր իր քաղա­քա­ցի­նե­րին որպես որո­շա­կի իրա­վունքնե­րի կրողներ։ Օսմանյան Կայսրությունում պետությունն ինքը, պետա­կան ինստի­տուտնե­րը, նույնիսկ իրա­վա­կան մեխա­նիզմնե­րը ուղղված էին ոչ թե սխալնե­րի ուղղմա­նը, այլ խնդիրնե­րի կոծկմանն ու համայնքնե­րի ճնշմա­նը։ Պետությունը կազմա­կերպում էր կոտո­րածնե­րը, ոչ թե փորձում կանխել դրանք։ Տեղա­կան իշխաննե­րը գործակցում էին բաշի­բո­զուկնե­րի, չերքեզնե­րի կամ քրդա­կան ավա­զա­կախմբե­րի հետ՝ հայե­րի սպանդ իրա­կա­նացնե­լու համար։ Սրա մասին չեն վիճում անգամ օտար աղբյուրնե­րը։ Հետև­ա­բար՝ հայ քաղա­քա­կան գործի­չը, Հանձինս Օսմանյան Կայսրության, ստիպված էր պետությունն ընկա­լել որպես թշնա­մա­կան մարմին։ Նա ստիպված էր պայքա­րել կենտրո­նա­կան իշխա­նության դեմ, քանի որ այդ իշխա­նությունն ամե­նա­մեծ վտանգն էր ներկա­յացնում հայ ժողովրդի կյանքի համար։Արդյո՞ք այն, որ հայ ազգա­յին կուսակցություննե­րը, որ հալածված էին Օսմանյան ու Ռուսա­կան կայսրություննե­րում, իսկ դրա­նից հետո՝ արգելված ԽՍՀՄ օրոք, ենթա­գի­տակցո­րեն ատե­լություն չծնե­ցին իրենց մեջ՝ իշխա­նությունը բացարձակ չարիք համա­րե­լով՝ և քաղա­քա­կան լոզունգը «մահ կամ հաղթա­նակ» սկզբունքի վրա կառուցե­լով։ Արդյո՞ք այսօր հայ ազգա­յին կուսակցություննե­րը հոգե­բա­նո­րեն դեռևս չեն մնա­ցել օսմանյան ու ռուսա­կան կայսե­րա­կան միջա­վայրում՝ դառնա­լով հոգե­բա­նա­կան դոն-քիշոտներ։

Ծուռ հայե­լի­նե­րի թագա­վո­րությունը

Հայկա­կան կուսակցություննե­րը՝ Դաշնակցությունը, Հնչակյան կուսակցությունը, Ռամկա­վարնե­րի նախա­քայլե­րը, մեծա­պես տպա­վորվել էին եվրո­պա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րով։ Նրանք ջանում էին կիրա­ռել սոցիա­լիստա­կան, լիբե­րալ և ազգայնա­կան մոդելնե­րը մի միջա­վայրում, որտեղ այդ մոդելնե­րի տարրա­կան կիրառման հնա­րա­վո­րությունը խիստ կասկա­ծե­լի էր։

Օրի­նակ՝ Հնչակյան կուսակցությունը՝ հիմնված Ժնև­ում 1887թ., բացա­հայտո­րեն ազդված էր Մարքսիզմից և սոցիալ-դեմոկրա­տա­կան շարժումնե­րից։ Նրանց ծրագրե­րում կարե­լի էր գտնել նույն սոցիա­լիստա­կան տերմի­նա­բա­նությունը՝ աշխա­տա­վո­րի ազա­տություն, սեփա­կա­նության վերա­փո­խում, պետա­կան վերահսկո­ղություն կապի­տա­լի նկատմամբ։ Սակայն այս գաղա­փարնե­րի գործնա­կա­նա­ցումը Օսմանյան Կայսրությունում վերածվում էր ոչ թե սոցիա­լա­կան պահանջի, այլ ազգա­յին գոյության վտանգի։Եվրոպայում կուսակցությունը ներկա­յացնում էր համա­կե­ցության և մրցակցության մշա­կույթ։ Գերմա­նիա­յում՝ SPD‑ն (Sozialdemokratische Partei Deutschlands, 1875), չնա­յած պետա­կան ճնշումնե­րին Բիսմարկի օրոք, դարձավ մեծա­մասնա­կան ներկա­յա­ցուցչա­կան ուժ։ Այդ կուսակցությունը ոչ թե ապստամբում էր Բիսմարկի դեմ, այլ նրա հետ դիվա­նա­գի­տո­րեն պայքա­րում էր կենսա­թո­շակնե­րի, սոցիա­լա­կան ապա­հո­վագրության և աշխա­տա­վարձե­րի բարե­լավման համար, մի բան, որ սկզբունքո­րեն անհնար էր Օսմանյան կայսրությունում։

Բրի­տա­նիա­յում՝ Լեյբո­րիստա­կան կուսակցությունը(1900), որը ձևա­վորվեց արհմիություննե­րի և սոցիա­լիստնե­րի համախմբմամբ, ընդա­մե­նը երկու տասնամյա­կի ընթացքում դարձավ իշխա­նության հավակնորդ։

Հայ կուսակցություննե­րը այս մոդելնե­րը կարդա­ցել էին, որոշ չափով իդեա­լա­կա­նացրել՝ փորձե­լով վերարտադրել սեփա­կան միջա­վայրում, սակայն չունեին մոդե­լը կրող հասա­րա­կություն։ Հայ իրա­կա­նության մեջ այդ բացը արտա­հայտվել է ոչ միայն պատմագրությամբ, այլ նաև սարկազմով։Երվանդ Օտյա­նը՝ միա­ժա­մա­նակ լուսա­վո­րա­կան ու դառը հեգնող իր «Ընկեր Փանջունի» քաղա­քա­կան երգի­ծա­կան գործում արտա­հայտեց հենց այդ մղձա­վանջը։ Նրա հերո­սը՝ Փանջունին, ցանկա­նում է կազմա­կերպել հեղա­փո­խություն, լուսա­վո­րել ժողովրդին բայց շուտով նկա­տում է, որ մարդիկ առհա­սա­րակ իրեն չեն հասկա­նում, չեն գիտակցում, թե ինքն իրենցից ինչ է ուզում։ Մարդիկ անգամ չեն հասկա­նում այն բառե­րը, որ ինքն օգտա­գործում է։ Փանջունին նկա­տում է, որ սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­խո­սությունն այստեղ ինքնին անհնար է, քանի որ այստեղ պարզ նահա­պե­տա­կան ֆեո­դա­լիզմ է։ Եվ տեսնե­լով, որ դասա­կարգա­յին պայքար չկա, որովհետև դասա­կարգեր չկան, նա գալիս է հետևյալ եզրա­հանգմա­նը․

 «Ինչ որ իմ պաշտոնս կը դժվա­րացնե, այն է թե Ծապլվա­րի մեջ գոյություն չունին դասա­կարգա­յին որոշ բաժա­նումներ, կամ մանա­վանդ լավա­գույն է ըսել թե՝ այդ բաժա­նումնե­րու գիտակցությունը չունին։ Իմ գործս պիտի ըլլա նախ կազմա­կերպել դասա­կարգա­յին բաժա­նումնե­րը, անոնց ցույց տալ իրենց հատուկ պահանջումնե­րը, և զանոնք ձեռք բերե­լու միջոցնե­րը»։

Փանջունին, որո­շում է նախ ստեղծել այդ դասա­կարգե­րը, հետո արդեն՝ դասա­կարգա­յին պայքար։

Սա ոչ միայն հեգնա­կան դիտարկում է, այլ՝ ճշգրիտ սոցիալ-քաղա­քա­կան ախտո­րո­շում։ Օտյա­նը հստակ ցույց է տալիս, որ հայ քաղա­քա­կան միտքը ներշնչված էր եվրո­պա­կան փորձից, սակայն չունե­րայդ փորձը կրող խավե­րը։ Ինչպե՞ս կարե­լի է պայքա­րել բանվո­րի անունից, երբ հասա­րա­կությունը դասա­կարգա­յին գիտակցություն չունի, երբ սոցիա­լա­կան համա­կարգը նախնա­կան էլե­մենտար փուլում է։ «Ընկեր Փանջունիում» գլխա­վոր հերո­սի արկա­ծախնդիր ու դեմա­գոգ գործունեությունը Ծապլվար գյուղի համար ողբերգա­կան հետև­անք է ունե­նում՝ քրդե­րը կործա­նում են գյուղը, սպա­նում բնա­կիչնե­րին։ Փանջունին գյուղից հեռա­նա­լիս գրում է․

«Հաղթությո՜ւն, հաղթությու՜ն։ Վերջա­պես մեր կորո­վի գաղա­փա­րա­յին ազնիվ պայքա­րը անպայման տարավ հաղթա­նա­կը, անկեղծ հեղա­փո­խա­կան սկզբունքը փրկվե­ցավ, թեև Ծապլվար կործա­նե­ցավ։ Ափսո՜ս, ի՞նչ անել, կարե­լի չէ ձվա­զեղ եփել առանց հավկիթ կոտրե­լու, կ’ա­սե ֆրանսիա­կան առա­ծը։ Ծապլվա­րի ավե­րակնե­րուն վրա այժմ կը բարձրա­նա մաքուր իտեա­լա­կան պայքա­րի հոյա­կապ հաղթա­կա­մա­րը։

 Դա մի շոշա­փե­լի արդյունք է մեզ համար»։

Հայ կուսակցություննե­րը իրենց կառուցվածքով մոտ էին եվրո­պա­կա­նին, բայց իրենց գործա­ռույթով՝ ամբողջո­վին օտար էին այդ մոդե­լից։ Եվ պատճա­ռը ոչ թե անո­րակ գաղա­փարներն էին, այլ՝ պետա­կա­նության բացա­կա­յությունը, հասա­րա­կա­կան կառուցվածքի թերզարգա­ցած լինե­լը, և վերջին հաշվով՝ իշխա­նության հասա­նե­լի չլի­նե­լը։

Փորձը՝ կրկնօ­րի­նա­կել եվրո­պա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րը առանց այդ գաղա­փարնե­րի կիրառման նախա­պայմաննե­րի, դատա­պարտված էր ձախողման։ Գաղա­փա­րը ներկրվում էր, բայց մնում էր տեսա­կան, մտա­վոր պլան։ Այստեղ էր հակա­սությունը․ այն, ինչԵվրո­պա­յում «պայքար էր ավե­լի լավ կյանքի­հա­մար», Օսմանյան կայսրությունում դարձավ «մահ կամ փրկություն»՝ բառի ուղիղ իմաստի կրումը։

Եվրո­պա­կան կուսակցա­կան համա­կարգի ընդօ­րի­նա­կումը հայ իրա­կա­նության մեջ ունե­ցավ ոչթե ինստի­տուցիո­նալ ծաղկում, այլ գաղա­փա­րա­կան դիսո­նանս։ Այդ գաղա­փարնե­րը շատ հաճախ վերածվում էին ռոմանտի­կա-հեղա­փո­խա­կան փշրանքնե­րի՝ հպա­տակ-բնակչության անդունդի եզրին գտնվե­լու միջո­ցին։

Բայց արդյո՞ք հայկա­կան կուսակցություններն այլընտրանք ունեին։ Արդյո՞ք նրանք կարող էին ավե­լի լավ պայքար կազմա­կերպել։ Դժբախտա­բար՝ ոչ։ Ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ մյուս կուսակցություննե­րը հնա­րա­վո­րություն չունեին ազգա­յին-հեղա­փո­խա­կան պայքա­րում վերջնա­կան հաղթա­նակ տանե­լու։ Ուժե­րը չափից ավե­լի անհա­վա­սար էին, միջա­վայրը՝ թշնա­մա­կան, օժանդա­կություն գրե­թե չկար, ամե­նուր միայն հակա­ռա­կորդներ էին։ Օսմանյան Կայսրության այդ միջա­վայրում հայկա­կան կուսակցություննե­րի գործո­ղություններն աչքի ընկան և՛ հերո­սա­կան կարև­որ հաղթա­նակնե­րով, և՛ հապճեպ անփությամբ՝ վտանգա­վոր հետև­անքնե­րով։ Կարև­որ է նշել, որ հայկա­կան կուսակցություննե­րի ծնունդը ու գաղա­փա­րա­կան խմո­րումն այն էր, ինչից անհնար էր խոսւա­փել։ Հայա­կան քաղա­քա­կան միտքը ինչ որ կերպ պետք է իրեն ցույց տար, ինչ որ ձևով պիտի հանդես գար։ Ազգա­յին ու սոցիա­լա­կան պայքա­րը արդեն պիտի դուրս գար ֆիդա­յա­կան ու մտա­վո­րա­կան կռվից, հարստացվեր ու կարև­որվեր գաղա­փա­րով, մոտի­վացված պայքա­րով, բաժանմունքա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րով՝ քաղա­քա­կա­նա­պես ավե­լի կարգա­վորված ու դասա­վորված։ Աշխարհն ինքը տանում էր դրան։
Այդ գործն իրենց վրա վերցրին Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությունը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյաններն ու Արմե­նա­կաննե­րը։

Սկսվել էր դառը պայքա­րի մի անվերջա­նա­լի շրջան։

Հետև­եք նաև Մեր Ուղի­նի ֆեյսբուքյան էջին ՝ https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ